Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Վերացականից կոնկրետին վերընթանալու մեթոդ, գիա․ հետազոտության մեթոդ, որի դեպքում, ելնելով ընդհանրական վերացական հասկացությունից, տեսականորեն վերարտադրում են հետազոտության առարկան իր կոնկրետությամբ՝ իր բոլոր կողմերով, ամբողջական, լրիվ, համակարգված։ Այս մեթոդը պատմականորեն համապատասխանում է գիտ․ ճանաչողության զարգացման այն աստիճանին, երբ իրական կենդանի ամբողջության վերլուծությունից ու միակողմանի վերացությունների մշակումից հետո անհրաժեշտություն է առաջանում մտովի, տրամաբանորեն վերականգնելու ամբողջն իր լրիվությամբ, ընդհանուր առմամբ դա համապատասխանում է փորձառական հետազոտությունից բուն իմաստով տեսական գիտությանն անցնելու պատմ․ ընթացքին։ Փիլյան մեջ վերացականի և կոնկրետի այս դիալեկտիկան առաջինը գիտակցել է Հեգելը։ Մեթոդի հիմնավորումը տվել է Կ․ Մարքսը «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը» աշխատության մեջ, իսկ այնուհետև իրականացրել է «Կապիտալ»-ում։ Հետազոտությունն ու շարադրանքն այստեղ սկսվում են առհասարակ ապրանքային արտադրությունը բնութագրող առավել ընդհանուր, պարզագույն վերացություններից (ապրանք, արժեք, փող են)։ Հասկացությունների համակարգի ներքին հակասական ծավալմանը համապատասխանում է ապրանքային արտադրության և նրա հակասությունների իրական պատմ․ ծավալումը նրա զարգացման ընթացքում՝ պարզ ապրանքափոխանակությունից մինչև դրամական փոխանակություն և նրանից մինչև կապիտալի առաջացումն ու արտադրության կապիտ․ եղանակի զարգացումը։ Ուրեմն, այս մեթոդն իր մի կողմով համընկնում է տրմաբանականի և պատմականի դիալեկտիկային։ Այս մեթոդը կիրառելի է բոլոր դեպքերում, երբ տեսական մտածողությունը խնդիր է դնում տրամաբանորեն վերարտադրել իր առարկան պատմ․ զարգացման և ամբողջականության մեջ։ Տես նաև Կոնկրետը к վերացականը։

Հ․ Գևորգյան

Վերացարկում, տես Աբստրակցիա։

Վերգա (Verga) Զովաննի (1840–1922), իտալացի գրող։ Վերգաի առաջին վեպերը՝ «Կարբոնարները լեռներում» (1861–62) և «Ծովալճակներում» (1863), բնորոշ են իտալ․ հեղափոխ․ ռոմանտիզմին, ստեղծագործության երկրորդ շրջանինը բոհեմական և աշխարհիկ թեմաներով գրված սենտիմենտալ վեպեր են («Մեղսագործուհին», 1866, «Եվա», 1873, «իսկական էգ վագր», 1875, են)։ Երիտասարդ բատրակուհու ողբերգական կյանքը պատկերող «Նեդդա» (1874) վիպակում երևան են եկել իտալ․ ռեալիզմի նոր ուղղության՝ վերիզմի հատկանիշներ։ 80-ական թթ․ Վերգան դարձել է այդ ուղղության առաջատարը։ Նրան բնորոշ հումանիզմն ու դեմոկրատիզմը այդ շրջանում ձեռք են բերել առանձնակի հնչեղություն։ Միաժամանակ ուժեղացել է նրա ֆատալիստական հայացքը մարդու և հասարակության ճակատագրի նկատմամբ։ «Դաշտերի կյանքը» (1880) և «Գյուղական նովելներ» (1883) ժողովածուներում Վերգան ներկայացրել է Միցիլիայի գյուղացիների ծանր կյանքը, նրանց հոգեկան ապրումները, երգիծանքով պատկերել գյուղական հարուստներին։ «Մալավոլյայի ընտանիքը» (1881) և «Վարպետ դոն Ջեզուալդոն» (1889) վեպերում տրված են կապիտալիզմի ազդեցությամբ Միցիլիայում կատարված սոցիալ․ տեղաշարժերը, որոնք խարխլում են ընտանիքի հիմքերը։ Վերգաի «Գյուղական ասպետություն» (1884, հայ․ հրտ․ 1897) նովելի թեմաներով համանուն օպերա (1890) է գրել Պ․ Մասկանյին։ Երկ․ Գեղջկական պատիվ, Ե․, 1964։

Վերգելդ (գերմ․ Wergeld–մարդու գին), բարբարոսական օրենսգրքերով նախատեսված դրամական հատուցում՝ ազատ մարդուն սպանելու համար։ Ծագել է որպես արյան վրեժի երկընտրանք և աստիճանաբար դուրս մղել դրան։ Վերգելդ չափը սահմանվում էր կողմերի համաձայնությամբ՝ հաշվի առնելով տարիքը և սեռը։ Բարձր չափերով վերգելդ էր սահմանվում ազնվականների, հոգևորականների և պաշտոնյաների սպանության համար։ Սպանողը կամ նրա հարազատները վերգելդ որոշակի բաժիններով վճարել են տուժողի ընտանիքին, նրա հարազատներին և թագավորին։ Վերգելդի վճարումն ուշացնելիս վերականգնվել է տուժողի հարազատների արյան վրեժի իրավունքը։ Տարբեր ձևերով կիրառվել է մինչև XII–XIII դդ․։ Համապատասխանում է հին և միջնադարյան հայ իրավունքում օգտագործվող «արյան գին» (արնագին) հասկացությանը (տես Մխիթար Գոշ, Գիրք դատաստանի, 1975, գլուխ ԿԱ, Էջ 58, գլուխ ՄԼԳ, Էջ 144)։

