Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ման կենտրոն դարձած Մոսկվայի արվես– տի զարգացմանը։ Գրկ* Воронин Н․ Н․, Зодчество Се– веро-Восточной Руси XII–XV веков, т․ 1–2, М․, 1961–62; В а г н е р Г․ К․, Скульп– тура Древней Руси XII в․, Владимир, Бо– голюбове, М․, 1969; ХалпахчьянО․ X-, Культурные связи Владимиро-Суздальской Руси и Армении, М․, 1977․ Հ․ յԽաչփախչյան

ՎԼԱԴԻՄԻՐ–ՍՈՒՋԴԱԼՅԱՆ ԻՇԽԱՆՈՒ–

ԹՅՈՒՆ, խոշոր ֆեոդ․ պետ․ կազմավո– րում Հս–Արլ․ Ռուսիայում X– XIII դդ․, Օկայի և Վոլգայի միջագետքում։ Մինչև X դ․ այս շրջանում բնակվում էր ուգրո– ֆին․ մերյա ցեղը։ X դ․ վերջին երկրա– մասը գաղութացրել են նովգորոդյան սլո– վենները և կրիվիչները։ X–XI դդ․ այս– տեղ զարգացել են Ռոստով, Բելոօզերսկ, Ցարոսլավլ, Մուրոմ, Սուզդալ քաղաքնե– րը։ Երկրամասի կենտրոնն էր Ռոստովը։ Քաղաքներում բարձր զարգացման են հասել արհեստները (երկաթամշակու– թյուն, բրուտագործություն ևն)։ Տեղական հողատիրական ավագանու ձևավորումը, ֆեոդ, հարաբերությունների արագ աճը և գյուղական բնակչության ճորտացումը առաջ են բերել ապստամբություն (1024-ի սմերդների ապստամբությունը)։ Կիևի մեծ իշխան Ցարոսլավ Իմաստունի (մոտ 978–1054) մահից հետո, Հս–Արլ․ Ռուսիա– յում կառավարել է նրա որդին՝ վսեվոլո– դը, ապա Վլադիմիր Մոնոմախը (1108-ին Կլյազմայի ափին կառուցել է հզոր ամ– րոց Վլադիմիրը), որի մահից հետո Վ–Ս․ ի․ անցել է Չուրի Դոլգորուկիին (XI դ․ 90-ական թթ․–1157)։ Նրա և որդու՝ Անդ– րեյ Բոգոլյուբսկու (1157–74) իշխանու– թյան ժամանակ նշանակալիորեն ուժեղա– ցել է Վ–Ս․ ի–յան տնտ․ և քաղ․ հզորությու– նը։ Երևան են եկել նոր քաղաքներ (Չու– րև–Պոլսկ, Պերեյասլավլ, Դմիտրով, Մոսկվա, Կսնյատին ևն), ծաղկել են ար– վեստները, ճարտարապետությունը (տես Վւադիմիր–Սոպդաւյան դպրոց)։ Անդրեյ Բոգոլյուբսկին իշխանության մայրաքա– ղաքն է դարձրել Վլադիմիրը։ 1169-ին Բոգոլյուբսկին արշավել է Կիև, ավերել այն և Կիևի իշխան է կարգել եղբորը՝ Գլեբին։ 1170-ին արշավել է Նովգորոդ և ժամանակավորապես հպատակեցրել, եր– կարատև պայքար է մղել հոգևոր գործե– րում Վլադիմիրի գերակայության համար՝ ձգտելով կազմակերպել Կիևից անկախ թեմ։ Նրա հաջորդներ վսեվոլոդ Մեծ Բույնը (1176–1212) և Ցուրի Վսեվոլո– դովիչը (1218–38) պայքարել են ֆեոդ, ավագանու անջատվողականության դեմ։ 1177, 1180, 1187, 1207-ին Վսեվոլոդը արշավել է Ռյազան և հպատակեցրել։ 1203-ին արշավել է Կիև և ավերել քաղաքը։ 1220-ին իշխան Չուրին արշավել է Վոլ– գայի բուլղարների դեմ (հաղթանակից հե– տո 1221-ին հիմնել է Նիժնի Նովգորոդքա– ղաքը), 1226, 1228, 1229 և 1232-ին՝ մորդ– վաների դեմ։ Նրա օրոք ուժեղացել է Վ–Ս․ ի–յան քաղ․ ազդեցությունը ռուս, մյուս հողերի վրա։ 1238-ին Վ–Ս․ ի․ են– թարկվել է մոնղոլ–թաթար․ արշավանք– ներին։ Կործանվել և հրդեհվել են քաղաք– ները, սակայն մոնղ․ լուծը չի վերացրել Վլադիմիրյան երկրի մշակութային և քաղ․ բարձր ավանդույթները։ Դրանք պահ– պանվել են, յուրացվել ու զարգացել Մոսկ– վայի կողմից XIV–XV դդ․ «Ռուսիայի հա– վաքման» ընթացքում։ Վ–Ս․ ի․ մեծ տեղ է գրավում ռուս ժողովրդի պատմության մեջ։ Ռուսիայի քաղ․ կենտրոնի տեղա– փոխումը Վլադիմիր կարևոր դեր է խաղա– ցել ռուս ազգի ձևավորման գործում, այս– տեղ է սկսվել պայքարը ռուս, հողերի միավորման համար։ IX–X դարերից սկսած հայերը տնտ․ ու առևտր․ կապերի մեջ էին հվ․ ու կենտր․ Ռուսիայի հետ։ Ինչպես վկայում են արաբ հեղինակները հայ վաճառականների եռանդուն գործունեության շնորհիվ իրար էին կապվել Արևելքը և վոլգայի ավազանն ու նրա շրջակաները՝ մինչև Հս․ ծով։ Հայերը կենտրոններ ունեին Իթիլ–Աստ– րախանում, Վոլգյան բուլղարների երկ– րում, ավելի ուշ՝ Վլադիմիր–Սուզդալյան երկրի տարբեր վայրերում։ XII դ․ փաստա– թղթերով հաստատվում է հայ–վրաց․ ռազ– մաքաղ․ համերաշխության և Վլադիմիր– Սուզդալյան երկրի վարչա–քաղ․ ու մշա– կութային սերտ առնչությունը, որի կազ– մակերպման գործում ակնառու դեր է ունեցել Արծրունյաց թագավորական–նա– խարարական տոհմի պայազատ Տփղիսի և Քարթլիի ամիրապետ աէիր–Քուրդ Արծ– րունին։ Արծրունու և Անդրեյ Բոգոլյուբսկի մեծ իշխանի, ինչպես նաև Վսեվոլոդ 111-ի բարեկամությունն ու համագործակցու– թյունը բեղմնավոր է եղել շինարարու– թյան ասպարեզում, հայ քարգործ վար– պետների գործուն մասնակցությամբ Արծ– րունյաց Աղթամարի վանքի ու արքայա– կան դղյակի ճարտ․ ձևերը կիրառվել են Վլադիմիրում ու Բոգոլյուբովոյում (Ներ– լի վրա) կառուցված շենքերում, հատկա– պես քարե բարձրաքանդակներով հար– դարված, զուտ հայկ․-արլ․ ճարտ․ մանրա– մասների առկայությամբ, որոնց ոճն ու ճարտ․ կերպարները տարածվել են միայն Վլադիմիր–Սուզդալյան երկրում [Ուսպենս– կի (1158-60) և Դմիտրիևյան (1194-97) տաճարները Վլադիմիրում, Գեորգիև– յան եկեղեցին Չուրև–Պոլսկում (1230– 1234) ևն]՝ մնալով իբրև մի ինքնատիպ ու անկրկնելի շրջան ռուս, ճարտարապետու– թյան պատմության մեջ։ Գրկ․ Ու լուբաբյան Բ․, Ոսկե շղթա, Ե․, 1979։ Воронин Н․ Н․, Владимир․ Боголюбове․ Суздаль․ Юрьев-Польской, 3 изд․, М․, [1967]․

