Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(VIH-XII դդ․), հնդ․ (IX-XII դդ․) եայլ Վ–ների մասին։ Այս առումով Վ–ին բնորոշ հատկանիշներ (հին մշակութային ժա– ռանգությանը անդրադառնալը, հակա– ֆեոդ, աշխարհայացքի տարածումը, գա– ղափարախոսության հումանիստականա– ցումը, մշակույթի աշխարհականացումը են) նկատվում են նաև Հայաստանում՝ X–XIV դդ․, որը հիմք է տալիս խոսելու հայկական Վ–ի մասին։ Հայկ․ Վ–ի սկզբնավորումը կապված է քաղաքների, արհեստների, առետրի բուռն զարգացման հետ՝ պայմանավորված գլխավորապես քաղ․ անկախության վերականգնմամբ։ Այդ դարաշրջանում ստեղծված հայկ․ կենտրոնացված պետություններում (Բագ– րատունիների թագավորություն, Զաքար– յանների իշխանություն, Կիչիկյան Հա– յաստան, Կարսի թագավորություն, Վաս– պուրականի թագավորություն) ծաղկում է տնտ․ կյանքը։ X–XI դդ․ տեղի է ունենում քաղաքների աննախընթաց աճ․ երկրի տնտ․ կյանքում մեծանում է Դվին, Վան, իյլաթ, Անի, Արծն, Կարս, Րաղեշ, Հեր, Նախճավան և այլ քաղաքների դերը, առաջանում են քաղաքային դասերը (ազ– նըվականներ, առևտրականներ, արհես– տավորներ, վաշխառուներ), որոնք ձեռք են բերում սոցիալ–քաղ․, տնտ․, իրավական առավելություններ, ստեղծվում են քաղա– քային ինքնավարության մարմիններ։ Այսպիսով քաղաքները վերածվում են ինչպես արտադրության, այնպես էլ երկրի սոցիալ–քաղ․ և մշակութային կյանքի կենտրոնների։ Ապրանքային արտադրու– թյան աճը խթանում է նաև արտաքին առետր․ կապերի ընդլայնումը։ Բազմաթիվ երկրներում սկսել են գործել հայկ․ հյու– պատոսություններ,առետր․ գրասենյակներ են, այլ երկրների հյուպատոսություններ են ստեղծվում Հայաստանում։ Կառուց– վում է առետր․ մեծ նավատորմիղ ու առևտրական ճանապարհների խիւո ցանց։ Ծովային աոեարի զարգացումը նպաս– տում է միջազգային ծովային իրավունքի առաջադիմական սկզբունքների ստեղծ– մանն ու զարգացմանը (տես <Կոնսուատո դեչ մարե>), ծովային առետրի սահմանա– փակումների վերացմանը, հումանիստա– կան սկզբունքների հաստատմանը։ Նը~ կատվում է նաև հասարակական հակա– սությունների , հակամարտությունների ծայրաստիճան սրում, աստիճանաբար ձևավորվում է ընդդիմադիր մտածողու– թյունը, տարածվում հակաֆեոդ․-հակա– եկեղեցական գաղափարախոսությունը։ Ընդդիմադիր մտածողությունը, առաջին հերթին արտացոլելով աշխատավոր ժո– ղովրդի սոցիալ․ պայքարը (հատկապես Թոնդրակյան շարժումը), ֆեոդ, հասարա– կության առաջադեմ մասի տրամադրու– թյունները, իր կնիքը դրեց հասարակա– կան գիտակցության բոլոր ձևերի վրա։ Գաղափարախոսության ծավալվող աշ– խարհականացումը արմատապես փոխում է վերաբերմունքը մարդու նկատմամբ, հումանիզմը դառնում է իշխող, առաջ են քաշվում մարդկանց իրավահավասարու– թյան, կնոջ և տղամարդու հավասարու– թյան են գաղափարներ։ Այս միտումները առկա են <Սասնա ծռեր>–ում, իսկ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը նշանավորում է այդ շրջադարձը։ Հումանիստական