կապիտալիզմը սոցիալիզմի նյութական լիակատար նախապատրաստումն է, նրա նախադուռն է, պատմական սանդուղքի այն աստիճանն է, որի (աստիճանի) ու սոցիալիզմ կոչվող աստիճանի միջև ոչ մի միջանկյալ աստիճան չկա» (Լենին Վ. Ի., Երկ. լիակտ. ժող., հ. 34, էջ 245): Ս. հ-յան նախապատրաստման ու իրականացման պրոցեսի անհրաժեշտ նախադրյալներից է սուբյեկտիվ գործոնը՝ բանվոր դասակարգի քաղ. հասունությունը, կազմակերպվածությունը, ակտիվ ու վճռական գործողությունների դիմելու կարողությունը դիմելու կատարողությունը, հեղափոխության խնդիրների հետևողական կենսագործման պատրաստականությունը: Այս առումով անչափ աճում է բանվոր դասակարգի ավանգազարդային ջոկատի՝ մարքս-լենինյան կուսակցության (տես Կուսակցության քաղաքական) դերը, որը սոցիալիստ. գիտակցություն է մտցնում պրոլետարատական շարժման մեջ, մշակում պրոլետարիատի դասակարգային պայքարի ստրատեգիան ու տակտիկան, դառնում Ս. հ-յան քաղ. ղեկավարն ու մարտական շտաբը:
Ս. հ-յան գլխ. շարժիչն ու հեգեմոնը պրոլետարիատն է, որի հակակապիտ. ու համաիմպ. պայքարի խնդիրների մեջ ամփոփված են նաև հասարակության ոչ պրոլետարիատական շերտերի՝ աշխատավոր գյուղացիության, մտավորականության մեծամասնության արմատական շայհերը, որոնք պայմանավորում են ընդհանուր սոցիալ. հիմքի փևավորումն ընդդեմ կապիտ. շահագործման (տես Պրոլետարիատի հեգմոնիա, Բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինք, Մտավորականություն): Ս. հ. կարող է զարգանալ խաղաղ, առանց զինված ապստամբության, ավելորդ արյունահեղության և ոչ խաղաղ կամ զինված ապստամբության ուղիներով: Վ. Ի. Լենինը ընդգծում էր, որ իդեալում մարքսիզմը դեմ է բռնության: Նրա էությունը արտահայտվում է ոչ այնքան բռնության, որքան վերափոխիչ, ստեղծարար աշխատանքի մեջ: Հեղափոխական բռնությունը հեղափոխության մեթոդներից է նրա զարգացման կոնկրետ պահերին, սոսկ որոշակի, առանձնահատուկ պայմաններում ու հանգամանքներում: Մաքսիզմ-լենինիզմը մերժում է այդ երկու ուղիների բացարձակացումը, դրանք դիտելով դիալեկտիկական փոխօգնության մեջ: Բոլոր դեպքերում, երկու ուղիներով իրակացվողհեղափոխական թռրչքներն անպայմանորեն բովանդակում են բռնություն՝ ժողովրդի կամքին դիմակայողահագորշողական դասակարգերի նկատմամաբ:
Սոցիալիզմին անցման ձևերիընտրությունը կախված է պատմ. առկա պայմաներից, երկրի ներսում դասակարգային ուժերի հարաբերակցությունից, բուրժուազիայի դիմադրության աստիճանից, արտաքին իրադրությունից, հետադիմական ուժերի հակահեղափոխական ոտնձգությունները վիժեցնելու բանվոր դասակարգի վժռականությունից: Պատմ. փորձով հաստատված է, որ հեղափոխությունը պետք է կարողանա պաշտպանվել ներքին ու արտաքին հակահեղափոխության դավադրություններից: Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակով սկզնավորվեց կապիտալիզմից սոցիալիզմին անցումը, որն արդի դարաշրջանի հիմնական բովանդակությունն է: Ինպերիալիզմի շահագործման շղթայի ճեղքումն աշխարհի մեկ վեցերորդ մասում բարենպաստ պայմաններ ստեղծվեց համաշխարհային հեղափոխական պրոցեսի հետագա զարգացման համար, ազդակեց հակակապիտ. և հակաիմպ. ազատագր. պայքարը: Վ. ի. Լենինը նշում էր, որ Հոկտեմբերյան հեղափոխության փորձի հիման վրա պագա միջազգային հեղափոխությունը կկառուցի իր սոցիալիստ. շենքը: Հաղթանակած բանվոր դասակարգը պետք է հասնի իրագործեկի առավելագույնին՝ բոլոր երկրներում հեղափոխական շարժումներն արթնացնելու, դրանց աջակցելու և զարգացնելու առոումով; Միաժամանակ Վ. Ի. Լենինը սկզբունքներեն դատապարտում էր «բռնության տնտեսություն» կողմնակիցներին, որոնք ջադագովում էին հեղափոխությունը դրսից ներմուծելու, առաջ մղելու տեսակետը: «Իհարկե, կան մարդիկ, որոնք կարծում են, թե հեղափոխությունը օտար երկրներում կարող է տեղի ունենալ պատվերով, համաձայնությամբ: Այդ մարդիկ կամ խելագարներ են, կամ պրովակատորներ» (Վ. Ի. Լենին, Երկ. լիակտ. ժող., հ. 36, էջ 559):
