մակերպոէթյուն, որաեղ միավորված Էին 14015 կոմերիտական։ Տնտեսությունը։ Վ․ շ․ արդ․-գյուղատնտ․ շրշան Է, որի տնտեսության համախառն արտադրանքի 56,5% –ը տալիս է արդյու– նաբերությունը, 43,5% -ը՝ գյուղատնտե– սությունը։ Արդ․ աոաշին ձեռնարկությու– նը՝ գորգի ֆաբրիկան (այժմ՝ «Հայգորգ» միավորման Վարդենիսի մասնաճյուղ), ստեղծվել է 1935-ին։ Ներկայումս շրջա– նում գործում են 16 արդ․ ձեռնարկություն (4444 բանվոր–ծառայողով)։ Արդ․ ձեռնար– կությունները հիմնականում գտնվում են Վարդենիս քտա–ում։ Զոդ ավանում գոր– ծում են «Հայոսկի» արտադրական միա– վորման Զոդի ոսկեհանքի կոմբինատը և Չարենցավանի հաստոցաշինական գործա– րանի Վարդենիսի փոշեմետալուրգիական գործարանը։ Տորֆավանում կա տորֆի արտադրություն։ Արդյունաբերության հա– մախառն արտադրանքի մեջ մեծ տեսակա– րար կշիռ ունի հանքարդյունահանող արդ– յունաբերությունը։ Թեթե արդյունաբերու– թյան բաժինը կազմում է 14,4%, սննդի արդյունաբերությանը՝ 13,3%, այլ ճյու– ղերինը (փոշեմետալուրգիական, տորֆի արտադրություն, անտառտնտեսության արտադրանք են)՝ 15,9%։ Շրջանն էլեկ– տրաէներգիա ստանում է Անդրկովկաս– յան միասնական էներգահամակարգից։ Գործում է «Հայգյուղտեխպետկոմի» շըր– շանային բաժանմունքը։ 1985-ին շրջա– նում կար 17 սովետական, 18 կոլեկտիվ տնտեսություն։ Գյուղատնտեսության հիմ– նական ճյուղերն են դաշտավարությունը (տալիս է գյուղատնտ․ համախառն ար– տադրանքի 61,6%-ը) և անասնապահու– թյունը (գյուղատնտ․ համախառն արտա– դրանքի 38,4%-ը)։ Մշակում են հացահա– տիկային և կերային կուլտուրաներ, ծխա– խոտ, եգիպտացորեն։ Շրջանի հողային ֆոնդը 107338 հա է։ 1985-ին գյուղաւոնւո․ արտադրությունը զբաղեցնում էր 66132 Лш, որից վարելահողեր՝ 35600 հա, խոտհարքներ՝ 5900 Лш, արոտավայրեր՝ 24375 Лш, պտղատու այգիներ՝ 134 Лш։ Անտառները զբաղեցնում են 6 հզ․ հա։ Ոռոգելի հողատարածությունները կազ– մում են 13428 հա։ Շրջանի անասնապա– հության հիմնական ճյուղերն են ոչխարա– բուծությունն ու տավարաբուծությունը։ 1985-ին շրջանում կար 75000 մանր, 21000 խոշոր եղջերավոր անասուն, 57000 թռչուն։ Կարճաղբյուրում գործում է (1928-ից) ձկնաբուծարան (տարեկան ար– տադրանքը՝ 3 մլն իշխանի ձկնիկ)։ Շրջանի տարածքով անցնում է Զոդ– Աեան երկաթուղու 65 կմ–աԿոց հատվածը։ Խճուղային ճանապարհների երկարությու– նը 293 կմ է (251 կմ–ը՝ կոշտ ծածկով)։ Կա օդանավակայան։ Գործում է կապի 25 բաժանմունք։ 1985-ին շրջանի պետ․ բնակելի ֆոնդը եղել է 100 հզ․ մ2։ Առողջապահությունը։ Վ․ շ–ում գոր– ծում են 1 շրջանային (300 մահճակալով), 2 տեղամասային (Շիշկայա, Կարճաղ– բյուր, 25-ական մահճակալով) հիվանդա– նոց, 4 բժշկ․ ամբուլատորիա, պոլիկլինի– կա, բժշկ․ առկայան, 3 ֆելդշերտկան առ– կայուն, 30 բուժմանկաբարձական կայան, ստոմատոլոգիական բաժանմունք, շտապ– օգնության կայան, սանիտարա–հակահա– մաճարակային կայան, 5 դեղատուն։ Շըր– ջանում կա 550 բուժաշխատող, որից 61-ը՝ բժիշկ։ Կարճաղբ յուր գյուղի մոտ գործում է «Վարդենիս» հանգստի տունը։ Մշակույթը։ 1985–86 ուս․ տարւում շրջանում կային 30 միջնակարգ, 10 ութամյա, 2 հեռակա, մեկ երեկոյան, 2 երաժշտ․, 1 սպորտ, գեղարվեստի դպրոց– ներ, պրոֆտեխ․ ուսումնարան, 20 մսուր– մանկապարտեզ։ 1985-ին գործել են 46 գրադարան, 27 ակումբային հիմնարկ, 19 մշակույթի տուն, 18 ստացիոնար կինո։ Գազիֆիկացվել են Վարդենիս քտա–ն և մի քանի այլ բնակավայրեր։ Շրջանը ռա– դիոֆիկացված է, օգտվում են հեռուստա– տեսային հաղորդումներից։ 1972-ի օգոստոսից լույս է տեսնում «Վարդենիս» շրջանային թերթը։ Պատկերազարդումը տես 256 – 257-րդ էջերի միջե՝ ներդիրում, աղյուսակ III։ Ֆ․ Դանիեչյան
