Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ձան։ 1804-ին ապստամբեց Լեռնային Քարթլիի, 1812–13-ին՝ Կախեթի, 1819– 1820-ին՝ Իմերեթիայի բնակչությունը։ Ցա– րիզմի զավթողական քաղաքականության դեմ ելավ (1832) նաև ազնվական մտավո– րականությունը։ Ազնվականության հե– տադիմական մասը ձգտում էր Վ–ում վե– րականգնել թագավորական իշխանությու– նը, իսկ դեմոկրատ, ուղղության ներկա– յացուցիչները, որոնք գաղափարապես կապված էին դեկաբրիստների հետք պայ– քարում էին Վ–ում հանրապետություն կամ էլ սահմանադրական միապետություն ստեղծելու համար։ XIX դ․ 30–40-ական թթ․ համեմատա– բար կայուն վիճակը պայմաններ ստեղծեց Վ–ի տնտեսության հետագա զարգացման համար։ Ապրանքա–դրամական հարաբե– րությունների զարգացմամբ ուժեղանում էր գյուղացիների շահագործումը, որն է՝լ ավելի խորացավ ցարիզմի գաղութային քաղաքականությամբ։ 1841-ին՝ Գուրիա– յում, 1857-ին Մեգրելիայում տեղի ունե– ցան խոշոր գյուղաց․ ապստամբություն– ներ։ Արտադրողական ուժերի հետագա զարգացումը փոփոխություններ մտցրեց հասարակության սոցիալ․ կառուցվածքի մեշ։ Աճեց քաղաքային բնակչությունը․ 1865-ին Արլ․ վ–ի քաղաքային բնակչու– թյունը կազմում էր 18,8%։ Տասարակական–տնտ․ զարգացումը, դասակարգային պայքարի սրումը Ռու– սաստանում ստիպեցին ցարական կա– ռավարությանը 1864–71-ին Վ–ում վերաց– նել ճորտատիրական իրավունքը։ Իր ամ– բողջ սահմանափակվածությամբ հանդերձ գյուղաց․ ռեֆորմը արագացրեց կապիտա– լիզմի զարգացումը Վ–ում։ XIX դ․ 60-ական թթ․ կեսից սկսվեց Անդրկովկասյան եր– կաթուղու շինարարությունը, 1872-ին բաց– վեց Թիֆլիս–Փոթի երկաթուղին, 1883-ին ավարտվեց Բաթում–Թիֆլիս–Բաքու եր– կաթուղին։ 1883-ին Թիֆլիսում կազմա– կերպվեցին Անդրկովկասյան երկաթուղու գլխ․ արհեստանոցները, որոնցում XIX դ․ վերջին աշխատում էր 3 հզ․ բանվոր։ Անդրկովկասյան երկաթուղագիծը 1900-ին ներգրավվեց երկաթուղիների համառուս․ ցանցի մեջ։ Արդ․ տարբեր ճյուղերում (տեքստիլ, մետաղամշակության, կաշվի, կոնյակի, ծխախոտի են) առաջացան խո– շոր ձեռնարկություններ։ Զարգանում էր լեռնահանքային արդյունաբերությունը (Տղիբուլիի քարածուխը, ճիաթուրայի մանգանը)։ Տեղի էր ունենում արտադրու– թյան կենտրոնացում։ Հիմնադրվում էին տեղական (առավելապես հայկ․ և ռուս․) և արտասահմանյան կապիտալիստների բաժնետիրական ընկերություններ։ XX դ․ սկզբին մշակող արդյունաբերության ծա– վալը (XIX դ․ 60-ական թթ․ համեմատ) աճեց 1 մլն ռուբլուց՝ 21 մլն ռուբլի։ Վ–ի քաղաքային բնակչությունը XIX դ․ վեր– ջին կազմեց 15,3%։ Կապիտ․ հարաբերու– թյունները ներթափանցեցին և վրաց․ գյուղ։ Խորացավ գյուղացիության դասա– կարգային շերտավորումը, կուլակները (որոնք կազմում էին գյուղական բնակչու– թյան 5% –ը) տիրում էին մշակվող հողա– տարածությունների 30% –ին, կիսապրո– լետարական տարրը՝ 55–60%-ին։ Կա– պիտ․ հարաբերությունների զարգացումը, Վ–ի