Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


2 մշակույթի տուն, գրադարաններ, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, կինո, կենցաղի տուն, մսուր–մանկապարտեգ, դեղատուն, հիվանդանոց (75 մահճակալով)։ Գործում է «Հայբյուրեղապակի» արտադրական միավորման Վարդենիկի բաժանմունքը։ 1957–64-ին Վարդենիկում լույս է տեսել «Վարդենիկ* թերթը։ Հարուստ է հնագիտական, ճարտ․ հուշարձաններով։ Պահպանվել են գյուղատեղիներ, կիկլոպյան ամրոցի ավերակներ, ժայռապատկերներ, եկեղեցիներ, մատուռ, գերեզմանոցներ (խաչքարերով, XIII–՝XVIII դդ․)։ Ներկայիս բնակիչների նախնիները եկել են Ալաշկերտից, Մուշից, 1828–29 թվականներին։

ՎԱՐԴԵՆԻՍ, գետ ՀՍՍՀ Մարտունու շրջանում, Աեանի ավազանում։ Երկարությունը 28 կմ է, ջրհավաք ավազանը4 110 կւէ2։ Սկիզբ է առնում (երկու օժանդակներով) Վարդենիսի լեռնաշղթայի կենտրոնական մասի հս․ լանջից, մոտ 3215 Վ բարձրությունից։ Վերին հոսանքում հոսում է ուղղորդ լանջերով տրոգով, այնուհետև՝ V-աձե հովտով։ Վարդենիկ գյուղից ներքև թավւվում է Սևանա լիճ։ Ունի խառը սնում։ Հորդանում է գարնանը։ Միշին տարեկան ծախսը 1,77 կմ3/վրկ է, առավելագույնը՝ 30,6 կմ3/վրկ, տարեկան հոսքը՝ 55,8 մլն կմ3։ Մառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակներով։

ՎԱՐԴԵՆԻՍ (հնում՝ Վասակաշեն, XVII դարից4 նաև Ոսկեշեն, XIX դ․–1969-ը՝ Բասարգեչար), քաղաքատիպ ավան (1969-ից), ՀՍՍՀ համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Սևանա լճից հվ–արլ․, Մասրիկի դաշտում։ Հեռավորությունը Վարդենիս երկաթուղային կայարանից 3 կմ է, Երևանից՝ 168 կմ։ Վ–ի տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է։ Գործում են Չարենցավանի հաստոցաշինական գործարանի Վարդենիսի վւոշեմետալուրգիական, հացի և գարեջրի գործարանները, գորգագործական ֆաբրիկան, «Զովունի», «Սևանի» արտադր․ միավորումների, Աբովյանի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանների մասնաճյուղերը, Աբովյանի «Կոտայք» արտադր․ միավորման արտադրամասը, գլխավորող պանրագործարանը, կապի հանգույցը, տպարանը։ Ավանի «Վարդենիս» սովետական տնտեսությունն ունի կթնաանասնապահական ուղղություն։ Զբաղվում են նաե հացահատիկի, ծխախոտի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Վարդենիսում կա 2 մշակույթի պալատ, կինոթատրոն, պիոներ տուն, շրջանային գրադարան, մարզադաշտ, 2 հյուրանոց, 5 մանկապարտեզ։ 1985–86 ուս․ տարում կային 4 միջնակարգ (1-ը՝ ռուս․), գեղարվեստի, 1 սպորտ, 2 երաժշտ․ դպրոցներ։ Վարդենիսում է շրջանային հիվանդանոցը։ Ավանն ունի պոլիկլինիկա, ստոմատոլոգիական բաժանմունք, 2 դեղատուն, 2 հյուրանոց։ 1830-ին Վարդենիսի տեղում բնակություն հաստատեցին Արմ, Հայաստանից՝ հիմնականում Բագրևանդ-Ալաշկերտից եկած հայերը։ Վարդենիսի շրջակայքում կան մ․ թ․ ա․ II–I հազարամյակների դամբարաններ, խաչքարեր (XY–XVIII դդ․)» եկեղեցի (XIX դ․)։ Ֆ․ Դանիեչյան

