Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Մ․ Ա․ Վ ռ ու բ և լ* Ինքնանկար, ա– ծոփւ, սանգինա (1904, Տրետյակով– յան պաակերասը– րահ, Մոսկվա) հաղորդել են <մոդեռն> ոճին բնորոշ գծեր, որն առանձնապես հաաուկ է նրա մի քա– նի պաննոներին։ Սակայն Վ–ի ստեղծա– գործությունը անհամեմատ լայն է և՝ սիմ– վոլիզմից, Ա՛ «մոդեռն» ոճից։ Աշխարհի բարդ պատկերն ստեղծելու ձգտումը Վ–ին հանգեցրել է իր գործերում մարդկային զգացումների աշխարհի և բնության աշ– խարհի օրգ․ միահյուսմանը («Պան», 1899, «Եղրևանի», 1900, երկուսն էլ՝ Տրետյա– կովյան պատկերասրահում)։ 1884–89-ին Վ․ ապրել է Կիսում, ուր ստեղծել է սրբա– պատկերներ և մի շարք որմնանկարներ Կիրիլովյան եկեղեցում։ Կտրուկ, բեկվող գիծը, մի քանի պլանների համադրումը առարկայի պատկերում, ծավալի մասնա– տումը բազմաթիվ փոխկապակցված, փոխ– հատվող նիստերի ու հարթությունների, լայն խճանկարչական գունաբիծը, վիտ– րաժ հիշեցնող վառվող գույների հուզա– կան զուգորդումը Վ–ի ստեղծագործու– թյան մեջ դարձել են աշխարհի տագնապա– լի և դրամատիկական այն ընկալման ար– տահայտչամիջոցները, որը շատ բանով պայմանավորում է նրա ստեղծագործու– թյան յուրօրինակությունը։ 1899-ի վեր– ջին, փոխադրվելով Մոսկվա, Վ․ ընդգըրկ– վել է Աբրամցեոյի գեղարվեստական խմբակում։ Այդ տարիներին Վ․ ստեղծել է պաննոներ և հաստոցային գործեր («Վենետիկ», 1893, Ռուս, թանգարան, «Իսպանիա», մոտ 1894 և «Գուշակուհի», 1895, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատ– կերասրահում), մասնակցել է ներկայա– ցումների ձեավորման (հիմնականում Ս․ ի․ Մամոնտովի մասնավոր ռուս, օպե– րայում, Մոսկվա), ստեղծել մայոլիկայից քանդակների էսքիզներ («Եգիպտուհի» են, 1899–1900, Տրետյակովյան պատկերա– սրահ), հանդես եկել որպես ճարտարա– պետ (Ս․ Ի․ Մամոնտովի տան ճակատի նախագիծ, 1891) են։ Այդ նույն տարինե– րին Վ․ աշխատել է Մ․ Ցու․ Լերմոնտովի գործերի պատկերազարդման վրա։ Վ–ի ստեղծագործության գլխ․ թեման մոսկով– յան շրջանում դարձել է Դեի թեման։ «Դե»-ում (1890, Տրետյակովյան պատկե– րասրահ) և Մ․ Ցու․ Լերմոնտովի նույ– նանուն պոեմի պատկերազարդումներում (ջրաներկ, ճերմակ, 1890–91, Տրետյա– կովյան պատկերասրահ, Ռուս, թանգա– րան և այլ հավաքածուներ) Վ․ սիմվո– լիկ ձեով արծարծել է բարու և չարի հա– վերժական հարցերը, ստեղծել կենցա– ղայինն ու իրականության անարդարու– թյունը չընդունող, իր մենակությունը ող– բերգականորեն զգացող հերոսական ան– հատի, ըմբոստի՝ յուրօրինակ կերպով հասկացած իր իդեալը։ Սոցիալ․ ծանր հակասությունների և հասարակական ան– ներդաշնակությունների դարաշրջանը, նախահեղափոխական ժամանակաշրջա– նի խռովարարական տրամադրություն– ները իրենց ազդեցությունն են գործել Դեի թեմայի վրա Վ–ի աշխատանքի ժա– մանակ, որն ավարտել է «Դեը գահավի– ժած» նկարով (1902, Տրետյակովյան պատ– կերասրահ)․ բեկված ձեերի անսովորու– թյունը ընդգծում է Դեի կործանումը, դա– տապարտվածությունը, ինչպես և արտա– ցոլում նկարչի վիթխարի ներքին լար– վածությունը, հիրավի ողբերգական ուժի տեր հերոսի նրա տենդագին որոնումնե– րը։ Վ․ ստեղծել է մի շարք դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում կերպարի փիլ․ խորությամբ, բնորդի մեջ անսովորն ընդ– գծելու ձգտումով («Ս․ Ի․ Մամոնտով», 1897, «Կ․ Դ․ Արցիբուշե», 1897, «Ն․ Ի․ Զաբելա–Վռուբել», 1898, բոլորը՝ Տրետ– յակովյան պատկերասրահում, «Որդու դի– մանկարը», ջրաներկ, ճերմակ, մատիտ, 1902, Ռուս, թանգարան)։ 1900-ական թթ․ Վ–ի ստեղծագործությունը ձեռք է բերել ողբերգական խոստովանության բնույթ, նրանում աճել են հիվանդագին ընկճվա– ծության գծերը (1902-ից Վ․ տառապել է ծանր հոգեկան հիվանդությամբ և 1906-ին՝ կուրացել)։ Վ–ի այդ տարիների լավագույն աշխատանքներն են գրաֆիկական դիմա– նկարները («Վ․ 6ա․ Բրյուսով», ածուխ, սանգինա, կավիճ, 1906, Տրետյակովյան պատկերասրահ են)։ Ոգեշնչվածությունը բնորոշ է նաև Վ–ի համեմատաբար ոչ բազմաթիվ բնանկարներին, նատյուր– մորտներին։ Վ–ի մի շարք աշխատանքներ գտնվում են Հայաստանի պետ․ պատկե– րասրահում (այդ թվում՝ Հ․ Շամշինյանի դիմանկարը, 1883, տուշ, գրիչ) և Արամ Աբրահամյանի հավաքածուում (Երեան)։ Պատկերազարդումը տես 496-րդ էջից հետո՝ ներդիրում։ Գրկ․ Врубель․ Переписка․ Воспоминания о художнике․ Вступ․ ст․ Э․ П․ Гомберг- Вержбинской, Л․–М․, 1963․

ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ, ՍՍՀՄ–ում սովետների ընտրական կամպանիաների ժամանակ օկրուգային նախընտրական խորհրդակ– ցություններում առաջադրված անձ, որը դեպուտատության թեկնածուին ներկա– յացնում է ընտրողներին։

ՎՎԵԴԵՆՍԿԻ Բորիս Ալեքսեեիչ (1893– 1969), սովետական ռադիոֆիզիկոս։ ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1943), սոցիա– լիստական աշխատանքի հերոս (1963)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1915)։ 1946–51-ին եղել է ՍՍՀՄ ԴԱ տեխ․ գիտությունների բաժանմունքի ակադեմի– կոս–քարտուղարը, 1944–53-ին՝ ՍՍՀՄ ԴԱ ռադիոտեխնիկայի պրոբլեմների գի– տական մշակման սեկցիայի նախագահը։ 1951-ից Սովետական մեծ հանրագիտա– րանի 2-րդ հրատարակության գլխավոր խմբագիրն էր։ Վ–ի ղեկավարությամբ են կատարվել Սովետական մեծ հանրագի– տարանի 3-րդ հրատարակության նախա– պատրաստական աշխատանքները։ Վ․ եղել է նաև Սովետական Փոքր հանրագի– տարանի (3-րդ հրատարակություն), ֆի– զիկայի հանրագիտական բառարանի, երկ– և եռհատոր ընդհանուր հանրագի– Я․ Ա․ Վվեդենսկի Ն․ Ե․ Վվեդենսկի տական բառարանների և այլ հրատարա– կությունների գլխավոր խմբագիր, 1959-ից՝ «Սովետական հանրագիտարան» հրատա– րակչության գիտական խորհրդի նախա– գահ։ 1953-ից աշխատել է ՍՍՀՄ ԴԱ ռա– դիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստ–ում, 1964-ից՝ ՍՍՀՄ ԴԱ ռադիոալիք– ների տարածման հարցերի գիտական խորհրդի նախագահ։ Հիմնական աշխա– տությունները վերաբերում են ուլտրա– կարճ ալիքների տիրույթում ռադիոալիք– ների տարածման հարցերին։ 1949-ին ՍՍՀՄ ԴԱ Վ–ին շնորհել է Ա․ Ս․ Պոպովի անվ․ ոսկե մեդալ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1952)։ Բեռլինի գերմանական ԴԱ ան– դամ (1955)։ Պարգեատրվել է Լենինի 3 շքանշանով։ Երկ․ Основы теории распространения уль– тракоротких радиоволн, М․, 1934; Дальнее тропосферное распространение ультракорот– ких радиоволн, М․, 1965․

ՎՎԵԴԵՆՍԿԻ Նիկոլայ Եվգենեիչ (1852– 1922), ռուս ֆիզիոլոգ, Պետերբուրգի ԴԱ թղթակից անդամ (1908)։ Ի․ Սեչենովքւ աշակերտը։ 1872-ին ընդունվել է Պետեր– բուրգի համալսարան և ավարտել է 1879-ին (1874-ին բանտարկվել է ուսանողական հեղափոխական խմբակների աշխատանք– ներին մասնակցելու համար)։ Աշխատել է Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիա– յի ֆիզիոլոգիական լաբորատորիանե– րում (1881, 1884, 1887)։ 1884-ից եղել է Պետերբուրգի համալսարանի պրիվատ– դոցենտ, 1895-ից՝ օրդինար պրոֆեսոր, 1889-ից մինչե կյանքի վերջը՝ ֆիզիոլո– գիայի ամբիոնի վարիչ։ Միաժամանակ ֆիզիոլոգիա է դասավանդել կանանց բարձրագույն դասընթացներում և պսի– խոներոլոգիական ինստ–ում։ Վ–ու գիտ․ հետազոտությունները վերաբերում են ֆի– զիոլոգիայի ընդհանուր հարցերին։ Նա ուսումնասիրել է տարբեր գրգռիչների ազդեցությունը կենդանի հյուսվածքնե– րի վրա։ Արտածելով նյարդի կենսահո– սանքները՝ Վ․ առաջինը հայտնաբերեց (հեռախոսային սարքի օգնությամբ, 1884) նյարդի դրդման ռիթմիկությունը, վերլու– ծեց մկանային կծկման և նյարդի հոգնե– լիության պարբերականությունը։ Համե– մատելով դրդման ռիթմերը նյարդում և մկաններում՝ Վ․ 1886-ին բացահայտեց գրգռման օպտիմումը և պեսիմումը, հաս– տատեց, որ գրգիռը զգալիորեն ուժեղաց– նելիս կամ հաճախացնելիս մկանի կծկու– մը թուլանում է (պեսիմումի երեույթ)։ Դրա հիման վրա ձեակերպեց հյուսվածք– ների հարաբերական ֆունկցիոնալ շար– ժունության՝ ւաբիչության օրենքը։ Վ․ պարզեց ժամանակի գործոնի դերը դըրդ–