(Hi․ Շեքսպիր, Դյոթե, Ն․ Գոգոլ և ուրիշ– ներ)։ Գրկ․ Канторович Я․, Средневеко– вые процессы о ведьмах, 2 изд․, СПБ, 1899; Мишле Ж-, Ведьма, дер․ с франц․, М․, 1912; Шпренгер Я․, Инстито- р и с Г․, Молот ведьм, М․, 1930; Robbins R․ Н․, The Encyclopaedia of Witchcraft and Demonology, N․ Y․, 1959․
ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԷԿՏԻՌ, որոշակի ժա– մանակահատվածում (տարի, եռամսյակ, ամիս) արտասահմանից մի երկրի ստա– ցած ու կատարած վճարումների գումար– ների հարաբերակցությունը։ Եթե երկիրն արտասահմանից ավելի շատ վճարներ է ստացել քան կատարել է, ապա Վ․ հ․ ակտիվ է, հակաոակ դեպքում՝ պ ա ս– ս ի վ։ Վ․ հ․ սովորաբար ներառնում է հետնյալ վճարումներն ու մուտքերը՝ 1․ արտաքին առետր․ գործառնությունների, 2․ նավավարձման, նավահանգիստներում դրանց սպասարկման ապահովագրու– թյան, 3․ արտասահմանում կապիտալ ներդրումներից ստացված եկամուտների և օտարերկրյա կապիտալի դիմաց տո– կոսների ու դիվիդենտների, Հ․ արտասահ– մանում զբոսաշրջիկների, դիվանագիտ․ ու առետր․ ներկայացուցիչների ծախսում– ների, արտասահմանյան տուրիզմից եկա– մուտների, 5․ ոչ առետր․ տարբեր փոխան– ցումների (օրինակ, վտարանդիներից՝ հայրենիք), 6․ վւոխառությունների ու վար– կերի տրամադրման ու ստացման գծով։ Վ․ հ–ի ակտիվությունը կամ պասսիվու– թյունը տվյալ երկրի արտաքին տնտ․, մասնավորապես վալյուտային, վիճակի կարեոր ցուցանիշ է։ Դրա պասսիվության պատճառով դրամը կարող է արժեզրկվել։ Եթե երկիրն ի վիճակի չէ Վ․ հ–ի պասսի– վային հաշվեմնացորդը ծածկելու ոսկով կամ ազատ շրջանառող վալյուտայով, ապա ընկնում է նրա վալյուտայի կուրսը, երկրի ներսում գներն աճում են։ Ակտիվ Վ․ հ․ նպաստում է վալյուտայի կուրսի բարձրացմանը։
ՎՃԱՐՈՒՄՆ ԷՐ ՇԱՀՈՒՅԹԻՑ բ J Ш ջ և ի ն, սոցիալիզմի ժամանակ պետ․ բյուջեի եկամուտների կազմավորման կարևորա– գույն աղբյուրը, արտադրության արդյու– նավետության բարձրացման տնտեսական լծակ։ Մինչև 1966-ը Վ․ շ․ ՍՍՀՄ–ում կատարվել են մասհանումների ձևով՝ պլանային և փաստացի շահույթի 10%-ից ոչ պակաս չաՓով։ 1966-ից դրանք իրականացվում են այնպիսի ձևերով [ֆոնդավճար, ռեն– տավճար (հաստատագրված վճար), շա– հույթի ազատ մնացորդի գանձում պետ․ բյուջե], որոնք բարձրացնոււք են արտա– դրական միավորումների (ձեռնարկու– թյունների) շահագրգռվածությունն ար– տադրության ընդլայնման, տեխ․ կատա– րելագործման և շահույթի ավելացման բնագավառներում։ 1981-ից Վ․ շ․ մասնա– կիորեն իրականացվում են նորմատիվնե– րի սահմաններում։ Վ․ շ․ տվյալ տարվա պլանային գումարը սահմանվում է միա– վորման (ձեռնարկության) ֆինանսական պլանի հիման վրա՝ եռամսյակային բա– ժանումով։ Պլանային գումարները պետ․ բյուջե են գանձվում հաջորդական վերա– հաշվարկով՝ ելնելով