Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծ իշխան Վլադիմիր Մոնոմախը 1108-ին։ 1157-ից եղել է Վլադիմիր–Մուզդալյան իշխանության մայրաքաղաքը, մինչե XIV դ․ կեսը Հս–Արլ․ Ռուսիայի վարչ․, մշակութային և կրոն, կենտրոնն Էր։ 1971-ին պարգեատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Քաղաքի վւադիմիր–սոնզղաւյան դպրոցի հուշարձաններից են՝ ամրոցի «Ոսկե դարպասը» (1158–64, վերակառուցվել է XVII–XYIII դդ․, տուֆից կիսաշրջանաձև թաղով սպիտակ քարից կամար, վրան՝ վերդարպասյա եկեղեցի, որը 1469-ին վերանորոգել է ճարտ․-քանդակագործ Վ․ Դ․ Երմոլինը, վերակառուցվել է 1810-ին), սպիտակ քարից Ուսպենսկի (1158–60, վերակառուցվել է 1185–89-ին․ վեց․ սյուներով, հնգանավ, եռաբսիդ, հնգագմբեթ տաճար Է, ինտերիերում XII–XIII դդ․ որմնանկարների մնացորդներով և Ռուբլյովի ու Դանիել Չյոռնիի 1408-ի որմնանկարներով․ 1810-ին կցակառուցվել է զանգակատուն, 1862-ին՝ Գեորգիի ավանդատունը), Դմիտրիևյան (1194–97, քառասյուն, միագմբեթ, ճակատներին հարուստ զարդաքանդակներ) տաճարները։ Վ–ում կան XVII–XVIII դդ․ «նարիշկինյան» և բարոկկո ոճերի եկեղեցիներ։ 1781-ից Վ․ կառուցապատվել է կանոնավոր հատակագծով, կլասիցիզմի ոճի շենքերով։ Սովետական իշխանության տարիներին ըստ գլխավոր հատակագծերի (1947 և 1965) կառուցվել են բնակելի թաղամասեր, ստեղծվել նոր Փողոցներ, հրապարակներ, պուրակներ, բացվել է Վ–ի 850-ամյակի հուշարձանը (1960, քանդակագործ՝ Դ․ Բ․ Ռյաբիչև, ճարտ․ Ա․ Ն․ Դուշկին)։

ՎԼԱԴԻՄԻՐ ՎՍԷՎՈԼՈԴՈՎԻՁ ՄՈՆՈՄԱԽ (1053-1125), Կիևի մեծ իշխան 1113–1125-ին։ Վսեվոլոդ Ցարոսլավիչի և բյուզ․ կայսր Կոնստանտին Մոնոմսփփ (այստեղից՝ Մոնոմախ անվանումը) դստեր որդին։ Իշխել է Չեռնիգովում, ապա Պերեյասլավլում։ 1103 և 1111-ին արշավել է պոլովցիների դեմ և պարտության մատնել նը րանց։ 1113-ին Կիևում բռնկած ժող․ ապստամբության ժամանակ, տեղի բոյարների հրավերով դարձել է Կիևի իշխան, ճնշել է ապստամբությունը, բայց միևնույն ժամանակ հրատարակել է կանոնադրություն, որը իրավականորեն որոշ չավւով թեթևացրել է քաղաքային ցածր խավերի և գյուղացիների վիճակը։ Վ․ Վ․ Մ–ի օրոք Կիեյան Ռուսիան ուժեղացել Է, նրան հաջողվել է ժամանակավորապես միավորել ռուս, իշխանությունները։ Նրա «Խրատ»-ը հին ռուս, գրականության հիանալի հուշարձան Է, որտեղ նա իր որդիներին կոչ է անում ամրապնդել Ռուսիայի միասնությունը։

