Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքնատիպությունը։ Երաժշտությունը հարուստ է վոկալ ժանրերով, դրանց թվում՝ այսպես կոչված հո, գեղջուկների, թիավարների, անտառահատների քնարական, կատակային, երգիծական աշխատանքային երգերը։ Հյուսիսի երգերին («կունգ բակ») բնորոշ են կենսալի, լուսավոր մեղեդիները, հարավի երգերին («կունգ նամ») 4 ավելի դանդաղ տեմպով կատարվող ծորուն, մելամաղձոտ մեղեդիները։ Վիետնամի երաժշտությունը հիմքում պենտատոնիկ է, երգեցողությունը՝ հիմնականում միաձայն, ունիսոն։ Վիետնամի պրոֆեսիո– նալ երաժշտության նոտային գրառման սկզբնական համակարգը կազմված էր հնգալար ցիտրայի հնչյունների համապատասխան անուններից՝ կունգ, թհիոնգ, զոկ, թյուի, վու։ Նոտագրությունն իրագործվել է չինական հիերոգլիֆների միջոցով։ Պրոֆեսիոնալ երաժշտության զարգացմամբ պենտատոնիկան հարստացել է խստորոշ հնգաստիճան հնչյունաշարի հետ միասին ի հայտ են եկել վեց և յոթնաստիճան մեղեդիներ։ Կազմավորվել է յոթլար ցիտրայի լարվածքին համապատասխան նոտային գրառման համակարգ՝ հո, սի, սանգ, սե, կոնգ, լիու, ու։ Վիետնամի ազգային օպերայում զուգորդվում են երգեցողությունը, ասերգը, խոսքը, պարը, դիմախաղն ու ժեստը։ Ֆեոդալական Վիետնամի պալատական երաժշտությունը ժանրերով նույնպես բավական տարբերվել է ժողովրդականից։ Բարձր զարգացման է հասել երաժշտարվեստի տեսությունը։ XVI դարում ստեղծվել են 2 երաժշտական ընկերություններ՝ տեսական «Բո դոնգ վան» և վոկալ–գործիքային «Բո նյա նյակ», ավելի ուշ՝ «Բո զյաո ֆիոնգ» (վերակազմվել է երգի և պարի ընկերության), կազմակերպվել է թագավորական արարողություններն ու ծիսային երթերը սպասարկող «Դոյ բա լեն» պալատական նվագախումբը։ XIX դարի կեսին ստեղծվել է «Նյակ տյան» նվագախումբը, որը համախմբել է լավագույն երաժիշտներին և երգիչներին։ Վիետնամի փողային նվագարաններից են՝ բամբուկյա կհեն (ընդհանուր մունդշտուկով, միմյանց միացված, անցքավոր, տարբեր երկարության փող–ցողուններ), երկայնական և լայնական ֆլեյտաներ՝ դիկ, տիեու, պի դոյ (կրկնակի սրինգ), շաո բան, շաո բաու (դդումի ձայնադարձիչով բամբուկե ֆլեյտա), պի ռամ լանգ և պի տամ լեյ (հոբոյի տիպի են) լարայիններից (1–42 լարերի քանակով) են՝ հնագույն միալար բաու (որի թրթռուն հնչողությունը մոտ է ժողովրդական երգեցողությանը), թհապ լուկ (ցիտրայի տիպի կսմիթավոր), աղեղնավորներից տարածված են երկլար նվագարանները (վիոլայի տիպի), հարվածայիններից են՝ չոնգ դայ (մեծ թմբուկ), չոնգ թեո (փոքր թմբուկ), չանգ բան (դափի տարատեսակ), մո (փայտյա հարվածային), բազմազան ճչանակներ, գանգակներ, բամբուկյա քսիլոֆոն՝ չինգ, գոնգեր՝ քարե (հան) և բրոնզե (թյենգ)։ XIX դարի վերջին ժողովրդական թատրոնի հիման վրա ստեղծվել է կիսաինքնագործ թատրոն, որի ներկայացումները հագեցված էին քնարական մեծ երգամասերով՝ «վոնգ կո» (հուշեր են անցյալի մասին, ժանր, որ ձևավորվել է տյամական մշակույթի ազդեցությամբ), ասերգով, մելոդեկլամացիայով և պարերով (ապագա կայ լիոնգ պրոֆեսիոնալ թատրոնը)։ 1930-ական թվականներին ազգային երաժշտությունը արվեստը անկում է ապրել, թատերաերաժշտական արվեստը նույնպես կորցրել է ազգային յուրօրինակությունը, բեմադրվել են եվրոպական կամ եվրոպականին նմանակող՝ Վիետնամի կոմպոզիտորների օպերաները։ ՎԴՀ–ի ստեղծումից (1945) հետո երկրի հյուոսիսում սկսվել է ազգային երաժշտության մշակույթի վերելքը։ Տարածում է գտել հեղափոխոխական բանահյուսության հիման վրա առաջա– ցած մասսայական հայրենասիրական երգը, զարգացել մեծ ձևերի պրոֆեսիոնալ երաժշտությունը (օրատորիա, կանտատ, ծրագրային սիմֆոնիա)։ հանրածանոթ ժանր է դարձել թեո ժող․ թատրոնի հիման վրա աճած օպերան (կոմպոզիտորներից են՝ Դո Նյուան, Նյատ Լայ, Նգուեն Սուան Հոաթ, Նգուեն Նիեո Թուի)։ 1960-ին ստեղծվել է վիետնամական բալետը (կոմպոզիտորներից են՝ Չան Կուի, Հուսն Վան, Նգուեն Դին Թան և ուրիշներ)։ Հանոյում գործում են՝ կոնսերվատորիա (1955-ից), երաժշտ․ դպրոցներ, օպերային թատրոն, սիմֆոնիկ (1959-ից) և ժողովրդական գործիքների (1962-ից) նվագախմբեր, պետական երգչախումբ (1962-ից), Երգի և պարի անսամբլ (հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանյան երկրներում, ՍՍՀՄ–ում՝ 1955-ին և 1959-ին)։

XV․ թատրոններ

Վիետնամի թատրոնի մասին տեղեկությունները մինչև XIX դարը կցկտուր են։ Ավանդական ժանրերն են՝ թեո և թուոնգ։ Թեոն ժողովրդական թատրոն է, որի արվեստը սերնդեսերունդ փոխանցվել է բանավոր։ Սյուժեները վերցվել են պատմությունից, հեքիաթներից, լեգենդներից, պոեմներից։ Թեոյի ծագումը կապված է տոնակատարությունների հետ, որոնցով ամեն տարի նշվել է բերքահավաքը Հոնգհա գետի դելտայում։ Թեոյին բնորոշ է իմպրովիզացիան։ Այդ ներկայացումների հիմնական գործող անձինք գյուղացիներ են (մասնակցում են տղամարդիկ և կանայք)։ Թեոն սերտ կապված է նաև ժողովրդական երաժշտությանը և պարին։ Գործողությունն ուղեկցվում է խմբերգով։ Ներկայացումները կազմակերպվել են պաշտամունքային տների և պագոդաների բակերում։ Այս ներկայացումներում մերկացվել են հասարակական արատները, երգիծանքով պատկերվել ֆեոդալներն ու ֆրանսիացի գաղութարարները, փառաբանվել ժողովրդի արիությունը։ Այդ ժանրում առավել հանրաճանաչ է թատերական գործիչ և դրամատուրգ Նգուեն Դին Նգին, որը գրել է ինչպես պատմական («Սեծ հարավի հերոսուհին»), այնպես էլ կատակերգական երգիծական շուրջ 50 պիես։ Նրա թատրոնում աշխատել են հանրածանոթ դերասաններ, որոնցից է Նգուեն Վան Թհինը։ Թուոնգը Վիետնամի դասական թատրոնն է, որը ծագել է XI–XIII դարերի միջև, երկրի հյուսիսում, որպես պալատական ներկայացում։ Իր զարգացման ընթացքում այդ ժանրը որոշ չափով կրել է չինական դասական թատրոնի ազդեցությունը, փոխառել ծիսական և սիմվոլիկ հանդերձանքը, պայմանական գրիմը։ Թուոնգում պահպանվել են պայմանական ժեստերը, կատարման կերպը։ Բացակայում են դեկորացիաները։ խաղացանկում մեծ տեղ են գրավում ազգային, ինչպես և Չինաստանի պատմական իրադարձությունների մասին պիեսները։ Բացի պալատական թատերախմբերից, կային նաև թափառական խմբեր, որոնք թուոնգ արվեստ են ներմուծել դեմոկրատական միտումներ։ XIX դարի կեսին այդ ժանրը հարստացել է նոր բովանդակությամբ՝ գործող անձանց թվում հանդես են եկել ժողովրդի ներկայացուցիչներ։ Թուոնգում գործողությունը բաժանվել է արաբների։ Ներկայացման անքակտելի մաս են կազմել երաժշտությունն ու պարը։ Դեկլամացիան երգաձայն է։ XX դարի սկզբին թուոնգ թատրոնի նվաճումներից են հանոյցի դրամատուրգներ Նգուեն Հիու Թիենի և Հոանգ Թանգ Բիի պիեսների բեմադրությունները։ Կայլիոնգ կամ բարենորոգված թատրոնը ձևավորվել է XX դարի 20-ական թվականներին։ Ներկայացումն ուղեկցվում է երաժշտությամբ, գոյություն ունեն վարագույր և դեկորացիաներ, պիեսի գործողությունը բաժանված է արաբների։ Ներկայացումների հիմքում ընկած են չափազանց բազմազան սյուժեներ՝ XX դարի սկզբի Վիետնամի կյանքի, պատմական սյուժեներ, լեգենդներ, եվրոպական թատրոնի պիեսների վերամշակումներ, ֆիլմերի սցենարներ։ Այս թատրոնի զարգացմանը նպաստել է բանաստեղծ Թհե Լին, որը 1942–43-ին ստեղծել է իր անունը կրող թատերախումբ։ Կիտ Նոյ՝ ժամանակակից «խոսակ– ցական» կամ դրամատիկ, թատրոնը երևան է եկել Հանոյում, XX դարի սկզբին։ Նախապատվությունը տրվել է խոսքին և կենսական վավերականությանը։ Սկզբում ներկայացվել են Սոլիերի կատակերգությունները, ապա՝ վիետնամական հեղինակների (Վու Դին Լոնգ, Վու Գուեն Դակ և ուրիշներ) պիեսները։ Օգոստոսյան հեղափոխությունից (1945) հետո թատրոնը հարստացել է նոր ժամանակակից թեմատիկայով։ 1946–54-ի պատերազմի շրջանում կիտնոյի դերասանները ժողովրդական բանակի մարտիկների համար ներկայացրել են հրատապ պիեսներ («Հավատարմության երդում», «Սեռնել հանուն հայրենիքի» ևն)։ 1960–70-ական թվականներին ակտիվացել է թեո, թուոնգ, կայլիոնգ, հատկապես կիտ-նոյ թատրոնների գործունեությունը։ Դրան նպաստել է ՍՍՀՍ թատրոնին Վիետնամի արվեստագետների ծանոթանալը։ Կիտ-Նոյի դերասաններն ու ռեժիսորները սովետական բուհերում ուսումնասիրել են Ստանիսլավսկու սիստեմը, բարձրացրել կատարողական վարպետությունը։ Թատրոնների խաղացանկում են՝ ազգային (Հաուկ Ֆի, Թհիեթ Վու, Բիու Թիենի, Կիմ Հունգ, Զունգ Հիապ, Լիոնգ Թա), սովետական (Արբուզով, Պոգոդին, Տրենյով, Կոռնեյչուկ և ուրիշներ) դրամատուրգների պիեսները։ 1961-ին բացվել է Բարձրագույն դրամատիկական դպրոցը։

XVI․ Կինոն

Կինեմատոգրաֆիայի ծնունդը սերտ կապված է երկրի ազատագրման համար պայքարին։ 1948-ին նկարահանվել է «ճակատամարտ Սակ Հոայի համար» առաջին կինոժուռնալը, որով սկզբնավորվել է Վիետնամի վավերագրական կինոն։ Նրա հիմնադիրներից են՝ օպերատորներ Հուանգ Սեն,