Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գլաձորի մանրանկարչության ավանդույթ– ները4 նա դրանք հարստացրել է իրակա– նությունից վերցված մանրամասներով։ Նկարչի վարպետությունն արտահայավել է նկարների բացառիկ գունաշարով, որ– տեղ աչքի են ընկնում վառ կարմիրն ու կապույտը՝ համադրված շագանակագույ– նի ու դեղինի երանգների հետ։ Նրա ստեղ– ծագործություններն առանձնանում են մո– նումենտալությամբ, կերպարների համա– չափությունների պահպանմամբ։ Տերու– նական պատկերներում գեղանկարչական մանրամասներն ընդգծում են նկարչի ձգտումը՝ պատկերել մոնումենտալ բնույ– թի իրական երևույթներ։ Մարդկանց դեմ– քերը շատ նուրբ են, արտահայտիչ դի– մագծերով, որոնց առավել կենդանու– թյուն է տրված այտերի բնական կարմրու– թյամբ։ Տ․ մ․ դ–ի XV դ․ սկզբի լավագույն նկարիչներից էր Հայրապետը։ 1407-ին նրա նկարազարդած Ավետարանից պահ– պանվել է միայն հիշատակարանը (Երե– վանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենա– դարան, պատառիկ 923), որտեղ նրա անու– նը հիշատակվում է որպես «Նաղաշ Հայ– րապետ»։ Լավագույն նկարազարդ ձեռա– գրերից է Հայրապետի ընդօրինակած Հայսմավուրքը (Երևանի Մեսրոպ Մաշ– տոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N* 7361)։ Նկարչի ստեղծած բազմերանգ զար– դանկարները (կիսախորան, գլխազար– դեր, լուսանցազարդեր) մանրանկարչա– կան արվեստի հասուն գործեր են, որոնք դիտողին համակում են իրենց նրբու– թյամբ, երանգների գունագեղությամբ․ հատկապես գրավիչ են դիմապատկեր– ներն իրենց գեղանկարչական վարպետու– թյամբ։ XV դ․ վերջերին Տաթևում ձեռա– գիր է նկարազարդել Աբրահամ ծաղկողը, որը ճանաչված նկարիչ էր Բոլորբերդի վանքում (Վայոց ձոր, Մրկղունք)։ Աբրա– համը Տաթևում կաւոարելագործել է իր արվեստը, մեծապես օգտվել Գլաձորի և Տաթևի մանրանկարչության դպրոցների ավանդույթներից և կրել հատկապես Թո– րոս Տարոնացու արվեստի ազդեցությունը (Ավետարան, 1496, Երևանի Մեսրոպ Մաշ– տոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N* 5303)։ Տ․ մ․ դ–ում նկարազարդվել են նաև բազմաթիվ այլ բնույթի մատյաններ, որոնցում թեմատիկ նկարներ չկան։ Դը– րանք հարդարված են միայն կիսախորան– ներով, գլխազարդերով ու լուսանցազար– դերով, որոնք կատարված են վարպետո– րեն և մեծ մասամբ ունեն գրաֆիկական ոճավորում։ Տ․ մ․ դ․ գործել է շուրջ 50 տարի՝ իր ուրույն արվեստով հարստացնե– լով հայ մանրանկարչությունը։ Պատկերազարդումը տես 497-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Երեմյան Ա․, էջեր ԺԵ դարի հայ մանրանկարչության Ц գրչության արվեստ– ների պատմությունից, «էջմիածին*, 1963, № 6։ Ա․ Գևորգյան

ՏԱԹԵՎԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, ստեղծվել է X դ․, Տաթևի վանքին կից։ Մելջուկների արշավանքի ժամանակ, 1169-ին ինչպես Տաթևի, այնպես էլ շրջակա վանքերի ձե– ռագրերի ապահովության համար փոխա– դրվել են Բաղաբերդ (ըստ Ս․ Օրբելյա– նի՝ շուրջ 10 հզ․ մատյան)։ Տաթևի վար– դապետարանի գոյության տարիներին մատենադարանը հարստացել է, իսկ Տա– թևի հասաչսարանի շրջանում՝ առավել ճոխության հասել։ 1435-ին մատենադա– րանը կողոպտվել է օտար նվաճողների կողմից։ Տ․ մ․ գոյատևել է մինչև 1911 – 1912-ը։ Այնուհետև 140 ձեռագիր մատյան Փոխադրվել է էջմիածին, որոնք այժմ պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում։ Գրկ • Ստեփանոս Օրբելյան, Պատմություն նահանգին Սիսական, Թ․, 1910։ Ա․ Մաթևոսյան

