Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

ացվել են առաջնորդները, քրմերը, զին– վորները, նրանց իրերը։ Հայտնի են նույ– նիսկ անունների (աստվածների, ոգինե– րի, առաջնորդների, ննջեցյալների) ար– տասանման արգելքները (օրինակ, Եհո– վա աստծու «անասելի անունը»)։ Տ–ի համակարգն առանձնապես զարգացած է եղել Պոլինեզիայում, որտեղ այն Փոխա– րինել է պետ․ օրենքին։ Պոլինեզիայում «գերբնական պատիժը» փոխարինվել է իրական պատժով․ Տ․ խախտողները են– թարկվել են մարմն․ խիստ պատիժների, անգամ՝ մահվան։ Կրոն, արգելքի խախտ– ման համար «քարկոծությամբ սպանելու» պատվիրանը հաճախ է կրկնվում նաե Հին կտակարանում։ Ուշ կամ զարգացած կրոններում Տ․ հասկացությունը մոտավո– րապես համապատասխանում է «մեղքի» գաղափարին։ Գրկ․ Փ ը э յ е р Д ж․, Золотая ветвь, [пер․ с англ․], в․ 1–4, М․, 1928; Токарев А․ С․, Ранние формы религии и их разви– тие, М․, 1964․

ՏԱԲՈՒԼԱ ՌԱձԱ (լատ․ Tabula rasa – հարթ, մաքուր տախտակ), սենսոաչիզմի տերմին, արտահայտում է դեռես գիտե– լիք չունեցող մարդու գիտակցության վի– ճակ՝ պայմանավորված արտաքին զգա– յական փորձի բացակայությամբ։ Հասկա– ցությունը հանդիպում է անտիկ փիլ–յան մեջ (Պլատոն, Արիստոտել), միջնադա– րում (Ալբերտ Մեծ, Թովմա Աքվինացի), նոր ժամանակում (Թ․ Հոբս, Պ․ Դասեն– դի)․ տարածվել է շնորհիվ Զ․ Լոկի, որն այն օգտագործել է բնածին գաղափարնե– րի տեսությունը քննադատելու նպատա– կով ։SUP ՈՒԼԱՏՆԵՐ (Tabulata), մահացած կո– րալային պոլիպների ենթախումբ։ Ապրել են ուշ քեմբրիից մինչե պերմ։ Գաղութնե– րը եղել են զանգվածային, թփակալած կմախքը՝ կրային։ Ունեցել է 160 սեռ, որոնք միավորվում են 7 կարգում։ Ապրել են ծովերի ծանծաղ զոնայում։ Կարեոր նշանակություն ունեն պալեո– զոյան նստվածքների շերտագրության համար։

ՏԱԲՈՒԼՅԱՏՈՐ (< լատ․ tabula – տախ– տակ, աղյուսակ, գրանցում, փաստա– թուղթ), հաշվեմեքենա, էլեկտրա– մեխանիկական թվանշանային հաշվողա– կան մեքենա, որն ավտոմատ կերպով ին– ֆորմացիա է ընթերցում ծակոտաքարտե– րից, տվյալներ մշակում ըստ հատուկ կո– մուտացիոն տախտակի վրա հավաքված ծրագրի, հաշվումների արդյունքները գը– րանցում տաբուլագրամի վրա։ Մի շարք Տ–ներով կարելի է բազմապատկել և բա– ժանել (կցորդների օգնությամբ), ինչպես նաե տեքստային ինֆորմացիա մշակել։ Տ․ բաղկացած է ծակոտաքարտերից ին– ֆորմացիա ներմուծելու հարմարանքից, տասնորդական հաշվիչներից, կառավար– ման բլոկից, բազմակարգ տպագրող սար– քավորումից։ Տ–ի աշխատանքի արագու– թյունը 1 /ւ–ում ավելի քան 100 քարտ է։ Տ–ները մտնում են մեքենահաշվիչ կայան– ների հիմնական տեխնոլոգիական սար– քավորման կազմի մեջ և օգտագործվում տրամաբանական գործողություններ չպա– հանջող ինֆորմացիայի մեծ զանգվածներ մշակելու համար։

