արտադրություն։ Զարգացած է գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության մեքենաշինությունը։ Կարևոր ճյուղերից են փայտամշակումը, կահույքի, ֆոսֆատային պարարտանյութերի, կոշիկի, կարի, բամբակեղենի արտադրությունը։ 1985-ին մարզում կար 558 կոլեկտիվ, 86 սովետական տնտեսություն։ Դյուղատնտ․ հողահանդակները կազմել են 1836,6 հզ․ հա։ Զարգացած են հացահատիկի, տեխ․ կուլտուրաների մշակությունը, պտղաբուծությունը, այգեգործությունը, կաթնամսատու անասնապահությունը, խոզաբուծությունը, թռչնաբուծությունը, ձկնալճակային տնտեսությունն ու մեղվաբուծությունը։ 1985-ին մարգում կար 1345,5 հզ․ խոշոր եղջերավոր անասուն, 1286,6 հզ․ խոզ, 332 հզ․ ոչխար և այծ։ Երկաթուղիների երկարությունը 1253 կմ է, ավտոճանապարհներինը՝ 9400 կմ (1985)։ Հվ․ Րուգի և Դնեստրի վրա կա նավարկություն։ Լուսավորությունը և առողջապահությունը։ 1984–85 ուս․ տարում գործում էին 1069 հանրակրթական դպրոց, 38 պրոֆտեխ․ ուսումնարան, 27 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 3 բուհ, Կիևի պոլիտեխ․ և առևտրատնտեսագիտ․ ինստների մասնաճյուղեր։ 1985-ին կար 1440 մասսայական գրադարան, 2 թատրոն, ֆիլհարմոնիա, 6 թանգարան, 1472 ակումբային հիմնարկ, 1382 կինոկայանք, 905 նախադպրոցական հիմնարկ, 209 հիվանդանոցային հիմնարկ։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։
ՎԻՆՆԻՑԿԱ (Winnicka) Լյուցինա (ծն․ 1928, Վարշավա), լեհ դերասանուհի։ Ավարտել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Պետ․ թատերական բարձրագույն դպրոցը (1953-ին)։ Աշխատել է Շչեցինի, վարշավայի թատրոններում։ 1954-ին կինոյում առաջին ելույթն է ունեցել։ Դերերից են՝ Մաձյա («Փռյուգիական աստղի տակ», 1954), Մարթա («Գնացք», 1959), Մայրապետ («Մայրապետ Իոհաննան ի հրեշտակաց», 1961), Հան կա («Պանի Հանկայի օրագիրը», 1963), Կին («Խաղ», 1969)։ ԼԺՀ պետ․ մրցանակ (1956), վենետիկի միջազգային փառատոնի մրցանակ (1959)։
ՎԻՆՈԳՐԱԴՈՎ Ալեքսանդր Պավլռվիչ (1895–1975), սովետական երկրաքիմիկոս։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1949, 1975)։ Ավարտել է Ռազմաբժշկական ակադեմիան և Լենինգրադի համալսարանի քիմ․ ֆակուլտետը (1924)։ Վ․ Ի․ Վերնաղսկու աշակերտը և մերձավոր աշխատակիցը։ ՍՍՀՄ ԳԱ Վ․ Ի․ Վերնադսկու անվ․ երկրաքիմիայի և անալիիկ քիմիայի ինստ–ի դիրեկտոր (1947-ից), Մոսկվայի համալսարանի երկրաքիմիայի ամբիոնի վարիչ (1953-ից), ՍՍՀՄ ԳԱ փոխ– պրեզիդենտ (1967-ից)։ Վ–ի հետազոտություններն ունեն լայն ընդգրկում՝ կենսաերկրաքիմիայից մինչև տիեզերաքիմիա։ Ուսումնասիրել է օրգանիզմների քիմ․ կազմի փոփոխությունները, գիտության մեջ է մտցրել կենսաերկրաքիմ․ պրովինցիաներ հասկացությունը։ Երկրաքիմիայի բնագավառում առաջ է քաշել երկրբ․ պրոցեսների ֆիզիկաքիմ․ տեսության ստեղծման գաղափարը։ Մշակել է Երկրի քիմ․ զարգացմանը, իզոտոպների երկրաքիմիային վերաբերող և մի շարք այլ հարցեր։ ՄՄՀՄ գիտության մեջ ստեղծել է իզոտոպների երկրաքիմիա գիտ․ ուղղությունը։ Նրա ղեկավարությամբ է կատարվել