Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուրաքանչյուրին համապատասխանում է որոշակի դաշտ (IIIi, 111շ)։ Երկբաղադրիչ և եռբաղադրիչ համակարգերի Վ․ դ–ներն արտահայտում են առանձին ֆազերի և նրանց համատեղ գոյության մարզերը համակարգում։ Վ․ դ–ի լրիվ պատկերը պահանջում է բազմաչափ տարածության օգտագործում; Պարզության համար վ․ դ․ կառուցում են եռաչափ կմ ավելի հաճախ երկչափ տարածության մեջ (մյուս պարամետրերի հաստատուն արժեքների համար)։ Երկբաղադրիչ կոնդենսված համակարգի համար սովորաբար կառուցում են բաղադրությունջերմաստիճան (հազվադեպ՝ ճնշում) Վ․ դ․, որը եռաչափ Վ․ դ․ հատում է որոշակի ճնշման (ե այլ պարամետրերի) համապատասխանող հարթությամբ։ Հաճախ կառուցում են նաև հատկություն–բաղադրություն իզոթերմերը։ Բյուրեղացման սկզբին համապատասխանող ջերմաստիճանների կորը կոչվում է լ ի կվիդուսի կոր, բյուրեղացման ավարտին համապատասխանողը՝ սոլիդուսի կոր։ Լիկվիդուսի կորերի վրա ջերմաստիճանի նվազագույն արժեքը (Е) համապատասխանում է էվաեկաիկային։ Եթե բաղադրիչներն իրար մեջ լուծվում են պինդ վիճակում, ապա առաջացնում են ւցինդ Լուծույթներ, եթե առաջացնում են քիմ․ միացություն, լիկվիդուսի կորը անցնում է լավ արտահայտված մաքսիմումով (տես Սինգուչյար կեւո)։ Վ․ դ–ները լայնորեն կիրառվում են տեխնոլոգիական պրոցեսների, հատկապես քիմ․, մետալուրգիական, հաշվարկների և կառավարման համար։ Տես նաև Ֆիզիկաքիմիական վերչուծություն։

ՎԻՃԱԿԻ ԵՐԳԵՐ, ջանգյուլ ու մներ, հայ ժողովրդական խաղիկների ծիսական տեսակ՝ բաղկացած քառատող, եռատող, երկտող տներից՝ հատուկ իմաստ ունե– ցող որոշակի կրկնակների հետ հարակցված։ Երգվել են համբարձման (տես Համբարձում) կամ ծաղկամոր տոնին, դեռատի աղջիկների և երիտասարդ կանանց կողմից, վիճակահանության ժամանակ (տես Վիճակ)։ Ծեսը կատարվել է բնության գրկում, ծաղիկներով, դալար ճյուղերով ու տերեներով ծածկված աղբյուրի կամ առվի մոտ։ Բախտագուշակման խորհրդավոր արարողությունը կապված է եղել բնության զարթոնքի, պտղաբերման, ջրի և բույսերի պաշտամունքի հետ։ Վ․ ե․ ունեցել են մեծ մասամբ սիրային բովանդակություն, կանխորոշել են ամուսնության և երջանկության հնարավոր տարբերակները և հիշատակել սոցիալ․ ու բարոյական կարգի այն երևույթները, որ կարող էին առնչվել տվյալ անձի հետ։ Վ․ ե–ի բանաձևված կայուն կրկնակներից հայտնի են․ I ու III տողից հետո՝ «Ջան գյուլում, ջան, ջան», II ու IV տողից հետո՝ «Ջան ծաղիկ, ջան, ջան», և երգի յուրաքանչյուր տնից հետո՝ «Հարս, հան վիճակդ ի բարին, Աստված իր սրտի մուրազ կատարի» կրկնակները։ Վիճակահանությունը երգառատ ծես է։ Բացի բուն «բախտագուշակ» քառյակներից, որոնք արտասանվում, բայց ավելի հաճախ մեներգվում են խմբական կրկներգով, այդ ծեսը, հարսանեկանի նման, ընդգրկել է նաև իր առանձին դրվագներին մասնավորեցված հատուկ երգային հատվածներ ու պարերգեր։ Սրանցից են՝ աղջիկների