ամուսնու ընտանիք։ Վ–ի մասին բազմա– թիվ հիշատակություններ կան հայ իրա– վունքի աղբյուրներում և պատմ․ հուշար– ձաններում։ Այսպես, ըստ Մովսես fan- րենացու «Հայոց պատմությանդ Արտա– շես Ա թագավորը ալանների արքայա– դուստր Սաթենիկին կնության առնելիս «բավական լայքա և շատ ոսկի է տալիս վարձանք* («Հայոց պատմություն», 1968, էշ 185)։ վ․ տալը պարտադիր սովորու– թյուն էր։ Վաղ ֆեոդ․ Հայաստանում Վ․ հետապնդել է մի շարք նպատակներ՝ ամրացնել ընտանիքի հիմքերը, զսպել տղամարդու ամուսնալուծման կամայա– կանությունը, բարելավել ընտանիքի նյու– թական վիճակը, խոչընդոտել դասային անհավասար ամուսնությունները են։ Շա– հապիվանի ժողովի (կանոն Զ), Ներսես եՆերշապուհ կաթողիկոսների (կանոն Դ), Ասորա–հռոմ․ դատաստանագրքի (հոդ– վածներ 9, 45, 47, 50, 83 են) համաձայն, Վ․ դառնում էր հարսի սեփականությունը։ 2․ Գույք, դրամ, որը ամուսնու մահվանից հետո մնում է կնոջը։ Գրկ․ Հովհաննիսյան Ս․ Հ․, Ամուս– նա–ընտանեկան իրավունքը վաղ ավատական Հայաստանում (IV–IX դդ․)> Ե․, 1976։
ՎԱՐՁԿԱՆՆԵՐ, օրավարձով ապրող չքա– վոր խավ միջնադարյան Հայաստանում։ Առաջացել է զարգացած ֆեոդալիզմի ժա– մանակաշրջանում4 գյուղացիների սնան– կացման և հողազրկման հետևանքով։ Կա– տարել են տարբեր բնույթի ոչ մշտական (պատահական) աշխատանքներ և դրանց դիմաց ստացել օրավարձ։ Կենտրոնացել են հիմնականում քաղաքներում։ Ստիպ– ված ստանձնել են առավել ծանր, հաճախ կյանքի համար վտանգավոր գործեր։ Այդ հանգամանքը հաշվի առնելով1 Մխիթար Գոշն իր «Դատաստանագրքում» սահմա– նել է, որ Վ–ին վտանգավոր գործ հանձ– նարարած գործատերը պատասխանատու է նրանց արյան համար։ Վ–ի աշխատանքը գնահատվել է սովորականից էժան, նը– րանք չեն ունեցել իրենց շահերը պաշտ– պանող եղբայրություՄներ։ Վ–ի աշխա– տանքն օգտագործվել է նաև երկրագոր– ծության մեջ։ Հողակտորից և աշխատա– միջոցներից զրկված գյուղացիներին հո– ղատերերը վարձել են օրական կամ սե– զոնային աշխատանքի։ Վ․ են կոչվել նաև բերքի 1/5 կամ 1/10 մասն իրենց պահե– լու իրավունքով հողակտոր վարձակալած տնանկ գյուղացիներ՜ը (ոմանք աշխատել են սեփական աշխատամիջոցներով)։ Վեր– ջիններս իրենց սոցիալական վիճակով համարյա նույնացել են մշակներին։ Գրկ․ Մխիթար Գոշ* Գիրք դատաստա– նի, Ե․, 1975։ Հակոբյան Ս․, Հայ գյու– ղացիության պատմություն, հ․ 2, Ե․, 1964։
ՎԱՐՁՈՒ ԱՇՒԱՏԱՆՔ, արտադր․ հարաբե– րություն, որ առաջանում է արտադրու– թյան միջոցների մասնավոր սեփականա– տիրոջ և իր աշխատուժը ժամանակավո– րապես վաճառող աշխատողի միջև։ Որ– պես աշխատանքի երկրորդական ձև Վ․ ա․ օգտագործվել է ստրկատիրական և ֆեոդ, տնտեսություններում (ստրուկների և ճոր– տերի արտագնացություն, որոնք պարտա– վոր էին վաստակ բերել իրենց տերերին)։ Այն առավել զարգացման է հասել կապի– տալիզմի ժամանակ, որտեղ աշխատողն անձնապես ազատ է, բայց զուրկ է արտա– դրության միջոցներից և տնտեսապես հարկադրված է աշխատել վարձով։ Վ․ ա․ այստեղ փոխարկվում է հասարակական աշխատանքի հիմնական հակամարտ ձևի։ Այն կապիտալի ու կապիտ․ սեփակա– նության աճի համընդհանուր հիմքն է։ Վարձու աշխատողների եկամտի ձևն աշ– խաաավարձն է, որի մեծության համար պայքար է ծավալվում նրանց և կապիտա– լիստների միջև։ Կապիտալիզմի զարգաց– մանը զուգընթաց աճում է վարձու աշխա– տողների թիվը և նրանց շահագործումը։
ՎԱՐՁՈՒ ԲԱՆԱԿՆԵՐ, կազմվել են պրո– ֆեսիոնալ զինվորներից (վարձկաննե– րից), որոնց վարձել են պետություններ, քաղաքներ, առանձին ֆեոդալներ։ Վ․ բ․ (ջոկատներ) գոյություն են ունեցել Հին Եգիպտոսում, Պարսկաստանում, Կարթա– գենում, Հին Հռոմում և այլուր։ Ֆեոդալիզ– մի ժամանակաշրջանում ֆեոդալները (XI դարից) օգտվել են վարձկան ջոկատների ծառայությունից։ XIV դ․ սկզբից, Արմ․ Եվրոպայում կենտրոնացված պետություն– ների կազմավորմամբ, թագավորներն, իրենց իշխանությունն ամրապնդելու նպա– տակով, ստեղծել են սեփական զորք վարձ– կան զինվորներից, այդ բանակը դուրս է մղել ֆեոդ, աշխարհազորը։ XVI դարից, ֆեոդ, բացարձակ միապետական պետու– թյունների ձևավորմամբ, Արմ․ Եվրոպայի երկրներում (Իսպանիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Պրուսիա) պատերազմի ժա– մանակվա համար ստեղծված Վ․ բ–ի փո– խարեն սկսել են ստեղծել մշտական Վ․ բ․, որոնցում (հատկապես՝ Ֆրանսիայում և Պրուսիայում) ծառայել են շատ օտար– երկրացիներ։ Ծովային խոշոր պետու– թյունները՝ Իսպանիան, Անգլիան, Նի– դերլանդները, XVI – XVII դդ․ ունեին մըշ– տական վարձկան ռազմածովային նավա– տորմ։ XVII–XVIII դդ․ սկսել են ստեղծել մշտական ազգ․ Վ․ բ․։ ժամանակակից պայմաններում ազգ․ զինված ուժերի հա– մալրումը մի շարք կապիտ․ պետություն– ներում (ԱՄՆ, Անգլիա, մասամբ՝ ԳՖՀ ևն) կատարվում է քաղաքացիներին վարձելու (հավաքագրելու) միջոցով, որոնց հետ կնքվում են պայմանագրեր՝ տարբեր ժամ– կետներով։ Կապիտ․ մի շարք պետություն– ներում տարբեր երկրներից հավաքագըր– ված վարձկաններից ստեղծվում են զին– վորական միավորումներ ազգ․–ազատա– գրական շարժումները ճնշելու համար։
ՎԱՐՏԱՆ Ռազմիկ Սիմոնի (ծն․ 6․11․1927, գ․ Բարում, Ադրբ․ ՍՍՀ Շամխորի շրջա– նում), անասնաբույծ–սելեկցիոներ, գյու– ղատնտ․ գիտ․ դ–ր (1979)։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ Ավարտել է Երևանի անասնա– բուծ․-անասնաբուժ․ ինստ–ը (1951)։ I960,– 1964-ին աշխատել է Նիկոլաևի մարզում (Ուկր․ ՍՍՀ) որպես գյուղատնտ․ փորձա– կայանի անասնաբուծության բաժնի վա– րիչ, 1965–69-ին՝ Ուկր․ ՍՍՀ Անտառա– տափաստանի և Պոլեսիեի անասնաբու– ծության ԳՀԻ–ում (հարկով), 1969–83-ին՝ ՀՍՍՀ անասնապահության և կերարտա– դրության ԳՀԻ–ում։ 1983-ից ՀՍՍՀ Բաղ– րամյանի շրջանի JSP 1 խոզաբուծական համալիրի դիրեկտորն է։ Գիտ․ աշխա– տանքները վերաբերում