օգտագործելով արկածախնդրական թե– ման, արլ․ էկզոտիկան, ֆանտաստիկան, ստեղծել է մտքի հատուկ արվեստ, որ– տեղ գործող անձանց բախման ետևում կանգնած է գաղափարների բախումը, և սյուժեի զարգացումը ենթարկվում է փիլ․ դրույթների տրամաբանությանը։ Մեծ է նրա ազդեցությունը լուսավորական մտքի զարգացման վրա։ Վ–ի ստեղծագործությունները հայերեն են թարգմանվել XIX դ․ սկզբից։ Մ․ Պեշիկ– թաշլյանի թարգմանությամբ լույս է տե– սել «Մահ Կեսարու» (1910) ողբերգությու– նը, Մ․ Մամուրյանի՝ «Զադիգ կամ Նախա– սահմանություն» (1867), «Միքրո–Մեղաս», «ճերմակ և սև», «ժան ու Քոլեն» (երեքը՝ մի գրքով, 1869) երկերը։ Երկ․ CEuvres completes, v․ 1–52, P․, 1877 – 1885; Voltaire’s correspondence, ed․ by T․ Bes- terman, v․ 1–107, Geneve, 1953–1965; Ընտ․ երկ․, Ե․, 1958։ Ընթացք աշխարհիս, ԿՊ, 1867։ Ալզիրա, Մերոպե, Վնտ․, 1869։ Философские повести и рассказы, мемуары и диалоги, т․ 1–2, М․– Л․„ 1931; Орлеанская девственни– ца․ Магомет, философские повести, М․, 1971․ Артамонов С․, Вольтер, М․, 1954; Соколов В․ В․, Вольтер․ Общест– венно-политические, философские и социаль– ные воззрения, М․, 1956; Акимова А․ А․, Вольтер, М․, 1970․ Ա․ Գասպարյան
ՎՈԼՏԵՐԱ (Volterra) Վիտո (1860-1940), իտալացի մաթեմատիկոս, Պիզայի (1883-ից), Թուրինի (1893-ից) և Հռոմի (1900-ից) համալսարանների պրոֆեսոր, Հռոմի դեի Լինչեի ազգային ակադեմիա– յի անդամ, Պետերբուրգի ԳԱ արտասահ– մանյան թղթակից անդամ (1908), ԱԱՀՄ ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ (1926)։ Հիմնարար աշխատանքներ ունի մասնական ածանցյալներով դիֆերեն– ցիալ հավասարումների, ինտեգրալ և ինտեգրադիֆերենցիալ հավասարումնե– րի, ֆունկցիոնալ անալիզի, առաձգակա– նության տեսության մաթ․ էկոլոգիայի և այլ բնագավառներում։ Վ–ի անունով են կոչվում ինտեգրալ և ֆունկցիոնալ որոշ օպերատորներ, օպերատորային հավա– սարումներ, դրանց լուծման և կիրառման մեթոդներ։ 9-/1^․ П о л и щ у к Е․ М․, Вито Воль- терра, Л>, 1977․
ՎՈԼՏՄԵՏՐ (< վոչա և ․․․մետր), հաստա– տուն և Փոփոխական հոսանքի շղթանե– րում էլեկտրական լարումներն ու էլշուն չափելու էլեկտրական սարք։ Շղթա է մտցվում բեռնվածքին կամ էլեկտրական էներգիայի աղբյուրին զուգահեռ (նկ․)։ Տարբերում են հիմնականում էլեկտրա– ստատիկ, էլեկտրամագնիսական, մագ– նիսաէլեկտրական Վ–եր։ Ամենապարզ, էժան և հուսալի սարքերն էլեկտրամագ– նիսական Վ–երն են, որոնք կիրառվում են գլխավորապես էլեկտրակայանների և արդ․ ձեռնարկությունների բաշխիչ վա– հանակներում․ թերություններից են՝ սե– փական զգալի էներգասպառումը (3– 7 վա), փաթույթի մեծ ինդուկտիվությունը։ Առավել զգայուն և ճշգրիտ են մագնիսա– էլեկտրական