Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Նարին գետի վրա՝ Տոկտոգուլի ջրամբար– ները։ Խոշոր լճերն են Բեշ Տաշը և Կարա Կյոլը։ Հարթավայրանախալեռնային կի– սաանապատային գոտու խոպան տեղա– մասերում տարածված են գորշ հողերը օշինդրա–էֆեմերային բուսածածկույթով, նախալեռներում՝ բաց շագանակագույն հողերի վրա՝ չոր տափաստանները, լեռ– ներում, մուգ շագանակագույն հողերի վրա՝ տափաստանները։ 2500 г/–ից բարձր գտնվում է մարգագետնատափաստանա– յին գոտին։ Անտառային մուգ Ա գորշ հո– ղերի վրա հանդիպում են եղևնու և եղևի– նու պուրակներ։ Սառցադաշտային և հա– վերժական ձյան գոտին գտնվում է 3400– 3600 г/–ից բարձր։ Կենդանիներից կան սո– ղուններ, կրծողներ, աղվես, գայլ, կինճ, արջ, լուսան, լեռնային այծ և ոչխար։ Շատ են թռչունները։ Մարզի տարածքում է Բեշ Արալի արգելավայրը։ Բնակչությունը։ Հիմնականում բնակ– վում են կիրգիզներ, ինչպես նաև ռուս– ներ, ղազախներ, ուզբեկներ, ուկրաինա– ցիներ, գերմանացիներ և այլք։ Բնակչու– թյան միջին խտությունը 1 կմ2 վրա 10,8 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 22,3% (1984)։ Տնտեսությունը։ Արդյունաբերության առաջատար և առավել հեռանկարային ճյուղը հիդրոէներգետիկան է։ Նարին գետի վրա կառուցվել են հանրապետու– թյունում խոշորագույններ՝ Տոկտոգուլի և Կուրպսայի հէկերը։ Զարգացած է սննդի, թեթև և շինանյութերի արդյունաբերությու– նը։ Գյուղատնտեսության գլխ․ ճյուղը անասնապահությունն է (հատկապես նըր– բագեղմ ոչխարաբուծությունը և մսակաթ– նատու անասնապահությունը)։ 1984-ին մարզում կար 77,2 հզ․ խոշոր, 156,8 հզ․ մանր եղջերավոր անասուն, 29,5 հզ․ ձի, 21,7 հզ․ խոզ։ Տալասի հովտում զարգա– ցած է բուսաբուծությունը։ Մշակում են ցորեն, գարի, ծխախոտ, բանջարաբոս– տանային և կերային կուլտուրաներ, կար– տոֆիլ։ Մարզում առաջնակարգ նշանակություն ունի ավտոմոբիլային տրանսպորտը։ Ավ– տոճանապարհների երկարությունը 3600 կւէ է (կոշտ ծածկով՝ 1700 կմ), եր– կաթուղունը՝ 17 կմ։ Զարգացած է ավիա– տրանսպորտը։ 1983/84 ուս․ տարում Տ․ մ–ում գործում էին 142 հանրակրթական դպրոց, 8 պրոֆ– տեխ․ և բժշկ․ ուսումնարան։ 1984-ին մար– զում կար 161 գրադարան, 98 ակումբա– յին հիմնարկ, 102 կինոսարք, 3 ժող․ թատ– րոն, 2 թանգարան։ Լույս են տեսնում մար– զային 2 թերթ։ 1984-ին մարզի 21 հիվան– դանոցային հիմնարկներում աշխատում էին 507 բժիշկ։

ՏԱԼԴԻ ԿՈՒՐԳԱՆ (մինչև 1920-ը՝ Գավրի– լովկա), քաղաք (1944-ից), Ղազախ․ ՍՍՀ Տալդի Կուրգանի մարզի վարչական կենտ– րոնը (1944–59-ին և 1967-ից)։ Գտնվում է Կարատալ գետի աւիին։ 100 հզ․ բն․ (1983)։ Կան սննդի և թեթև արդյունաբե– րության ձեռնարկություններ։ Ունի ման– կավարժ․ ինստ․, տեխնիկումներ, բժշկ․ ուսումնարան, պատմահայրենագիտական թանգարան։ Հիմնադրվել է XIX դ․ 2-րդ կե– սհն։