Վերգիլիոս Մարռ Պուբլիոս (Vergilius Maro Publius, մ․ թ․ ա․ 70–մ․ թ․ ա․ 19), հռոմեացի բանաստեղծ։ Ապրել և ստեղծագործել է Հռոմի հանրապետության կործանման ժամանակաշրջանում։ Եղել է նոր կարգերի հենարան հանդիսացող հասարակական միջին խավերի տրամադրությունների արտահայտիչն ու գաղափարախոսը։ Վերգիլիոս վաղ շրջանի ստեղծագործությունները (10 Էկլոգ) ընդգրկված են «Բուկոլիկա» («Հովվական երգեր», մ․ թ․ ա․ 42–38) ժողովածուում։ Մ, թ․ ա․ 37–30-ին Վ․ գրել է «Գեորգիկա» պոեմը, որն արտահայտում է բանաստեղծի սերը բնության և երկրագործական աշխատան– քի հանդեպ։ Պոեմում կան որոշ ներբողներ՝ ձոնված Օկտավիանոս կայսրին։ Վերջինիս է ձոնված նաև Վերգիլիոս գլուխգործոցը՝ «էնեական» պոեմը, որ մտահղացված է որպես «Իլիականի» և «Ոդիսականի» հռոմ․ զուգահեռ։ Տալով իտալ․ անցյալի իդեսղական պատկերը՝ բանաստեղ–ը այն կապել է իր ժամանակի քաղ․ խնդիրների հետ։ Վերգիլիոսի ստեղծագործությունը դարձել է կլասիցիզմի ժամանակաշրջանի հռետորական և էպիկական պոեզիայի նմուշ։

Վերգիլիոսի երկերի հայերեն առաջին թարգմանությունները լույս են տեսել Վենետիկում; 1814-ին հրապարակվել է «Գեորգիկա»-ից մի հատված։ Վերգիլիոսի «էնեական»-ի առաջին ամբողջական հայերեն (գրաբար) թարգմանությունը կատարեւ է էդ․ Հյուրմուզյանը՝ 1845-ին, երկրորդը (արևմտա– Մ․ Պ․ Վերգիլիոս Ջ– Վերդի հայերեն, հրտ․ նախ՝ «Բազմավեպում», 1908–10, ապա՝ առանձին գրքով, 1910)՝ Հ․ Ղազիկյանը, «Գեորգիկա»-ի առաջին հայերեն (գրաբար) թարգմանությունը (հրտ․ 1847, «Մշակականք» խորագրով) կատարել է Հ․ Բագրատունին, երկրորդը (հրտ․ 1923)՝ Հ․ Ղազիկյանը (վերջինս թարգմանել է նաև «Բուկոլիկան», հրտ․ 1825, «Հովուականք» խորագրով)։

Գրկ․ Առաքելյան Ա․, ՝’Հռոմեական գրականության պատմություն, Ե․, 1975, էշ 266–310։ Տ․ Բախչինյան

Վերդեն (Verdun-sur-Meuse), քաղաք և ամրոց (XVII դարից) Ֆրանսիայի հս-արլ–ում, Մյոզ դեպարտամենտում, Մաաս (Մյոզ) գետի ափին։ 26,92 հզ․ բն․ (1980)։ Երկաթուղային հանգույց է։ Կա սննդի արդյունաբերություն։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վերդենի շրջանում տեղի ունեցան կատաղի մարտեր (տես Վերդենի ճակատամարտ 1916)։ Հայտնի է XYII դարից, որպես զինվ․ ամրոց։

Վերդենի ճակատամարտ 1916, մարտեր գերմ․ և ֆրանս․ զորքերի միջև Վերդենի ամրացված շրջանի համար, 1916-ի փետրվար–դեկտեմբերին, առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ։ Գերմ․ գերագույն հրամանատարությունը որոշեց 1916-ին գլխ․ հարվածը հասցնել Արմ․ ճակատում՝ ֆրանս․ ամբողջ ռազմաճակատի հենակետի՝ Վերդենի ելուստին։ 112 կմ–անոց վերդենյան ճակատը պաշտպանում էր ֆրանս․ 8 դիվիզիա։ Փետր․ 21–25-ին գերմ․ զորքերը Մյոզ (Մաաս) գետի աջ ափին չկարողացան ճեղքել ֆրանս․ զորքերի դիմադրությունը։ Մարտ ամսին գերմանացիները գլխ․ հարվածը փոխադրեցին Մյոզ գետի ձախ ավւը, սակայն նույնպես անհաջող։ 70 օրվա ծանր մարտերից հետո գերմ․ զորքերն առաջացան ընդամենը 6–7 կմ։ սկսվեցին հյուծիչ մարտեր։ Հունիսին գերմ․ զորքերը վերստին փորձեցին ճեղքել դիմադրությունը և դարձյալ անհաջող։ Հվ–Արմ․ ռազմաճակատում Ռուսաստանի հաջող հարձակումը և դաշնակիցների գործողությունները Մոմ գետի վրա գերմ․ հրամանատարությանը ստիպեցին պաշպանության անցնել Վերդենի մոտ։ Հոկտ․ 24-ին ֆրանս․ զորքերն անցան հակահարձակման և դեկտ, 21-ին դուրս եկան փետր․ 25-ին գրաված սահմանագիծը։ 1917-ի օգոստ․ 20–26-ի հարձակման հետևանքով ֆրանս․ զորքերը լիովին վերականգնեցին նախկին դրությունը Վերդենի մոտ։ Վերդենի ճակատամարտում գերմ․ հրամանատարությունը չկարողացավ ճեղքել ֆրանս․ ճակատը։