ՎԼԱԴԻՄԻՐ–ՎՈԼԻՆՍԿԻ, քաղաք Ուկր․ ՍՍՀ Վոլինի մարզում, համանուն շրջա– նի կենտրոնը։ Երկաթուղային կայարան։ Ունի սննդի ձեռնարկություններ, կարի ֆաբրիկա։ 988–1336-ին եղել է Վլադի– միր–վոլինյան իշխանության մայրաքա– ղաքը։ 1370-ից՝ Լիտվայի, 1569-ից՝ Լեհաս– տանի կազմում։ 1795-ին միացվել է Ռու– սաստանին, 1919–39-ին՝ Լեհաստանին, 1939-ին՝ Ուկր․ ՍՍՀ–ին։ XII դ․ սկզբին Վ–Վ–ում հաստատվել են հայեր։ Հայկ․ համայնքը գոյատևել է մինչև մոնղոլ–թաթարների 1241-ի հարձա– կումը։ Սակայն հետագայում Վ–Վ–ում վերստին հաստատվել են հայեր (եկել են Ղրիմից)։ 1364–1410-ին Վ–Վ–ի հայկ․ հա– մայնքը հիշատակվում է բազմաթիվ աղբ– յուրներում (կաթողիկոսական կոնդակ– ներ, լեհ․ փաստաթղթեր են)։ Հայերը, օգտվելով քաղաքի հարմար դիրքից (Լե– հաստանի արլ․ առևտրի կենտրոնն էր), զբաղվել են վաճառականությամբ։ Հե– տագայում, կապված առևտր․ ճանապարհի Փովւոխման հետ, նրանք սկսել են հեռա– նալ Վ–Վ–ից։ Հայերը վերջին անգամ Վ–Վ–ում հիշատակվում են XVII դ․ սկզբին։ Գրկ․ Д а ա к е в и ч Я․ Р․, Древняя Русь и Армения в общественно-политических связях XI–XIII вв․, в кн․։ Древнейшие го– сударства на территории СССР․ Материалы и исследования, М․, 1983․ Յա․Դաշկևիչ

