Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ևն։ ՏՓԽ-ի անդամ-երկրների տնտ․ համագործակցության առաջընթացն արտացոլում է փոխադարձ առևտուրը, որի ծավալը 1982-ին կազմել է 148,8 մլրդ փոխանակային ռ․։ Դրա աճն ուղեկցվում է կառուցվածքային փոփոխություններով․ ավելանում է մեքենաների ու սարքավորումների, ինչպես նաև պատրաստի արտադրանքի այլ տեսակների մատակարարման բաժինը։ ՏԹԽ-ի գործնեության պրակտիկան վկայում է ոչ միայն անդամ-երկրների փոխադարձ տնտ․ կապերի արագ աճման ու խորացման, այլև տնտեսության համաշխարհային սոցիալիստ․ սիստեմի դիրքերի անշեղ ամրապնդման մասին։

Գրկ․ Фаддеев Н. В. Многостронное сотрудничество стран социализма и его значение в современных условиях, М., 1972; Дудинский И. В., Социалическое содружество: основые тенденции развития, М., 1976; СЭВ. Международное значение социалицтической интрегации, М., 1979.

ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ Սոցինտերն (ՄԻ), ս-դ․ կուսակցությունների միջազգային միավորում, Սոցիալիստական բանվորական ինտերնացիոնալի հետնորդը։ Հիմնադրվել է 1951-ին, Մայնի Ֆրանկֆուրտում։ Իր գաղափարախոսությամբ և սկզբունքներով սերում է ռեֆորմիստական 2-րդ Ինտերնացիոնալից։ Սոցինտերնի պաշտոնական նպատակը «Դեմոկրատական սոցիալիզմն» է, որի դրույթները շարադրված են Մայնի Ֆրանկֆուրտի հիմնադիր կոնգրեսում ընդունված «Դեմոկրատիական սոցիալիզմի նպատակների ու խնդիրների մասին» դեկլարացիայում, որում ասված է, որ սոցիալիստների համար միևնույնն է, թե որտեղից են նրանք վերցնում իրենց համոզմունքները հասարակական հարաբերությունների մաքսիստական թե այլ վերլուծություններից կամ էլ կրոն․ և հումանիստական սկզբունքներից։ Ս․ ի․ և նրան ադամագրված կուսկացությունները տեսության մեջ և գործականում հանդես են գալիս բանվոր դասակարգի և բուժազիայի միջև դասակարգային հաշտության և համագործակցության օգտին։ Նրանք ծրագրում են «դեմոկրատական սոցիալիզմի» հասնել կապիտալիզմի և սոցիալիզմի «առավելությունների զուգորդման», առանց դասակարգային պայքարի և սոցիալիստ․ հեղափոխության , բուրժ․ հասարակության աստիճանական բարենորգման միջոցով։ Սոցինտերը որոշակի ակտիվություն է ցուցաբերել արդիականության առավել հրատապ՝ պատերազմի և խաղաղության հարցում։ Մայնի Ֆրանկֆուրտի դեկլարացիայում ասված է, որ «դեմոկրատական սոցիալիստները համընդհանուր խաղաղության հաստատումն ընդնում են որպես մեր ժամանակի կարևորագույն խնդիրը»։ Սակայն 1950-1960-ական թվականերին Ս․ ի․ զորավիգ է եղել «սառը պատերազմի» ինպեր․ քաղաքականությանը՝ ուղղված Սովետական Միության և սոցիալիստ․ ընկերության երկրների դեմ, թեև 50-ական թթ․ վերջին նրա ներսում սկսել են ի հայտ գալ միջազգային լարվածությունը թուլացնելու միտումներ։Ս․ ի․-ի գաղափարական դիրքերում դրական տեղաշարժեր սկսեցին նշմարվել 70-ական թթ․ սկզբին։ Նրա խորհրդի նստաշրջանը (1971, Հելսինկի) և 12-րդ կոնգրեսը (1972, Վիեննա) պաշտպանել են տարբեր հասարակարգերի պատկանող գոյակցությանը սկզբունքը և ընդունել ՍՍՀՄ-ի արտաքին քաղաքականության խաղաղասիրական բնույթը։ Ավելիհամարելով անկարելի առանց Պաղեստինի ուշ Ս․ ի-ի ղեկավարները պաշտպանել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության հրավիրելու սոցիալիստ․ առաջարկությունը և մասնակցել դրա նախապատրաստման ու անցկացմանը։ 1978-ի ապրիլում Հելսինկինում կայացել է զինաթափման վերաբերյալ Ս․ ի-ի կենֆերանսը, ավելի ուշ ստեղծվել Զինաթափման հարցերով կոնսուկտատիվ խորհուրդ։ Սակայն զինաթափման խնդրում Ս․ ի-ի դիրքորոշումը հակասական և անհետևողական։ Սոցինտերնի արտաքին քաղ․ գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների ժողովուրդների ազատագրական պայքարին և «երրորդ աշխարհի» խնդիրներին ընդհանրապես։ 1960-ական թթ․ Ս․ ի․ պաշտպանել է ԱՄՆ-ի ագրեսիվ պատերազմը Հնդկաչինում և Իսրայելի գործողությունները մերձավոր Արևելքում։ Մինչդեռ 70-ական թթ․ սկզբին պահանջել է անհապաղ դադարեցնել պատերազմը Վիետնամում, իսկ 1973-ի իսրաեկա-արաբ․ չորրորդ պատերազմից հետո՝ փոխել Իսրաելին անվեհապահորեն զորավիգ լինելու իր նախկին դիրքորոշումը։Դատապարտելով սիոնիստների ցեղասպան քաղաքականությունը պաղեստիցիների նկատմամբ և Մերձավոր Արևելքի խնդրի քաղ․ կարգավորումը համարելով անկարելի առանց Պաղեստինի արաբների մասնակցության՝ Սոցինտերնի ղեկավարները միաժամանակ պաշտպանում են Քեմփդնիդի անջատ համաձայնությունները։ Ս․ ի-ի բյուրոն 1973-ի փետրվարին Չիլիում գումարած նիստում հայտարարել է, որ պաշտպանում է լատինամեր․ ժողովուրդների շարժումն անկախության և սոցիալ․ առաջադիմության համար։ Հետագայում նա ճիշտ դիրք է գրավել Նիկարագուայի հեղափոխության և Սալվադորում ծայր առած ազատագրական պայքարի հանդեպ։ Այդուհանդերձ, Ս․ ի․ հետապնդում է հակակոմունիստական և հակասովետական նպատակներ, որոնք ուղղված են կոմկուսակցությունների և «երրորդ աշխարհում» սոցերկրների ազդեցության ուժեղացման դեմ։ Հակակոմունիզմը և հակասովետիզմը ընկած են նաև բնավ․ շարժման միասնության հարցում Ս․ ի-ի խորհուրդը և բյուրոն 1956-ին «Սոցիալիզմ և կոմունիզմ» փաստաթղթում մերժել են ՄՄԿԿ 20-րդ համագումարի կոչը սոցիալիստների և կոմունիստների համագործակցության վերաբերյալ, ընդգծելով, որ բացառում են բոլոր ձևերը։ Չնայած դրան, մի շարք երկրների սոցիալիստ․ և ս-դ․ կուսակցություններ (Ճապոնիա, Ֆրանսիա, Իտալիա, ԳՖՀ) առանձին հարցերում համագործակցում են կոմունիստների հետ։ Կոմունիստների համագործակցելու ձգտումն ուժեղացել է 70-ական թթ․ սկզբին, և Ս․ ի-ի բյուրոն 1972-ին հարկադրած ընդունել է որոշում, որ սոցիալիստ․ և ս-դ․ կուսակցություններն ազատ են այլ կուսակցությունների հետ իրենց երկկողմանի հարցերը որոշելիս։ Այնուամենայնիվ կոմունիստների հետ համագործակցելու հարցը շարունակում է մնալ սուր հակասությունների առարկա Ս․ ի-ի ներսում, թեև հաճախ այդ համագործակցությամբ է պայմանավորված սոցիալիստ․ կուսակցությունների հաղթանակն իշխանության ղեկի համար, ինչպես, օրինակ, 1981-ի պրեզիդենտական ընտրությունների ժամանակ Ֆրանսիայում։