նախատոնական գիշերվա «հսկումի» երգը (հսկում են, որպեսզի տղաները բաց երկնքի տակ թաքցված ջրամանը չգողանան), Ը՝սկլա, ըսկլա", պատին տամ, Հավկուրը շուռ տամ, Վախենամ քնեմ, քունըս տանի, Չիքիաս տանել տամ․․․ որը, կանացի հանդերձանքի տարրերի հաջորդական թվարկումով, տարբերակվելով կրկնվում է պարի ուղեկցությամբ (տես Կոմիտասի «Վիճակի երգեր» շարում 1-ին՝ «Երկնքի աստղերը» խմբերգը, Երկ․ ժող․, հ․ 3, 1969), վիճակահանության առավոտվա, բուն ծեսի հանդիսավոր ու երկարատև նախերգանք ը՝ փոխ առ փոխ հնչող երգերով ու ընդհանուր խմբական պարերով (նույն շարում՝ «Հե՜յ, գյուլ եմ»), խմբական հաստատուն ռ և ֆ ր և ն ը, որ հնչում է ամեն մի առանձին վիճակը հանելուց հետո (նույն շարում՝ «Ծաղիկ ունեմ նարնջի», Երեանի տարբերակ, ըստ Կոմիտասի՝ կրկնակը «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, վիճակ․․․») են։ Ընդհանուր առմամբ ծեսի «երաժշտ․ ձևավորումը», բաղկացած տարբեր բնույթի ու տրամադրության երգերի համադրման և հակադրական հաջորդումներից, ներկայացրել է մի ծավալուն ու բազմերանգ ժողովրդա–երաժշտ․ պատկեր։ Երգերի մեղեդիներում անդրադարձվել են տվյալ վայրերի ժող․ երաժշտության ոճից բխող ելևէջային ու կառուցվածքային (կամ՝ երաժշտա–բարբառային) հատկանիշներ, այստեղից էլ՝ Վ․ ե–ի մեղեդիական բազմազան տարբերակների առկայությունը։ Ս․ Հարությունյան, Ռ․ Աթայան Գրկ․ Ա բ և ղ J ա ն Մ․, Երկ․, հ․ 7, Ե․, 1975, էջ 54–58։ Տ և ր–Մ կ ր տ չ յ ա ն Գ․, Հայագիտական ուսումնասիրություններ, հ․ 1, Ե․, 1979։

ՎԻՃԱԿԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐ, մակրոսկոպիկ նյութի վիճակը նկարագրող հիմնական թերմոդինամիկական մեծությունների՝ ճնշման (р), ծավալի (V), ջերմաստիճանի (Т), ներքին էներգիայի (Е), էնտրոպիայի (Տ), քիմ․ պոտենցիալի (д), մասնիկների թվի (N) միջե գոյություն ունեցող կապն արտահայտող առնչություններ։ Դրանք չորսն են։ Սեկը միավո– րում է թերմոդինամիկայի առաջին և երկրորդ սկզբունքները՝ dE=TdS–pdV+ i-|idN, իսկ մյուս հավասարումներից երկուսը, որոնք քիմ․ պոտենցիալն արտահայտում են որպես մասնիկների խտության ու ջերմաստիճանի և ճնշման ու ջերմաստիճանի [ц=ц (р, Т)] ֆունկցիա, կոչվում են թերմիկ Վ․ հ․։ Վերջապես, այն առնչությունը, որը ներքին էներգիան ներկայացնում է որպես ջերմաստիճանի և մասնիկների խտության ֆունկցիա՝ Е=Е^-^-, Т^, կոչվում է կալորական վիճակի հավասարում։ Թերմոդինամիկայի սահմաններում անհնար է արտածել նյութի Վ․ հ․։ Դրանք կարելի է ստանալ միայն փորձնական ճանապարհով։ Վիճակագրական ֆիզիկայի մեթոդները հնարավորություն են տալիս ուսումնասիրվող նյութի ներքին կառուցվածքի իրական մոդելի հիման վրա տեսականորեն հաշվել թերմոդինամիկական պոտենցիալներից մեկը, ասենք, ազատ էներգիան՝ F=F(T, V, N)․ այդ դեպքում թերմիկ վ․ ե․ գրվում են p=–ե /д¥ 4=Հա ի, տեսքով, իսկ կալորական հավասարումը՝ E=–Т2 –^–t)