«Բարեկամը բարեկամի համար» (1915), «Դատաստանի օրը» (1919) բանաստեղծու– թյունների ժողովածուները համակված են պատերազմի նկատմամբ ատելությամբ ու սոսկումով։ Այս գրքերով Վ․ սահմանեց իր գրական հավատամքը՝ հավատ բարու և մարդու նկատմամբ, մարդկանց ծառայելու ցանկություն, եղբայրության դրոշի տակ բոլորին միավորելու երազանք ու կոչ։ Պատերազմի դեմ ուղղված զայրույթի ար– գասիք է 1917-ին գրած «Հեղափոխական կոչ» հայտնի բանաստեղծությունը։ Վ․ գրել է նաև պիեսներ ու վեպեր։ «Տրոյացի կանայք» (1914) դրամայում որքան էլ մեծ է մարդկային տառապանքը, այնուամենայնիվ հաղթում է կյանքը։ Առա– վել նշանակալի է «Մարդը հայելու միջից» (1920) դրաման, որտեղ Վ․ նկարագրել է իրականությունից փախչող հերոսին։ Հայ– րերի դեմ երիտասարդ սերնդի ընդվզումի թեման է արտացոլված «Ոչ թե սպանողը, այլ սպանվածն է մեղավոր» (1920) վե– պում, որտեղ Վ․ հերոսի բերանով խիստ դատավճիռ է կարդում համաշխարհային պատերազմը սանձազերծած «միլիտա– րիստ հայրերին»։ Ռեալիստ, պլանով գըր– ված «Ուսումնակիցներ» (1928) վեպում Վ․ սոցիալ․ անարդարության աշխարհում որոնում է մարդկայինը։ Անհատի ճակատագրի համար ունեցած տագնապի զգացումն իր հետագա զար– գացումն է ստացել և մարմնավորվել «Մուսա լեռան 40 օրը» (1932–33, հրտ․ 1934, արժանացել է տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակին, հայ․ հրտ․ «Հայկական հերոսապատում։ Մուսա լե– ռան 40 օրերը», հ․ 1–2, 1935, թրգմ․ Ե․ Տ․ Անդրեասյան, կինոնկար՝ 1982, ռե– ժիսոր՝ Զոն Քյուրքչյան) վեպում, որտեղ վ–ին անհանգստացնում է արդեն մի ամ– բողջ ժողովրդի ճակատագիրը։ Այս գրքի գաղափարական նախադրյալները կային «Վերդի» (1923) հանրահայտ վեպում, որի հերոսը եղել էր իր ժամանակի Իտալիայի ձայնն ու հոգին։ «Մուսա լեռան 40 օրը» վեպը գրելու համար Վ․ մոտ երեք տարի Վիեննայի Մխիթարյանների մոտ ուսում– նասիրել է հայոց պատմությունն ու մշա– կույթը։ Նա ծանոթացել է նաև առաջին համաշխարհային պատերազմի փաստա– թղթերին, զրուցել թուրք, կոտորածնե– րից փրկված մարդկանց հետ։ Վեպի հե– րոսը հայ ժողովուրդն է․ ընդգծված են մտավորականության ներկայացուցիչնե– րը (Դ․ Բագրատյան, Տեր–Հայկազուն, Ա․ Թովմասյան, Անդրեասյան և ուրիշներ), որոնք ապրել, տառապել ու զոհվել են ժողովրդի հետ։ Վեպի հիմքում ընկած է Մուսա չեռան, հերոսամարտ 1915~ը, երբ լեռանն ապավինած մի բուռ հայեր զենքը ձեռքներին պաշտպանում են իրենց ժողո– վըրդի կյանքը, պատիվն ու ազատությունը երիտթուրք․ դահիճներից։ Վեպի սյուժե– տային զարգացման հիմքում ընկած է ոչ այնքան հերոսների անձնական ճակա– տագիրը, որքան բռնության դեմ ժողովըր– դի անձնուրաց պայքարի պատմ․ պրոցեսը։ «Մուսա լեռան 40 օրը» լույս տեսավ այն ժամանակ, երբ աշխարհի վրա կախված էր ֆաշիզմի սպառնալիքը, և հնչեց որպես բռնակալների առջե չխոնարհվելու կոչ՝ ուղղված բոլոր ժողովուրդներին։ Պատա– Ֆ․ Վերֆել հական չէ, որ Վ–ի գրքերը մտան «հակա– գերմանական ոգու» այն ստեղծագործու– թյունների շարքը, որոնք արգելվեցին «գրական պալատի» կողմից և այրվեցին ֆաշիստ, ինկվիզիցիայի խարույկներում։ Վեպը թարգմանվել է շատ լեզուներով, բազմիցս հրատարակվել ու վերահրատա– րակվել, բեմականացվել տարբեր երկըր– ներում։ «Մուսա լեռան 40 օրը» վեպի թե– մայով չեխ․ կոմպոզիտոր 6ո․ Մատեյը գրել է համանուն օպերայի երաժշտությու– նը, 1957-ին։ Վ–ի վերջին գործը «Ցակոբովսկին և գնդապետը» (1944) հակաֆաշիստ, պիեսն է։ Ետմահու հրատարակվել է նրա «Դեռ չծնվածների աստղը» (1946) վեպը։ Վ․ վախճանվել է հայրենիքից հեռու։ Տարի– ներ անց երախտագետ հայերը գրողի աճյունը Կալիֆոռնիայից տեղափոխել են Վիեննա։ Երեանում կա Ֆ․ Վերֆելի անվ․ փողոց։ Երկ Մուսա լեռան քառասուն օրը, Ե․, 1964։ Сорок дней Муса-Дага, предисловие М․ Ду- дина, пер․ с нем․, Е․, 1982․ Մ․ Փիրումովա