ՏԱԲՈՒՆ (qhntf․Tabun)(CH3)2NPO(OC2H5) (CN), ցիանֆոսֆորական թթվի երկ– մեթիլամիդի էթիլ եթերը։ Նյարդալուծան– քային ներգործության թունավոր նյութ է։ Անգույն հեղուկ է, պնդանում է – 50°C-nuf, եռում՝ 230°Շ–ում (քայքայվելով)։ Լավ է լուծվում օրգ․ լուծիչներում, ջրում՝ սահ– մանափակ (12%)։ Պարունակությունը Տ–ի Գոլորշիներով հագեցած օդում՝ 0,6 մգ/չ (20°C)։ Մահացու է 0,3 գ/մ3 Տ․ պարունա– կող օդը (1 ր), մաշկի վրա՝ 50–70 գ/մ3 (հեղուկ)։ Առաջացնում է խիստ արտա– հայտված միոզ (աչքի բիբի նեղացում)։ Պաշտպանության միջոցը հակագազն ու պաշտպանիչ հագուստն են։ Վնասազեր– ծում են ալկալիների, ամոնիակի U ամին– ների ջրային լուծույթներով։ Աինթեզվել է երկրորդ համաշխարհային պատերազ– մից առաջ, մարտական կիրառություն չի ունեցել։ ՏԱ․Գ–ԱԼՆԵՐ (ինքնանվանումը՝ ա ա գ ա– լ ո գ), ժողովուրդ Ֆիւիւց իններում։ Բը– նակվում են Լուսոն կղզու կենտր․ և հվ․ շրջաններում, Մինդորո, Մարինդուկե և մի քանի այլ փոքր կղզիներում։ Թիվը՝ 10,3 մլն (1978)։ Խոսում են տագալերեն լեզվով (ունեն հարուստ գրականություն)։ Դրական լեզվի պիլիպինո տարբե– րակը, անգլերենին զուգահեռ, համար– վում է Ֆիլիպինների հիմնական լեզուն։ Դավանում են կաթոլիկություն։ Զբաղ– վում են հողագործությամբ (բրինձ, ծխա– խոտ, կոկոսյան արմավենի են), ձկնոր– սությամբ։ Զարգացած են հյուսումն ու ոստայնանկությունը։ Գրկ« Народы Юго-Восточной Азии, М․, 1966․

ՏԱԴԱՆՐՈԴ, քաղաք (1775-ից) ՌԱՖՄՀ Ռոստովի մարզում, նավահանգիստ Ազո– վի ծովի Տագանրոգ ծոցի ափին։ Ունի երկաթուղային կայարան։ 285 հզ․ բն․ (1983)։ Տ․ ԱԱՀՄ Հվ–ի ինդուստրիալ կա– րևոր կենտրոնն Է։ Մարզի արդ․ արտա– դրանքի մոտ 1/6-ը բաժին է ընկնում Տ–ի ավելի քան 40 արդ․ ձեռնարկություննե– րին։ Զարգացած են մետալուրգիան, մե– քենաշինությունը, մետաղամշակումը («Կրասնի կոտելշչիկ», կոմբայնների, նա– վանորոգման, դարբնոցամամլիչային սար– քավորումների և այլ գործարաններ), սննդի, թեթև և շինանյութերի արդյունա– բերությունը։ Կան 2 բուհ, մետալուրգիա– կան, մեխանիկական, մեքենաշինական, ծովային սարքաշինության և այլ տեխնի– կումներ, բժշկ․ և երաժշտական ուսումնա– րաններ, դրամատիկական թատրոն, հայ– րենագիտական թանգարան, պատկերա– սրահ։ Հիմնադրել է Պետրոս I-ը, որպես ամրոց, 1698-ին։ XVIII դ․ 80-ական թթ․ եղել է արտաքին առևտրական նավա– հանգիստ, 1802-ից՝ քաղաքապետության կենտրոն։ 1869-ին երկաթուղով միացել է Խարկովին և Դոնի Ռոստովին։ 1920– 1924-ը եղել է օկրուգային քաղաք ՈւԱԱՀ Դոնեցկի մարզում, 1924–34-ը՝ Հյուսիս– Կովկասյան, 1934–37-ը՝ Ազով–մնծով– յան երկրամասերի, 1937-ից՝ Ռոստովի մարգի կազմում։ Տ․ Ա․ Պ․ Չեխովի ծննդա– վայրն Է, այստեղ է նրա թանգարանը։

ՏԱԳԱՆՏԵՎ Նիկոլայ Ստեպանովիչ (1843–1923), ռուս իրավաբան, քրեա– բան, քրեական իրավունքի գիտության դասական ուղղության ներկայացուցիչ։ Դասավանդել է Պետերբուրգի համալսա– րանում (1867–82)։ 1881-ից ծառայել է արդարադատության մինիստրությունում, 1906-ից եղել պետ․ խորհրդի անդամ։ Ղե– կավարել է Պետերբուրգի իրավաբանա– կան ընկերության քրեական բաժանմուն– քը։ 1915–17-ին՝ քրեագետների ռուս, խմբի պատվավոր նախագահ։ Տ․ ունեցել է լիբերալ հայացքներ․ «193-ի դատավա– րությանը» (1877–78) մասնակցել է որ– պես պաշտպան, արտահայտվել մահա– պատժի դեմ, ուշադրություն դարձրել ման– կական հանցագործության դեմ պայքա– րին։ Տ․ նախաձեռնել և մասնակցել է 1903-ի քրեական օրենսգրքի կազմմանը։ Մասնակցել է քրեական–դատավարական օրենսդրության վերանայման, ֆաբրիկա– յին օրենսդրության և այլ օրենսդրական ակտերի մշակմանը։ Երկ․Օ повторении преступления, СПБ, 1867; О преступлениях против жизни по рус– скому праву, т․ 1–2, СПБ, 1870–71; Курс русского уголовного права, кн․ 1, в․ 1–3, СПБ, 1874–80; Лекции по русскому уголов– ному праву, [2 изд․], часть общая, в․ 1–4, СПБ, 1887–92, часть особенная, СПБ, 1894․ Ա․ Թովմասյան

ՏԱԳԻԼ8ԱՆ ՏԱՎԱՐ, կաթնատու տավա– րի ցեղ։ Բուծվել է XVIII-XIX դդ․, Ուրա– լում, տեղական ուրալյան տավարը տրա– մախաչելով խոլմոգորյան և հոլանդական ցեղերի հետ։ Գերակշռող մասի թույրը սևաբղետ է և սև, հանդիպում են նաև կարմիր, գորշ, մոխրագույն։ Ցուլերի կենդանի զանգվածը 700–900 կգ Է, կո– վերինը՝ 400–500 կգ։ Կովերի տարե– կան միջին կաթնատվությունը 3500– 4000 կգ է (լավագույն տնտեսություննե– րում՝ 5000 կգ և ավելի, որոշ առանձնակ– ներինը՝ 10000 կգ)։ Կաթի յուղայնությու– նը՝ 4,0–4,2%։ Մինչև 1,5 տարեկան բըտ– ված մատղաշի սպանդային ելքը 57–58% Է։ Կենդանիները հարմարված են կլիմա– յական խիստ պայմաններին։ Բուծվում է Սվերդլովսկի, Չելյաբինսկի, Տյումենի մարզերում և Ուդմուրտական ԻՍՍՀ–ում։ Վ․ Աբրահամյան

ՏԱԹԵՎ, գյուղ ՀՍԱՀ Դորիսի շրջանում, Որոտանի աջափնյա բարձրադիր հարթա– վայրի վրա, շրջկենտրոնից 18 կմ հվ–արմ․։ Անասնապահական սովետական տնտե– սությունն զբաղվում է նաև հացահատի– կի, կերային կուլտուրաների, կարտոֆի– լի, ծխախոտի մշակությամբ, բանջարա– բուծությամբ և այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի պալատ, գրադարան, կապի բաժանմունք, հեռա– խոսակայան, կենցաղի տուն, կինո, ման– կապարտեզ, ամբուլատորիա։ Տ–ում Է ծնվել Սովետական Միության հերոս Ս․ Ս․ Առաքելյանը։ Պատմական տեղեկանք․ Տ․, Ս․ և վ ս– տաթեոս առաքյալի ուխտ, հոգևոր–մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստա– տություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում։ Հիմնադրվել է IV դ․, V–VIII դդ․ եղել դպրության առաջնա– կարգ կենտրոն, VIII դ․ վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Կա– ռուցապատվել է աստիճանաբար, հիմնա– կանում՝ IX դ․ վերջին – X դ․ սկզբին և