ՎԱՐԴԷնՈՒՏ, գյուղ ՀՍԱՀ Ապարանի շրջանում Արագածի հվ–արլ․ լանջին, շըրջ– կենարոնից 13 կմ հվ–արմ․։ Կոլտնտեսու– թյունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային ու բանջարանո– ցային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրա– դարան, կապի բաժանմունք, կինռ, կեն– ցաղ–սպասարկման տաղավար, բուժկա– յան։ Գործում է Երեանի Մյասնիկյանի անվ․ տրիկոտաժի N 1 արտադր․ միավոր– ման մասնաճյուղը։ Գյուղում և շրջակայ– քում պահպանվել են մատուռ, ամրոցի ավերակներ (միջնադար), գերեզմանոց։ Բնակիչների նախնիները եկել են Պարս– կաստանի տարբեր շրջաններից, 1829– 1830-ին։
ՎԱՐԴԵՎԱՆՅԱն Լեոն Գարեգինի (ծն․ 2․3․1930, գ․ Գետք, ՀՍՍՀ Ախուրյանի շրջանում), հայ սովետական անասնա– բույծ։ Գյուղատնտ․ գիտ․ դ–ր (1977)։ ՄՄԿԿ անդամ 1956-ից։ Ավարտել է Երեանի անասնաբուծ․-անասնաբուժ․ ինստ–ը (1954)։ Աշխատել է Հայկ․ անաս– նաբուծության և կերարտադրության ԳՀԻ–ում որպես ավագ գիտաշխատող (1960–80), 1981-ից հայկ․ գյուղատնտ․ ինստ–ում անասնաբուծության ամբիոնի վարիչն է։ Գիտ․ աշխատանքները նվիրված են հիւքնականում կաթնային և ետկաթնա– յին շրջանում տավարի մատղաշի աճեց– ման արդյունավետ մեթոդների մշակմանը։ Նա ուսումնասիրել և հիմնավորել է հոր– թերի աճեցման առանձին տարիների հա– մար տարբեր բաղադրատարրային կազ– մի կաթի Փոխարինիչներով ու հատուկ համակցված կերերով (ստարտերներ) կե– րակրման պարամետրերը։
ՎԱՐԴԵՐ ԷՍ ՏԱՆ Վարդուհի Կարապետի (ծն․ 19․3․1928, Բուխարեստ), հայ սովե– տական դերասանուհի։ ՀԱՍՀ ժող․ ար– տիստուհի (1965)։ 1946-ին հայրենադարձ– վել է Սովետական Հայաստան։ Սովորել է Լենինականի դրամատիկական թատ– րոնին կից ստուդիայում։ 1947-ից՝ նույն թատրոնի դերասանուհի։ Դերերից են՝ Վ․ վար դերես՝ յանը էլիզաբեթ Պրոկտորի դերում (Միլլերի <Սալեմի վհուկները») Մարգարիտ (Շիրվանզադեի «Պատվի հա– մար», 1950), Դեզդեմոնա (Շեքսպիրի «Օթելլո», 1951), Պոլինա (Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Թերեզ (Վրթ․ Փափազյանի «ժայռ», երկուսն էլ՝ 1954), Վազգանուշ (Դեմիրճյանի «Երկիր հայրե– նի», 1956); 1958-ից՝ Աունդուկյանի անվ․ թատրոնի դերասանուհի։ Հուդիթ (Գուց– կովի «Ուրիել Ակոստա»), Լուսիկ Լիսին– յան (Կուզնեցովի «Չմարող աստղե ր», երկուսն էլ՝ 1958), Նուարդ (Ն․ Զարյանի «Արա Գեղեցիկ»), էլիզաբեթ Պրոկտոր (Միլլերի «Մալեմի վհուկները», երկուսն էլ՝ 1965), Կեկել (Աունդուկյանի «Պեպո», 1966), Նաաոասյա Ֆիլիպովնա («Ապուշը», ըստ Դոստոեսկու, 1967) և այլ դրամատիկ, ու ողբերգական դերերի կողքին Վ․ կեր– տել է բնութագրական ու կատակերգա– կան–գրոտեսկային կերպարներ՝ Մարգո (Տեր–Գրիգորյանի «Վերջին մեխակնե– րը», 1958), Անուշ (Պարոնյանի «Պաղւոա– սար աղբար», 1963), Վիրջինիա (Դե Ֆի– լիպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի», 1965), Ցոթծովիմերան («Հացավան», ըստ Ն․ Զարյանի, 1980)։ Ջոնիի դերակատա– րումը (Աարոյանի «Իմ սիրտը լեռներում է», 1961) հայ դերասանական արվեստի նշանակալի երեույթ է։ 1955-ից նկարա– հանվում է կինոյում, դերերից են Մար– գարիտ («Պատվի համար», 1956), Մարիամ («Մոր սիրտը», 1958), Թագուհի («Կարի– Վարդենուա