բույսերի պտուղներում, սե հաղարջում են։ ճարպալայծ են A, D, Е, К խմբերի Վ․։ Բոլորն էլ ունեն իզոպրենային ծագում։ (Տես Վիտամին А, Վիտամին D)։ Վիտա– մին E-ն (տոկոֆերոլ, հակաստերիլ Վ․) առաջին անգամ անջատել են բույսերից (1936)։ Հիդրոքինոնի և ֆիտոլ սպիրտի ածանցյալներ են։ Ավիտամինոզի ժամա– նակ առաջանում են արուների սեռական գեղձերի ախտաբանական Փոփոխու– թյուններ, և արտադրվում են ոչ լիարժեք սերմնաբջիջներ, որոնք չնայած բեղմնա– վորում են ձվաբջիջը, բայց սաղմը վաղ շրջանում դադարում է զարգանալ և հղիու– թյունն ընդհատվում է։ Օժտված է նաե հակաօքսիդանտային՝ այլ նյութերի օք– սիդացումը կանխելու հատկությամբ։ Լայ– նորեն տարածված է կենդան, (միս, կա– րագ, ձու, կաթ) և բուս, (բանջարեղեն, լոբի, հաց) սննդամթերքներում։ Վիտամին К (մակարդման գործոն, հա– կաարյունահոսային Վ․)» նավթաքինոնի և ֆիտոլ սպիրտի ածանցյալ է։ Առաջին անգամ անջատել են առվույտից (Ki), ապա ձկան ալյուրից (K2)։ Երկսուլֆիդա– յին ածանցյալը (К3, վիկասոլ) օգտագործ– վում է բժշկության մեջ։ Հիպովիտամինոզի ժամանակ արյան մակարդման համար անհրաժեշտ սպիտակուցի՝ պրոթրոմբինի սինթեզի ընկճման հետեանքով արյան մակարդելիությունը նվազում է։ Kj-ը մա– սամբ առաջանում է աղիքային մանրէների գործունեության հետեանքով, իսկ Ki-ն օրգանիզմ է ներմուծվում միայն սննդի միջոցով։ Մաոդու օրական պահանջն է 1-2 մգ։ Վ–ի ֆիզիոլոգիական վերի պարզաբա– նումը հնարավոր է դարձրել դրանց օգտա– գործումը սննդամթերքների վիտամինաց– ման, գործնական բժշկության և անասնա– բուծության մեջ, որն ավելի լայն չաՓեր է ընդունել Վ–fi արդ․ սինթեզի կիրառու– մից հետո։ գ․ Աս/րիկյան
ՎԻՏԳԵՆՇՏԱՅՆ (Wittgenstein) Լյուդվիգ (1889–1951), ավստրիացի տրամաբան և փիլիսոփա, վերլուծական փիլիսոփայու– թյան հիմնադիրներից։ 1929-ից ապրել է Անգլիայում։ Բ․ Ռասեչի հետ մշակել է տրամաբանական ատոմիզմի ուսմունքը։ «Տրամաբանական–փիլիսոփայական ւոը– րակաաւո»-ում (1921) Փիլ–յան կոչումը համարել է ոչ թե աշխարհի մասին տեսու– թյան մշակումը (դա մասնավոր գիտու– թյունների խնդիրն է), այլ լեզվի (ըստ էության լեզվամտածողության) տրամա– բանական վերլուծությունը՝ ճանաչողու– թյան ընթացքում ծագող իմացաբանական– տրամաբանական դժվարությունների լուծ– ման համար։ Ուշ շրջանի գործերում Վ․ գիտակցում է ձևական տրամաբանական վերլուծության սահմանափակվածությունը ապացուցողական կշռադատության ոլոր– տով և խնդիր է դնում վերլուծել սովորա– կան լեզուն ոչ ձեական եղանակներով՝ վերցնելով «լեզուն իր գործածության մեջ»։ Այստեղ ես իր նոմինալիստական տեսա– կետին հավատարիմ, Վ․ լեզվական որեէ միավորի տարբեր գործածությունների մեշ հանդես եկող նշանակությունները դի– տում է որպես միևնույն «ընտանիքի» ան– դամներ և ոչ թե որպես մեկ ընդհանուր նշանակության տարբերակներ (այսպես կոչված, «ընտանեկան նմանությունների» տեսություն)։ Իմաստ աբանական–տրամա– բանական դժվարությունների, մասնա– վորապես պարադոքսների առաջացումը Վ․ կապում է լեզուների իմացաբանական համակարգերի տարբերությունների, լեզ– վի գործածության ոլորտների ու մակար– դակների առանձնահատկությունների հետ, որոնք կապված են դրանց բնորոշ լեզվական կանոնների տարբերություննե– րի հետ (այսպես կոչված, «լեզվական խա– ղերի» տեսություն)։ Վ–ի գաղաւիարներն արժեքավոր են տրամաբանական, լեզվաբանական, մշա– կութաբանական հետազոտությունների համար, բայց գիտ․ քննադատության չեն դիմանում փիլ․, աշխարհայացքային հար– ցերի վերառումը և իմացաբանական դըժ– վարությունների հանգեցումը լեզվատրա– մաբանական և իմաստաբանական վեր– լուծությանը։ Հ Գևորգյան
ՎԻՏԵԲՍԿ (Վիւոբա գետի անունից), քա– ղաք, ԲՍՍՀ Վիտեբսկի մարզի վարչական կենտրոնը, նավահանգիստ Արմ․ Դվինա գետի աՓին (Վիտբայի գետաբերանի մոտ), երկաթուղային հանգույց։ 324 հզ․ բն․ (1983)։ Արդ․ կենտրոն է։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը (հաստո– ցաշինություն, էլեկտրաչափիչ սարքերի արտադրություն են), թեթե (տրիկոտաժի, տեքստիլ, կարի, կաշվի–կոշիկի) և սննդի արդյունաբերությունը։ Կան տնաշինական, փայտամշակման կոմբինատներ, շինա– նյութերի արտադրություն։ Ունի 5 բուհ, թատրոն, ջէկ։ Հայտնի է 1021-ից։ XIV դարից եղել է Լիտվայի, 1772-ից՝ Ռուսաս– տանի կազմում։ Պահպանվել են XII– XVIII դդ․ ճարտ․ հուշարձաններ։ 1974-ին պարգեատրվել է Աշխատանքային կար– միր դրոշի շքանշանով։
ՎԻՏԵԲՍԿԻ ՄԱՐՋ, ԲՍՍՀ կազմում։ Կազ– մավորվել է 1938-ի հունվ․ 15-ին; Գտնվում է ԲՍՍՀ հս–ում, Արմ․ Դվինայի վերին ու միջին և Դնեպրի վերին հոսանքների շըր– ջանում։ Տարածությունը 40,1 հզ․ կմ2 է, բն․ 1396 հզ․ (1984)։ Բաժանվում է 21 շրջանի։ Ունի 19 քաղաք և 26 քտա։ Վար– չական կենտրոնը՝ Վիտեբսկ։ Բնությունը։ Սակերեույթը հիմնակա– նում հարթավայրային է (մինչե 295 մ բարձրությամբ), թմբային հարթավայրերն ու դաշտավայրերը (Պոլոցկի, Վերին Բե– րեզինայի, Չաշնիկի, Սուրաժի) գրավում են մարզի տարածքի 3/4-ը։ Բարձրություն– ներն ու թմբերը (Գորոդոկի, Վիտեբսկի, Օրշայի) գտնվում են ծայրամասերում։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հուն– վարի միջին ջերմաստիճանը –7,5°C է, հուլիսինը՝ 17,5°C, տարեկան տեղում– ները՝ 550–600 մմ, վեգետացիոն շրջանը՝ 177–185 օր։ Գետերը պատկանում են Արմ․ Դվինայի և Դնեպրի ավազաններին։ Վ* մ–ում հաշվվում է ավելի քան 2000 լիճ։ Վ․ մ․ գտնվում է խառն անտառների են– թազոնայում։ Հողերը ճմապոդզոլային են, ցածրավայրերում ու միջթմբային իջվածք– ներում՝ ճմագլեյան կամ տորֆաճահճա– յին, գետահովիտներում՝ ալյուվիալ–մար– գագետնային։ Տարածքի 33,4%-ը անտա– ռապատ է, տիրապետում են ասեղնա– տերև ծառատեսակները (68%)։ Զգալի տարածություն են գրավում մարգագետին– ներն (12%) ու ճահիճները (8%)։ Կենդա– նիներից կան նապաստակ, գայլ, աղվես, սկյուռ, գորշ արջ, որմզդեղն, լուսան, գորշուկ, կնգում, կզաքիս, կուղբ են։ Կլի– մայավարժեցված է ենոտանման շունը։ Արդյունագործական թռչուններից տա– րածված են ցախաքլորը, բադը, գորշ կաքավը։ Ջրավազաններում բուծվում են ձկների զանազան տեսակներ։ Սարզի սահմաններում է Բերեզինայի արգելոցի զգալի մասը։ Բնակչության ավելի քան 80%–ը բելոռուսներ են։ Բնակվում են նաև ռուս– ներ, լեհեր, հրեաներ և այլք։ Սիջին խտու– թյունը 1 կմ2 վրա 34,7 մարդ է, քաղաքա– յին բնակչությունը՝ 62% (1984)։ Նշանա– վոր քաղաքներն են Վիտեբսկը, Օէւշան, Պոլոցկը, Նովոպոլոցկը։ Տնտեսությունը։ Վ․ մ․ ԲՍՍՀ բարձր ինդուստրիալ մարզերից է՝ տեքստիլ–տրի– կոտաժի, մեքենաշինական, քիմ․, վառե– լիքային և սննդի արդյունաբերության գերակշռությամբ։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են կաթնամսատու անասնապահությունը, վուշագործությու– նը և կարտոֆիլագործությունը։ Ստեղծ– ված են հաստոցաշինական, սարքաշինա– կան, նավթավերամշակման և մետաքսա– գործական նոր ճյուղեր։ Արդյունաբերու– թյան զարգացման կարևոր պայմանը վա– ռելիքաէներգետիկային բազայի աճի առաջընթացն է։ Գործում են Բելոռուսա– կան և Լուկոմլիի ՊՇԷԿ–ները, Վիտեբսկի, Պոլոցկի, Օրշայի ջէկերը։ Սեքենաշինու– թյունը ներկայացված է հաստոցների, սարքերի, տեքստիլ և կարի մեքենաների, պահեստամասերի արտադրությամբ։ Արդ․ հիմնական կենտրոններն են Վիտեբսկը, Պոլոցկը, Օրշան, Պոստավին, Լեպելը են։ Պոլոցկի նավթավերամշակման գործա– րանն աշխատում է Պովոլժիեից խողովա– կաշարով ստացվող նավթի բազայի վրա (տալիս է 20-ից ավելի արտադրատեսակ)։ Զարգացած են սննդի և թեթև արդյունա– բերության ճյուղերը։ Կա գորգագործա– կան և մետաքսագործական արտադրու– թյուն։ Զարգանում է շինանյութերի ար– տադրությունը, Փայտամշակման, կա– հույքի, թղթի արդյունաբերությունը։ 1984-ի^ւ մարզում կար 568 կոլեկտիվ և սովետական տնտեսություն։ Հողահան– դակները կազմել են 1646,4 հզ․ հա (մար– զի տարածության 41,2%-ը)։ Գյուղատըն– տեսության հիմնական ճյուղերն են բու– սաբուծությունը (հացահատիկային, բան– ջարաբոստանային, կերային և տեխ․ կուլ– տուրաներ), կաթնամսատու տավարաբու– ծությունը։ 1984-ին կար 1079 հզ․ խոշոր եղջերավոր անասուն (այդ թվում՝ 318,4 հզ․ կով), 511 հզ․ խոզ, 67,5 հզ․ ոչխար և այծ։ Գետերի և լճերի առկայությունը նպաստում է ձկնորսության զարգացմա– նը։ Երկաթուղիների երկարությունը 1213 կմ է (1984), ավտոճանապարհներինը՝ 7 հզ․ կմ (1984), որից 7,0 հզ․ կմ՝ կոշտ ծած– կով։ Նավագնացությունն ունի տեղական նշանակություն։ Սարզի տարածքով է անց– նում «Բարեկամություն» նավթամուղը։ Օդագնացությունն ունի հանրապետական նշանակություն։