հաշվետու ժամանա– կաշրջանում (ամիս, եռամսյակ, կիսամ– յակ, տարի) ստացված Փաստացի շահույ– թից։ Շահույթը պետ․ բյուջե է գանձվում կենտրոնացված (վճարումները կատարում են արդ․ միավորումները, մինիստրու– թյունները, գերատեսչությունները) և ապակենտրոնացված (վճարումներն ան– միջականորեն իրականացնում են պետ․ բանկում հաշվարկային հաշիվ ունեցող պետ․ հիմնարկ–ձեռնարկությունները) կարգով։ Վ․ շ․ ՍՍՀՄ–ում 1965-ի 30,9 մլրդ ո․ դիմաց 1983 թվականին կազմել են 106,6 մլրդ ռ․, թեև պետ․ բյուջեի եկամուտնե– րում դրանց տեսակարար կշիռը փոքր™ ինչ նվազել է։ Սոցիալիստական մյուս երկրներում Վ․ շ․ իրականացվում են տարբեր սկըզ– բունքներով՝ ֆոնդավճար, հողավճար, հարկային վճարումներ, շահույթից ան– միջական վճարումներ պետական բյու– ջեին ևն։ 9-․ Աղաջանյան
ՎՃԱՐՈՒՆԱԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ, դրամական միջոցներով ապահովված պահանջմունք– ների դրսևորման ձև։ Ապրանքային ար– տադրության տնտ․ կատեգորիա է, որոշ– վում է տիրապետող արտադրահարաբե– րություններով, արտադրության միջոցնե– րի սեփականության ձևով։ Պահանջարկն իրական է, եթե առկա են փոխանակու– թյան միջոցներ, համարժեք (զարգացած ապրանքային արտադրության պայման– ներում՝ փող)։ Հետևաբար պահանջարկի չափերը որոշվում են գնորդների վճարու– նակ հնարավորություններով, այսինքն՝ դրամական միջոցների այն գումարով, որով պետք է ապրանքներ գնվեն։ Տար– բերում են բնակչության կամ անձնական (անհատական) և արտադրողների կամ արտադրական (արտադրողական) Վ․ պ․։ Աոաջինի օբյեկտ են ժող․ սպառման ապ– րանքներն ու անձնական սպառման հա– մար օգտագործվող ծառայությունները, երկրորդի՝ արտադրողական սպառման պրոցեսում կիրառվող արտադրության միջոցները։ Կապիտալիզմի ժամանակ վ․ պ–ի օբ– յեկտ են դառնում հասարակական վերար– տադրությանը մասնակցող բոլոր տարրե– րը, այդ թվում նաև աշխատուժը։ Վերջին– ներիս նկատմամբ պահանջարկ են ներ– կայացնում կապիտալիստները։ Որպես մասնավոր կապիտ․ արտադրողներ, նը– րանք պահանջարկ են ներկայացնում նաև արտադրամիջոցների, իսկ որպես անհատական սպառողներ՝ սպառման առարկաների և ծառայությունների նը– կատմամբ։ Վարձու աշխատողների պա– հանջարկը միայն իրենց աշխատանքի ունակության վերարտադրության համար անհրաժեշտ սպառման առարկաների և ծառայությունների նկատմամբ է։ Դասա– կարգային խոր հակամարտություն և մա– կարդակների վիթխարի տարբերություն գոյություն ունի աշխատավոր զանգված– ների և կապիտալիառների դասակարգի ու նրա առանձին խմբերի վ․ պ–ի միջև; Աշխատավորների Վ․ պ–ի ընդլայնման հնարավորությունները սահմանափակ– վում են գների ու հարկերի բարձրացմամբ, իրական աշխատավարձի կրճատմամբ, իսկ իշխող դասակարգերի Վ․ պ․ հնարա– վորություն է տալիս գործնականում