քաղ․ և տնտ․ համախմբումը պայ– մաններ ստեղծեցին և ավարտեցին վրաց․ բուրժ․ ազգի ձևավորումը։ XIX դ․ 70– 90-ական թթ․ կապիտալիզմի զարգացման ընթացքում ձևավորվեց Վ–ի բանվոր դա– սակարգը․ XIX դ, վերջին հաշվվում էր շուրջ 36 հզ․ արդ․ բանվոր։ վարձու աշ– խատողների ընդհանուր թիվը 120 հզ․ էր։ Ցարիզմի գաղութային քաղաքականությու– նը, ազգ․ և սոցիալ․ ճնշումը առաջ էին բերում Վ–ի աշխատավորների ընդվզումը։ Ռուս, ազատագր․ շարժման գաղափար– ները ազդում էին վրաց․ առաջավոր մտա– վորականության վրա։ XIX դ․ 60-ական թթ․ Վ–ում ուժեղացավ ազգ․–ազատագր․ շարժումը, որի գլուխ կանգնեցին գրողներ, հասարակական գործիչներ, հեղափոխա– կան դեմոկրատներ Ի․ ճավճավաձեն, Ա․ Ծերեթելին, Ն․ Նիկոլաձեն, Դ․ Ծերե– թելին և ուրիշներ, որոնք կրթություն էին ստացել Ռուսաստանում և հաղորդակցվել Վ․ Գ․ Բելինսկու, Ա․ Ի․ Դերցենի, Ն․ Ա․ Դոբրոլյուբովի, Ն․ Գ․ Չեռնիշևսկու հե– ղափոխ․ գաղափարներին։ Վրաց․ վաթ– սունականները («թերքդալեուլեբի») պայ– քարում էին վրաց ժողովրդի սոցիալ․ և ազգ․ ճնշման դեմ։ XIX դ․ 60-ական թթ․ վերջից Վ–ի ձեռ– նարկություններում տեղի են ունեցել տնտ․ առաջին գործադուլները։ 1870-ական թթ․, ռուս նարոդնիկների ազդեցությամբ ծը– նունդ առավ Վ–ի նարոդնիկական շարժու– մը, 1870-ական թթ․ վերջին առաջացան բանվորական խմբակներ։ Վ–ի պրոլետա– րիատը ներգրավվում էր համառուս․ հե– ղափոխ․ շարժման մեջ։ 1887-ին Թիֆլի– սում հիմնադրվեց Անդրկովկասի առաջին բանվորական կազմակերպություններից մեկը՝ «Բանվորական միությունը»։ 1880– 1890-ական թթ․ աճեց բանվորական խըմ– բակների թիվը։ Մարքսիստական գաղա– փարների պրոպագանդմամբ հանդես եկան Ռուսաստանից և Ուկրաինայից եկած սոցիալ–դեմոկրատները (Ֆ․ Ե․ Աֆա– նասև, Ս․ Ցա․ Ալիլուե, Ա․ Մ․ Կալյուժնի, Ի․ Ի․ Լուզին, Ֆ․ Ի․ Մայորով, Դ․ 6ա․ Ֆրանչեսկի)։ 1892-ի վերջին ձևավորվեց վրաց․ մարքսիստական կազմակերպու– թյունը՝ <Մեսամե^դասի>-ն։ Վ–ում գործա– դուլային շարժումը ձեռք էր բերում կազ– մակերպված բնույթ։ XX դ․ սկզբին Վ–ում բանվոր, շարժումը թևակոխեց նոր փուլ։ Ս–դ–ների գլխավորությամբ վրաց․ պրոլե– տարիատը սկսեց մասսայական քաղ․ պայքար։ 1900–02-ին խոշոր գործադուլ– ներ եղան Թիֆլիսի, Բաթումի ձեռնարկու– թյուններում և ճիաթուրայի արդ․ շրջա– նում։ Համառուս․ մասշտաբի խոշոր հե– ղափոխ․ ելույթ էր 1902-ի Բաթումի գոր– ծադուլն ու ցույցը։ 1903-ի մարտին Թիֆ– լիսում կայացավ Կովկասյան ս–դ․ կազ– մակերպությունների I համագումարը։ 1905–07-ի հեղափոխության ժամանակա– շրջանում Վ–ում ծավալվեց բանվորների և զինվորների հեղափոխ․ պայքար։ 1905-ի հունվ․ 18-ի Թիֆլիսի երկաթուղային բան– վորների գործադուլը վերածվեց համընդ– հանուրի։ Ոստիկանության հետ գյուղա– ցիների զինված ընդհարումներ եղան Գո– րիի, Թիանեթի գավառներում, Կախեթի, Մեգրելիայի գյուղերում։ Դուրիայում իշ– խանությունն անցավ գյուղաց․ կոմիտե– ների