աշխարհայացքի սկզ– բունքներով ստեղծվում է նոր որակի փիլ․, արվեստ և գրկ․, կյանքի են կոչվում, վերածնվում անտիկ և հելլենիստական մշակութային ժառանգության մասամբ մո– ռացության տրված ավանդույթները։ վ–ի դարաշրջանի փիլ–յանը առավել բնո– րոշ է հակումը դեպի նոմինալիզմը, որի արմատավորմանը մեծապես նպաստել են արիստոտելյան ավանդույթները։ Կարևոր դեր է խաղացել նեոպլատոնականությու– նը, որը եղել է անտիկ գիտության ավանդ– ների կրողը, նեոպլատոնականությունը զարգացել է հումանիստական միստի– ցիզմի և պանթեիզմի հունով։ Աճել է հե– տաքրքրությունը արեոպագիտիկության նկատմամբ։ Առաջադրվել են ինքնատիպ գոյաբանական հարցադրումներ (հոգե– ֆիզիկական զուգահեռականություն, բնա– կան օրինաչափությունների օբյեկտիվու– թյուն, նյութի հավիտենականության գա– ղափարների հաստատում ևն)։ Իմացա– բանության բնագավառում խորացվել են մարդու ճանաչողական հնարավորություն– ների նկատմամբ հավատը, զգայականի և բանականի փոխպայմանավորվածու– թյան գաղափարը (Տաթեի դպրոց), տրա– մաբանական հիմնավորվածության մե– թոդը (Վահրամ Րաբունի), առաջ են քաշ– վել երկակի ճշմարտության (Գրիգոր Տա– թևացի), փորձնական իմացության (Հով– հաննես Սարկավագ, Մխիթար Հերացի), միմեսիսի (Հովհաննես Մարկավագ) տե– սակետները, մերժվել բնածին գաղափար– ների տեսությունը (Հովհաննես Երզնկա– ցի)։ Վ–ի բնագիտ․ միտքը նպաստել է պանթեիստական, աթեիստական միտում– ների ուժեղացմանը, անտիկ բնափիլ․ ուսմունքների վերհանմանը, Անանիա Շի– րակացու դպրոցի ավանդույթների շա– րունակմանը, փորձառական մեթոդի մը– շակմանը և բնությունն ինքն իրենով բա– ցատրելու միտումների հաստատմանը (տես Բնագիտություն, Բնափիչիսոփա– յություն)։ Հասարակական–քաղ․, տնտ․ արմատական տեղաշարժերը, հասարա– կական գիտակցության մեջ նկատվող փոփոխությունները արտացոլվել են նաե իրավունքի բնագավառում (Դավիթ Ալավ– կա Որդու «Կանոնական օրինադրությու– նը>, Մխիթար Գոշի դատաստանագիրքը, Սմբատ Սպարապետի դատաստանագիր– քը, Ներսես Շնորհալու <Թուղթ ընդհան– րականը>% Ներսես Լամբրոնացու օրենք– ները են)։ Վ–ի մշակույթում առանձնահա– տուկ տեղ ունեն ժող․ բանահյուսությու– նը և գեղարվեստական գրկ․։ Հումանիս– տական աշխարհայացքը ցայտուն կերպով դրսևորվել է «Սասնա ծռեր»-ում։ Գրկ–յան մեջ սկսել են տիրապետել հասարակա– կան–քաղ․, հայրենասիրական (Ստեփա– նոս Օրբելյան, Ւոսչատուր Կեչառեցի, Անանուն Մյունեցի, Ներսես Շնորհալի, Գրիգոր Դ Տղա, Վարդան Արևելցի և ուրիշներ), բնապաշտական (Գրիգոր Նա– րեկացի, Հովհաննես Մարկավագ, Կոս– տանդին Երզնկացի և ուրիշներ), սիրային (Հովհաննես Երզնկացի, Ֆրիկ, Ներսես Շնորհալի և ուրիշներ), սոցիալ․ բողոքի (Ֆրիկ, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Գոշ, վարդան Այգեկցի և ուրիշներ) թեմաները։ իրենց գոյությունն են հաստատել տաղը, գանձը, կաֆան, խրատը, առակը, դրա– մատիկական պոեմը, հանելուկը, հայրե– նը ևն։ Թարգմանվել