Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ավյալների հիման վրա և նպատակն է ուսումնասիրել անւո․ գործունեության ընդհանրացնող արժեքային ցուցանիշնե– րը։ Տեխնիկայի, տեխնոլոգիայի, արտա– դրանքի որակի գործոնների ազդեցու– ցությունն այդ ցուցանիշների վրա քննարկ– վում է, բայց չի մանրամասնվում։ Տեխնի– կատնտ․ վերլուծությունն առավել խորն է և օգնում է ավելի մանրակրկիտ ուսում– նասիրել ու գնահատել ձեռնարկություն– ների տեխ․ մակարդակն ու դրա ազդեցու– թյունը տնտ․ ցուցանիշների վրա։ Վ․ ս․ ձ․ տ․ գ․ կատարվում է մի շարք փուլերով։ Նախապատրաստական Փուլում կազմվում է վերլուծական աշխատանքի պլան (եռամսյակի կամ տարվա համար՝ եռամսյակային բաշխմամբ), որում նշվում են վերլուծության նպատակն ու ծրագիրը, ավարտման ժամկետները, կատարողները, ինֆորմացիայի աղբյուրները, ինչպես նաե պակասող ինֆորմացիայի լրացման եղա– նակները։ Բացի այդ, մշակվում են վեր– լուծական աղյուսակների ու գրաֆիկնե– րի ձևեր, որոշվում վերլուծության նյութե– րի ընդհանրացման տեխ․ այլ միջոցներ։ Հաջորդ փուլում ընտրվում են ելակետա– յին նյութերը (ինֆորմացիայի ստացում), ստուգվում է դրանց ճշտությունը և կա– տարվում վերլուծական մշակում։ ՝Հավաք– ված ու մշակված ինֆորմացիոն բոլոր տվյալներին ընդհանուր ձեով ծանոթա– նալուց հետո կատարվում են նախնա– կան եզրակացություններ ու տրվում գնա– հատականներ, որոնք սովորաբար հան– գում են պլանի կատարման և առավել վաղ ժամանակաշրջանի (կամ համեմատ– ման այլ բազայի) հետ համեմատած վեր– լուծվող ցուցանիշների Փոփոխության բնութագրմանը։ Ցուցանիշների շեղում– ների ու փոփոխությունների պատճառնե– րը պարզաբանելու համար փոխազդող գործոնները խմբավորում են, որոշում դը– րանց ազդեցության չափն ու ցուցանիշնե– րի բարելավման հնարավորությունները։ Այդ չօգտագործված հնարավորություննե– րը համարվում են աշխատանքի տվյալ տեղամասում ձեռնարկության ռեզերվ– ներ։ Վերջին փուլում վերլուծության արդ– յունքներն ընդհանրացնում են4 ձևակեր– պում են եզրակացություններն ու հանրա– գումարային գնահատումները, կատարում ձեռնարկության աշխատանքի արդյունա– վետության բարձրացման ռեզերվների ամ– փոփ հաշվարկ, մշակում ներտնտ․ ռե– զերվների մոբիլիզացման, բացահայտ– ված թերությունների վերացման և առա– ջավոր փորձի տարածման կոնկրետ առա– ջարկություններ։ Նախնական ձեով խմբավորված առան– ձին գործոնների ազդեցության ուսում– նասիրությունը ենթադրում է այդ ազդե– ցության քանակական որոշում ըստ ընդ– հանրացնող ցուցանիշների։ Արդյունաբե– րության մեջ դրանք են՝ արտադրության ու իրացման ծավալը, աշխատանքի ար– տադրողականությունը, ֆոնդհատույցը, ինքնարժեքը, շահույթը են, սանտրում՝ ապրանքաշրջանառությունը, շրջանառու– թյան ծախքերը, շահույթը, շահութաբե– րությունը, ապրանքաշրջանառելիությու– նը, մյուս ճյուղերում՝ նույն կամ առանձ– նահատուկ ցուցանիշները։ Առանձին գոր– ծոնների ազդեցության որոշումը նպաս– տում է սահմանելու ձեռնարկության աշ– խատանքում դրանց հարաբերական նշա– նակությունը և ընտրելու կարևորն ու վճռորոշը։ Պլանի կատարման արդյունք– ների և դրանք որոշող գործոնների ամ– բողջության միջե կապի սահմանումն ապահովում է ձեռնարկության աշխատան– քի գնահատման օբյեկտիվությունն ու որպես ռեզերվների բացահայտման մի– ջոց վերլուծության գործունությունը։ Վեր– լուծության մեթոդը ներառնում է նաե ձեռնարկության տնտ․ գործունեության արդյունքի համակողմանի գնահատման ու ռեզերվների ամփոփ հաշվարկման նպատակով եզրակացությունների ընդ– հանրացումը։ Վերջինիս և ձեռնարկության գործունեության բարելավման միջոցա– ռումների մշակման անհրաժեշտությունը թելադրում է նաև համակարգել գործոն– ները։ Հաշվառման ցուցանիշների օգնու– թյամբ դրանց ազդեցությունն ուժեղացնե– լու համար կազմվում են հաշվարկման բանաձևեր։ Օգտագործելով վերլուծական հաշվարկների տարբեր ձևեր, սահման– վում են պլանից, անցած ժամանակաշըր– ջանից^ ուսումնասիրվող ընդհանրացնող ցուցանիշի գծով այլ բազայից, առանձին մասնակի ցուցանիշների փոփոխությու– նից հանրագումարային շեղման քանակա– կան կախվածությունը։ Վերլուծության նյութերի ուսումնասիրությունը, չափումն ու ընդհանրացումը իրականացվում է տնտեսամաթ․ և վիճակագրական հատուկ գործելաձևերի ու մեթոդների օգնությամբ (տես սխեման)։ Վերլուծության պրակտի– կայում առավել լայնորեն են կիրառվում համեմատությունները, փոխներգործող գործոնների խմբավորումն ըստ տարբեր հատկանիշների, փոխկապված վերլուծա– կան ցուցանիշների համակարգի մշակու– մը, առանձին գործոնների ազդեցության բացառումը։ Առանձին գործոնների ազդե– ցության քանակական գնահատման հա– մար օգտագործվում են հաշվեկշռային են մեթոդներ։ Վերլուծության բովանդակու– թյունը ժողտնտեսության տարբեր ճյու– ղերում հիմնականում նույնն է, սակայն կախված է սոցիալիստ, ընդլայնված վե– րարտադրության պրոցեսում դրանց դե– րից ու ֆունկցիաներից։ Արդ․ ձեռնարկու– թյուններում վերլուծվում են կազմակեր– պատեխ․ մակարդակի ու արտադրության արդյունավետության բարձրացման պլա–