ՏԱԹԵՎԻ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ, ճարտ․ համա– լիր, XVII դ․ կրոն, և ուս․ կենտրոն Որո– տանի ձորում, Տաթև գյուղից հվ–արլ․։ Մտեղծման առիթը նույն ձորում, դեպի հվ․ գտնվող Հարանց անապատի կործա– նումն էր, որից հետո միաբանությունը 1660-ին տեղափոխվել է նոր վայր և կա– ռուցել Մեծ անապատը։ Տեղանքի ոչ մեծ թեքությունը հնարավորություն է տվել համալիրն իրականացնել կանոնավոր հա– տակագծով։ Շրջապատված է բարձր ուղ– ղանկյուն պարիսպներով։ Անապատի հվ–արմ․ մասում սրբատաշ բազալտից շինված Մ․ Աստվածածին եռանավ բազի– լիկն է (1663), որին արմ–ից կից է գավիթ– սրահը (կառուցել է Մելիք Եգանը, 1743-ին), Տաթևի Մեծ անապատի (XVII դ․) ընդհանուր տեսքը հս–ից՝ գմբեթավոր փոքր մատուռ–դամբա– րանը (որտեղ հավանաբար թաղված է 1669-ին մահացած անապատի հիմնադիր Արիստակես վարդապետը)։ Եկեղեցուց արլ․ գտնվում են աղբյուրը և այժմ կիսա– քանդ շենքերը, դեպի հվ․Հ սեղանատունը խոհանոցով, արմ․ և հս․ պարիսպներին կից՝ բնակելի խցերը։ Բակում կանգուն է բնակելի սենյակների մի այլ խումբ՝ Г-աձև ընդհանուր հատակագծով։ Հվ․ կողմում սեղանաձև հատակագծով օժանդակ մասն է։ Տ․ մ․ ա․ ուշ միջնադարի հայկ․ ճարտ–յան արժեքավոր և հետաքրքիր համալիրնե– րից է։ Գրկ • Հասրաթյան Մ․, Տաթեի Մեծ անապատի ճարտարապետական անսամբլը, «РЬЧ>, 1969, № 1։ Մ․ Հասրաթյան

ՏԱԹԵՎՅԱՆ Արշավիր Շավարշի [1․2․ 1909, գ․ Տեկոր (Կարսի նահանգում)– 8․4․1971, Մոսկվա], հայ սովետական աստ– ղագետ–գեոդեզիստ։ Տեխ․ գիտ․ դ–ր (1968)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ավարտել է Մոսկ– վայի գեոդեզիական ինստ–ը (1934)։ 1933-ից աշխատել է Մոսկվայի մետրոպո– լիտենի շինարարությունում։ 1940–69-ին եղել է Գեոդեզիայի, աերոհանույթի և քարտեզագրության կենտր․ ԳՀԻ–ի դիրեկ– տոր, 1969-ից՝ նույն ինստ–ի բարձրագույն գեոդեզիայի և կիրառական աստղագի– Ա․ Շ․ Տաթևյան Գ․ Շ․ Տաթևյան տության լաբորատորիայի վարիչ։ 1937-ից դասախոսել է Մոսկվայի գեոդեզիական ինստ–ում։ Աշխատությունները վերաբե– րում են բարձրագույն գեոդեզիայի աստ– ղագիտական–գեոդեզիական ցանցի գնա– հատման հարցերին։ Տ–ի գեոդեզիական հենարանային ցանցի կառուցման մասին հետազոտությունները կարևոր դեր են խաղացել ԱՍՀՄ–ում գեոդեզիական հիմ– նական աշխատանքների կազմավորման համար գիտական հետազոտությունների զարգացման գործում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշա– նով։

ՏԱԹԵՎՅԱՆ Գրիգոր Շավարշի [19․8․1912, գ․ Տեկոր (Կարսի նահանգում)–13․5․ 1977, Մոսկվա], հայ սովետական գենե– րալ–մայոր–ինժեներ։ Ա․ Շ․ Տաթևյանի եղբայրը։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից, տեխ, գիա․ թեկնածու (1950)։ ԱՄԿԿ անդամ 1932-ից։ Ավարտել է Ն․ Ե․ ժուկովսկու անվ․ ռազմաօդ․ ինժ․ ակադե– միան (1939)։ 1939–41-ին դասախոսել է Մոսկվայի ավիացիոն ինստ–ում։ 1941-ից ծառայել է ՄՄՀՄ զինված ուժերի շարքե– րում ։ Զգալի ավանդ ունի ավիացիոն տեխ– նիկայի կատարելագործման բնագավա– ռում։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1971)։Պար– գևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենա– կան պատերազմի երկրորդ աստիճանի, Կարմիր աստղի 2, «Պատվո նշան» շքա– նշաններով։ ՏԱԼ Միխայիլ Նեխեմնիչ (9․11․1936, Ռի– գա), սովետական շախմատիստ, միջազ– գային գրոսմայստեր (1957), սպորտի վաստ․ վարպետ (I960), ժուռնալիստ։ Ավարտել է Լատվ․ համալսարանը (1958)։ ՍՍՀՄ (1957, 1958, 1967, 1972, 1974, 1978) և աշխարհի (I960–61-ին, Մ․ Բոտվիննիկի հետ մատչում հաղթանակից հետո) չեմ– պիոն։ ՍՍՀՄ հավաքականի կազմում հաղ– թել է շախմատային օլիմպիադաներում (1958, 1960, 1962, 1966, 1972, 1974, 1980, 1982) և Եվրոպայի չեմպիոնատներում (1961, 1970, 1973, 1977, 1980)։ Միջազգա– յին մի շարք խոշոր մրցաշարերի (միջ– փնջային՝ 1958, հավակնորդների՝ 1959 և Ցյուրիխի՝ 1959, Բլեդի՝ 1961, Հաստինգ– Աի՝ 1964 և 1974, Տալլինի՝ 1971 և 1973, Մ․ Չիգորինի հիշատակին նվիրված Սո– չիի՝ 1973 ևն) հաղթող։ 1960–70-ին եղել է «Շախմատի» (Ռիգա) հանդեսի խմբա– գիրը։ Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության և «Պատվո նշան» շքա– նշաններով։ Երկ․ Матч Ботвинник–Таль, Рига, 1961․ Գ․ Հակոբյան ՏԱ ԼԱԼԻՔԻՆ Վիկտոր Վասիլևիչ (1918- 1941), սովետական օդաչու, կրտսեր լեյ–