Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ւոարիաաը ակտիվորեն մասնակցել է 1905–07-ի հեղափոխությանը։ 1906-ի հու– լիսին Տ–ի մոա աեղի է ունեցել «Պամյատ Ազովա» («Память Азова>) հածանավի ապստամբությունը։ Պեարոգրադում Փե– ւոըրվարյան հեղափոխության հաղթանա– կից հետո, 1917-ի մարտի 3(16)-ին Տ–ում ստեղծվել է բանվորների և զինվորների ղեպուտատների սովետ, կազմակերպվել է Կարմիր գվարդիա, 1917-ի հոկտ․ 22 (նոյեմբ․ 4)-ին՝ ՌՀԿ, հոկտ․ 26 (նոյեմբ․ 8)-ին հաստատվել է սովետական իշխա– նություն։ 1918-ի փետր․ 25-ին Տ․ զավթել են գերմ․ զորքերը։ էստոն, բուրժուա– զիան՝ օտարերկրյա իմպերիալիստների աջակցությամբ, տապալել է սովետական իշխանությունը, 1918-ի նոյեմբերից Տ․ բուրժ․ էստոնիայի մայրաքաղաքն էր։ Տ–ի աշխատավորները էստոնիայի կոմ– կուսի ղեկավարությամբ պայքարում էին սովետական իշխանության վերականգնը– ման համար։ 1940-ի հունիսի 21-ին բուրժ․ կառավարությունը տապալվեց և Տ–ում, ինչպես և ամբողջ էաոոնիայում, վերա– կանգնվեց սովետական իշխանությունը, 1940-ի օգոստ․ 6-ին էստոնիան ընդունվեց ՍՍՀ Միության մեջ և Տ․ դարձավ էստոն․ ՍՍՀ մայրաքաղաքը։ 1941–45-ի Հայրե– նական մեծ պատերազմի հենց սկզբից սովետական բանակն ու նավատորմը պաշտպանում էին Տ․։ Մարտերի և օկու– պացիայի ժամանակ քաղաքը խիստ ավեր– վեց։ Տ–ում գործում էին ընդհատակյա կու– սակցական և կոմերիտական կազմակեր– պություններ։ 1944-ի Տալլինի օպերացիա– յի ընթացքում, սեպտ․ 22-ին քաղաքը ազատագրեցին սովետական զորքերը։ Պատերազմից հետո քաղաքն ամբողջո– վին վերականգնվել է։ Տնտեսությունը։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշա– կումը, սննդի արդյունաբերությունը։ Զար– գանում են էլեկտրոնային, էլեկտրատեխ․ արդյունաբերությունը և սարքաշինությու– նը։ Խոշոր ձեռնարկություններն են «Վոլ– տա», Մ․ Ի․ Կալինինի անվ․ էլեկտրատեխ․ «էեստի կաբել», վերահսկիչ–չափիչ սար– քերի, Ի․ Լաուրիստինի անվ․ մեքենաշի– նական, «Իլմարինե>, էքսկավատորների և նավանորոգման գործարանները։ Քիմ․ արդյունաբերությունը ներկայացվում է «Ֆլորա» արտադրական միավորումով և «Օրտո» քիմ․ կոմբինատով, քիմիա–դեղա– գործական գործարանով, թեթե արդյունա– բերությունը՝ «Բալթիական մանուֆակ– տուրա» (տեքստիլ) կոմբինատով, «Մա– րատ» (տրիկոտաժի), «Բալթիկա» (կարի) արտադրական միավորումներով։ Կա ան– տառանյութի, վւայտամշակման, ցելյու– լոզի–թղթի արդյունաբերություն, շինա– նյութերի արտադրություն։ Սննդի արդյու– նաբերության խոշոր ձեռնարկություններն են «Կալե» հրուշակեղենի ֆաբրիկան, ձկան, մսի պահածոների, կաթնեղենի կոմբինատները, ալրաղացը։ Քաղաքում է «Օկեան» արդ․ միավորման ուռկանային և սառնանավային նավատորմի բազան։ Տ․ էլեկտրաէներգիա ստանում է Մերձ– բալթյան և էստոնական ՊՇԷԿ–ներից, գազ՝ Կոխտլա–Ցարվե–Տ․ և Լենին– գրադ –Տ․ գազամուղներից։ Տ–ի և Հել– սինկիի միջե կա մարդատար շոգենավա– յին հաղորդակցություն։ Ունի օդանավա– կայան։ 1982–83 ուս․ տարում Տ–ում գործում էին 