ՎԼԱԴԻՎՈՍՏՈԿ, քաղաք (1880-ից),

ՌՍՖՍՀ Պրիմորիեի երկրամասի վարչա– կան կենտրոնը։ Գտնվում է Ամուրի Մու– րավյով թերակղզում, Ոսկեղջյուր ծովա– խորշի շուրջը, Ամուրի ծոցի արլ․ ափին։ Անդրսիբիրյան երկաթուղու վերջնակետն է, խոշոր նավահանգիստ Խաղաղ օվկիա– նոսի ափին։ Ունի օդանավակայան։ 600 հզ․ բն․ (1985)։ 1970-ին պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքա– նշանով։ Վ․ հիմնադրվել է 1860-ին՝ որպես ռազմ, պահակակետ։ Առաջին ս–դ․ խմբակ– ները Վ–ում ստեղծվել են XX դ․ սկզբին։ Հայտնի են Վ–Ի 1905-ի, 1906-ի և 1907-ի ապստամբությունները։ Սովետական կար– գեր հաստատվել են 1917-ի նոյեմբ․ 18-ին (դեկտ․ 1-ին)։ Վ․ արդ․ և մշակութային կարևորագույն կենտրոն է։ Զարգացած է մեքենաշինու– թյունը (նավանորոգում, ձկան և ծովա– խեցգետնի մշակման մեքենաների, հանք– արդյունահանող սարքավորումներ, կոն– վեյերներ, պոմպեր են), սննդի, շինանյու– թերի արդյունաբերությունը։ Վ․ հեռավոր– արևելյան կետորսական, ծովախեցգետնի որսի, ձկնարդյունագործական և ռեֆ– րիժիրատորային նավատորմի բազան է։ Վ–ում կա 8 բուհ (այդ թվում՝ համալսա– րան), 13 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի Հեռավորարևելյան մաս– նաճյուղ, Ձկնային տնտեսության և օվ– կիանոսագիտության խաղաղօվկիանոս– յան ԳՀԻ, 3 թատրոն, ֆիլհարմոնիա, 3 թանգարան։ Վ–ի մոտակայքում կան կլի– մայական և ցեխաբուժական կուրորտներ, առողջարաններ, հանգստյան տներ։

ՎԼԱՄԻՆԿ (Vlaminck) Մորիս դը (1876- 1958), ֆրանսիացի նկարիչ։ Ֆովիզւէի ներ– կայացուցիչ։ Ինքնուս։ Ազդվել է Վ․ վան Գոգից, Պ․ Սեղանից։ Լարված–հակադիր, աչք ծակող վառ գույներով վաղ շրջանի Վ–ի բնանկարները («Կարմիր ծառեր», 1906, ժամանակակից արվեստի ազգ․ թանգարան, Փարիզ, «Բեռնատար նավերը Սենի վրա», 1907, Պուշկինի անվ․ կեր– պարվեստի թանգարան, Մոսկվա), ինչ– պես և դրամատիկ արաահայտչականու– թյամբ, մռայլ ծանր կոլորիտով աչքի ընկ– նող ուշ շրջանի գործերը («Ռյուեյ–լա Գա– դելիեր», 1930-ական թթ․ սկիզբ, մասնա– վոր հավաքածու) կոմպոզիցիայով դինա– միկ են։ Վ․ ստեղծել է նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, հաստոցային և գրքի գրաֆիկական աշխատանքներ։

ՎԼԱՍՈՎ Ալեքսանդր Վասիլևիչ (1900– 1962), ռուս սովետական ճարտարապետ։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ Ավարտել է Մոսկ– վայի բարձրագույն տեխ․ ուսումնարանը