Լուսնից «Լուսին–Т6» ապարատով երկիր բերված բնահողի նմուշի ուսումնասիրությունը։ Կատարել է ռադիոքիմ․ հետազոտություններ և անմիջականորեն մասնակցել ատոմային արդյունաբերության ստեղծմանը։ Վ․ միջազգային Պագուոշյան կոնֆերանսների անդամ էր, մի շարք արտասահմանյան ԳԱ–ների անդամ, ամերիկյան և ֆրանսիական երկրբ․ ընկերությունների պատվավոր անդամ, երկրաքիմիայի և տիեզերաքիմիայի միջազգային ասոցիացիայի պատվավոր պրեզիդենտ։ Վ․ Ի․ Լենինի անվ․ մրցանակ (1934), ՍՍՀՄ 3 պետական և լենինյան մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով։ Երկ․ Химическая эволюция Земли, М․, 1959; Введение в геохимию океана, М․, 1967; Химия планет, в сб․։ Наука и человечество, М․, 1969․
ՎԻՆՈԳՐԱԴՈՎ Իվան Մատվեևիչ (1891- 1983), սովետական մաթեմատիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1945, 1971)։ 1952-ից՝ ՀՍՍՀ ԳԱ պատվավոր ակադեմիկոս։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1914)։ Եղել ԷՊերմի համալսարանի դոցենտ և պրոֆեսոր (1918–20), Լենինգրադի պոլիտեխնիկական ինստ–ի և համալսարանի պրոֆեսոր (1920-34), 1932-ից՝ ՍՍՀՄ ԳԱ Վ․ Ա․ Ստեկլովի անվ․ մաթ․ ինստ–ի դիրեկտոր։ Աշխատանքները վերաբերում են թվերի անալիտիկ տեսությանը։ Վ․ ստեղծել է այդ տեսության ընդհանուր մեթոդներից մեկը՝ եռանկյունաչափական գումարների մեթոդը։ Վերջինս օգտագործելով գումար– ների շատ լայն դասերի համար, ստացել է հնարավոր սահմանային գնահատականներին շատ մոտ գնահատականներ մի շարք դասական խնդիրներում դիտարկվող գումարների համար (Վարինգի խնդիր, Հիլբերտի–Կամկեի խնդիր, Վեյլի գումարներ ևն)։ Վ․ նույն մեթոդով լուծել է նաև մի շարք ադիտիվ խնդիրներ պարզ թվերի վերաբերյալ, մասնավորապես՝ Գոլդբախի խնդիրը։ Վ․ Լոնդոնի թագավորական ընկերության (1942) և այլ ակադեմիաների ու գիա․ ընկերությունների պատվավոր անդամ է։ ՍՍՀՄ պետ․ (1941) և լենինյան (1972) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով, Մ․ Վ․ Լոմոնոսովի անվ․ ոսկե մեդալով (1971)։
ՎԻՆՈԳՐ11ԴՈՎ Վիկտոր Վլադիմիրովիչ [31․12․1894 (12․1․1895), Զարայսկ - 4․10․ 1969, Մոսկվա], սովետական լեզվաբան, գրականագետ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946)։ 1917-ին ավարտել է Պետրոգրադի պատմաբանասիրական և հնագիտական ինստ–ները։ Լենինգրադի (1920–29) և Մոսկվայի (1930–69) համալսարանների պրոֆեսոր, Մոսկվայի համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ (1945–69)։ ՄՍՀՄ ԳԱ լեզվաբանության (1950–54) և ռուսաց լեզվի (1958–68) ինստ–ների դիրեկտոր։ ՍՍՀՄ ԳԱ գրկ–յան և լեզվի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (1950–63)։ «վոպրոսի յազիկոզնանիա» («Вопросы языкознания») հանդեսի խմբագիր (1952-ից)։ ՍՍՀՄ ԳԱ ռուս գրկ–յան ինստ–ի ռուս դասական գրկ–յան պատմ․ պոետիկայի և ոճաբանության սեկտորի վարիչ (1968-ից)։ Եղել է Սովետական մեծ հանրագիտարանի 2-րդ հրատարակության գլխ․ խմբագրության անդամ։ Գրել է «Ռուսաց լեզու։ Քերականական ուսմունք բառի մասին» (1947, ՍՍՀՄ