Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ն․ Ա․ Վոզննսենսկի ապա աշխատել է Կարմիր պրոֆեսուրայի անաեսագիա․ ինստ–ում, միաժամանակ՝ ԲԴՏ–ԿՎՀ–ում, ավելի ուշ՝ Սովետական վերահսկողության հանձնաժողովում։ 1935-ին՝ Լենինգրադի քաղսովետի գործ– կոմի պլանային հանձնաժողովի նախա– գահ, քաղսովետի գործկոմի նախագահի տեղակալ։ 1938-ից՝ ՍՍՀՄ Պետպլանի նախագահ, միաժամանակ՝ Սովետական վերահսկողության հանձնաժողովի բյու– րոյի անդամ։ 1939-ից՝ ՍՍՀՄ ԺԿԽ–ի նա– խագահի տեղակալ, 1941-ից՝ ՍՍՀՄ Մի– նիստրների խորհրդի նախագահի աոա– ջին տեղակալ։ Հայրենական պատերազ– մի տարիներին եղել է Պաշտպանության պետ․ կոմիտեի անդամ։ 1943-ից՝ ՍՍՀՄ ԺԿԽ–ին առընթեր գերմանաֆաշիստ․ զավ– թիչներից ազատագրված շրջանների տըն– տեսության վերականգնման կոմիտեի ան– դամ։ ՀամԿ(բ)Կ XVII համագումարում (1934) ընտրվել է Սովետական վերահըս– կողության հանձնաժողովի, իսկ XVI 11-ում (1939)՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի անդամ։ 1941-ի փետրվարից՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի քաղբյու– րոյի անդամության թեկնածու, 1947-ից՝ անդամ։ «ՍՍՀՄ–ի ռազմական էկոնոմի– կան Հայրենական պատերազմի ժամա– նակաշրջանում»– գրքի, ինչպես նաև տըն– տեսագիտ․ մի շարք աշխատությունների հեղինակ է։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1948)։ Պաբգեաարվել է Լենինի 2 շքանշանով։

ՎՈԼԱՍՏՈՆԻՏ [անգլ․ գիտնական Ու․ Հ․ Վոլաստոնի (W․ H․ Wollaston, 1766– 1828) անվամբ], թերթավոր սպաթ, միներալ։ Քիմ․ կազմը՝tCa3(Si309)։ Երբեմն պարունակում է երկաթի խառ– նուրդներ։ Բյուրեղագիտական համա– կարգը տրիկլինային է։ Առաջացնում է հարթ թերթաձե բյուրեղներ, ճառագայ– թաձև, թելավոր ագրեգատներ։ Դույնը՝ սպիտակ, գորշ։ Կարծրությունը՝ 4,5–5, խտությունը՝ 2900 կգ/մ3։ Առաջանում է կրաքարերի կոնտակտային և խորքային ռեգիոնալ մետամորֆիզմի դեպքում։ Հիմնականում օգտագործվում է խեցե– գործության բնագավառում և քիմ․ արդ– յունաբերության մեջ։ ՎՈԼՏ՛Ս (Ռա, Իտիլ կամ էտել), գետ ՍՍՀՄ եվրոպ․ մասում, երկրագնդի խոշորա– գույն գետերից մեկը և ամենամեծը Եվ– րոպայում։ Երկարությունը 3530 կմ է (մինչե ջրամբարների կառուցումը՝ 3690 կմ), ավազանը՝ 1360 հզ․ կմ2 (ՍՍՀՄ եվրոպական մասի 1/3-ը)։ Սկիզբ է առ– նում Վալդայան բարձրությունից, Վոլգո– վերխովիե գյուղի մոտից, 228 մ բարձրու– թյան վրա, թափվում Կասպից ծով, որտեղ մակարդակն օվկիանոսի մակարդակից 28 մ ցածր է։ Ընդհանուր անկումը 256 մ է։ Ընդունում է մոտ 200 վտակ։ Վ–ի հա– մակարգն ընդգրկում է 574 հզ․ կմ ընդհա– նուր երկարությամբ 151 հզ․ գետ, գե– տակ, ժամանակավոր հոսք են։ Հոսքի ընթացքում Վ․ անցնում է անտառային, անտառատափաստանային, տափաստա– նային