ձեռքը, բռնագրավվեց կալվածա– տիրական հողը, ստեղծվեցին զինված «կարմիր հարյուրակներ»։ Վ–ում հոկտեմ– բերյան քաղ․ ցույցը վերածվեց զինված ապստամբության։ 1905-ի նոյեմբեր–դեկ– տեմբերին առաջացան առաջին արհմիու– թենական կազմակերպությունները։ 1905-ի վերջին գրեթե ամբողջ Արմ․ Վ․ և Արլ․ Վ–ի մի մասը գտնվում էր ապստամբ ժողովըր– դի ձեռքին լ Ցարիզմը դաժանորեն ճըն– շեց ապստամբությունը։ 1912-ին Վ–ում նորից բարձրացավ գործադուլային ալի– քը։ 1913-ի ամռանը գործադուլներին մաս– նակցեց մոտ 10 հզ․ մարդ։ Զանգվածային բնույթ ունեին 1912–14-ի մայիսմեկյան ցույցերը։ Առաջին համաշխարհային պա– տերազմի (1914–18) տարիներին Վ–ի արդյունաբերությունը ճգնաժամային դրության մեջ էր, զգալիորեն կրճատվե– ցին ցանքատարածությունները։ Ռուսաս– տանում Փետրվարյան բուրժուա–դեմոկ– րատական հեղավւոխության (1917) ըն– թացքում Թիֆլիսում և Վ–ի մյուս քաղաք– ներում ստեղծվեցին Բանվորների, զին– վորների և գյուղաց․ դեպուտատների սո– վետներ, որտեղ, սակայն, ղեկավարու– թյունը զավթեցին մենշևիկներն ու էսէռ– ները։ 1917-ի մարտի 9(22)-ին Թիֆլիսում ստեղծվեց բուրժ․ ժամանակավոր կառա– վարության տեղական մարմինը՝ մնդըր– կովկասյան հատուկ կոմիտեն (Օզակոմ)։ Վ–ում, ինչպես և ամբողջ Ռուսաստանում, հաստատվեց երկիշխանություն։ Հոկտեմ– բերյան սոցիալիստ, մեծ հեղափոխությու– նը սկզբնավորեց վրաց ժողովրդի սոցիալ․ և ազգ․ ազատագրումը։ Վ–ում աշխատա– վորների պայքարը գլխավորեցին բոլ– շևիկները։ Հակահեղափոխական ուժերի խմբավորումը 1917-ի նոյեմբ․ 15(28)-ին Օզակոմի փոխարեն ստեղծեց Անդրկով– կասյան կոմիսարիատ։ իշխանությունը գրավեցին մենշևիկները։ Հակահեղափոխ․ մյուս կուսակցությունների հետ նրանք ստեղծեցին վրաց․ ազգ․ զորամիավորում– ներ, Վրաց․ ազգ․ խորհուրդ և այսպես կոչված ժող․ գվարդիա։ 1917-ի նոյեմբ․ 29 (դեկտ․ 12)-ին մենշևիկները զավթե– ցին Թիֆլիսի զինանոցը, փակեցին բոլ– շևիկյան թերթերը, 1918-ի փետր․ 10(23)-ին գնդակոծեցին Թիֆլիսի բանվորների բո– ղոքի ցույցը։ Բոլշևիկները ստիպված էին աշխատել ընդհատակում։ 1918-ի փետրվա– րին ստեղծվեց պետ․ իշխանության հակա– հեղափոխ․ մարմին՝ Անդրկովկասյան սեյմը, որն Անդրկովկասը հայտարարեց «Անկախ ֆեդերատիվ դեմոկրատական հանրապետություն»։ Մենշևիկների իշխա– նության տարիներին Վ–ի ժող․ տնտեսու– թյունը ամբողջովին քայքայվեց։ Չլուծ– վեց ագրարային հարցը, գյուղացիությու– նը հող չուներ, խախտվեցին Ռուսաստանի հետ տնտ․ կապերը։ 1918-ի առաջին կե– սին մենշևիկյան տիրապետության դեմ տեղի ունեցան աշխատավորների զինված ընդվզումներ։ Հեղափոխ․ շարժման դեմ պայքարի նպատակով մենշևիկները գոր– ծակցեցին ինտերվենտների հետ, 1918-ի մայիսի վերջին–հունիսի սկզբին Վ․ մը– տան գերմ․ զորքերը։ 1918-ի հունիսի 4-ին վրաց․ մենշևիկյան կառավարությունը Բա– թումում պայմանագիր կնքեց Թուրքիայի հետ, որով Թուրքիային էր անցնում Վ–ի