Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/536

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վուրդների բանաստեղծների գործերից։ Նրա երկերը թարգմանվել են շատ լեզու– ներով, այդ թվում՝ նաև հայերեն։ Վ․ ըն– տրվել է ՍՍՀՄ I–IV գումարումների Գե– րագույն սովետի դեպուտատ։ Պարգևա– տրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։ Երկ․ Эсэрлэри, ч․ 1–4, Бакы, 1960–63։ Հատընտիր, Ե․, 1949։ Բանաստեղծություն– ներ, Ե․, 1976։ Խազարի երգը, Ե․, 1982։ Գրկ․ Անտոնյան Գ․, Սամեդ Վուր– ղուն, Բաքու, 1958։ Ա․ Վարդանյան

ՎՕՊՐԱ [ВОПРА–Всероссйиское общес– тво (հետագայում՝ Всесоюзное объедине– ние) пролетарских архитекторов], Պրո– լետարական ճարտարապետ– ների համառուսաստանյան ըն– կերություն (հետագայում՝ Համամիու– թ և ն ակ ան միավոր ու մ)։ Հիմնվել 1929-ին։ Հիմնադիր անդամներից էին՝ Կ․ Հալաբյանը, Մ․ Մազմանյանը, Ա․ Մորդ– վինովը, Ա․ Վլասովը, Գ․ Քոչարը և ուրիշ– ներ։ Գաղափարական–ստեղծագործական դրույթներով մոտ էր ՌԱՊՊ–ին (Պրոլետա– րական գրողների ռուսաստանյան ասո– ցիացիա) և <Պրուեակովւոին>։ ՎՕՊՐԱ–ի անդամները հռչակել են նոր, բնույթով ու ձևով դասակարգային, պրոլետարիատի պահանջներին և նոր, կոլեկտիվ կենցա– ղին ծառայելու կոչված, պրոլետարական ճարտ–յան (հիմնված շին․ տեխնիկայի նվաճումների, մեքենայացման, ստան– դարտացման վրա) ստեղծումը։ 1929-ին ՎՕՊՐԱ–ի հիմնադիրներից Կ․ Հալաբյանը, Մ․ Մազմանյանը, Գ․ Քոչարը հիմնել են նաև ՕՊՐԱ (Орга– низация пролетарских архитекторов– Պրոլետարական ճարտարա– պետների կազմակերպ ու– թ յ ու ն) Հայաստանում։ Անդամներից են եղել Ա․ Ահարոնյանը, Տ․ Երկանյանը, Հ․ Մարգարյանը, Ս․ Սաֆարյանը և ուրիշ– ներ։ Տեսական դրույթներով հիմնակա– նում հետևել է ՎՕՊՐԱ–ի դեկլարացիա– յին, անդրադարձել նաև ժամանակակից ազգ․ ճարտ–յան զարգացման դարցերին։ ՕՊՐԱ–ի անդամները կողմնակից էին միշ– նադարյան հայկ․ ճարտ–յան քննադատա– կան–վերլուծական յուրացմանը, չընդու– նելով «հին ճարտ․ մեխանիկորեն ընդօրի– նակելու, կանոններին ու սխեմաներին կուրորեն ենթարկվելու» (դեկլարացիայից) էկլեկտիկների մեթոդը։ Նոր ճարտ–յան ստեղծման համար կոչ էին անում խոր և բազմակողմանի ուսումնասիրել ժող․ ճարտ․, երկրի բնակլիմայական պայման– ները, կենցաղի առանձնահատկություն– ները։ Առաջնակարգ նշանակություն էին տալիս ժող․ ճարտ–յան ավանդույթների զարգացմանը, որպես ժամանակակից խնդիրների լուծման անսպառ աղբյուրի։ ՕՊՐԱ–ի անդամները աշխատել են ճարտ–յան տարբեր բնագավառներում, 1929–30-ական թթ․ ստեղծել նոր տիպի կառույց՝ բանվ․ ակումբ, որպես գաղափա– րագեղարվեստական դաստիարակության վայր [Երևանում՝ Կառուցողների ակումբ (ճարտ–ներ՝ Կ․ Հալաբյան, Գ․ Քոչար, Մ․ Մազմանյան), այժմ՝ Ատանիսլավսկու անվ․ ռուս, դրամատիկական թատրոն], բազմաթիվ վարչական [Երևանում՝ Երկրաբանական վարչության շենքը (ճարտ–ներ՝ Կ․ Հալաբյան, Մ․ Մազման– յան), Պետապի շենքը (ճարտ–ներ՝ Կ․ Հա– լաբյան, Գ․ Քոչար, Մ․ Մազմանյան), Լենինականում՝ Քաղսովետի շենքը (ճարտ․ Գ․ Քոչար)] և արդ․ [Երևանում՝ Կ․ Ցետկինի անվ․ կարի ֆաբրիկան, ծխախոտի ֆաբրիկան (երկուսն էլ՝ ճարտ–ներ՝ Ա․ Ահարոնյան, Հ․ Մարգար– յան)] շենքեր, Կիրովականի և Լենինակա– նի (երկուսն էլ՝ ճարտ․ Մ․ Մազմանյան), բազմաթիվ գյուղերի և բանավանների հատակագծեր։ ՕՊՐԱ–ի անդամները մեծ նշանակություն են տվել նոր, սոցիալիստ, կեցությանը համապատասխան բնակա– րանի ստեղծման խնդրին․ Տուն–Կո– մունայի նախագիծը՝ մեխանիկական գոր– ծարանի բանվորների համար, Երհէկի բնակելի թաղամասի նախագիծը (երկուսն էլ՝ ճարա–ներ՝ Կ․ Հալաբյան, Մ․ Մազման– յան), Ղափանի բանավանի հատակա– գիծը (ճարտ․ Մ․ Մազմանյան), Երևանի Կիրովի անվ․ գործարանի բանվորների բնակելի թաղամասը (ճարտ–ներ՝ Գ․ Քո– չար, Մ․ Մազմանյան, Հ․ Մարգարյան), որոնք սովետական ճարտ–յան մեջ հետա– գայում մեծ տարածում գտած միկրոշըր– ջաններով կառուցապատման սկզբունքի կիրառման նախատիպերն էին։ Իրենց տե– սական աշխատություններով ՕՊՐԱ–ի ան– դամները մեծ դեր են խաղացել սովետա– կան ճարտ․ գիտության զարգացման գոր– ծում։ Նրանց գործունեությունը նոր հո– սանք է առաջացրել Սովետական Հայաս– տանի ճարտ–յան մեջ, նրա ձևավորման ժամանակաշրջանում ։Ինչպես և ՎՕՊՐԱ–ն, ՕՊՐԱ–ն գոյատևել է մինչև 1932-ը, հետագայում ընդգրկվել Աովետական ճարտ․ միության կազմում։ Գրկ․ Долуханян Л․ К-, Архитек– тура Советской Армении։ 20-е годы, Е․, 1980․ Լ․ Դոչուխանյան