Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(մոտ 1609, հրտ․ 1614) և հատկապես «Ֆուենտե Օվեխունա» (1612–13, հրտ․ 1619) պիեսներում Վ․ հռչակել է ֆեոդալ– ներից վրեժ լուծելու ժողովրդի իրավուն– քը, նշել գյուղացիների մարդկային արժա– նապատվության և արդարամտության զգացումը։ Վ–ի պիեսներում գերակշռում են սիրային, տիպիկ ինտրիգային բնույթի կատակերգությունները՝ «Գեղջկուհին Խե– տաֆեից» (հրտ․ 1620), «Շունը դեզի վրա» (գրվել է 1613–18-ի միջե, հրտ․ 1618, հայ բեմ․ «Պարտիզպանի շունը», 1925, հայ․ հրտ․ 1956), «Սափորով աղջիկը» (գրվել է մինչե 1627, հրտ․ 1646), «Պարերի ուսու– ցիչը» (1593, հայ․ բեմ․ 1953), «Իր սիրեց– յալի ստրկուհին» (մոտ 1625, հրտ․ 1647), հոգեբանական պատճառաբանվածու– թյունը հասցված է նվազագույնի, որը, սա– կայն, չի բացառում գործող անձանց բնա– վորությունների հոգեբանական բազմա– զանությունը։ Վ–ի պիեսներում համադըր– ված են ծիծաղելին ու վսեմը, կենցաղա– յին ու ռոմանտիկ կյանքի երեույթները։ Առօրեականի ու վսեմի համադրությունը բնորոշ է նաև նրա բանաստեղծական ոճին, որի հիմնական ակունքը ժող․ բա– նարվեստն է։ Վ–ի ստեղծագործությունը մեծապես նպաստել է իսպ․ և արեմտա– եվրոպ․ դրամատուրգիայի հետագա զար– գացմանը։ Նրա պիեսներից շատերն այսօր էլ ներկայացվում են աշխարհի շատ երկըր– ների (նաե հայ) թատրոններում։ Երկ, Վալենսիայի այրին, Ե․, 1963։ Հ․ Բախչինյան ՎԵ ԴԵՆԵՐ (Wegener) Ալֆրեդ Լոթար (1880՛–1930), գերմանացի երկրաֆիզի– կոս։ Գրացի համալսարանի պրոֆեսոր (1924)։ Գրենլանդիան հետազոտելու հա– մար ստեղծված գիտարշավների մասնա– կից (1906–08, 1912–13) և ղեկավար (1929–30)։ Վերջին գիտարշավը ձեռնարկ– վել էր Գրենլանդիայի կենտրոնում մոտ 3000 11 բարձրության վրա, շուրջտարյա «Այսմիտե» հետազոտական կայանը կազ– մակերպելու նպատակով։ Այդ գիտար– շավից վերադառնալիս, Վ․ զոհվեց սա– ռույցների մեջ։ Հիմնական աշխատանք– ները վերաբերում են մթնոլորտի թերմո– դինամիկային։ Վ․ հեղինակ է (1912) մայր ցամաքների տեղաշարժման վերաբերյալ տեկտոնական հիպոթեզի (տես Մոբի– ւԻկ^)՝

ՎԵԳԵՆԵՐ (Wegener) Պաուլ (1874–1948), գերմանացի դերասան։ Սովորել է Ֆրայ– բուրգի և Լայպցիգի համալսարաններում։ Բեմելը թատրոնում՝ 1895-ին։ Ավելի ճա– նաչվել է Դերասանի (Գորկու «Հատա– կում») դերակատարմամբ, և 1906-ին Մ․ Ռայնհարդը Վ–ին հրավիրել է Գերմ․ թատրոն (Բեռլին), ուր ընդհատումներով խաղացել է մինչե 1948-ը։ Լավագույն դերերը խաղացել է դասական պիեսների ներկայացումներում, ստեղծելով բարդ, խոր հոգեբանական կերպարներ՝ Ռիչարդ 111, Օթելլո, Ցագո, Մակբեթ, Կլավդիոս (Շեքսպիրի «Ռիչարդ III», «Օթելլո», «Մակ– բեթ», «Համլետ»), Քաղաքագլուխ (Գոգոլի «Ռեիզոր») են։ Վ․ որպես ռեժիսոր, սցենա– րիստ, դերասան եղել է գերմ․ գեղարվես– տական կինեմատոգրաֆիայի ստեղծող– ներից։ խաղացել է «Պրագայի ուսանողը» (1912), «Գոլեմ» (1913, 1920) ֆիլմերի Պ․ Վնգեները էդիպ արքայի դե– րում (Հ․ Հոֆման– տալի «էդիպ ար– քա») գլխ․ դերերը։ Նկարահանվել է նաև <Սու– մուրուն» (1922), «Լուկրեցիա Բորջիա» (1922), «Ողջ Բուդդաներ» (1923), «Ջուլ– հակներ» (ըսա Տաուպտմանի, 1927) և այլ ֆիլմերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գլխավորել է արվես– տի գործիչների շարժումը հանուն գերմ․ թատրոնի 1ւ կինոյի դեմոկրատ, ավան– դույթների վերածննդի ու զարգացման։ Ռայնհարդի անվ․ գերմ․ թատրոնում խա– ղացել է Նաթան (Լեսինգի «Նաթան Իմաս– տուն»), Պոլոնիուս (Շեքսպիրի «^ամլետ»), Պոլեժաե (Ռախմանովի «Անհանգիստ ծե– րություն») ևն։

ՎԵԳԵՆԵՐԻ ՀԻՊՈԹԵԶ, տես Մոբիէիզմ։

ՎԵԳԵՏԱՏԻՎ ԲԱձՄԱՏՈհՄ, մայրական օրգանիզմի մասերից նոր օրգանիզմի առաջացումը։ Բնության մեջ հանդիպող Վ․ բ–ման ձևերը բազմապիսի են։ Դրան– ցից պարզագույնը մեկ վեգետատիվ բջջից օրգանիզմի վերականգնումն է, որը բջջի կիսման և ձևավորվող բջիջների տարբե– րակման արդյունք է։ Վ․ բ․ բնորոշ է մանրէ– ներին, ստորակարգ կենդանիներին, գրե– թե բոլոր բույսերին։ Ստորակարգ կեն– դանիների Վ․ բ․ տեղի է ունենում մայրա– կան օրգանիզմի կիսման (ծովաստղ) կամ բողբոջման (ամեոբա, կանաչ էվգլենա, հիդրա) միջոցով։ Միաբջիջ բույսերի (ջրի– մուռներ, սնկեր ևն) Վ․ բ․ հաճախ տեղի է ունենում կիսվելու, հազվադեպ՝ բողբոջ– ման եղանակով, իսկ ստորակարգ բազ– մաբջիջ բույսերինը՝ մարմնի բաժան– մամբ առանձին մասերի, որոնք ունակ են վերականգնման (ռեգեներացիա)։ Բարձ– րակարգ բույսերը բազմանում են կոճ– ղարմատներով (մոլախոտերից՝ սեզը, արվանտակը, ծաղկաբույսերից՝ աստղածաղիկը, հիրիկը ևն), արմա– տային հատվածներով (մոռե– նի, մասրենի, խնձորենու, սալորենու, բա– լենու որոշ սորտեր, դեկորատիվ մի քանի ծառատեսակներ)։ Ծաղկաբուծության մեջ լայնորեն կիրառվում է բազմացումը ս ո– խ ուկներով (վարդկակաչ, նարգիզ, քաջվարդ, թրաշուշան), բանջարաբուծու– թյան մեջ՝ պալարներով բազմա– ցումը (կարտոֆիլ, գետնախնձոր)։ Տ ե– ր և ն և ր ո վ բազմանում են բեգոնիան, աֆրիկական մանուշակը ևն, բեղիկնե– րով՝ գետնամորին, ազնվամորին։ խաղողագործության, պտղաբուծու– թյան և դեկորատիվ այգեգործության մեջ տարածված է Վ․ բ․՝ ծառերի արմատային մացառներով, կտրոններով, պատվաս– տով։ Արմատային մացառներ առաջանում են մի քանի ծառատեսակների արմատների վրա եղած բողբոջներից (բա– լենու, կեռասենու, սալորենու, խնձորե– նու, տանձենու տեղական որոշ սորտեր)։ խաղողի