են կենդանինե– րի բուծման և կերակրման, խոզերի պլա– նային ցեղերի կատարելագործման (Ուկր ՍՍՀ–ում և ՀՍՍՀ–ում) հարցերին։ Վ․ հաստատել է գենոտիպի և արտաքին մի– ջավայրի ազդեցությունը մթերատվության հատկանիշների, դրանց փոփոխականու– թյան և փոխադարձ կապի դրսևորման վրա՝ Ուկր․ ՍՍՀ–ում և ՀՍՍՀ–ում խոզերի մաքրացեղ բուծման և տրամախաչման ժամանակ։ Վ․ միրգորոդյան խոզերի ցե– ղի ներսում ստեղծել է նոր գիծ։
ՎԱՐՆԱ (սանսկրիտ, բառացի՝ որակ, կարգ, ստորոգություն), տերմին հին Հնդկաստանի չորս հիմնական խավերը նշելու համար։ Առաջին երեք Վ–ները՝ բրահմաններ (քրմեր), քշատրիներ (զին– վորներ), վայշիներ (համայնքի շարքային անդամներ),երևան են եկել սոցիալ․ անհա– վասարության առաջացման հետևանքով, իսկ չորրորդը՝ շուդրաների (ծառաների) Վ․՝ ստրկատիրական հարաբերություննե– րի ձևավորման ժամանակաշրջանում։ Շուդրաների Վ․ առաջին երեք Վ–ների հա– մեմատ անիրավահավասար էր և ստորա– դաս։ Որևէ Վ–ին պատկանելը որոշվում էր ծնունդով։ Տարբեր Վ–ների ներկայացուցիչ– ների միջև ամուսնությունն արգելված էր։ Վ–ների համակարգը հին Հնդկաստանում օգտագործվել է գաղափարապես հիմնա– վորելու սոցիալ․ տարբերությունները։ Մ․ թ․ ա․ մոտ I հազարամյակի կեսից սկսվել է Վ–ների համակարգը կաստանե– րի համակարգի վերածվելու ընթացքը։
ՎԱՐՆԵՏՎԱԾՔ, ապարների խզումնային տեկտոնական խախտման ձև։ Վ–ի դեպ– քում ապարների համեմատական տեղա– շարժը կատարվում է ուղղաձիգ կամ զա– ռիկող ճեղքվածքով այնպես, որ կախված թևի ապարները տեղափոխվում են ներքև, իսկ պառկած թևինը՝ վերև։ Վ–ները հա– ճախ կազմում են զույգեր, առաջացնելով վարնետվածքային իջվածքներ՝ գրաբեն– ներ կամ հորսաեր։ Տարածված են նաև աստիճանավոր Վ–ներ։ Վ–ները ձևավոր– վում են հիմնականում ձգման պայմաննե– րում ։ Առանձին Վ–ների ամպլիտուդը հաս– նում է 4–5 կմ։
ՎԱՐՇԱՄՅԱՆ Գարսևան Արամի [1890, Սևքար (այժմ՝ ՀՍՍՀ Իջևանի շրջանում)– 1952, Երևան], Անդրկովկասում հեղափո– խական շարժումների մասնակից։ Կոմու– նիստական կուսակցության անդամ 1907-ից։ Սովորել է ծխական դպրոցում, Թիֆլիսում։ Աշխատել է տպարանում, որ– տեղ և ծանոթացել է հեղափոխ․ բանվոր– ների հետ, կատարել նրանց հանձնարա– րությունները։ Ձերբակալվել է և ար– տաքսվել քաղաքից։ 1906-ին տեղափոխվել է Բաքու։ 1909-ին ընտրվել ԷՌՍԴԲԿ Բաք– վի կոմիտեի անդամ։ 1910-ին ձերբակալ– վել է և դատապարտվել 4 տարվա տաժա– նակրության, որը փոխարինվել է ցմահ բնակությամբ Սիբիրում։ Հոկտեմբերյան հեղաՓոխության հաղթանակից հետո եղել է Տուրուխանյան երկրամասի մատակա– րարման գծով լիազոր, այնուհետև՝ Ենի– սեյի նահանգմիության վարչության ան– դամ։ 1923-ին տեղավւոխվել է Երևան և տնտ․ պատասխանատու աշխատանք վա– րել զանազան ձեռնարկություններում։
ՎԱՐՇԱՄՈՎ Ռոմ Ռուբենի (ծն․ 9․4․1927․ Թիֆլիս), կիրառական մաթեմատիկայի բնագավառի հայ սովետական գիտնա–