72 հանրակրթական դպրոց, 11 պրոֆ– տեխ․ ուսումնարան, 12 միջնակարգ մաս– նագիտական ուս․ հաստատություն, 4 բուհ։ Ունի 44 գրադարան, 15 թանգարան, 5 թատրոն (այդ թվում՝ օպերայի և բալե– տի)։ Տ–ում են էստոն․ ՍՍՀ ԳԱ և նրա ինստ–ները, ՍՍՀՄ ԳԱ Կենտրոնական տնտեսագիտա–մաթեմատիկական ինստ–ի էստոն, բաժանմունքը, բուսաբանական այգի, մի շարք ԳՀԻ–ներ։ Հրատարակվում է 10 հանրապետական թերթ։ 1983-ին Տ–ի 21 հիվանդանոցային հիմ– նարկներում աշխատում էին 2,5 հզ․ բը– ժիշկ։ Կա առողջարան։ Տուրիզմի կենտ– րոն է։ ճարտարապետությունը։ Տ–ի հատա– կագծային կառուցվածքում կենտր․ դիրք է գրավում Վերին և Ստորին քաղաքներից կազմված Հին քաղաքը (1966-ից՝ պետ․ պահպանության գոտի)։ Վերին քաղա– քում են՝ դղյակը (հիմնադրվել է XIII դ․), նախկին նահանգապետի պալատը (այժմ՝ էստոն․ ՍՍՀ Մինիստրների խորհրդի շեն– քը, 1767–73, ճարտ․ Ի․ Շուլց), էստոն․ Տալլին․ Նիգու– լիստե եկեղեցին (XIII–XVIII դդ․) ՍՍՀ Գերագույն սովետի շենքը (1920–22, ճարտ․ է, Հաբերման, Հ․ Ցոհանսեն), Դոմյան տաճարը (XIII–XV դդ․, գոթիկո), նախկին ռուս, նահանգային դատարանի շենքերի անսամբլը (1784–92, ճարտ․ ի․ Մոոր, կլասիցիզմ)։ Պաշտպանական կառույցներով գոտեորված (XIII–XVI դդ․ պարսպտպատերի մնացորդներ, 27 աշ– տարակ են) միջնադարյան նեղ փողոց– ների ցանցով Ստորին քաղաքում են4 XIV–XVII դդ․ ճարտ․ հուշարձաններ՝ Տալլին․ Առագաստային սպորտի օլիմ– պիական կենտրոնը (1980, ճարտ–ներ՝ Ա–Հ․ Լոովեեր, Ա․ Ռայդ, Հ․ Սեպմանն և ուրիշներ) Ռաեկոյա (Ռատուշայի) հրապարակի ան– սամբլը [Ռատուշայով, հիմն, շինարարու– թյունը՝ 1402–04, դեղատուն (XV–XVII դդ․)], Նիգուլիստե (XIII–XV դդ․), Պյու– խավայմու (Ս․ Ոգի, XIV դ․), Օլեվիստե (Ս․ Օլա, XV դ․ –XVI դ․ սկիզբ) գոթական եկեղեցիները, Սևագլուխների եղբայրու– թյան տունը (ճակատը՝ 1597, ճարտ․ Ա․ Պասսեր, վերածնունդ), XV–XVI դդ․ բնակելի տներ են։ Տ–ի տարածքում են Ս․ Բրիգիատա մենաստանի (1407–36) մնացորդները, Կադրիորգ պալատա–պար– տեզային անսամբլը (1718–25, ճարտ․ Ն․ Միկետտի, Մ․ Զեմցով, բարոկկո)։ XX դ․ սկզբին կառուցվել են շենքեր մո– դեռն ոճով և էկլեկտիկ ոգով [էստ․ դրա– մայի թատրոնի (1910, ճարտ–ներ՝ Ն․ Վա–« սիլե, Ա․ Բուբիր), վարչական (Պյառնուի խճուղու եզրին, 1912, ճարտ․ էլիել Սաարի– նեն), «էստոնիա» թատրոնի (1913, ճարտ․ Ա․ Լինդգրեն, վերակառուցվել է) շենքե– րը]։ 1945-ից հետո Տ–ում տարվել են վե– րականգնման աշխատանքներ, կառուց– վել խոշոր բնակելի շրջաններ։ 1971-ին հաստատվել է գլխ․ հատակագիծը (ճարտ․ Լ․ Հալյակ, Հ․ Սեպպ, Դ․ Բրունս, Մ․ Պորտ և ուրիշներ)։ Լավագույն կառույցներից են «էստոնէներգոյի» շենքը (1958, ճարտ․ Պ․ Տարվաս, Ու․ Տելպուս), Երգի էստրա– դան (1960, ճարտ․ Ա․ Կոտլի, Հ․ Սեպ– մանն), Բալթիական կայարանը (1965, ճարտ–ներ՝ Պ․ Ա․ Աշաստին, Ե․ Դ․ Լոխա– նովա), պոլիտեխնիկական ինստ–ը (1962, ճարտ–ներ՝ Ու․ Տելպուս, Օ․ Կոնչաեա, Սեպմանն), էստոնիայի ԿԿ Կենտկոմի շենքը (1968, ճարտ–ներ՝ Մ․ Պորտ, Տեսարան Տալլին քաղաքից