վազը, որոշ ծառատեսակներ և ծաղկաբույսեր բազմանում են կտրոն– ներով (աճող շիվի կամ միամյա ճյուղի որոշ երկարություն ունեցող հատվածներ)։ Միամյա կտրոններով բազմացվում են խաղողի վազը, հաղարջենին, կոկռոշենին, խնձորենու որոշ սորտեր, սերկեիլենին, նռնենին, թզենին, փշատենին, բարդին, ուռենին։ Պտղատու մի քանի տեսակներ (բալենի, սալորենի, խնձորենի, տանձե– նի) և ծաղկաբույսեր (քրիզանթեմ, մե– խակ) բազմացվում են նաև կանաչ կտրոն– ներով։ Այգեգործության մեջ կիրառվում է բազմացումը անդալիսով։ Պտղատու տե– սակները և խաղողի վազը բազմացվում են նաև պատվաստով (տես Պատ– վաստում)։ Տես նաև Բազմացում։

ՎԵԳԵՏԱՏԻՎ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, նյարդային համակարգի բաժին, նյարդա– վորում է մարդու և ողնաշարավոր կենդա– նիների ընդերային օրգանները, գեղձերը, հարթ մկանները, արյունատար և ավշա– տար անոթները, մասամբ կմախքային մկանները, զգայարանները։ Կարգավո– րում է օրգանիզմի աճն ու բազմացումը, նյութերի և էներգիայի փոխանակությու– նը, մարսողությունը, արյան և ավշի շըր– ջանառությունը, շնչառությունը, արտա– զատական և ներզատական, ջերմաստեղծ– ման և ջերմատվության պրոցեսները և այլն։ «Վ․ ն․ հ․» տերմինն առաջարկել է ֆրանս․ գիտնական Մ․ Բիշան (1800), նշելու համար օրգանիզմի կարգավորող այնպիսի ֆունկցիաները, որոնք հիմնա– կանում ընդհանուր են կենդան, և բուս, օրգանիզմների համար, ի հակադրություն անիմալ կամ մարմնական նյարդային հա– մակարգի։ Վ․ ն․ հ․ մարմնական նյարդա– յին համակարգի համեմատությամբ ունի մի շարք առանձնահատկություններ (կենտրոնական նյարդային համակար– գում վեգետատիվ կենտրոնների օջախա– յին դասավորություն, նյարդաթելերի երկ– նեյրոնանի կառուցվածք, փոքր տրամա– գիծ են)։ Տարբերում են Վ․ ն․ հ–ի երկու բաժին– ներ՝ պարասիմպաթիկ և սիմպաթիկ։ Սիմպաթիկ նյարդային համակարգը (Ս․ ն․ հ․) կազմվում է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։ Ա․ ն․ հ–ի կենտրոնները գտնվում են ողնուղեղի կողմնային եղջյուրներում, սկսած պա– րանոցային VIII հատվածից մինչե գոտ– կային III հատվածը։ Ծայրամասային բաժինը կազմված է ողնաշարի երկու կող– մերում գտնվող աջ և ձախ սիմպաթիկ ցո– ղուններից՝ սիմպաթիկ նյարդային հան– գույցների շղթաներից, որոնք ձգվում են ողնաշարի ամբողջ երկարությամբ, գան– գի հիմքից մինչե պոչուկ, որտեղ միանում են միմյանց մեկ ընդհանուր հանգույցի մեջ և մի շարք այլ հանգույցներից։ Ցու– րաքանչյուր սիմպաթիկ ցողուն բաժան– վում է 4 բաժնի՝ պարանոցային, կրծքային, գոտկային ու սրբոսկրային (կամ կոնքա– յին), որոնցից սկիզբ առնող նյարդաթե– լերը նյարդավորում են ներքին օրգաննե–