Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դատավարական գործունեությունը և այդ գործունեությունն արտացոլող փաստաթղթերի ամբողջությունը կոնկրետ գործով։ Կազմվում է քննության ենթակա գործից աոանձին, սկսվում է գործի քննության սկզբից և ավարտվում կարճմամբ, ըստ ընդդատության՝ այլ մարմին ուղարկելու կամ տվյալ գործով դատավճիռ, վճիո կամ որոշում կայացնելու պահից։ Քաղաքացիական գործերով տարբերում են հայցային վարույթ, վարչսփրավական հարաբերություններից բխող գործերի վարույթ և հատուկ վարույթ։ Քրեական դատավարությունում հատուկ կարեորության գործերով նախաքննության և դատական քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կազմում է Վ․, որտեղ ամփոփվում են հսկողությունն արտացոլող կարեոր փաստաթղթերը։ Քրեական դատավարությունում նախատեսված կարգով (ՀՍՍՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդվածներ 380–384) վարույթը վերսկսվում է նոր հանգամանքների հիման վրա։ Դատավճիռների, վճիռների կատարման փուլում կազմվում է դատավարական վարույթ՝ դրանց կատարումն ապահովելու համար։ Իրավարարությունում վարույթը լայն առումով իրավարարական դատավարությունն է, նեղ առումով՝ կոնկրետ քննվող գործ։

Ի․ Արաբյան

ՎԱՐՈՒՆՍ (հին հնդ․ Vdruna), Ինդրայի հետ երկրորդ մեծագույն աստվածը վեդայական կրոնում։ Համարվել է աշխարհի արարողն ու խնամակալը, համաշխարհային կարգուկանոնի, ճշմարտության, արդարության, բարոյականության հովանավորողը, մեղսագործների ահեղ դատավորը։ Բուդդայական կրոնի տարածմամբ Վարունսը աստիճանաբար կորցրել է առաջնակարգ դիրքն աստվածների պանթեոնում և դարձել ջրային տարերքի աստվածություն։ Ուսումնասիրողները Վարունս անունը համադրում են խեթ․ ծովերի աստված Արունայի և հին հուն, երկնքի աստված աբանոսի հետ։