բա– վարարելու նրանց ցանկացած պահանջ– մունքները՛։ Սոցիալիզմի ժամանակ նեղանում է Վ․ պ–ի օբյեկտների շրջանակը, դադարում են ապրանք և, հետևաբար, պահանջարկի օբյեկտ լինել աշխատուժը, ֆաբրիկանե– րը, գործարանները, երկաթուղիները, էլեկտրակայանները և սոցիալիստ, մյուս ձեռնարկությունները, հողը, նրա ընդերքը ևն։ Որպես բնակչության Վ․ պ–ի գոյաց– ման աղբյուրներ են հանդես գալիս ըստ աշխատանքի վարձատրությունը, սպառ– ման հասարակական ֆոնդերից կատար– վող դրամական վճարումները, անձնա– կան օժանդակ տնտեսությունից ստացվող եկամուտները ևն։ Վ․ պ․ ձևավորվում և զարգանում է պլանաչաՓորեն։ Սոցիալիզ– մի զարգացման պրոցեսում բնակչության տարբեր խմբերի Վ․ պ–ի բնույթում և կա– ռուցվածքում գոյություն ունեցող սոցիալ– տնտ, տարբերություններն աստիճանա– բար համահարթվում են․ մերձենում են բանվորների և կոլտնտեսականների, քա– ղաքի և գյուղի բնակչության, մտավոր և ֆիզիկական աշխատանքի մարդկանց պա– հանջարկի մակարդակն ու կառուցվածքը։ ՎՃԻՌ (դատական), առաջին ատյանի դատարանի որոշումը, որով քաղաքա– ցիական գործը լուծվում է ըստ էության։ Վ․ կայացվում է գործի քննության ավար– տից հետո՝ ձայների մեծամասնությամբ՝ պահպանելով խորհրդակցական սենյա– կի գաղտնիությունը։ Այն կազմվում է գրավոր, որն ստորագրում են դրա կա– յացմանը մասնակցած բոլոր դատավոր– ները։ Վ․ պետք է լինի օրինական (այսին– քըն՝ համապատասխանի օրենքին) և հիմ– նավորված (այսինքն՝ համապատասխանի գործի փ սաամական հանգամանքներին)։ Վ․ բաղկացած է ներածական, նկարա– գրական, պատճառաբանական և եզրա– փակիչ մասերից։ Վ․ օրինական ուժ է ստանում դրա գանգատարկման կամ բո– ղոքարկման համար օրենքով սահմանված ժամկետն անցնելուց հետո։ ՍՍՀՄ Գերա– գույն դատարանի և միութենական հան– րապետությունների գերագույն դատա– րանների կայացրած Վ–ներն ուժի մեջ են մտնում անմիջապես դրանց հրապարակու– մից հետո։ Մ․ Թովմւսսյան
ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆ, տես Ատյան դատա– կան, Վճռաբեկություն։
ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅՈՒՆ, օրինական աժի մեջ չմտած դատավճիռների և վճիռների գանգատարկումն ու բողոքարկումը վե– րադաս վճռաբեկ դատարանին (տես Ատ– յան դատական) և ըստ այդ գանգատների ու բողոքների դատ․ գործի քննությունը՝ առաջին ատյանի կայացրած դատավճիռ– ների ու վճիռների օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու նպա– տակով; ՍՍՀՄ–ում քրեական գործերով Վ–յան կարգով գործը գանգատարկելու իրավունք ունեն ամբաստանյալը, նրա պաշտպանն ու օրինական ներկայացուցի– չը, տուժողն ու նրա ներկայացուցիչը։ Քաղաքացիական հայցվորը, քաղաքա– ցիական պատասխանողն ու դրանց ներ– կայացուցիչներն իրավունք ունեն գան– գատարկել դա տա վճռի քաղաքացիական