Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հնգամյակի արդյունքները և նախանշեց 10-րդ հնգամյակի (1976–80) հեռանկար– ները։ Հնգամյակում ընդհանուր արտա– դրանքի աճը կազմեց 850 մլն ռուբլի։ ժող․ տնտեսության հիմն, արտադրական ֆոնդերը աճեցին 1,4 անգամ, աշխատան– քի արտադրողականությունը՝ 32%-ով։ Շարք մտավ նոր տեխնիկայով հագեցած 72 խոշոր ձեռնարկություն։ Հանրապետու– թյան ազգ․ եկամուտը աճեց 32% –ով, արդ․ ձեռնարկությունների ծավալը՝ 40,1%-ով։ Քաղ․ և աշխատանքային բարձր վերելքի պայմաններում անցան Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակի տոնակատա– րությունը և նոր սահմանադրության հա– մաժող․ քննարկումը։ 1978-ի ապրիլի 14-ին ՎՍՍՀ Գերագույն սովետի VIII արտահերթ նստաշրջանն ընդունեց հանրապետության նոր սահմանադրությունը։ 10-րդ հնգամյակում Վ–ի աշխատավոր– ները մեծ հաջողությունների հասան ժող․ տնտեսության զարգացման գործում։ Հան– րապետությունը բոլոր ցուցանիշներով 1979-ին արդ․ արտադրանքի տեմպերի աճով դուրս եկավ 3-րդ տեղ, աշխատանքի արտադրողականության աճի և գյուղա– տնտ․ արտադրանքի ծավալի աճի տեմ– պերով՝ 2-րդ տեղը և 3-րդ տեղը՝ պետ․ որականիշով արտադրանքի արտադրու– թյամբ։ Հանրապետությունում հաջողու– թյամբ են իրականացվում 11-րդ հնգամ– յակի (1980–85) առաջադրանքները։ ՎՍՍՀ պարգևատրվել է Լենինի երեք (1935, 1965, 1983), Հոկտեմբերյան հեղա– փոխության (1971), ժողովուրդների բարե– կամության (1972) շքանշաններով։ VI․ Վրաստանի կոմունիստական կու– սակցությունը Վ–ի կոմունիստական կուսակցությունը ՍՄԿԿ բաղկացուցիչ մասն է։ Վ–ի բոլշևիկ– յան կազմակերպությունները կազմավոր– վել են XIX դ․ 90-ական թվականներին՝ ռուս․ ս–դ․ շարժման ազդեցությունից ծը– նունդ առած առաջին մարքսիստական խմբակներից և ս–դ․ խմբերից։ Իրենց ստեղծման օրվանից նրանք սերտորեն կապված են եղել Վ․ Ի․ Լենինի հետ, աշ– խատել և պայքարել են նրա ղեկավարու– թյամբ։ Վ–ի բանվոր դասակարգի հեղափո– խական կազմակերպությունների կազմա– վորման ճանապարհին կարևոր քայլ է հանդիսացել Վ–ում և Անդրկովկասում ս–դ․ ուղղության առաջին խմբի՝ «Մեսա– մե–դասի»-ի («Երրորդ խումբ») ստեղծու– մը 1892-ին։ 1898-ին հիմնադրվել է ՌՄԴԲԿ Թիֆլի– սի կոմիտեն։ 1901-ի սեպտեմբերից սկսել է լույս տեսնել «Բրձոլա» («Պայքար») մարքսիստական անլեգալ թերթը։ 1901– 1903-ին Վ–ում և Անդրկովկասում ստեղծ– վել են լենինյան իսկրայական ուղղու– թյան ս–դ․ կազմակերպություններ և կո– միտեներ, որոնք 1903-ի մարտին միավոր– վել են «Իսկրա»-ի ծրագիրն ընդունած