Վ–երը, որոնք, սակայն, պի– տանի են միայն հաստատուն հոսանքի շղթաներում։ ՓոՓոխական հոսանքի ջեր– մաէլեկտրական, կիսահաղորդչային կամ էլեկտրոնալամպային փոխակերպիչների զուգակցությամբ ք մագնիսաէլեկտրական Վ–երը կիրառվում են նաև փոփոխական հոսանքի շղթաներում։ Այդպիսի Կ–երը, որոնք համապատասխանաբար կոչվում են ջերմաէլեկւորական, ուղղիչային և էլեկ– տրոնային, օգտագործվում են գլխավո– րապես լաբորատոր չափումներում։ Այս սարքերի թերությունը չափվող լարման կորի ձևի էական ազդեցությունն է ցուց– մունքների ճշգրտության վրա։ էլեկտրո– Վոլտմետրի միացման սխեմա– ներ․ ա․ բեռնվածքով, p․ չաՓիչ տրանս– ֆորմատորի միջոցով նային Վ–երը լինում են անալոգային և թվանշանային։ Վ–ով կատարվող չափում– ների սահմանները կարելի է ընդարձակել՝ լրացուցիչ դիմադրություններ, լարման տրանսֆորմատորներ ու բաժանարարներ միացնելով։
ՎՈԼՏՅԱՆ ԱՂԵՂ (Ա․ Վոչաայի անունով), տես էչեկտրական աղեղ։ ՎՈԼՏ» (Wolf) Հուգո (1860-1903), ավստ– րիացի կոմպոզիտոր և երաժշտ․ քննա– դատ։ Սովորել է Վիեննայի կոնսերվատո– րիայում (1875–77)։ 1881–82-ին՝ Զալց– բուրգի քաղաքային թատրոնի դիրիժոր։ Աշխատակցել է «Վիներ զալոնբլատ» («Wiener Salonblatt») շաբաթաթերթին։ Առաջին հասուն ստեղծագործություն– ները՝ է․ Մյորիկեի, 6ո․ Այխենդորֆի, 6ո․ Վ․ Գյոթեի խոսքերով երգերը ձայնի և դաշնամուրի համար գրել է 1888-ին։ 1890-ական թթ․, երգերից բացի (Գ․ Կել– լերի, Միքելանջելոյի խոսքերով, «Եր– գերի իսպանական գիրք», «Երգերի իտա– լական գիրք») դիմել է կենցաղային կոմիկական օպերայի («Կոռեխիդոր», 1895) U երաժշտ․ դրամայի («Մանուել Վենեգաս», 1897, անավարտ) ժանրերին։ Գրել է սիմֆ․ երկեր (պոեմ«Պենտեսիլեա», 1885, «Իտալական սերենադ» փոքր նվա– գախմբի համար, 1892), լարային կվար– տետ (1884) են։ 9–/1^․Роллан Р․, Музыканты наших дней, М-, 1938․ ՎՈԼՖ (Wolff) Քրիստիան (1679-1754), գերմ․ ռացիոնալիստ վւիլիսոփա։ Հալլեի և Մարբուրգի համալսարանների պրոֆե– սոր։ Աշխարհայացքը ձևավորվել է Գ․ Վ․ Լայբնիցի ազդեցությամբ, որի գաղափար– ները համակարգել և հանրամատչելի է դարձրել։ Գոյաբանության մեջ հետևելով Արիստոտելին և Լայբնիցին՝ «ձևը» հա– մարել է գործուն սկզբնապատճառ, իսկ հետևելով Ռ․ Դեկարտին՝ «մատերիան» նույնացրել տարածականության հետ։ Մերժել է Լայբնիցի մոնադաբանությունը և էական փոփոխություն մտցրել նախա– սահմանված ներդաշնակության նրա տե– սության մեջ՝ հակվելով հոգեֆիզիկական դուալիզմին և հետևողական մեխանիցիզ– մին։ Առաջինն է հստակ տարբերակել էմպիրիկական և տեսական գիտելիքը։ Ինքնատիպ է Վ–ի բարոյագիտությունը․ բնական բարոյականության սկզբունքնե– րը համարել է կեցության կառուցվածքից բխող և աստծո կամքից անկախ օբյեկ– տիվ նորմաներ։ Վ․ պաշտպանել է բնա– կան իրավունքի տեսությունը և լուսավոր– յալ բացարձակապետության գաղափարը։ Վ–ի ուսմունքը մինչև Ի․ Կանտի ասպարեզ գալը տիրապեւոել է գերմ․ համալսարան– ներում ։ՎՈԼՖ (Wolf) Ֆրիդրիխ (1888–1953), գեր– մանացի դրամատուրգ։ ԳԿԿ անդամ 1928-ից։ Կրթությամբ՝ բժիշկ։ 1918-ից հետո մասնակցել է գերմ․ պրոլետարիատի հեղափոխ․ կռիվներին։ Վ–ի վաղ շրջանի պիեսները գրված են էքսպրեսիոնիզմի ոգով։ Հետագա պիեսներում՝ «Խեղճ Կոն– րադը» (1924), «Ցիանակալիում» (1929), «Նավաստիները Կաթարոյից» (1930), Վ․ անցել է ռեալիստ, ու հեղափոխ․ դիրքերը։ Ֆաշիստ․ վարչակարգ հաստատվելուց հետո՝ 1933-ին, Վ․ տարագրվել է ՍՍՀՄ, որտեղ գրել է «Պրոֆեսոր Մամլոք» (1934), «Ֆլորիդսդորֆ» (1935), «Տրոյական ձի» (1937), «Բոմարշե կամ «Ֆիգարոյի» ծնուն– դը» (1941) հակաֆաշիստական պիեսնե– րը, «Երկուսը սահմանի վրա» (1938) վեպը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941–45) մասնակցել է հիտ– լերյան զորքերին ուղղված հակաֆաշիս– տական պրոպագանդային։ Պարգևատըր– վել է Կարմիր աստղի շքանշանով։ 1945-ին վերադարձել է հայրենիք։ Եղել է ԳԴՀ–ի դեսպեւնը Լեհաստանում։ Հետագայում հրատարակել է «Քաղաքագլուխ Աննան» (1950), «Թոմաս Մյունցեր» (1953) պիեսնե– րը, «Թռչող ափսեներ» (1952) վեպը։ ԳԴՀ ազգ․ մրցանակ (1949, 1950)։ Երկ․ Գյուղացու ողբերգությունը, Ե․, 1936։
ՎՈԼՏԻ ԹԻՎ (W), արեգակնային ակտի– վության բնութագիր (ինդեքս)․ W=f+10g, որտեղ f-ը արևաբծերի ընդհանուր թիվն է, g-ն՝ այդ բծերը միավորող խմբերի թիվը, որոնք դիտվում են Արեգակի վրա Ժամա– նակի տվյալ պահին։ Վ․ թ․ մուծել է շվեյ– ցարացի աստղագետ Ռ․ Վոլֆը (R․ Wolf, 1816–1896), 1848-ին։ ՎՈԼՖ–ՌԱՅԵԻ ԱՍՏՂԵՐ, վաղ սպեկտրա– յին դասի աստղեր, որոնց սպեկտրներում դիտվում են լայն պայծառ գծեր (տես Ասաղերի ացեկւորաչ դասակարգում)։ Վ–Ռ․ ա․ կոչվել են ֆրանս․ աստղագետներ Շ․ Վոլֆի(Ch․ Wolf) և ժ․Ռայեի (G․ Rayet) անուններով։ Վ–Ռ․ ա․ ունեն մեծ զանգված (МгИ0М․% արեգակնային զանգված), բարձր լուսատվություն (Լ^4000Լ․) և ձգված մթնոլորտ։ Դրանց էֆեկտիվ ջեր– մաստիճանը գերազանցում է 50000 К։ Ենթադրում են, որ պայծառ գծերը ծնվում են այս տիպի աստղերի շուրջը գտնվող լայնացող գազային թաղանթներում՝ Դոպ– լերի էֆեկտի հետևանքով։ Այս դեպքում աստղի սպեկտրում դիտվող պայծառ շեր– տերի կիսալայնությունը որոշվում է թա– ղանթի լայնացման (նյութի արտահոս– քի) արագությամբ, որը կազմում է շուրջ 1000 կմ/վրկ։ Այդ արագության և պայծառ գծերի ինտենսիվության հիման վրա հաշ– ված աստղի զանգվածի կորուստը կազ– մում է 10~5–10~6 արեգակնային զանգ– ված մեկ տարում։ Աստղից նյութի արտա– հոսքը չի կարող երկար շարունակվել, որից էլ բխում է Վ–Ռ․ ա–ի երիտասարդ