Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բաններ։ Ս ի դ ն և յ Վ․ (1859–1947), լորդ (1929-ից)։ Կրթությամբ իրավաբան։ Եղել է <Ֆաբիանների ընկերության* կազ– մակերպիչներից և ղեկավարներից։ 1892– 1910-ին՝ Լոնդոնի կոմսության խորհրդի ան– դամ։ 1912–27-ին՝ Լոնդոնի անաեսագիտ․ դպրոցի պրոֆեսոր։ 1915–25-ին՝ լեյբորիս– տական կուսակցության ազգ․ գործկոմի կազմում ներկայացրել է «Ֆաբիանների ընկերությունը»։ 1924-ին՝ առետրի, 1929– 1930-ին4 դոմինիոնների, 1929-31-ին՝ գաղութների մինիստր։ թեատրիս Վ․ (1858–1943)։ Ծնվել է խոշոր արդյունա– բերողի ընտանիքում։ Ուսումնասիրել է բանվորների աշխատապայմանները Լոն– դոնի ձեռնարկություններում։ Եղել է գոր– ծազրկության և կանանց դրության հար– ցերով կառավարական մի շարք հանձնա– ժողովների անդամ։ Սիդնեյ և Բեատրիս Վ–ի աշխատություն– ները (մեծ մասը գրված համատեղ) համակ– ված են ֆաբիանականության և լիբերալ ռեֆորմիզմի գաղափարներով, քողար– կում են կապիտ․ հասարակարգի դասա– կարգային հակասությունները։ Վ․, ժխտե– լով դասակարգային պայքարի գաղափա– րը, պաշտպանել են կապիտալիզմի օրոք բանվ․ հարցի լուծման հնարավորության տեսությունը և իրականանալի են համա– րել սոցիալիզմին անցումը կոոպերատիվ և մունիցիպալ սեփականության աստի– ճանական աճման, արհմիութենական շարժման ակտիվացման և տեղական ինք– նավարության զարգացման ուղիով։ Ռե– ֆորմիստական հայացքները Վ–ին հան– գեցրել են չարւոիզԱի պատմ․ նշանակու– թյան թերագնահատմանը։ Միաժամա– նակ Վ–ի գործերը պարունակում են առատ փաստական նյութ բանվ․ շարժման պատ– մության վերաբերյալ։ Վ–ի «Արդյունաբե– րական դեմոկրատիան» (1897) հրատա– րակվել է Ռուսաստանում՝ «Անգլիական տրեդ–յունիոնականության տեսությունն ու պրակտիկան» (1900–01) անվամբ, որի 1–փն հատորը թարգմանել է Վ․ Ի․ Լենինը և խմբագրել 2-րդի թարգմանությունը։ 1932-ին Վ․ այցելել են ԱԱՀՄ և 1935-ին հրատարակել «Սովետական կոմունիզմը– նոր քաղաքակրթությո՜՛ւն» գիրքը, որը գրված է օբյեկտիվ և բարեկամական վերաբերմունքով։ Աովետական ժողովըր– դի սխրագործությանն է նվիրված Աիդնեյ Վ–ի «ճշմարտությունը Աովետական Ռու– սաստանի մասին» (1942) գիրքը։

ՎԵԲԵՌՆ (Webern) Անտոն (1883-1945), ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր։ Երաժշտագիտություն ուսումնասիրել է Վիեննայի համալսարանում՝ Դ․ Ադլերի ղեկավարությամբ (1902–06), կոմպոզի– ցիա պարապել Ա․ Շյոնբերգի մոտ (1904– 1908)։ 1908-ից որպես օպերային և սիմ– ֆոնիկ դիրիժոր աշխատել է Ավստրիա– յի և Գերմանիայի քաղաքներում, ինչպես և Պրագայում։ Ղեկավարել է Վիեննայի բանվ․ երգեցիկ ընկերությունը։ 1928– 1938-ին՝ ավստր․ ռադիոյի դիրիժոր, այդ պաշտոնից