ՎԱՐՈՒՆԳ (Cucumis sativus), դդմազգիների ընտանիքի միամյա բանջարային բույս։ Արմատային համակարգը կազմված է առանցքային արմատից (երկարությունը՝ մինչե 1 մ) և կողմնային արմատներից, որոնք տարածված են գլխավորապես հողի վերին (10–30 սմ) շերտում։ Ցողունը սողացող է կամ մագլցող, երկարությունը՝ 1,5–2,0 մ։ Լինում է նաև կիսաթփերի ձեով։ Տերեները հերթադիր են, ատամնաեզր, թեթե բլթակավոր, 5-անկյունանի։ Բույսը միատուն է, բաժանասեռ։ Պտուղը տարբեր ձևի և չաՓի (5–100 սմ) դդմիկ է կամ կեղծ հատապտուղ, ուտելու համար օգտագործում են մերմնարանը՝ կանաչ վիճակում, երբ դեռ սերմերը չեն հասունացել։ Կան նաև պարթենոկարպ (անսերմ) ձեեր։ Վարունգը ջերմասեր, լուսասեր և խոնավասեր բույս է։ Աճման և զարգացման լավագույն ջերմաստիճանը՝ 25–27°C, օդի խոնավությունը՝ 70–80%, հողի սահմանային դաշտային խոնավունակությունը՝ 60–80%։ Վարունգի ցանքը կատարում են ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո։ Տարբեր սորտերի ծաղկման ու պտղաբերման շրջանը տեում է 30– 60, իսկ սերմացու պտուղների հասունացումը՝ 80–90 օր։ Վ․ տարածված կուլտուրա է։ Մշակվում է համարյա բոլոր երկրներում, հատկապես ՍՍՀՄ–ում, ԱՄՆ–ում, Չինաստանում, ճապոնիայում, Հնդկաստանում։ Վերջինս համարվում է Վ–ի հայրենիքը, որտեղ այն տարածված է եղել մ․ թ․ 3 հզ․ տարի առաջ։ Վ–ի համաշխարհային ցանքատարածությունների մոտ կեսը գտնվում է ԱՍՀՄ–ում (158,9 հզ․ հա, 1973)։ Վարունգն աճեցնում են բաց և փակ գրունտում։ Բերքատվությունը բաց գրունտում 300–400 ց/հա և ավելի է, ջերմատներում՝ 20–35 կգ/մ2, ջերմոցներում՝ 15–18 կգ մեկ ջերմոցային շրջանակից։ Պտուղներն օգտագործում են սննդի մեջ՝ թարմ, աղը և թթու դրած։ Տեխ․ հասունացման փուլում պտուղների քիմ․ բաղադրությունը հետնյալն է (%-ներով)% ջուր՝ 95–96, չոր նյութեր՝ 4–5, այդ թվում շաքարներ՝ 2–2,5, սպիտակուցային նյութեր՝ մոտ 1, ճարպ՝ 0,1, բջջանյութ՝ 0,7, մոխիր՝ 0,4, վիտամիններ՝ C, Bi, B2, պրովիտամին А, օրգ․ թթուներ, եթերայուղեր են։ ՍՍՀՄ–ում բաց և փակ գրունտների համար շրջանացված են բազմաթիվ սորտեր։ Բաց գրունտում առավել տարածված են Ալթայի վաղահաս 166, Տաշքենդի 86, Ուսպեխ 221, Նեժինսկի տեղական, Նեժինսկի 12 և այլ սորտեր։ Փակ գրունտում՝ Կլինսկի տեղական, ջերմատնային հիբրիդ 40, Ալմա Աթայի հիբրիդ 1 են։ ՀՍԱՀ–ում շրջանացված են․ Կոտայքի տեղականը, ամենատարածված միջահաս սորտն է՝ բարձր բերքատվությամբ և համեղ պտուղներով։ Ցողունը՝ միջին երկարության (120–150 սմ), թուփը՝ միջին փարթամության։ Պտուղները երկարավուն գլանաձե են՝ թույլ արտահայտված եռակողությամբ, հարթ և փայլուն մակերեսով։ Պտղի երկարությունը՝ 18– 25 սմ, տրամագիծը՝ 5–8 սմ։ Տեխ․ հասունացման Ժամանակ պտղի գույնը՝ մուգ կանաչ, մինչե պտղի կեսը՝ սպիտակավուն զոլերով։ Ծլելուց մինչե բերքահավաքը տնում է 60–65 օր։ Օգտագործվում է թարմ և վերամշակված։ Նեժինսկի, միջահաս է, մշակում են լեռնային շրջաններում՝ հիմնականում թթու դնելու նպատակով։ Ցողունը երկար է՝ 90– 120 սմ, խիստ ճյուղավորված։ Պտուղները երկարավուն ձվաձե են, եռակող, բշտիկավոր մակերեսով։ Տեխ․ հասունացման ժամանակ պտուղները մուգ կանաչ գույնի են՝ մինչե պտղի կեսը հասնող սպիտակ զոլերով։ Ծլելուց մինչե բերքահավաքը տեում է 47–55 օր։ Սորտը բարձր բերքատու է, պտուղները համեղ են, բայց շուտ են դեղնում։ Դրուժբա 60, վաղահաս սորտ է, մշակում են թարմ գործածության համար։ Շրջանացված է նախալեռնային և լեռնային շրջաններում։ Թուփը միջին երկարության (120–150 սմ), միջին Փարթամոթյան է, առատ ճյուղավորվող։ Պտուղները երկարավուն ձվաձե են՝ 10–12 սմ երկարության, խոշորաբշտիկ մակերեսով։ Ծլելուց մինչե առաջին բերքահավաքը տեում է 44–46 օր։ Բարձր բերքատու է։ Վ․ պետք է մշակել լավ լուսավորված, թեթե, թափանցիկ, օրգ․ նյութերով հարուստ, ստրուկտուրային հողերում։ Վ–ի համար լավ նախորդներ են՝ կաղամբը, լոլիկը, սմբուկը, տաքդեղը, կարտոֆիլը, ընդեղենները։ Պետք է պարարտացնել հողը գոմաղբով (30–40 ml հա), ազոտական (3–4 ցքհա), ֆոսֆորական (4–5 ց/հա) և կալիումական (1,2–1,5 ց/հա) պարարտանյութերով։ Վ․ աճեցնում են սերմերով և սածիլներով։ Վաղ բերք ստանալու համար օգտագործում են ջերմոցներում տորֆաբուսահողային թաղարներում աճեցրած սածիլները։ Սերմը ցանում են նախօրոք թրջած և ծլեցրած։ Քաղհանը և փխրեցումը պետք է ավարտել մինչե առաջին բերքահավաքը։ Վ․ ծածկած գրունտի հիմնական կուլտուրան է։