ՌՍԴԲԿ Կովկասյան միության (տես Կով– կասյան Միութենական կուէիաե ՌՍԴԲԿ) մեջ։ Վ․ Ի․ Լենինը բարձր է գնահատել Վրաստանի ս–դ․ կազմակերպությունների կառուցվածքի ինտերնացիոնալիստական բնույթը և բազմիցս նշել Վ–ի բոլշևիկների հաջողությունները աշխատավորների ին– տերնացիոնալ դաստիարակության և հա– մախմբման ուղղությամբ։ ՌՍԴԲԿ II հա– մագումարից (1903) հետո Վ–ի ս–դ․ կազ– մակերպությունները, հիմնովին կանգնե– լով լենինյան դիրքերում, ակտիվ պայքար ծավալեցին մենշևիկների քայքայիչ գոր– ծունեության դեմ։ Ռուս, առաջին հեղափոխության (1905– 1907) տարիներին Վ–ի բոլշևիկներին հա– ջողվեց ոտքի հանել աշխատավորական լայն զանգվածներին ընդդեմ ցարական միապետության և այդ պայքարին հաղոր– դել ընդգծված պրոլետարական բնույթ։ Վ․ Ի․ Լենինը Կովկասը, այդ թվում և Վ․, դասում էր այնպիսի կենտրոնների շար– քը, «․․․որտեղ շարժումն ամենից ավելի է հեռու գնացել հին տեռորից, որտեղ ապս– տամբությունը նախապատրաստված է ամենից ավելի լավ, որտեղ պրոլետարա– կան պայքարի մասսայական բնույթն ամենից ավելի ուժգնորեն ու վառ կերպով էր արտահայտված»։ (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 12, էջ 217)։ Ռեակցիայի ծանր տարինե– րին Վ–ի բոլշևիկյան կազմակերպություն– ները, համախմբվելով Վ․ Ի․ Լենինի շուր– ջը, պայքարի ելան հանուն լենինյան տակ– տիկայի՝ կուսակցության պահպանման, նրա շարքերից կապիտուլյանտներին և թերահավատներին վտարելու, ցարիզմի ու կապիտալիզմի դեմ հետագա նոր գրո– հի համար հեղաՓոխական ուժերը ի մի բերելու։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցարիզմի հալածանքները և մենշևիկների ու մյուս մանրբուրժ․ կու– սակցությունների դավաճանական քաղա– քականությունը նշանակալիորեն թուլաց– րին Վ–ի բոլշևիկյան կազմակերպություն– ները։ Աակայն, չնայած դրան, վրաց բոլ– շևիկները պատերազմի, խաղաղության և հեղափոխության հարցերում անշեղորեն պահպանեցին լենինյան դրույթները՝ ան– հաշտ պայքար մղելով մենշևիկների, սո– ցիալ–ֆեդերալիստների, ազգայնական– դեմոկրատների և մյուս հակահեղափոխա– կան կուսակցությունների դեմ։ 1917-ի Փետրվարյան հեղափոխության հաղթա– նակից հետո Վ–ի բոլշևիկյան կազմակեր– պությունները համառ պայքար ծավալե– ցին հանուն բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վե– րածելու լենինյան գծի իրականացման։ Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափո– խության հաղթանակը Ռուսաստանի մի շարք ազգ․ ծայրամասերում, այդ թվում նաև Վ–ում, միանգամից չհասցրեց սովե– տական կարգերի հաստատման։ Մենշևիկ– յան բուրժուա–ազգայնական կառավարու– թյան շուրջ եռամյա տիրապետության շրջանում Վ․ դարձավ Մովետական Ռու– սաստանի դեմ պայքարի հենակետերից մեկը։ 1920-ի մայիսի 20-ին, ՌԿ(բ)Կ ԿԿ որոշ– մամբ, տեղի ունեցավ Վրաստանի կոմու– նիստական (բոլշևիկյան) կուսակցության [ՎԿ(բ)Կ] կազմակերպական ձևավորումը։ Մենշևիկյան կառավարության ներքին և արտաքին հակաժող․ քաղաքականու– թյան հետևանքով Վ․ կանգնեց տնտ․ և քաղ․ ճգնաժամի առաջ։ Ելնելով ստեղծված դրությունից, ՎԿ(բ)Կ ԿԿ որոշեց՝ զին– ված ապստամբության միջոցով տապալել մենշևիկյան կառավարությունը։ Ապս– տամբած աշխատավորության զինված ջո– կատները և Վ–ի Հեղկոմի խնդրանքով նը– րանց օգնության հասած 11-րդ կարմիր բանակը 1921-ի փետր․ 25-ին ազատա– գրեցին Թիֆլիսը և Վ․ հռչակեցին սովե– տական։ ՎԿ(բ)Կ, իրականացնելով սո– ցիալիստ․ շինարարությունը Վ–ում, հե– տևողականորեն ղեկավարվում էր Վ․ Ի․ Լենինի խորհուրդներով ու ցուցումներով։ Անդրկովկասի ժողովուրդների կուլտու– րական, տնտ․ և քաղ․ զարգացման գոր– ծում հսկայական դեր խաղաց Վ․ Ի․ Լենինի նախաձեռնությամբ 1922-ին ըս– տեղծված Անդրֆեդերացիան։ Վ–ի կոմու– նիստական կուսակցության ղեկավարու– թյամբ հանրապետության աշխատավոր– ները իրականացրին ժողովրդական տըն– տեսության վերականգնումը, ինդուստ– րացումը, գյուղատնտեսության կոլեկ– տիվացումը, կուլտուրական հեղափոխու– թյունը և հիմնականում ավարտեցին սո– ցիալիզմի կառուցումը։ Պատերազմի տարիներին ՎԿ(բ)Կ ռազ– մաճակատ ուղարկեց ավելի քան 52 հզ․ կոմունիստի։ Ետպատերազմյան շրջանում Վ–ի կոմկուսը ապահովեց հանրապետու– թյան ժող․ տնտեսության բոլոր ճյուղերի զարգացումը։ ՍՄԿԿ XIX համագումարի (1952) որոշմամբ կուսակցությունը վերան– վանվեց Վրաստանի կոմունիստական կու– սակցություն (ՎԿԿ)։ ՍՄԿԿ XX համագու– մարից (1956) հետո Վ–ի կոմկուսն իրա– կանացրեց մի շարք միջոցառումներ՝ ան– հատի պաշտամունքի հետևանքների հաղ– թահարման, կուսակցական ղեկավարման լենինյան նորմերի և սկզբունքների վերա– կանգնման ու պահպանման, սոցիալիստ, և ներկուսակցական դեմոկրատիայի զար– գացման ուղղությամբ։ Սակայն 1960– 1970-ական թթ․ Վ–ի կոմկուսի ղեկավար մարմիններում ի հայտ եկան սուբյեկտի– վիզմի և վոլյունտարիզմի տարրեր, որոնք և հանգեցրին մի շարք անցանկալի երե– վույթների առաջացման։ ՍՄԿԿ ԿԿ–ի 1972-ի Փետրվ․ 22-ի «ՍՄԿԿ XXIV համա– գումարի որոշումների կատարման ուղ– ղությամբ Վրաստանի կոմկուսի Թբիլի– սիի քաղաքային կոմիտեի կազմակերպ– չական և քաղաքական աշխատանքի մա– սին» որոշմամբ սկիզբ դրվեց Վ–ի կոմկու– սի ղեկավարության արմատական վերա– կառուցմանը, հանրապետության սոցիալ– տնտ․ առավել ինտենսիվ զարգացմանը և հանրապետությունում բարոյահոգեբա– նական մթնոլորտի առողջացմանը։ ՍՄԿԿ Կենտկոմը և սովետական կառավարու– թյունը հետագա տարիներին ընդունեցին հանրապետության սոցիալ–տնտ․ զար– գացման և կուսակցական կազմակերպու– թյան մասին մի շարք արմատական որո– շումներ։ ՎԿԿ ԿԿ նոր ղեկավարությունն ուժեղացրեց կուլտուր–տնտ․ շինարարու– թյան կուսակցական ղեկավարումը, բարե– լավեց կուսակցական–քաղ․, կազմակեր– պական, գաղափարա–քաղ․ աշխատանքը և անշեղորեն պահպանում է կոլեկտիվ ղեկավարման սկզբունքներն ու կուսակ– ցական կյանքի լենինյան նորմերը։ Սո– ցիալիստ․ մրցության մեջ ձեռք բերած հաջողությունների համար Վրաց․ ՍՍՀ 10