և կիսաանապատային զոնաներով։ Վ–ի հոսքը բաժանվում է վերին (ակունք– ներից մինչե Օկայի գետաբերանը), մի– ջին (Օկայի գետաբերանից մինչե Կամա– յի գետաբերանը) և ստորին (Կամայի գետաբերանից մինչե Կասպից ծովը) մա– սերի։ Վերին հոսանքում Վ․ անցնում է Վերխիտ, Ստերժ, Վսելուգ, Պենո և Վոլ– գո լճերով։ Վերջինից դուրս գալու վայ– րում, հոսքը կարգավորելու նպատակով, 1843-իե կառուցվել է Վերին Վոլգյան ամ– բարտակը (բեյշլոտը)։ Սովետական իշ– խանության տարիներին կառուցվել են Վոլգայի ջրամբարն ու ամբարտակը (Մոսկովյան ծովը), Իվանկովոյի մոտի հէկը, Ուգլիչի ջրամբարն ու հէկը, Ռիբինս– կի ջրամբարն ու հէկը։ Ռիբինսկի շրջա– նում Վ․ հոսում է բարձր ափերով նեղ հովտով, հատում Ուգլիչ–Դանիլովսկի և Դալիչ–Չուխլոմայի բարձրությունները, դուրս գալիս Ունժայի ու Բալախնայի դաշտավայրերը և հոսում նրանց երկայն– քով։ Դորոդեցի մոտ Վ․ անջրպետվում է Դորկու հէկի ջրամբարով։ Վ–ի վերին հո– սանքի գլխ․ վտակներն են՝ Սելիժարով– կան, Տվերցան, Մոլոգան, Շեկսնան և Ունժան։ Միջին հոսանքում, Օկայի միա– խառնվելուց հետո, Վ․ դառնում է ավելի ջրառատ և հոսում Մերձվոլգյան բարձրու– թյան հս․ եզրի երկայնքով։ Չեբոքսարիի մոտ կառուցված է Չեբոքսարիի ջրամբարն ու հէկը։ Միջին հոսանքի խոշոր վտակ– ներն են Օկան, Սուրան, Վետլուգան, Սվիյագան։ Ստորին հոսանքում, Կամայի միախառնվելուց հետո, Վ․ դառնում է հզոր ու ջրառատ գետ և հոսում Մերձվոլգյան բարձրության երկայնքով։ Տոլյաաի քա– ղաքի մոա կառուցված է Վ․ Ի․ Լենինի ան– վան Վոլգայի հէկի ամբարտակը, որից դեպի վեր տարածվում է Կույբիշեի ջրամ– բարը, Բալակովո քաղաքի շրջանում՝ Սա– րատովի հէկի ամբարտակն է։ Ստորին հոսանքի շրջանում Վ․ ընդունում է Սա– մարա, Մեծ Իրգիզ և Երուսլան վտակները։ Վոլգոգրադից 21 կմ վեր Վ–ից բաժանվում է Ախտուբան՝ նրա ձախ բօսզուկը (537 կմ) և առաջացնում Վոլգա–Ախտուբայի ողո– ղատը (20–30 կմ լայնությամբ)։ Վոլգո– գրադի մոտ կառուցված է ՍՄԿԿ XXII հա– մագումարի անվ․ Վոլգոգրադի հէկը։ Վ–ի դելտան սկսվում է Աստրախանից 46 կմ հս․ (Բուզան բազկի անջատումից սկսած) և հանդիսանում է ՍՍՀՄ գետային դել– տաներից խոշորագույնը։ Դելտայում հաշվ– վում է մոտ 500 բազուկ, ջրահոսքեր և փոքր գետակներ։ Դլխ․ բազուկներն են Բախտեմիրը, Կամիզյակը, Սաարայա Վոլ– գան, Բոլդան, Բուզանը, Ախտուբան։ Նա– վարկելի է Բախտեմիրը։ Վ–ի սնումը ձնա– յին է (60%), գրունտային (30%) և անձրե– վային (10%)։ Դետի բնական ռեժիմը բնութագրվում է հոսքի գարնանային ու աշնանային վարարումներով, ամառային ու ձմեռային նվազումներով։ Մակարդակի տարեկան տատանումները (մինչե ար– հեստական կարգավորումը) Կալինին քա– ղաքի մոտ 11 մ էր, Կամայի գետաբերա– նից ներքե՝ 15–17 մ և