Ս. հ. չի կարող ամենուրեք միատեսակ զարգանալ, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի պատմ. ազգ. և ռեգիոնալ առանձնահատկություններ, յուրատեսակ ավանդույթներ, բարքեր: Գոյություն ունեցող սոցիալիստական երկրներից ոչ մեկում Ս. հ-յան ձևերը, մեթոդներն ու ուղիները չեն եղել ուրիշի փորձի մեխանիկական կրթությունը: Բոլոր սոցիալիստական երկրները հեղափոխությունն իրականցրել են յուրովի, այն ձևերովվ, որոնք թելադրվում էին այդ երկրներից յուրաքանչյուրի ներսում դասայարգային ուժերի հարաբերակցությամբ և արտաքին իրադրությամբ:
Սոցիալիզմին անցման ձևերի բազմազանությունը ու յուրօրինակությունը հստակորեն դրսևորվեցին երկրորդ համաշխարհին պատերազմից հետո: Արլ. և Հվ-Արլ. Եվրոպայի երկրներում տեղի ունեցած Ս. հ-ներին բնորոշ էին զարգացման բազմաստիճամւոթյանը, պրոլետարիատի դիկտուրայի հաստատման համեմատաբար տևական ժամանակաշրջանը, Ս. հ-յան խնդիրների միահյուսումը հակաիմպերիալիստական, հակաֆաշիստ., հակաֆեոդ. և ընդհանուր դեմոկրատական պայքարի խնդիրների հետ (տես Ժողովրդա-դեմոկրատական հեղափոխություն): Ամեն մի առանձին երկրում իրականացվող Ս. հ. միասնական համաշխարհային Ս. հ-յան բաղկացուցիրմասն է, հարաբերականորեն ինքնուրույն օղակը: Այսպիսով, մաքսիզմը մերժում է սոցիալիզմին անցման ձևերի «միասնականացման» միտումը, միաժամանակ ընդգծելով ընդհանուր ուղին ընտրած բոլոր երկրների ժողովեւրդների առջև ծառացած տնտ. և քաղ. վիթխարի խնդիրների լուծման սիալեկտիկայով:
Կապիտ. ժամանակակից մի շարք երկրներում սոցիալիզմին խաղաղ անցման լայն հնարավորությունները պայմանավորված են բանվոր դասակարգի և սոցիալիզմի օգտին ուժերի նոր փոպհարաբերությամբ, դեմոկրատիայի համար պայքարի թափով, համամոնոպոլիստական բնույթի դեմոկրատական վերափոխումների անհրաժեշտությամբ: Նշված հնարավորությունները իրականացնելիս այդ երկրերի մաքս-լենինյան կուսակցությունները կողմնորոշվում են դեպի համեմատական դեմոկրատական ռեֆորմները, որը ենթադրում է ժող. տնտեսության կարևորագույն ճյուղերի, բանկերի ազգայնացում, տնտեսության դեմոկրատական վերհսկողություն և դեմոկրատական ծրագրավորում, արտադրության կառավարմանը բանվորների մասնակցություն, հասարական կյանքի տարբեր կողմերի դեմոկրատացում: Դրանք ընդունակ են խարխրելու մոնոպոլիստական կապիտաի իշխանությունը՝ դրանով իսկ ճանապարհ հարթելով սոցիալիզմի համար։ Նման կողմնորոշումը հակադրվում է կապիտալիզմը սոցիալիզմի «վերաճելու» ռեֆորրմիստական ըմբռնումներին (տես Ռեֆորմիզմ)։
Ս․ հ-յան միջազգային, ինտերնացիոնանալ բնույթը կապված է դրա համամարդկային էության հետ։ Այն բխում է իմպերալիզմի սիստեմին ներհատուկ հակամարտ հակասություններից։ Մոնոպոլիստական կապիտալիզմի տնտեսաքաղ․ ուժերի զարգացման անհամաչափության օրենքի գործողությամբ է որոշվում Ս․ հ-յան օբյեկտիվ ու սուբյեկտիվ նախադրյալների տարաժամանակյա հասունացումը։ Իրադարձությունների ու ներքին պրոցեսների զարգացման ընթացքով առանձին երկրներ վերածվում են իմպերիալիզմի հասունությունների հանգուցայետերի, այդ շղթայի թույլ օղակների, որը կանխորոշում է տարբեր երկրներում սոցիալիզմի ոչ միաժամանակյա հաղթանակաը։ Բացահայտելով այդ օրինաչափությունը, Վ․ Ի․ Լենինը գրում էր․ «Տնտեսական ու քաղաքական զարգացման անհամաչափությունը կապիտալիզմի անվերապահ օրենքն է։ Այստեղից հետևում է, որ սոցիալիզմի հաղթանակը հնարավոր է սկզբնապես մի քանի կամ նույնիսկ մեկ առանձին վերցրած, կապիտալիստական երկրում» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․ հ․ 26 էջ 434)։ Համաշխարհային հեղափոխական պրոցեսի զարգացումն արտահայտվում է սոցիալիզմի դիրքերի ամրապնդմամբ և ընդլայմամաբ, ազգային-ազաատագր․ շարժումների հաղթանակերով, մոնոպոլիստների լծի, շահագործողական կարգերի դեմ աշխատավորների դասակարգային պայքարի ուժեղացմամբ, հեղափոխադեմոկրատական, հակաիմպ․ շարժման մասշտաբների ընդարձակմամբ։
Արդի դարաշրջանի գլխ․ նվաճումը սոցիալիզմի համաշխաևհային սիստեմի ստեղծումն է, որը համաշխարահային հեղափոխական պրոցեսի առաջատար ուժն է և հեղափոխականացնող ներգործողություն է ունենում կապիտ․ երկրների