ՏԱԼԴԻ ԿՈՒՐԳԱՆԻ ՄԱՐՋ, Ղազախ․ ՍՍՀ կազմում։ Կազմավորվել է 1967-ի դեկտ․ 23-ին (նախկինում եղել է Ալմա Աթայի մարզի կազմում, 1944-ին առանձնացած էր նրանից, 1959-ին նորից վերամիավոր– վել է)։ Արլ–ում սահմանակից է Չինաստա– նին։ Տարածությունը 118,5 հզ․ կմ2 է, բն․՝ 698 հզ․ մարդ (1985)։ Բաժանվում է 12 վարչական շրջանի։ Ունի 6 քաղաք, 10 քտա։ Վարչական կենտրոնը՝ Տալդի Կուրգան։ 1973-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Բնությունը։ Տ․ Կ․ մ․ գտնվում է Ղա– զախ․ ՍՍՀ հվ–արլ․ մասում, Բալխաշ և Ալակոլ լճերից հվ․։ Մարզի արլ–ում և հվ–արլ–ում Զունգարական Ալաթաու լեռ– նաշղթան է (բարձրությունը՝ մինչև 4442г/)։ Ծայր արլ–ում, Զունգարական Ալաթաու և Բիռլիկթաու լեռնաշղթաների միջև գւոնը– վում է Զունգարական դարպասներ լեռ– նանցքը։ Բալխաշ–Ալակոլյան գոգավո– րության (բարձրությունը՝ 340–600 մ) և Իլիի հարթավայրի մեծ մասը ծածկված է թմբային ավազներով։ Կլիման խիստ ցա– մաքային է․ ձմեռը՝ չափավոր ցուրտ (հուն– վարի միջին ջերմաստիճանը՝ 0օ–ից–5°C), ամառը՝ տաք ու չոր (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 25–27°C)։ Տարեկան տե– ղումները հարթավայրերում 128 մմ են, լեռներում՝ 700–800 մմ։ վեգետացիայի ժամանակաշրջանը 200–250 օր է։ խոշոր գետերն են իլին, Կարատալը, Ակսուն, Լեպսին։ Լճերից նշանավոր են Բալխաշը, Ալակոլը, ժալանաշկոլը, Մասըկկոլը ևն։ Կան հանքային աղբյուրներ։ Մարզի հար– թավայրային մասում օշինդրաաղուտա– յին անապատներ ու կիսաանապատներ են, որոնք ձմեռային հիմնական արոտա– վայրերն են։ Մեծ տարածություններ են գրավում սաքսաուլային մացառուտների ավազուտները։ Լեռներում արտահայտ– ված է բարձունքային գոտիականությու– նը։ Անտառներն ու թփուտները գրավում են մարզի տարածության 3,2%-ը։ Կենդա– նիներից կան գայլ, աղվես, նապաստակ, մանր կրծողներ, վիթ, մեծ արոս, տափաս– տանային կրիաներ, մողեսներ, եղեգ– նուտներում՝ վայրի խոզ, փասիան ևն։ Կլիմայավարժեցված է մշկամուկը։ Լեռ– ներում հանդիպում են գորշ արջ, գորշուկ, լեռնային այծ ևն։ Զրերը հարուստ են ձըկ– ներով ու ջրլող թռչուններով։ Բնակչությունը։ Հիմնական բնակիչ– ներն են ղազախները, ռուսները, ուկրաի– նացիները, կորեացիները։ Բնակվում են նաև ույգուրներ, թաթարներ, գերմանացի– ներ, լեհեր և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 5,8 մարդ է։ Առավել խիտ են բնակեցված նախալեռնային շրջաններն ու հովիտները։ Քաղաքային բնակչությու– նը 45% է (1985)։ Տնտեսությունը։ Հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է (անասնապահու– թյուն ու հողագործություն)։ Տեղական հումքի բազայի վրա զարգանում են սնըն– դի, թեթև ու հանքարդյունահանող արդ– յունաբերությունը։ էներգետիկայի հիմքը բերովի վառելիքն է։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են բազմամետաղների արդյունահանումը (Տեկելի հանքավայ– րեր), սննդի ու թեթև արդյունաբերությու– նը։ Զարգանում են մեքենաշինությունն ու մետաղամշակումը։ Կա փայտամշակում, շինանյութերի արտադրություն։ Արդ․ հիմ– նական կենտրոններն են Տեկելին, Տալդի Կուրգանը, Ուշտոբեն, Կիրովսկին, Կա– րաբուլաղը, Զանսուգուրովը, Լեպսիսկը։ Գյուղատնտ․ հողահանդակները կազ– մում են 8976,9 հզ․ հա։ Գյուղատնտ․ ար– տադրանքի 65% –ը տալիս է անասնապա– հությունը, 35% –ը՝ հողագործությունը։ Մշակում են հացահատիկ (գլխավորապես