Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թյան մասին։ 1910-ական թթ․ վերջերից լայնորեն լուսաբանել է պոլսահայ կյան– քը, ազգ․ պատմության հետ կապված հար– ցեր, տպագրել Մեծ եղեռնը վերապրած հայ մտավորականների հուշեր։ Ցուցա– բերել է մանրբուրժ․ դիրքորոշում ռուս, հեղափոխականների և հայ ազատագր․ շարժման վերաբերյալ։ Դատապարտել է հայ բուրժ․ կուսակցությունների և գոր– ծիչների երկպառակությունները։ Թերթը տեղ է հատկացրել նաև բանասիրական– գրաքննադատական հոդվածների։ Աշխա– տակցել են Ե․ Օտյանը, Լ․ Բաշալյանը, Ալփասլանը (Ալ․ Փանոսյան), Հ․ Տեր–Հա– կոբյանը և ուրիշներ։ Ա․ Իաոաէոյան

ՎԵՐՋՆԱԴԻՐ, ուլտիմատում (ուշ լատ․ ultimatum – մինչե վերջ հասցնե– լը, < լատ․ ultimus – վերջինը, ծայրա– հեղը), միջազգային իրավունքում որեէ կոնկրետ հարցով որոշակի ժամկետում որոշակի դիրք ընդունելու, գործողություն– ներ կատարելու կամ որոշակի պայման– ներ ապահովելու կտրուկ պահանջ, որը ներկայացնում է մեկ պետությունը մյու– սին։ Վ–ի չկատարումը կարող է հանգեց– նել ներգործության միջոցների դրսևոր– ման՝ դիվանագիտ․ հարաբերությունների խզում, փոխճնշում, ազդամիջոց են։ Սպառ– նալիք, ուժի գործադրում բովանդակող Վ^ ՄԱԿ–ի կանոնադրությամբ արգելվում է․

ՎԵՐՋՆԱՋԱՐԴ, ձեռագիր մատյանի, տպագիր գրքի հատվածները, գլուխները» որեէ միավորն ավարտող զարդապատ– կեր։ Ձեռագրերում Վ․ քիչ է հանդիպում» քանի որ գչքսազարդը և Լուսանցազարդը՛ որոշ ժողովածուներում (Հայսմավուրք, ճառընտիր, ճաշոց ևն) լինելով նոր միա– վորի սկզբի զարդ, բնականաբար այդ նյութն անջատում են նախորդ միավորից և լրացնում անջատող (բաժանազարդ) կամ ամփոփող զարդի պակասը։ Տպա– գրում, հատկապես արվեստի և գրակա– նության գրքերում, հաճախ տարբեր բա– ժինները, միավորները օժտված են լի– Վերջնազարդ «Նահապետ Քուչակ»- գրքից (հայերեն և ռուսերեն, 1975, Երևան, նկարիչ՝ Մ․ Սոսոյան) նում պոլիգրաֆիական կամ տվյալ գրքի համար նկարիչ ձևավորողի կատարած Վ–երով։ Մրանք հանդիսանում են գրքի գեղարվեստական զարդարվածության ան– հրաժեշտ տարր։ Ա․ Մաթևոսյան

ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ, արտադրա– կան որևէ օղակի (ձեռնարկություն, միա– վորում, ճյուղ են) որոշակի ժամանակա– շրջանում (սովորաբար մեկ տարում) ըս– տեղծած արտադրանքը, որը տվյալ օղա– կում ընթացիկ արտադր․ սպառման չի ենթարկվում։ Ձեռնարկության (միավոր– ման) Վ․ ա․ նրա ապրանքային արտա– դրանքն է, ճյուղինը՝ տարեկան ապրան– քային արտադրանքը՝ հանած նրա կազմի մեջ մտնող ձեռնարկությունների միմյանց մատակարարած և տվյալ տարում սպա– ռած աշխատանքի առարկաները (հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ են), ամ– բողջ նյութական արտադրության Վ․ ա․՝ վերջնական հասարակական արդյունքը։

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՐԴ–

ՅՈՒՆՔ, սովորաբար մեկ տարում երկ– րում արտադրված և տվյալ ժամանակա– շրջանում արտադր․ սպառման չենթարկ– ված նյութական բարիքների ամբողջու– թյուն։ Բնաիրային ձևով տարեկան Վ․ հ․ ա․ բաղկացած է անձնական սպառման, ոչ արտադր․ ոլորտի պահպանման նպատա– կով օգտագործված բոլոր նյութական բա– րիքներից, ինչպես նաև աշխատանքի մի– ջոցներից և աշխատանքի առարկաների այն մասից, որը նախատեսված է արտա– հանման ու տարեվերջին արտադր․ պա– շար ստեղծելու համար։ Վ․ հ․ ա–ի արժեքն ընդգրկում է նոր ստեղծված արժեքը (տես Ազգային եկամուտ), նախորդ ժամանա– կաշրջաններում արտադրված հիմնական ֆոնդերի (կապիտալիզմի ժամանակ՝ հիմ– նական կապիտալի) սպառված մասի փո– խանցված արժեքը (պրակտիկայում հաշ– վարկի մեջ է մտցվում տարվա ընթաց– քում ավելացած ամորտիզացիայի ամբողջ գումարը), ինչպես նաև ներմուծված, նա– խորդ տարիներում ստեղծված և տվյալ տարում սպառված աշխատանքի առար– կաների արժեքը։