են աշխարհիկ բնույ– թի բազմաթիվ գրական երկեր։ Գրկ․ է մուտք գործել ժող․ խոսակցական լե– զուն։ Հակաֆեոդ․-հակաեկեղեցական, հումանիստական մտածելակերպը, քա– ղաքային միջավայրի զարգացումը և աշ– խարհիկ կյանքը իրենց արտացոլումն են գտել Վ–ի երաժշտության (շարականներ, Գրիգոր Ւոււլ, Գևորգ Սկևռացի, Ներսես Շնորհալի), թատրոնի, մանրանկարչու– թյան, ճարտարապետության, քանդակա– գործության, կիրառական արվեստի (ար– ծաթագործություն, ոսկերչություն ևն) և առհասարակ արվեստի բոլոր ճյուղերում։ վ–ի մշակույթի զարգացումը պայմանա– վորված էր նաև ուսումնագիտ․ հաստա– տությունների լայն ցանցի ստեղծումով։ Առաջադրվել է համընդհանուր, ձրի ուսուց– ման ծրագիր։ Ուս․ կենտրոնները եղել են ինչպես գրչության կենտրոններ, մատե– նադարաններ, այնպես էլ գիտահետազո– տական կենտրոններ։ Ստեղծվել են հա– մալսարաններ Գլաձորում, Տաթևում, Անիում, Սանահինում, Հաղպատում, որ– տեղ պատրաստվել են ոչ միայն կրոնա– վորներ, այլև կրթ․, մշակութային, քաղ․ գործիչներ, բժիշկներ, արվեստագետներ, առևտրականներ են։ Հայաստանում վ–ի զարգացումը զգալիորեն խաթարվեց ար– տաքին և ներքին անբարենպաստ պայման– ների պատճառով, սակայն նրա ավան– դույթները, սկսած XYII դ․, մեծ ազդեցու– թյուն ունեցան նյութական և հոգևոր մը– շակույթի զարգացման վրա։ Հայկ․ Վ–ի դարաշրջանը թե՝ ամբողջու– թյամբ և թե՝ մանրամասներով դեռևս գիտ․ բազմակողմանի հետազոտման կարիք ունի։ Պատկերազարդումը տես 369-րդ էջից առաջ" ներդիրում և 256–257-րդ էշերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ V–VI։ Գրկ․ Էնգելս Ֆ․, Բնության դիալեկտի– կա, Ե․, 1969։ Չ ա լ ո յ ա ն Վ․ Կ․, Հայկական ոենեււանս, Ե․, 1964։ Бартенев И․ А․, Зодчие итальянского Ренессанса, Л․, 1936; Сказкин С․ Д․, К вопросу о методоло– гии истории Возрождения и гуманизма, в сб․ Средние века, в․ 11, 1958; Лазарев В․ Н․, Происхождение итальянского Воз– рождения, т․ 1–2, М․, 1956–59; Ренессанс․ Барокко․ Классицизм, (Сб․ ст․), М․, 1966; Конрад Н․ И․, Запад и Восток, М․, 1966; Литература эпохи Возрождения и проблемы всемирной литературы, М․, 1967; Бенеш О․, Искусство Северного Возрож– дения, пер․ с англ․, М․, 1973; Бояджиев Г․ Н-, Вечно прекрасный театр эпохи Воз– рождения, Л․, 1973; Рутенберг В․, Титаны Возрождения, М․, 1976; Виппер Б․ Р․, Итальянский Ренессанс, XIII–XYI ве– ка, т․ 1-2, М․, 1977; Чало ян В․ К-, Восток-Запад, 2 изд․, М․, 1979; Лосев А․ Ф․, Эстетика Возрождения, М․, 1982․

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ», հասարակական, քաղ․, գրական երկօրյա թերթ (1939-ի վերջից՝ օրաթերթ)։ Լույս է տեսել 1937–ՀՕ–ին, Աթենքում։ Խմբագիրներ՝ Ա․ Կեոքճյան, Մ․ Դարբինյան։ Ունեցել է առաջադիմա– կան դիրքորոշում։ Լուսաբանել է հունա– հայ գաղութի ազգ․, կրթական, մշակու– թային, եկեղեցական կյանքը, ՀՕԿ–երի,