ՎԱՐԴԵՆԻՍ, գյուղ Արմ․ Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո դաշտ գավառում։ 1909-ին ուներ մոտ 2 հզ․ (200 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՎԱՐԴԵՆԻՍ, գյուղ ՀՍՍՀ Ապարանի շրջանում, Քասաղ գետի աջ ավփն, շրջկենտրոնից 3 կմ հվ–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, բուժկայան։ Գործում է Երևանի Մյասնիկյանի անվ, տրիկոտաժի N1 արտադր․ միավորման մասնաճյուղը։ Գյուղում պահպանվել է եկեղեցի (Աստվածածին, XIX դ․)։ Բնակիչների նախնիները եկել են Ալաշկերտից, խոյից, Բայազետից, 1829–30-ին։

«ՎԱՐԴԵՆԻՍ», երկօրյա թերթ։ ՀԿԿ Վարդենիսի շրջանային կոմիտեի և ժողովրդական դեպուտատների Վարդենիսի շրջանային սովետի օրգան։ Լույս է տեսնում 1972-ից, Վարդենիսում։ 1963–72-ին անվանվել է «Առատության համար»։

ՎԱՐԴԵՆԻՍԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, ՀԱԱՀ Մարտունու, Եղեգնաձորի, Վարդենիսի և Ազիզբեկովի շրջաններում։ Ձգվում է արմ–ից արլ․՝ Գնդասար լեռնազանգվածից մինչև Ղարաբաղի հրաբխային բարձրավանդակի հս–արմ․ մասը և Արլ․ Աեանի լեռնաշղթան։ Ջրբաժան է մնանա լճի և Արփա գետի ավազանների միջև։ Երկարությունը մոտ 60 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 3522 մ (Վարդենիս լեռ)։ Կամարաձև լեռնաշղթա է։ Պալեոգենի հրաբխածիննստվածքային շերտախմբերից բաղկացած ծալքաբեկորավոր հիմքը ծածկված է երիտասարդ հրաբխային հզոր գոյացումներով։ Հս․ լանջերը աբրազիոն դարավանդներով ցածրանում և ձուլվում են Աեանի լճամերձ հարթավայրին ու կտրտված են Կարճադբյուր, Ալուչալու, Վարդենիս, Ասաղաձոր, Մարաունի, Մասրիկ գետերի V-աձև հովիտներով, որոնք ունեն 600–900 ւէ խորություն։ 3200– 3300 մ բարձրությունների վրա կան հարթված հին մակերևույթներ, որոնց վրա արլ․ մասում բարձրանում են բազմաթիվ հրաբխային կոներ․ Վարդենիս, Սանդուխտասար (3454 մ) ևն։ Ռելիեֆին բնորոշ են թմբամորեններն ու քարակարկառները։ Հվ․ լանջերը զառիթափ ու ժայռոտ են՝ կտրտված Եղեգիսի ու նրա վտակների հովիտներով։ Դրանք առանձնացնում են մի շարք լեռնաբազուկներ։ Երիտասարդ հրաբխային ձևերից է Մմբատասարը (3025 U)։ Լեռնալանջերին կան բազմաթիվ աղբյուրներ։ Զարգացած են սողանքա–փլվածքային երևույթները։ Ջրբաժան գոտին նեղ է՝ կտրտված տաշտակաձև խոր հովիտներով։ Կան ռելիեֆի սառցադաշտային և էրոզիոն ձևեր։ Վ․ լ–ում է սուլեմայի լեռնանցքը։ Վ․ լ․ ունի բարեխառն կլիմա։ Միջին տարեկան ջերմաստիճանը ցածրադիր վայրերում 8°C է, բարձրադիր վայրերում՝ 4°Շ, համապատասխանաբար նվազագույնը՝ –36°C, –42°C, առավելագույնը՝ 30°C, 20°C։ Տարեկան տեղումները՝ 450–900 ւէւէ են։ Տարածված են շագանակագույն, լեռնատափաստանային, լեռնամարգագետնային, սևահոդանման հողերը և սևահոդերը։