ազատ երփնագրումը, լույսի և գույնի, լուսաստվերի նուրբ աստիճանավորման վրա հիմնված ամբողջական, ներդաշնակ գունաշարը։ Զորջոնեի U Տիցիանի ստեղ– ծագործությամբ Վ․ դ․ XVI դ․ 1-ին կեսին հասել է իր բարձունքին։ Զորջոնեի աշ– խատանքներում դասականորեն է արտա– հայտվել մարդու և բնության ներդաշնակ միասնության թեման, իսկ Տիցիանի ար– վեստում առավել լրիվ4 Վ․ դ–ին հատուկ կերպարների կենսուրախությունն ու գու– նային լիարյունությունը, գեղանկարչու– թյան հյութալի հուզականությունը։ 1453-ին թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումով Վենետիկը հետզհետե կորց– րել է իր սանտր, նշանակությունը։ XVI դ․ կեսից Իտալիայով մեկ տարածված ֆեո– դալա–կաթոլիկական ռեակցիան հանգեց– րել է ռենեսանսային կենսահաստատ աշ– խարհայացքի ճգնաժամի։ Սակայն իր ան– կախությունն ու հարստությունը պահպա– նող Վենետիկի հանրապետությունում Վե– րածննդի արվեստի ավանդույթները ավե– լի երկար են պահպանվել, քան Իտալիայի մյուս մասերում։ Ուշ վենետիկյան Վե– րածննդի (XVI դ․ 2-րդ կես) վարպետների աշխատանքներում աշխարհի գունային հարստության արտացոլումը, տոնական ճոխ տեսարանների նկատմամբ սերը, զուգված բազմադեմ ամբոխի պատկերու– մը հարևանում են տարերային տիեզե– րական ուժերով լի բնության անսահմա– նության և շարժումի դրամատիկական զգացողությանը, մարդկային մեծ զանգ– վածների վառ հոգեկան պոռթկումներին (Պ․ Վերոնեզեի հսկայական դեկորատիվ կտավներն ու որմնանկարները, Ցա․ Տին– տորետտոյի նկարաշարերը)։ 6ա․ Բասա– նոյի գործերը հավաստում են գյուղացի– ների աշխատանքային առօրյայի գեղեց– կությունն ու կարևորությունը։ Ուշ Վերա– ծննդի Վենետիկի վարպետների գործերին ներհատուկ են գեղանկարչության եղա– նակների բացառիկ բազմազանությունը, գունահարաբերումների բարդությունն ու նրբությունը։ XVI դ․ 2-րդ կեսի Վենետիկի վարպետների բարդ, հակասական որո– նումների ընթացքում ստեղծվել են նոր գեղարվեստական ձևեր ու սկզբունքներ, որոնք հսկայական ազդեցություն են գոր– ծել XVII դ․ եվրոպ․ արվեստի զարգացման վրա․ սկզբնավորվել են նոր ժանրեր՝ պատմ․, մարտանկարչական և ժանրային գեղանկարչություն, խմբանկար։ XVII դ․ Վ․ դ․ ապրել է ստեղծագործական անկում։ Դ․ Ֆետտիի, Բ․ Ստրոցիի, 6ո․ Լիսսի կրո– նական ու ժանրային կոմպոզիցիաներում բարոկկոյի երփնագրային եղանակը, Կա– րավաչոյի ազդեցությունը գոյակցել են Վ․ դ–ին բնորոշ կոլորիտի պրոբլեմների նկատմամբ հետաքրքրության հետ։ Վ․ դ․ նոր ծաղկում է ապրել XVIII դ․, երբ իր պետ․ ինքնուրույնությունը պահպանած Վենետիկի հանրապետությունը դարձել է օտարերկրացիների կողմից բաժան–բա– ժան արված Իտալիայի գլխ․ կենտրոննե– րից մեկը։ Այդ շրջանում են ստեղծվել Ջ․ Բ․ Տիեպոլոյի՝ բարոկկոյի և ռոկոկոյի տարրերով առլեցուն մոնումենտալ–դեկո– րատիվ գեղանկարչությունը, Ջ․ Բ․ Պիա– ցետայի բանաստեղծականությամբ լի ու Պ․ Լոնգիի թեթև ծաղրանքով ներթափանց– ված ժանրային գործերը։ Լայն տարածում է գտել օդեղեն նուրբ շղարշով պարուր– ված ճարտ․ բնանկարը (Ա․ Կանալետտո, Բ․ Բելոտտո)։ Վենետիկի բանաստեղծա– կան առօրյային են նվիրված Ֆ․ Դվար– դիի մտերմիկ, քնարական, թափանցիկ գունաշարով բնանկարները։ XVIII դ․ Վե– նետիկի նկարիչների սևեռուն հետաքըր– քըրությունը լուսաօդային միջավայրի պատկերման պրոբլեմների հանդեպ նա– խադուռ է հանդիսացել XIX դ․ գեղանկա– րիչների պլենէրային որոնումների հա– մար (տես Պչենէր)։ Գրկ․ Колпивский Ю․ Д․, Искус– ство Венеции․ XVI век, М․, 1970․
ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒ–
ԹՅՈՒՆ, հայերեն գրքերի ու պարբերա– կանների տպագրություն և հրատարակու– թյուն Վենետիկում (XVI–XX դդ․)։ Առա– ջինը Հակոբ Մետսպարսա է 1512–13-ին Վենետիկում լույս ընծայել հայերեն գըր– քեր, որոնցից մեզ են հասել հինգը։ Այնու– հետև Աբգար Թոխաթեցին այս քաղաքում հիմնած իր տպարանում 1565–66-ին հրա– տարակել է մի օրացույց և Սաղմոսարան։ Հովհաննես Տերզնցին 1587-ին վենետիկ– ցի Ջուան Ալբերտիի տպարանում իր տա– ռերով լույս է ընծայել Սաղմոսարան։ XVII դ․ Վենետիկում հայերեն գրքերի տպագրությունը հիմնականում կատար– վել է իտալացիների կամ տեղի հույների տպարաններում, թեև պատվիրատուները, բնագրեր կազմողները, սրբագրիչները, հաճախ էլ գրաշարները եղել են հայեր։ 1642-ին Հովհաննես Անկյուրացին Սա– լիգադաուի տպարանում լույս է ընծայել Սաղմոսարան, 1643-ին՝ Շնորհալու «Ցի– սուս որդի»-ն։ 1660-ին Ջիովանի Բովիսը երեք հայազգիների, հատկապես Սահակ Թոխաթեցու օգնությամբ տպագրել է հա– յերեն Սաղմոսարան (ըստ Նոր Ջուղա– յի 1638-ի հրատարակության) և Շնորհա– լու «Ցիսուս որդի»-ն (Հովհ․ Անկյուրացու հրատարակության շարվածքից)։ Զիոկամո Մորետիի գործակցությամբ հայ վաճառա– կաններ Գասպար Սահրատյանը և Նա– հապետ Ագուլեցին սարքավորել են սե– փական տպարաններ, որոնցից առաջի– նում, 1686-ին՝ լույս է ընծայվել «Ցիսուս որդի»-ն, երկրորդում, 1687-ին՝ Հովհան– նես Հոլով Կոստանդնուպոլսեցու «Պար– զաբանութիւն հոգենուագ սաղմոսացն» երկը (աշխարհաբար 2-րդ գիրքը)։ Մի– քելանջելո Բորբոնին 1680–90-ին Վենե– տիկում հրատարակել է 12 անուն հայե– րեն գիրք, այդ թվում՝ Ավետարան և Տա– ղարան։ Մինչև Մխիթարյան տպարանի հիմնադրումը հայերեն գրքեր հիմնակա– նում հրատարակվել են Անտոնիո Բորտո– լիի տպարանում (շուրջ 100 տարի)։ Առա– ջին հայերեն գիրքն այստեղ լույս է տեսել 1695-ին («Թուղթ սիրոյ և միաբանութեան)։ Հայերեն գրքեր հրատարակվել են նաև Մտեֆանո Օրլանդոյի, Դեմետրիու Թեո– դոսիուի, Ջ․ Բաշոյի, Բատիստա Ալբրիցի Ջերոլիմոյի, Պիետրո Վալվազիի, Զովանի Պիացցայի տպարաններում։ Մխիթար Սե– բասաացին իր հրատարակչական գործու– նեությունն սկսել է Կ․ Պոլսում, 1700-ին, Թովմա Կեմպացու «Ցաղագս համահետև– մանն Քրիստոսի» երկի հրատարակու– թյամբ։ Վենետիկի տպարաններում մինչև իր մահը նա լույս է ընծայել մոտ հինգ տասնյակ գիրք, այդ թվում իր մի քանի աշխատությունները՝ «Դուռն քերականու– թեան աշխարհաբար լեզուին հայոց> (1727), որ գրական արևմտահայերենի առաջին ձեռնարկն է, «Դիրք քրիստոնեա– կան վարդապետութեան» (աշխարհա– բար, 1727), «Քերականութիւն գրաբառի լեգուի հայկազեան սեռի* (1730), «Բառ– գիրք հայկազեան լեզուի» (1749–69), որ գիտական նոր սկզբունքներով կազմված հայերեն առաջին բառարանն է։ 1757-ից Մխիթարյաններն սկսել են հրատարակել ամենամյա օրացույցներ, որոնց լույս ըն– Նմուշեեր Վենետիկի հայկական տպագրու– թյունից