ՎԵՑԱՉԱՓ, հ և կ գամետ ր, հեքսա– մ և տ ր (< հուն․ ££a|ietpoc; – վեցա– չափ, – վեց և |i£tpov – չափ), տաղաչափության չափական համակարգի միավոր, տողաչափ։ Կազմված է վեց դաք– տիլական ոտքերից (–ՍՍ)։ Կայուն է հինգերորդ ոտքը։ Մյուսներում երկու կարճ վանկերը կարող են փոխարինվել մեկ երկար վանկով։ Բանատողը ընդմիջ– վում է հատածով, որը տողը բաժանում է կիսատողերի։ Վ–ի տողերը երբեմն հան– գավորվում են։ Վ․ տարածված է եղել անտիկ շրջանի հունա–հռոմ․ և միջնադարի լատին, պոե– զիայում։ Վ–ի դասական օրինակները տը– վել են Հոմերոսը, Հեսիոդոսը, Վերգի– լիոսը, Օվիդիոսը, Հորացիոսը, Թեոկրի– տեսը, Յուվենալիսը։ Կիրառվել է բանաս– տեղծության տարբեր տեսակներում (դյու– ցազներգություն, հովվերգություն, հիմն, ուղերձ են)։ XVIII–XIX դդ․ եվրոպ․ պոե– զիայում օգտագործվել է իբրե ոճավորման միջոց։ Կլասիցիզմի պոեզիայի ներկայա– ցուցիչները* փորձել են նմանակել նախնի– ների կիրառած չափը։ Ինքնուրույն և հատ– կապես թարգմանական պոեզիայում Վ․ ստեղծելու փորձեր են արել Վենետիկի Մխիթարյան միաբանության բանաստեղծ– ները։ Ա․ Բագրատունին Վերգիլիոսի «էնեական»-ը («Մշակականք», 1847) թարգմանելիս հանգել է հայկ․ չափին։ Իր «Մոնումենտ» բանաստեղծությունը Ե․ Չարենցը բնութագրել է իբրե «հեկ– զամետր»։ Այն հիմնականում կազմված է ամֆիբրաքոսյան, յամբական և անա– պեստյան ոտքերից, 15–17 վանկանի տողերը կիսվում են 7–9 վանկանի կիսա– տողերի։ Փաստորեն, բացի ոտքերի տե– սակից, Ե․ Չարենցը պահպանել է Վ–ի մյուս հիմնական առանձնահատկություն– ները (բանատողում վեց ոտք, կիսատո– ղեր)։ Այս առումով Վ․ կարող է համարվել նաե Ե․ Չարենցի «Մահվան տեսիլ» պոե– մը, թեե ե՝ պոեմը, ե՝ համանուն բանաս– տեղծությունը ենթարկված են վանկա– շեշտային տաղաչափական համակարգի օրինաչափություններին։ Դ․ Գաացարրսն
ՎԵՑԵՐՈՐԴ ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆ ՀՍՍՀ ԺՈ–
ՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑ– ՄԱՆ, տես Հնգամյա ւցչաններ ՀՍՍՀ ժո– ղովրդական տնտեսության զարգացման։
ՎԵՑԵՐՈՐԴ ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆ ՍՍՀՄ ԺՈ–
ՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑ– ՄԱՆ, տես Հնգամյա ւցչաններ ՍՍՀՄ ժո– ղովրդական տնտեսության զարգացման։
ՎԵՑԻԿ ՎԱՐԴՊԵՏ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), միջնադարյան հայ ճարտարապետ։ XIII դ․ առաջին քառորդին կառուցել է Կեչառիսի վանքի Կաթողիկե եկեղեցին։ Շին․ ավար– Վեցիկ վարդպեաի մահարձանը Կեչառիսի վանքի տարածքում տից շատ չանցած Վ․ վ․ երիտասարդ տա– րիքում մահացել է։ Թաղված է Կեչառիսի վանքի Մ․ Գրիգոր Լուսավորիչ տաճարի արլ․ պատի մոտ։ Վ․ վ․ քարգործը (արձա– նագրություններում նճւ նշվում է այս եր– կու անվանումներով) միջնադարյան Հա– յաստանի այն սակավաթիվ ճարտ–ներից է, որի գերեզմանի վրա վանքի տարած– քում հուշարձան–կոթող է կանգնեցվել։ Այն կերտել են Վ․ վ–ի ճարտ․ եղբայրներ Պետրոսը, Հովհաննեսը, Ազարիան (Նոր Վարագ վանքի Անապատ եկեղեցու հե– ղինակները) ։Գրկ․ Բարխ ու դ արյան Ս․, Միջնա– դարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։ Մ․ Հւսսրաթյան
ՎԵՑՅԱԿ» («Les Six,»), ֆրանսիացի նո– րարար–կոմպոզիտորների խումբ։ «Վ․» անվանումը ստացել է 1920-ին։ խմբի կազ–