Ս․ ի․ միավորորում է շուրջ 60 սոցիալիստ և ս-դ կուսակցություն, որոնք ունեն 15 մլն անդամ։ Այդ թվի մեջ են մտնում նաև, այսպես կոչված, արտաքսված կուսակցությունները (տարագիրները սոցիալիստ․ երկրներից)։ Փաստորեն Ս․ ի․ միավորում է 47 կուսակցություն, որոնք ունեն մոտ 8 մլն անդամ։ Ընտրությունների ժամանակ նրանց օգտին քվեարկում է 80 մլն-ից ավելի մարդ։ Ս․ ի-ի բարձրագույն մարմինը կոնգրեսն է, որը հրավիրում է երկու-երեք տարին մեկ։ Դրանց միջև ընկած ժշրջանում ղեկավարությունն իրականացնում են Ս․ ի-ի խորհուրդը և բյուրոն։ Ընթացիկ աշխատանքը կատարում է քարտուղարություն։ 1976-ի նոյեմբերից Ս․ ի-ի նախագահն է Վ․ Բրանդտը, գլխ․ քարտուղարը՝ Բ․ Կառլոսոնը։ Պաշտոն․ օրգանն է «Սոշըլիսթ ըֆեարս» [«Socialist Affairs»] բյուլետենը (մինչև 1971-ը՝ «Սոշըլիսթ ինթերնեյշընըլ ինֆորմեյշըն», «socialist internacional Information»):

Գրկ․ Черняев Аю С., Современная социал-емократия и проблемы еинства рабочего движения, М., 1964; Ундасыиов И., Грибанов С., Социал-демократия в современном мире, М., 1966; Что такое «демократический социализм»?, 2 изд., доп., М., 1979.

Հ․ Հակոբյան

ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՕՐԵՆՔ, օբյեկտիվ տնտ․ օրենք, որն արտահայտում է ժողովրդի կյանքի նյութական ու կուլտուրական մակարդակի անշեղ բարձրացումը, աշխատունակ բնակչության համընդհանուր զբաղվածությունն ու հասարկության բոլոր անդամների համակողմանի զարգացումն ապահովող պայմանների ստեղծման նպատակկով հասարակական արտադրության ընդլայնման ու որակաական կատարելագործման, ազգ․ հարստության ավելացման համար ազգային եկամուտի մի մասը պարբերաբար օգտագործելու անհրաժեշտությունը։ Կուտակման նյութական հիմքն արտադրության գերազանցումն է սպառման նկատմամբ։ Սակայն կուտակման մասշտաբները, նպատակը, սոցիալ․ հետևանքներն ու խթանները պայմանավորված են արտադրական հասարակական հարաբերություններով։