Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՎԻԷՆՆԱՅԻ ԿՈՆԳՐԵՍ 1814–15, միշազ– գային կոնգրես, որն ավարաեց եվրոպ․ տերությունների կոալիցիաների պատե– րազմները նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ։ Տեղի է ունեցել Վիեննայում 1814-ի սեպտ․–1815-ի հունիսը։ Վ․ կ–ին մասնակ– ցել են եվրոպ․ բոլոր պետությունների (բացի Թուրքիայից) 216 ներկայացուցիչ– ներ։ Կոնգրեսում առաջատար դեր էին խաղում Ռուսաստանը, Ավստրիան և Անգ– լիան։ վ․ կ–ի կարևորագույն խնդիրներն էին4 Ֆրանս, մեծ հեղափոխությամբ և նապոլեոնյան պատերազմների ժամանակ վերացված ֆեոդ․–միապետական կարգե– րի վերականգնումը, մի շարք տապալված դինաստիաների վերահաստատումը, պայքարը ազգ․-ազատագր․ ու հեղափոխ․ շարժումների դեմ, դաշնակից տերություն– ների հաղթանակի ամրապնդումը, Ֆրան– սիայում նապոլեոնյան վարչակարգի վե– րականգնումը կանխելու և Եվրոպան Ֆրանսիայի նոր զավթողական պատե– րազմներից ապահովագրելու ամուր երաշ– խիքների ստեղծումը, հաղթողների տե– րիտորիալ հավակնությունների բավարա– րումը և Եվրոպայում նոր պետ․ սահման– ների հաստատումը։ Կոնգրեսի նիստերի ժամանակ, էլբա կղզի աքսորված Նապոլեոնը, 1815-ի մար– տի 1-ին անսպասելիորեն ափ իջավ Ֆրանսիայում և հաղթարշավով սկսեց առաջանալ դեպի Փարիզ (տես <Հաըյուր օր>) Կոնգրեսի մասնակիցները Նապո– լեոնի դեմ անհապաղ ստեղծեցին նոր, յոթերորդ կոալիցիան։ Վաթեռլոոյի ճա– կատամարտից մի քանի օր առաջ, 1815-ի հունիսի 9-ին, Ռուսաստանը, Պրուսիան, Ավստրիան, Անգլիան, Ֆրանսիան, Իս– պանիան, Շվեդիան և Պորտուգալիան ստորագրեցին 121 հոդվածներից և 17 առանձին հավելվածներից բաղկացած Վ– Կ–Ի գլխ․ եզրափակիչ պայմանագիրը։ Վ․ կ–ով Ֆրանսիան զրկվեց բոլոր տե– րիտորիալ նվաճումներից։ Բելգիան և Հոլանդիան միավորվեցին Նիդերլանդ․ թագավորության մեջ, որը Պրուսիայի և Ավստրիայի հետ պետք է դառնար «պատ– նեշ» ընդդեմ Ֆրանսիայի։ Նապոլեոնի նախկին դաշնակից Դանիայից, անջատ– վեց Նորվեգիան և միացավ Շվեդիային։ Դանիան ստացավ Շլեզվիգը և գերմ․ Հոլշտայնը։ Վ․ կ․ չեզոք պետություն հըռ– չակեց 19 կանտոններից (շրջաններից) բաղկացած Շվեյց․ կոնֆեդերացիան։ Լե– հաստանը կրկին ենթարկվեց քաղ․ մաս– նատման՝ բաժանվելով ցարական Ռու– սաստանի, Ավստրիայի և Պրուսիայի մի– ջև։ Կրակովը հռչակվեց «անկախ քաղաք»։ Դերմանիան մնաց 38 ինքնուրույն պե– տություններից բաղկացած երկիր։ Դերմ․ պետություններից և Ավստր․ տիրույթնե– րի մի մասից ստեղծվեց Դերմ․ միությու– նը՝ Ավստրիայի գերիշխանության ներքո։ Վ․ կ․ ամրապնդեց նաև Իտալիայի քաղ․ մասնատվածությունը։ Ապենինյան թերա– կղզում պահպանվեցին 8 իտալ․ պետու– թյուններ։ Իտալիայի հվ–արմ–ում վերա– կանգնվեց Մարդինական թագավորու– թյունը (Պիեմոնտը)․ նրան միացվեցին Աավոյան ու Նիցցան։ Նշանակալիորեն ընդլայնվեց Պրուսիայի տարածքը։ Լեհ․ հողերից նրան