Աստրախանի մոտ՝ 3 մ։ Ջրամբարների կառուցումով Վ–ի հոսքը կարգավորվել է, մակարդակի տա– տանումները խիստ քչացել են։ Ջրի տա– րեկան միջին ծախսը Վերին Վոլգյան բեյշլոտի մոտ 29 մ3/վրկ է, Կալինին քա– ղաքի մոտ՝ 182, Վոլգոգրադի մոտ՝ 8060 մ3/վրկ, Վոլգոգրադից ներքե գետը կորց– նում է ջրերի 2% –ը՝ գոլորշիացմամբ։ Անց– յալում ջրի առավելագույն ծախսը վարար– ման ժամանակ Կամայից հվ․ հասնում էր 67 հզ․ մ3/վքւկ–ւ, Վոլգոգրադի մոտ՝ 52 հզ․ մ31վրկ–խ Վ–ի ավազանի ջրային բազմամյա մի– ջին հաշվեկշիռը մինչե Վոլգոգրադ քա– ղաքը տարեկան կազմել է․ մթնոլորտային տեղումներ՝ 662 մմ կամ 900 կմ3, գետային հոսք՝ 187 մմ (254 կմ3), գոլորշիացում՝ 457 մմ (646 կմ3)։ Մինչե ջրամբարների կառուցումը Վ․ տարեկան ծովն էր տանում 25 մլն ա կախույթի ձեով և 40–50 մլն ա լուծված հանքային նյութեր։ Ջրի ջերմաս– տիճանը հուլիսին 20–25°C է։ Սառցակա– լում է նոյեմբերից ապրիլ։ Ջրամբարների կառուցումով փոփոխվել է նաև ջերմային ռեժիմը։ Մեծ է Վ–ի տնտ․ նշանակությունը ինչ– պես ջրային կարեոր ուղու, հիդրոէներ– գիայի աղբյուրի, ձկնորսության, այնպես էլ հսկայական հողային տարածություն– ներ ոռոգելու ու ջրարբիացնելու համար։ Վ–ի հետ են կապված ռազմաստրատե– գիական խոշորագույն գործողություննե– րը քաղաքացիական կռիվների (1918– 1920) ե Հայրենական մեծ պատերազմի (1942–1943) տարիներին։ Վ–ի ափերին են Կալինին, Ցարոսլավլ, Դորկի, Կա– զան, Ուլյանովսկ, Կույբիշե, Սարատով, Վոլգոգրադ, Աստրախան և այլ քաղաք– ները։

ՎՈԼԳԱ–ԴՈՆ ՆԱՎԱՐԿԵԼԻ ՋՐԱՆՑՔ Վ․ Ի․ Լենինի անվան, միացնում է Վոլ– գա և Դոն գետերը դրանց առավելագույն մոտեցման մասում (Դոնի Կալաչ քաղաքի մոտ)։ Կառուցվել է 1948–52-ին։ Վ–Դ․ ն․ ջ․ կապում է ՍՍՀՄ եվրոպ․ մասի բոլոր ծո– վերը՝ ստեղծելով միասնական ջրատրանս– պորտային համակարգ։ Ջրանցքի երկա– րությունը 101 կմ է։ Այն սկիզբ է առնում Վոլգոգրադի հվ․ մասից, անցնում Սար– պա, Չերվլյոնայա և Կարպովկա գետերի հովիտներով։ Վոլգա–Դոն ջրաբաժանման խիստ անբարենպաստ հիդրոլոգիական պայմանների պատճառով ջրանցքի սնու– մը ջրով ապահովում է Ցիմլյանսկի ջրամ– բարը՝ երեք պոմպակայանների միջոցով։ Դրանք ջուրը հաջորդաբար մատուցում են ջրանցքի վրա կառուցված արհեստա– կան լիճ–ջրամբարներին։ Վոլգային հա– րող լանջին (20 կմ երկարությամբ տեղա– մասում) տեղակայված են 9 միախուց միա– թել շլյուզներ, որոնց օգնությամբ նավե– րը բարձրացվում են 88 մ բարձրության վրա, իսկ Դոնին հարող լանջին՝ 4 նույն– պիսի շլյուզներ՝ 44 մ իջեցումով։ Վ–Դ ն․ ջ․ ապահովում է 5 հզ․ տ բեռնունակությամբ նավերի երթեեկությունը։ Ջրանցքով փո– խադրում են ածուխ, միներալային շինա– նյութեր, հացահատիկ, անտառանյութ, ծծմբական կոլչեդան և նավթամթերք։ Վ․ Չմշկյան