Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և ուրիշներ)։ Տ․ կարևոր տեղ ունի նաև բանարվեստի ուսումնասիրության ժամա– նակակից մեթոդներում։ Գրկ– Հ J ու ր մ ու զ յ ա ն է․, Աոձեռն բա– նաստեղծություն, Վնտ․, 1839։ Ն ու յ ն ի, Հայ– կական տաղաչափություն, «Բազմավեպ», 1873, հ․ ԼԱ։ Բագրատունի Ա․, Առաշա– բան, տես Վերգիլիոս, Մշակականք, Վնտ․, 1847։ Բահաթրյան Ա․, Հին հայոց տա– ղաչափական արվեստը, Ե․, 1984։ Դtա– ս ա պ յ ա ն Ս․Մ․, Տաղաչափություն արդի հայերեն լեզվի, ԿՊ, 1895։ Գ ու ր գ և ն Հ․, Համառոտ արվեստ տաղաչափության, ԿՊ, 1897։ Տիրոյան Ա․, Արվեստ տաղաչաՓու– թյան, Վնտ․, 1913։ Թիրյաքյան Հ․, Հայկական տաղաչափություն․․․, Նյու 6որք, 1922։ Ա բ և ղ յ ա ն Մ․, Հայոց լեզվի տաղա– չաւիություն (մետրիկա), Երկ․, հ․ 5, Ե․, 1971։ Չարենց Ե․, էշեր օրագրերից, տես Երկ․ Ժող․, հ․ 6, Ե․, 1967, էշ 478–479։ Ջ ր բ ա շ– յ ա ն է․, Մանուկ Աբեղյանը և հայկական տա– ղաչափության ուսումնասիրության հարցերը, «ԲԵՀ», 1968, № 1։ Նույնի, Պոետիկայի հարցեր, Ե․, 1976։ Ն ու յ ն ի, Գրականության տեսություն, 5 վերամշկ․ և լրց․ հրտ․, Ե․, 1980։ Գասպարյան Դ․, Սովետահայ պոեզիայի տաղաչափությունը, Ե․, 1979; Проб– лемы стиховедения [Сб․], Е․, 1976։ Դ․ Գասպարյան

ՏԱՂԱՎԱՐ, պավիլիոն (ֆրանս․ pa– vilion, լատ․ papilio–վրան), 1․ բնության հետ առանձնապես հաղորդակցված, փոք– րաչափ կամ թեթևացված բաց կառուց– վածք ունեցող, առանձին տեղադրված կա– ռույց։ Արևելքի բազմաթիվ տաճարային և պալատական շենքեր Տ–ի բնույթ ունեն։ Եվրոպայում (XVII –XVIII դդ․՝ Ֆրանսիա– յում և Անգլիայում, XVIII –XIX դ․ 1-ին քառորդին՝ Ռուսաստանում) Տ․ եղել է պալատա–պուրակային անսամբլի ան– կապտելի մասը։ 2․ Մեծ շինության մաս, որը հաճախ պսակվում է առանձին տանի– քով։ 3․ Ցուցահանդեսային էքսպոզիցիա– յի, կինոնկարահանման, ձայնագրման, լուսանկարման, առևտրի ևնի համար նա– խատեսված մշտական կամ ժամանակա– վոր կառույց։ 4․ Որևէ սենյակի, տան, ևնի ինտերիերը պատկերող թատեր․ դեկո– րացիա (շրջանակներով)։

ՏԱՂԱՎԱՐ, տերունական հինգ մեծ տո– ների (Աստվածահայտնություն, Հարու– թյուն, Այլակերպություն, Վերափոխում, Խաչվերաց) անվանումը հայոց եկեղե– ցում։ Ենթադրվում է, որ Տ․ անվանումն առաջացել է տերունական տոների ժամա– նակ տաղավարներով տոնավաճառ–հան– դեսներ կազմակերպելու առթիվ։

ՏԱՂԱՎԱՐՅԱՆ (Չատրճյան) Նազարեթ Նահապիտի (25․12․1862, Սեբաստիա – 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ հասարակա– կան գործիչ, գյուղատնտես, բնագետ, բժիշկ։ Ծնվել է արհեստավորի ընտանի– քում։ Նախնական կրթությունը ստացել է Կ․ Պոլսի վարժարաններում։ 1878–83-ին գյուղատնտ․ բազմակողմանի կրթություն է ստացել Ֆրանսիայի երկրագործական վարժարաններում։ 1883-ին վերադարձել է Կ․ Պոլիս, որոշ ժամանակ աշխատել Երկրագործության նախարարությունում, ապա մեկնել Մեբաստիա՝ ընդունելով ազգ․ վարժարանների տնօրինությունը։ Այստեղ Տ․ ակտիվացրել է դպրոցական կարգերի և ուս․ ծրագրերի փոփոխությու– նը, ժողովրդին եվրոպ․ քաղաքակրթու– թյանը հաղորդակից դարձնելու նպատա– Ն․ Ն․ Տաղավար յան կով հիմնել կիրակնօրյա վարժարան–լսա– րան չափահասների համար և հայուհինե– րի ընկերություն։ Նրա ձեռնարկումները թշնամություն են հարուցել տեղի պահպա– նողական շրշաններում․ Տ․ վերադարձել է Կ․ Պոլիս և 1885-ին ստանձնել Գատը գյուղի Արամյան վարժարանի տնօրինու– թյունը՝ այն դարձնելով ժամանակի լա– վագույն հայկ․ կրթ․ հաստատություննե– րից։ Տ․ հիմնել է հայերեն առաջին բնա– գիտ․ հանդեսը՝ <Գիւոական շարժումը» (1885–87)։ Բնագիտ․ առաջադիմական հայացքների համար Ազգ․ հոգևոր ժողո– վը 1885-ին բանադրել է Տ–ին։ Խուսափե– լով հալածանքներից՝ Տ․ հրաժարվել է մանկավարժ, գործունեությունից, 1887-ին մեկնել Կահիրե, ապա՝ Ֆրանսիա։ 1892-ին ավարտել է Սորբոնի համալսարանի բնա– գիտ․ ֆակուլտետը, իսկ 1893-ին՝ բժշկ․ ֆակուլտետը, արժանացել բժշկագիտու– թյան դոկտորի կոչման։ Միաժամանակ 1892-ին ստաժավորվել է Պաստյորի ման– րէաբանության ինստ–ում։ 1893-ին, վե– րադառնալով Կ․ Պոլիս, դարձել է Բերայի Ս․ Փրկիչ ազգ․ հիվանդանոցի տնօրեն, միաժամանակ աշխատել որպես Բերայի ազգ․ վարժարանի հոգաբարձու։ Տ–ի հասարակական գործունեությունը կապված է արևմտահայության կյանքի ամենաբարդ ժամանակահատվածի հետ։ Համիդյան բռնատիրության տարիներին հայրենասիրական գործունեության հա– մար բանտարկվել է (1896-ին, 1900-ին), 1905-ին տեղափոխվել է Կահիրե, աշխա– տել որպես բժիշկ։ Այստեղ ևս Տ․ ներգրավ– վել է մանկավարժ, և հասարակական գոր– ծունեության մեջ, մասնակցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հիմնադրմանը։ Օսմանյան սահ– մանադրության (1908) հռչակումից հետո վերադարձել է Կ․ Պոլիս, ընտրվել Օս– մանյան խորհրդարանի Սեբաստիայի երեսփոխան, զբաղվել հողային հարցի նախագծի մշակմամբ ևն։ Տ․ հասարակա– կան եռանդուն գործունեություն է ծավա– լել հատկապես Ազգ․ կենտր․ վարչությու– նում (որի Քաղ․ ժողովի անդամ էր 1910– 1912-ին) և Կ․ Պոլսի քաղաքապետարանում աշխատելու տարիներին (1912–13)։ 1914-ին ՀԲԸՄ մասնաճյուղեր բացելու նպատակով այցելել է Կովկաս։ 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալվել է Կ․ Պոլսում և գազանաբար սպանվել աքսորի ճանա– պարհին։ Տ․ խոշոր ավանդ ունի հայ իրականու– թյան մեջ գիտ․, հատկապես բնագիտ․ գիտելիքների տարածման գործում։ Ար– ժեքավոր է նրա «Բնական պատմություն» (հ․ 1, 1886) աշխատությունը, որը նաև դասագիրք էր ազգ․ վարժարանների հա– մար։ Առաջինը հայ իրականության մեջ անդրադարձել է սաղմնաբանության հար– ցերին («Մարդկային սաղմնախոսություն», 1900, «Մարդկային կազմախոսություն և բնախոսություն», 1910)։ «Մանրէաբանու– թյուն» (1898) աշխատության մեջ շարա– դրել է բնագիտության այդ բնագավառի դերը գիտ․ աշխարհայացքի ձևավորման համար և մերժել ինքնածին սերման կրո– նաիդեալիստական ըմբռնումը։ Տ․ զբաղ– վել է առողջապահական գիտելիքների տարածմամբ («Առողջապահությունն առտ– նին և ի պետս ազգային երկրորդական վարժարանաց», 1898), մշակել հայերեն բժշկ․ տերմիններ, կազմել ֆրանս․–հա– յերեն բժշկ․ բառարան (1900)։ Նա կարե– վորել է նաև սեռական դաստիարակու– թյունը («Ծննդական գործարանք», 2 հրտ․, բարեփոխված և լրց․, 1914)։ Տ․ յուրահա– տուկ տեղ ունի նաև գյուղատնտ․ գիտու– թյան գարգացման գործում (1909-ին ար– ժանացել է Ֆրանսիայի հանրապետու– թյան գյուղատնտեսության մինիստրու– թյան հողագործական ծառայության Աս– պետի Խաչի)։ Նա «Երկրագունտ» ու «Գի– տական շարժում» ամսագրերում հրատա– րակել և որոշ բարեփոխումներով վերա– հրատարակել է «Դարվինականություն» (1901) աշխատությունը, որտեղ պարզա– բանել է էվոսուցիոն ուսմունքի էությունը և մերժել կատաստրոֆների ու բազմա– պատիկ արարչագործության կրոնաիդեա– լիստական ուսմունքները։ 1892-ին Ֆրան– սիայի գիտ․ ընկերության նստաշրջանում կարդացած երեք դասախոսություններում («Տիեզերք և իր կազմությունը», 1902) անդրադարձել է տիեզերաբանության և տիեզերածնության հարցերին, տվել Տիե– զերքի և Երկրի առաջացման պրոցեսում նյութի և շարժման դերի մատերիալիստա– կան գնահատականը, նկարագրել երկըն– քի, տիեզերական մարմինների, բուս, և կենդ, աշխարհի առաջացումը։ 1904-ին Տ․ արժանացել է Ֆրանս, աստղագիտա– կան ընկերության պատվավոր անդամի կոչման։ «Հյուլեն» (1915) աշխատության մեջ անդրադարձել է ատոմիստական ուս– մունքին և արժեքավորել XIX դ․ վերջի բնագիտ․ հեղաշրջումը։ Y դ․ հայ պատմու– թյանը և գրերի գյուտին է նվիրված նրա «Ծագումն հայ տառից» (1895) երկը (Իզ– միրյան գրական մրցանակ)։ «Բանասեր» (Փարիզ) հանդեսում հրատարակել, հե– տագայում որոշ բարեփոխումներով, վե– րահրատարակել է պատմության, կրոնի և աթեիզմի հարցերին նվիրված բազմա– թիվ աշխատություններ («Ուրվագիծ պատ– մության հայոց ի սկզբանե մինչ ց’Արշա– կունի հարստություն», 2 հրտ․, 1908, «Հայոց հին կրոնները», 2 հրտ․, 1909, «Ուրվագիծ պատմության հայոց ի սկզբա– նե մինչ ց’ Աղեքսանդր Մակեդոնացի», 3 հրտ․, 1913), որոնք կրում են XVIII դ․ ֆրանս․ մատերիալիստների ազդեցու– թյունը։ Գրկ․ Տաղավար յան Հ․ Հ․, Ազգա– բանություն Սեբաստիո Չաարճյան գերդաս– տանի, [Բեյրութ], 1957։ Գաբրիելյան Ռ․, Ակնարկներ դարվինիզմի և բիոլոգիական մտքի պատմության հայ գրականության մեջ․ XIX–XX դդ․, Ե․, 1963։ О ганесян Л․ А․, История медицины в Армении, т․ 4, Е․, 1946․ Ա․ Քաւաշյան