մնացին Պոզնանը, Դդանս– կը (Դանցիգը) և Տորունը, Աաքսոնիայի տարածքի գրեթե կեսը, տնտեսապես զար– գացած Հռենոսյան մարզը և Վեստֆա– լիան։ Ավստրիան, լեհ․ հողերից բացի, ստա– ցավ Արմ․ Ուկրաինան (Դալիցիան) և Տեռնոպոլի շրջանը, հաստատվեց նաև իտալ․ հողերում (նրան անցան Լոմբար– դիան և նախկին Վենետիկի հանրապետու– թյան տարածքը, որով և իր գերիշխանու– թյունը հաստատեց Ադրիատիկ ծովում)։ Իտալ․ Պարմա, Մոդենա, Տոսկանա դքսու– թյուններում գահ բարձրացան Հաբսբուրգ– ների դրածոները, որոնք դաշնակցային պայմանագրերով կապվեցին Ավստրիայի հետ։ Հաբսբուրգների փաստական գերիշ– խանությունը տարածվեց Իտալիայի վրա, բացառությամբ՝ Աարդինական թագավո– րության։ վ․ կ–ում նշանակալի տերիտորիալ ձեռք– բերումներ ունեցավ ցարական Ռուսաս– տանը։ Նախկին Վարշավայի դքսության մեծ մասը, որն անվանվեց «Լեհական թագավորություն», անցավ Ռուսաստանին։ Ռուսաստանը ստացավ նաև Ֆինլանդիան ու Բեսարաբիան։ Անգլիան ամրապնդեց իր առևտր․ ու ծովային գերիշխանությունը և պահպանեց Հոլանդիայից ու Ֆրանսիայից զավթած գաղութների ու ծովային հենակետերի մի մասը (Սալթան՝ Միջերկրական ծովում, Հոնիական կղզիները, Կապի գաղութը Աֆրիկայի հվ–ում և Ցեյլոն կղզին)։ Վ․ կ–ի եզրափակիչ պայմանագրի հա– տուկ հոդվածները վերաբերում էին մի– ջազգային հարաբերությունների տարբեր հարցերի։ Պայմանագրին կցվեցին մի շարք հավելվածներ։ Վ․ կ–ի հետադիմա– կան որոշումների հետևանքով Լեհաստա– նը չորրորդ անգամ բաժանվեց։ Ամրա– պնդվեց Դերմանիայի և Իտալիայի քաղ․ մասնատվածությունը։ Այդ երկրներում իր փաստական գերիշխանությունը հաստա– տեց Ավստրիան։ Վ․ կ․ ամրապնդեց նա– պոլեոնյան պատերազմների վերջում ստեղծված ուժերի նոր հարաբերակցու– թյունը, ինչպես նաև միջազգային հարա– բերություններում ցարական Ռուսաստա– նի և Մեծ Բրիտանիայի առաջատար դե– րը, որը պահպանվեց մի քանի տասնամ– յակ։ Որպես Վ․ կ–ի պայմանագրի լրացուցիչ ակտ 1815-ի սեպտ․ 26-ին ստեղծվեց Սըր– բազան դաշինքը։ Գէւկ․3տււտ․ Л* А․, Монархи против на– родов․ Дипломатическая борьба на разва– линах наполеоновской империи, М․, 1966- Գ․ Քիէիմջյան

ՎԻԵՆՆԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, Եվրոպայի հնագույն համալսարաններից։ Հիմնա– դրել է Ռուդոլֆ IV կայսրը, 1365-ին։ Ունե– ցել է 4 ֆակուլտետ (ազատ արվեստների, իրավաբ․, բժշկ․ և աստվածաբանության)։ XYI–XVII դդ․ Վ․ հ–ում իշխել են ճիզվիտ– ները։ XIX դ․ 2-րդ կեսից սկսվել է Վ․ հ–ի ծաղկման շրջանը։ 1848–70-ին հիմնա– դրվել է ներկայումս գործող ԴՀ հիմնարկ– ների մեծ մասը, մտցվել են նոր առարկա– ներ, բացվել մի շարք ամբիոններ, փիլ․ ֆակ–ը դարձել է իդեալիստական փիլ․ հոսանքների (պոզիտիվիզմ, էմպիրիո– կրիտիցիզմ) կենտրոն։ 1920-ական թթ․ Վ․ հ–ում կազմակերպվել է տրամաբանա– կան պոզիտիվիստների Վիեննայի խըմ– բակը։ Հատկապես մեծ հռչակ է վայելել (դեռևս XVIII դարից) բժշկ․ ֆակուլտետը, ուր 1902–38-ին աշխատել է Զ․ Ֆըոյդը։ Վ․ հ․ ունի 5 ֆակուլտետ, աստղադիտա– րան, բուսաբանական այգի, գրադարան (հիմն, է 1365-ին) և մի շարք ԴՀԻ–ներ։

ՎԻԵՆՆԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒ–

ԹՅՈՒՆ, հայերեն գրքերի տպագրություն և հրատարակություն Վիեննա քաղաքում, XIX–XX դդ․։ Վենետիկի Մխիթարյաննե– րի մի մասը 1772-ին Տրիեստում (Իտալիա) նոր միաբանություն հաստատելով՝ 1776-ին գործի դրեց իր տպարանը և 35 տարվա ընթացքում (մինչև Վիեննա տե– ղափոխվելը) հրատարակեց ավելի քան 70 անուն հայերեն, ինչպես և եվրոպ․ լեզուներով գրքեր (եկամուտ ստանալու համար)։ Տրիեստի հայերեն հրատարա– կությունները հիմնականում կրոն, են՝ ժամագրքեր, պատարագատետրեր, տո– նացույցեր, Ավետարան, Մաշտոց ևն։ Տպագրվել են նաև դասագրքեր, օրինակ, Մ․ Դասպարյանի «Նոր գիւտ կամ Դործ համարողական արհեստի» թվաբանության ձեռնարկը (1787), «Այբբենարան համա– ռօտ» (1776), «Այբբենարան» (1797), «Հայ– նակ և Նեմեցնակ․․․» (1788)։ Տրիեստում լույս տեսած աշխարհիկ գրքերից են Եզո– պոսի «Առակք»-ը (1784), Դ․ Ռոբերտսոնի «Վիպասանութիւն Ամերիկոյ»-ն (հ․ 1–2, 1784–86), Բ․ Կրոչեի «Պաամութիւն ճին– կիզխանի»-ն (1788)։ Որոշ գրքեր հրատա– րակվում էին աշխարհաբաը։ Հրատարակ– վում էին նաև հայատառ թուրքերեն, հիմնականում կրոն․, բարոյագիտ․ բնույ– թի գրքեր։ 1811-ին միաբանությունը տե– ղափոխվել է Վիեննա, 1812-ին հիմնել տպարան և ծավալել գրահրատարակչա– կան լայն գործունեություն։ Մինչև դարի կեսերը Վիեննայում Մխիթարյանները տպագրել են շուրջ 160 անուն գիրք, իսկ մինչև դարավերջ՝ շուրջ 500 անուն։ Վիեն– նայի տպարանի ավելի քան 172 տարվա արտադրանքի մեջ շատ են հայագիտ․ արժեքավոր հրատարակությունները։ Կա– րևորներից են Ա․ Այտրնյանի աշխատու– թյունները, մասնավորապես «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ ար– դի հայերէն լեգուի» ուսումնասիրությունը (1866), որ նոր գրական հայերենի առա– ջին գիտ․ քերականությունն է, Հ․ Տաշ– յանի ուսումնասիրությունները, այդ թը– վում՝ «Ցուցակ հայերէն ձեռագրաց մա– տենադարանին Մխիթարեանց ի Վիեննա» (1895), «Ուսումն դասական հայերէն լե– զուի» (1920), «Հին Հայաստանի արևմտյան սահմանը» (1948) ևն։ Հրատարակվել են նաև միաբանության մյուս անդամների՝ Ա․ Դարագաշյանի, Դ․ Մենևիշյանի, Դ․ Դովրիկյանի, Դ․ Դալեմքյարյանի, Ա․ Մատիկյանի, Թ․ Կետիկյանի, Հ․ Ոսկ– յանի և այլոց գործերը։ Առանձին գրքե– րով և իբրև հոդված տպագրվեցին Ն․ Ակին– յանի մոտ 500 հայագիտ․ աշխատություն– ները։ Հրատարակվել են աշխարհագրու– թյան, օդերևութաբանության, հանքաբա– նության, բուսաբանության, աստղագի– տության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, գյուղատնտեսության, երաժշտության, մանկավարժության վերաբերյալ գրքեր։