հեռացվել է Ավստրիայում նա– ցիստական ռեժիմի հաստատումից հետո։ Վ․ Նոր վիեննական դպրոցի առաջատար ներկայացուցիչներից է։ Վ․ յուրացրել է Ա․ Շյոնբերգի կոմպոզիցիայի մեթոդնե– րը՝ ատոնալ դպրոցի սկզբունքները հասց– Ա․ Վեբեււն Կ․ Մ․ Վեբեր նելով արտահայտման ծայրահեղ ձեերի (սերիալիզմ)։ Վ–ի երաժշտության մեջ հնչյունային առավելագույն նրբացածու– թյունը զուգակցվում է կոնստրուկտիվ խիստ սխեմայի և վերացական մտածողու– թյան հետ։ Վ․ նվագախմբային և կամե– րագործիքային ստեղծագործությունների, կանտատների, խմբերգերի, երգերի հե– ղինակ է։ Վ–ի մահից հետո հրատարակ– վել է «ճանապարհ դեպի նոր երաժշտու– թյուն» զրույցների շարքը (1960)։ 9-fi^․Reich W․, A․ Webern․ Weg und Gestalt, Zurich, 1961․

ՎԵԲԵՐ (Weber) ԿարլՄարիա ֆոն (18 կամ 19․11․1786, էյտին -5․6․1826, Լոնդոն), գերմանացի կոմպոզիտոր, դիրիժոր, դաշ– նակահար։ Աշակերտել է Գ․ Ֆոգլերին և Մ․ Հայդեին։ 12 տարեկանում գրել է առա– ջին զինգշպիլը («Աիրո և գինու ուժը»)։ 17 տարեկանից հանդես է եկել որպես դաշնակահար։ 1804-ից որպես դիրիժոր աշխատել է տարբեր քաղաքներում (Բրես– լավլ, Մանհայմ, Ֆրանկֆուրտ, Մյունխեն, Բեռլին են)։ 1813-ից ղեկավարել է Պրա– գայի, 1817-ից մինչե կյանքի վերջը՝ Դրեզ– դենի օպերային թատրոնները։ Վ․ գերմ․ ռոմանտիկական օպերայի ստեղծողն է։ Նրա ստեղծագործության գագաթը «Ազատ հրաձիգը» («Der Freischiitz») օպերան է (1820, բեմ․ 1821, Բեռլին), որում վառ կերպով դրսևորվել է ռոմանտիկ, օպերա– յին բնորոշ՝ կենցաղի և ֆանտաստիկայի միաձուլումը։ «էվրիանտա» օպերայով (բեմ․ 1823, Վիեննա) հաստատվել է պատ– մաառասպելական ասպետական օպերա– յի նոր տեսակը։ Վ–ի վերջին՝ «Օբերոն» օպերան (բեմ․ 1826, Լոնդոն) սկզբնավո– րել է հեքիաթային ռոմանտիկական օպե– րայի ժանրը։ Վ–ի գործիքային ստեղծա– գործություններից առավել հայտնի են փողային գործիքների կոնցերտները։ Նրա «Պարի հրավեր» դաշնամուրային պիեսը (1819) և «Կոնցերտշտյուկը» դաշ– նամուրի և նվագախմբի համար (1821) նշանակալից դեր են խաղացել ծրագրա– յին գործիքային երաժշտության զարգաց– ման մեջ։ Գրել է նաև «Մարտ և հաղթա– նակ» կանտատը (1815), արական խմբեր– գեր, վոկալ անսամբլներ, երգեր (մոտ 130, այդ թվում՝ «Քնար և սուր» հայրենա– սիրական շարքը, 1814)։ Վ․ երաժշտ․- քննադատական և գրական երկերի, այդ թվում նաև «Երաժշտի կյանքը» անավարտ վեպի հեղինակ է։ Գրկ» Кенигсберг А․» Карл-Мария Вебер, М․–Л․, 1965․