ՎԼԱԴԻՄԻՐԵՍԿՈՒ (Vladimirescu) Թուդոր (մոտ 1780–1821), Վալախիայի 1821-ի ապստամբության ղեկավար։ 1806–12-ի ռուս–թուրք․ պատերազմի ժամանակ ղեկավարել է ռուս, զորքերի կազմում կռվող ռումին, կամավորների ջոկատ, պարգևատրվել է ռուս, շքանշանով։ Նախապատրաստել և գլխավորել է 1821-ի ապստամբությունը Դանուբյան իշխանություններում։ Վ–ի սխալներն ու տատանումները, ինչպես նաև տարաձայնությունները հուն, «հետերիականների» (Ա․ Իպսիլանտիի գլխավորությամբ) հետ հանգեցրել են նրա՝ որպես ապստամբության ղեկավարի դիրքի թուլացմանը։ Վ–ին դավադրաբար ձերբակալել են, տարել «հետերիականների» շտաբ և սպանել։

ՎԼԱԴԻՄԻՐԻ ՄԱՐձ, ՌՍՖՄՀ կազմում։ Կազմավորվել է 1944-ի օգոստոսի 14-ին։ Տարածությունը 29 հզ․ կմ2 Է, բնակչությունը 1611 հզ․ (1985)։ Բաժանված է 16 վարչական շրջանի։ Ունի 21 քաղաք, 35 քտա։ Կենտրոնը՝ Վլադիմիր։

Բնությունը

Վ․ մ․ գտնվում է Արլ–Եվրոպական հարթավայրի կենտր․ մասում։ Բլրավետ հարթավայր Է։ Հսարմ․ մասում զարգացած է մորենաէրոգիոն բլրային ռելիեֆը (ավելի քան 200մ բարձրություններով)։ Հվ–ում Վլադիմիրի դաշտն է, բարձրադիր հարթավայրը (մինչև 170–200մ բարձրություններով), կազմված կավավազներից և կտրտված խանդակաձորակային խիտ ցանցով։ Հվ–ում և արլ–ում Վլադիմիրի դաշտին են հարում տափարակ ու խիստ ճահճացած, կավավազներից ու ավազներից կազմված Մեշչորայի և Ներլսկի դաշտավայրերը (110–130մ բարձրությամբ)։ Վ․ մ–ի արլ–ում Օկա–Կլյազմայի կարստային սարավանդն է, Կլյազմայի հովտի ստորին մասում և Օկայի հովտի մոտ տարածվում են ստորին Օկայի ճահճացած դաշտավայրը և Լուխսկի պոլեսյեն։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -11°С, –12°C է, հուլիսինը՝ 17°С, 18,5°С։ Տարեկան տեղումների քանակը՝ 480–580մմ , վեգետացիայի շրջանը՝ 160–180 օր։ Վ․ մ․ ամբողջությամբ գտնվում է Վոլգայի ավազանում։ Արլ․ եզրով հոսում է Օկան, արմ–ից դեպի արլ․՝ Կլյազման։ Մեշչորայի դաշտավայրը բռնված է ճահիճներով ու լճակներով։ Տիրապետում են կավավազային, դաշտավայրերում՝ ճմային թույլ պոդզոլային, ավազային, ճահճային, Վլադիմիրի դաշտում՝ գորշ անտառային և ճմային, Օկայի և Կլյազմայի հովիտներում՝ ճմաալյուվիալ հողերը։ Տարածքի 32,4%–ը անտառապատ է։ Տարածված են տիպիկ սաղարթավոր, ասեղնատերև խառն անտառները, ճահիճներն ու մարգագետինները։ Կենդանական աշխարհից պահպանվել են որմզդեղնը, կինճը, գայլը, լուսանը, անտառային կզաքիսը, նապաստակը, թռչուններից՝ ցախաքլորը, խլահավը, բադը, աքարը ևն։

Բնակչությունը Բնակչությունը հիմնականում ռուսներ են։ Միջին խտությունը 1 կէՐ վրա 55,3 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 78% (1985)։ Նշանավոր քաղաքներն են Վլադիմիրը, Կովրովը, Մոլրոմը, Դուս խրուստալնին, Ալեքսանդրովը, Վյագնիկին, Մուզդալը։ Սովետական իշխանության տարիներին ստեղծվել են