Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դային: Արլ-ից ողողվում է Հնդկական օվկիանոսի ջրերով: Տարածությունը 945.1 հհզ. կմ2 է, բն.՝ 19,2 մլն (1981), մայրաքաղաքը և գլխ՞ նավահանգիստը՝ Դար էս (900 հզ. բն.):

Բաժանվում է 20 մարզի (մայրցամաքային) և 5 պրովինզիցային (կղզիներում), որոնք իրենց հերթին բաժանվում են 1 մարզի:

Պետական կարգը: Տ. պրեզինդետական հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ընդունվել է 1977-ին: Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է: Նա նաև զինված ուժերի գլխ. հրամանատարն է: Օրենսդիր իշխանությունը տնօրինում են պրեզիդենտն ու պառլամենտը՝ Ազգ.ասամբլեան: Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը (կաբինետ): 1980-ից ուժի մեջ է կղզիական մասի սահմանադրութունը, ըստ որի Զանզիբար ու Պեմբա կղզիները Տ-ի միացյալ հանրապետության կազմում ունեն ինքնավարություն: Կղզիական մասում օրենսդիր իշխանությունն իրականացնում են պրեզիսենտը և պառլամենտը՝ ներկայացուցիչների խորհուրդը: Պրեզինդետը միաժամանակ, գործադիր իշխանության ֆունկցիաներն իրականացնող. Զանգիբարի հեղափոխական խորհուրդի նախագահն է:

Բնությունը: Տ-ի մեծ մասը գտնվում է Արլ. Աֆրիկական սարահարթի (բարձրությունը՝ ավելի քան 1000 մ) սահմաններում: Արմ. և հվ-արմ. սահմանի երկայնքով ձգվում է Արլ. Աֆրիկական բեկվածքների գոտին: Սարահարթի արլ. եզրը ունի կտրտված սանդղաձև ռելիեֆ՝ Պարե (2464 մ). Ուսամբարա (2570 մ). Ուլուգուրու (2653 մ). և այլ լեռնազանգվածներով: Բեկվածքների գոտին բարձր սեյսմիկ շրջան է: Կան հանգած (Կիլիմանջարո, 5895 մ, Նգորոնգորո, Ռունգվե, 3175 մ) և գործաղ (Մերու,4567 մ) հրաբուխներ: Հնդկական օվկիանոսի ափը ծովային դարավանդներով դաշտավայր է՝ կըտրտված գետահովիտներով և եղրավորված կորալային խութերով: Տ-ի տերիտորիան համընկնում է Աֆրիկական պլատֆորմի արլ. մասի հետ, որի կառուցվածքներով մասնակցում են գլխավորապես մինչքեմբրիի գոյացումները, մերձափնյա դաշտավայրում՝ վերին պալեոզոյի մեզոզոյի և կայնոզոյի նստվածքները: Տ. հարուստ է օգտակար հանածոներով: Մեզեգոյում տեղի ունեցած քիմբեռլիտային մագմատիզմի հետ են կապված ալմաստի և ուսկու հանքավայրերը: Կան կերակրի աղի, քարածխի, երկաթի, անագի, վոլֆրամի, մագնեզյումի, գունավոր մետաղների, կորունդի և այլ թանկարժեք քարերի, ֆոսֆորիտների, ապատիտի, գրաֆիտի, շինանյությների հանքավայրերի հանքավայրեր, Զանգիբար Պեմբա կղզիմներում և մերձափնյա մասում՝ նավթի և գազի երևակումներ: Հանքավայրերը կենտրոնացած են երկրի հս-ում և հս-արմ-ում: Կլիման հասարակածային մուսսոնային է: Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը սարահարթի ներքին շրջաններում 20-22°C-ից 25-27°C է, ամենացուրտ ամսվանը (հուլիս կամ օգոստոս)՝ 12-15°C-ից 20-20°C: Լեռներում լավ արտահայտված է բարձունքային կլիմայական գոտիականությունը: Տարեկան տեղումները հս-արլ-ում և կենտը. շրջաններում 250-500մմ են, լեռնային շրջաններում հս-արմ-ում և կղզիներում՝ 1500-2000 մմ: Չորային սոզոնի տևողությունը 5-7 ամիս է: Գետերը կարճ են, սահանքավոր: Նշանավոր են Ռուֆիջի (նավարկելի է), Ռուվումա, Պանգանի գետերը: Մասամբ Տ-ին են պատկանում Վիկտորիա,Տագնատիկա, Նյասա (Մալավի), ամբողջությամբ՝ Ռուկվա, Էյասի, Նատրոն և Մանյարա լճերը: Հողաբուսական ծածկույթում տիրապետում են դարչնակարմրավուն, կարմրագորշ և հիդրմորոֆ հողերը՝ արևադարձային տերևաթափ նոսր անտառների, սավաննաների և աֆրիկական ենթալպլան ու սավաննաների և աֆրիկական ենթալպլան ու ալօլան մարգագետինների տարածմամբ: Օվկիանոսի ափին մանգրովային անտառներ են: Կենդանական աշխարհը հարուստ ու բազմազան է: Տարածված են փիղը, սև ռնգեղջյուրը, գետաձին, գոմեշը, այծքաղը, վագրաձին, ընձուղտը, առույծը, ընձառյուծը, վագրակատուն, բորենին, շնագայլը, կապիկներ, թռչունների շատ տեսակներ(հատկապես ջայլամը), ցեցե ճանճերը են: Հանդիպում են կոկորդիլոսներ, օձեր: Ստեղծվել են Գոմբե, Մերու