ՎԵՐԵՐ (Weber) Մաքս (1864-1920), գեր– մանացի բուրժ․ սոցիոլոգ, տնտեսագետ, պատմաբան և իրավաբան։ Բեռլինի, Ֆրայբուրգի, Հայդելբերգի, Մյունխենի համալսարանների պրոֆեսոր։ Վ․ հան– րույթների գործունեությունը հանգեցրել է առանձին անհատների սոցիալ․ գործո– ղություններին։ Ըստ Վ–ի, սոցիոլոգիայի առարկան սոցիալ․ գործողությունն է^րը բնութագրվում է սուբյեկտի ներդրած իմաստով և կողմնորոշված է դեպի այլ անհատները։ Հասարակական գիտու– թյունների մեթոդաբանության բնագա– վառում Վ․ փորձել է նորկանտականու– թյան գաղափարները կիրառել էմպիրի– կական հետազոտություններում, առաջ է քաշել իդեալական տիպերի տեսությունը՝ որպես անհատական պատմ․ երևույթնե– րի բացատրման միջոց։ Վ․ ուսումնասիրել է համաշխարհային կրոնները, դասա– կարգել կրոնական–բարոյական ուսմունք– ները, փորձել ցույց տալ կալվինիզմի և բուրժ․ հասարակության ձևավորման կապը [«Բողոքական բարոյականությունը և կապիտալիզմի ոգին» (1905), «Համաշ– խարհային կրոնների տնտեսական բարո– յականությունը» (1919) են]։ Վ․ զբաղվել է նաև պետ․ իրավունքի հարցերով՝ իշխա– նությունը դասակարգել ըստ ռացիոնալ, ավանդական և քարիզմատիկ (աստվա– ծաշնորհ) տեսակների, զարգացրել է բյու– րոկրատիայի տեսությունը, ցույց տվել արդ․ քաղաքակրթության ռացիոնալաց– ման միտումը հասարակական և անձնա– կան կյանքի բոլոր բնագավառներում։ Կոչ անելով սոցիոլոգիան ազատել արժե– բանական մոտեցումից, գիտնականին՝ զերծ մնալ աշխարհայացքային գնահա– տականներից, ինքը, սակայն, գիտակ– ցորեն պաշտպանել է կապիտալիզմը։ Ընդունելով Կ․ Մարքսի ազդեցությունը իր հայացքների վրա, Վ․ չի հասկացել պատ– մության մատերիալիստական ըմբռնումը՝ նույնացնելով մարքսիզմը տնտեսագի– տական մատերիալիզմի հետ։ Համաձայ– նելով կապիտալիզմի մարքսյան քննա– դատությանը, Վ․ մերժել է սոցիալիստ, հեղափոխության մասին մարքսիստական դրույթը։ Քաղ․ հայացքներով նա ազգ․ լիբերալիզմի և պառլամենտական հան– րապետության կողմնակից էր։ Վ–ի գա– ղափարները զգալի ազդեցություն են թո– ղել արդի բուրժ․ սոցիոլոգիայի զարգաց– ման վրա։ Գր կ, История буржуазной социологии XIX– начала XX века, М․, 1979; Льюис Д ж․, Марксистская критика социологических концепций Макса Вебера, пер․ с англ․, М-, 1981; Max Weber․ Werk und Person, Tubingen, 1964․ Վ․ Միրզոյան

ՎԵԲԵՐ (Weber) Աիմոն (1․1․1866, Բոլին– գեն –12․3․1929, Ֆրայբուրգ), գերմանա– ցի արևելագետ, հայագետ։ Ավարտել է (1896) Ֆրայբուրգի համալսարանը։ Հա– յագիտության և արևելագիտության մեջ մասնագիտացել է Հռոմի գերմ․ «Անիմա» («Anima») ուս․ հաստատությունում։ 1896-ից դասախոսել է Ֆրայբուրգի հա– մալսարանում։ Հայագիտ․ առաջին աշ– խատանքը լույս է տեսել 1896-ին (հայ հրտ․ «Ա․ Գրոց հարգն ու արժեքը հին հայոց քով», «ՀԱ», 1897)։ Մյուս ուսում– նասիրությունները վերաբերում են Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ին, Աստվածա– շնչում հիշատակվող Արարատ տեղան–