ՎԵՐՋՆԱՄՇԱԿՈՒՄ գործվածքն ե– ր ի, լայն իմաստով՝ ապրանքային տեսք տալու համար տեքստիլ գործվածքների ազնվացում։ Վ․ ընդգրկում է շոգեմշակու– մը, սպիտակեցումը, ներկումը, տպանախ– շումը, վերջնական շոգեմշակումը։ Հա– ճախ գործվածքների Վ․ ասելով հասկա– նում են միայն վերջնական շոգեմշակումը․ գործվածքների ապրետավորում, միջնա– թելի շեղվածքներն ուղղելով լայնացում, հարդարում, շոգեմշակում, փափկացում են, ինչպես նաև գործվածքների վերջնա– մշակման հատուկ տեսակներ, որոնք գործվածքին հաղորդում են չճմրթվելու, չկծկվելու հատկություններ, անջրանցի– կություն ևն։

ՎԵՐՋՆԱՄՇԱԿՈՒՄ փայտանյութի, փայտանյութի մակերևույթի մշակում, որը բարելավում է շինվածքի արտաքին տեսքը և պաշտպանում շրջապատող միջավայրի ազդեցությունից։ Փայտանյութի Վ–ման նախկինում օգտագործվող բազմաթիվ տե– սակներ (փորագրում, խարափորագրում, դրվագազարդում, ոսկեզօծում) կորցրել են իրենց արդ․ նշանակությունը և պահ– պանվել միայն ժողովրդական դեկորա– տիվ–կիրառական արվեստում, ինչպես նաե ինտերիերի գեղարվեստական ձեա– վորման համար։ ժամանակակից իմաս– տով փայտանյութի Վ․ տերմինի տակ հաս– կանում են լաքաներկային, թաղանթային և թերթավոր նյութերով փայտանյութի մակերևույթի վրա դեկորատիվ–պաշտպա– նական ծածկերի ստեղծումը։ Կախված օգտագործվող նյութերից, արտաքին տես– քից և պաշտպանական հատկություննե– րին ներկայացվող պահանջներից՝ ]ա– քաներկային պատվածքները լինում ․ են թափանցիկ (գլխավորապես գեղեցիկ տեքստուրայով փայտե շինվածքների հա– մար) կամ ոչ թափանցիկ (փշատերև ու ոչ թանկարժեք սաղարթավոր տեսակնե– րից պատրաստված շինվածքների, ինչ– պես նաև այն շինվածքների համար, որոնց պատվածքները պետք է օժտված լինեն բարձր պաշտպանական հատկություննե– րով, օրինակ, բժշկ․ և խոհանոցի կահույք) և կազմված են տարբեր նյութերի մեև՜։կամ մի քանի շերտերից։ Օգտագործվող սյու– թերից և պատվածքի մշակման եղանակնե– րից կախված՝ լաքաներկային պատվածք– ների մակերևույթը կարող է լինել փայ– լատ կամ փայլով։ Փայտանյութի թան– կարժեք տեսակների սակավության պատ– ճառով առավել մեծ տարածում է ստանում նմանակային Վ․1 փայտանյութի թան– կարժեք տեսակներին բնորոշ գույնով սովորական տեսակների ներկում, տպման մեթոդով փայտանյութի թանկարժեք տե– սակների տեքստուրայի նախշավոր, տըպ– ված տեքստուրայով թղթի պաստառում, թերթավոր պլաստիկներով երեսապա– տում ևն։ Փայտանյութի Վ–ման հիմնական տեսակներից են ռելիեֆային (կտրումով մշակում), զարդավոր (սոսնձաներկով, յուղաներկով և այլ ներկերով նախշա– նկարմամբ կամ խարափորագրմամբ փայ– տանյութի մակերևույթի մշակում) և հա– վաքածո (խճանկար, ինտերսիա, դրվա– գազարդում, մարկետրի՝ կենցաղի փայ– տե առարկաների դեկորատիվ–գեղարվես– տական Վ–ման անցյալում տարածված տեսակ) դեկորները։ 9-^^․Беляева К․ П․, То дорова Т․ В․, Ш т а н ь к о Н․ Г․, Лакокрасочные материалы для отделки изделий из дерева, М․, 1971․

ՎԵՐՋՈՒՅԹ, էպիֆորա (< հուն, ёякрора– հավելում, կրկնություն), գե– ղարվեստական խոսքի արտահայտչամի– ջոց, ոճական կամ շարահյուսական ֆի– գուր․ առանձին բառերի կամ արտահայ– տությունների կրկնությունը խոսքի հա– տածի վերջում՝ իմաստային խորք, հնչե– րանգ և հուզական շեշտ հաղորդելու նպա– տակով։ Օրինակ, Ե․ Չարենցի «Ինչքան որ հուր կա իմ սրտում – բոլորը քեզ» տողով սկսվող քառյակը, որտեղ կրկըն– վում է «բոլորը քեզ» կապակցությունը։

ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐ, վերջավոր ՈԼ– թյուններ, կենդանիների օր– գաններ, որոնց միջոցով իրականանում է նրանց տեղաշարժը ցամաքում, ջրում, օդում։ Տարբեր խմբի կենդանիների Վ․ միմյանցից տարբերվում են ծագմամբ ու կազմությամբ, սակայն կատարում են նման ֆունկցիա։ Պարզագույն վ․ են բազ–