ՎԱՐՈՒՆՅՏԱՆ Իսայի Սերգեյի (Սարգսի) (10․10․1898, Շուշի), հայ սովետական բուսաբույծ–սելեկցիոներ։ ՀամԴԴԱ ակադեմիկոս (1949)։ Ավարտել է Թիֆլիսի պոլիտեխ․ ինստ–ի գյուղատնտ․ ֆակ–ը (1923)։ 1926–40-ին աշխատել է Կիրովաբադի փորձասելեկցիոն կայանում (հետագայում վերակազմավորվել է Ադրբեջանի բամբակագործության ԴՀԻ–ի), որպես բամբակենու սելեկցիայի, սերմնաբուծության և գենետիկայի բաժնի վարիչ։ 1940– 1948-ին՝ ԱԱՀՄ գյուղատնտ․ մինիստրության տեխ․ կուլտուրաների սորտափորձարկման պետ․ հանձնաժողովում, միաժամանակ (1946-ից) ՀԱՄԴԴԱ տեխ․ կուլտուրաների բաժանմունքի նախագահի տեղակալ, գիտնական քարտուղար, 1961–64-ին՝ ՀամԴԴԱ բուսաբուծության և սելեկցիայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, 1965–75-ին՝ նույն բաժանմունքի բյուրոյի անդամ, 1975-ից՝ տեխ․ կուլտուրաների բաժանմունքի անդամ։ 1․932–40-ին համատեղությամբ դասախոսել է Ադրբ․ գյուղատնտ․ ինստ–ում։ 1949–65-ին «Ագրոբիոլոգիա» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալն էր։ Վ–ի գիտական աշխատանքները վերաբերում են հիբրիդացման ժամանակ տնտեսապես արժեքավոր հատկանիշների ժառանգման, հիբրիդացման առավել արդյունավետ մեթոդների մշակման, սորտափորձարկման հարցերին, բամբակենու սերմնաբուծության համակարգի կազմակերպմանը՝ նոր սորտերի արագ բազմացման համար։ Նա առաջինը ԱԱՀՄ–ում կիրառեց (1930) «պրովոկացիոն» միջավայրի մեթոդը վիլտադիմացկուն սորտերի ստացման նպատակով, որի շնորհիվ ստացան բամբակենու վաղահաս, բարձր բերքատու վիլտադիմացկուն, ինչպես նաև գոմոզադիմացկուն սորտեր։ Հատկապես լայն տարածում ստացավ 1298 սորտը։ ԱԱՀՄ պետ․ մրցանակ (1949)։ Պարգեատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվոնշան» շքանշաններով, ԺՏՆՑ–ի ոսկե և այլ մեդալներով։ Երկ․ Хлопчатник, М․, 1952․

ՎԱՐՈՒՆՏՅԱՆ Միքայել Բեգլարի [1880, գ․ Թաղավարդ (այժմ՝ ԼՂԻՄ Մարտունու շրջանում)–27․1․1962, Երեան], հայսովետական մեխանիկ, դոցենտ (1939)։ ՀՍՍՀ գիտ․ և տեխ․ վաստ․ գործիչ (1955)։ Ավարտել է Կիեի պոլիտեխ․ ինստ–ը (1910)։ 1910–19-ին աշխատել է Թիֆլիսում,