Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մ․ Տանկ բերը» (1945) և «Կրակե երկնակամարի միջով» (1945) բանաստեղծությունների ժողովածուները։ Հեղինակ է նաև «Որ– պեսզի իմանան» (1948, ՍՍՀՄ պետ․ մըր– ցանակ, 1948), «Քարի, երկաթի ե․ ոսկու վրա» (1951), «Կայծակի հետքը» (1957), «Հացն իմ հանապազօրյա» (1962), «Մի կում ջուր» (1964), «Օրացույցի թերթիկներ։ Օրագրային գրառումներ» (1970), «Եղիցի լույս» (1972) և այլ գրքերի։ Տ–ի պոեզիայի բնորոշ գծերն են ռոմանտիկական վեհ պաթոսի և աշխարհի կոնկրետ–զգայական ընկալման զուգորդումը, ինտելեկտուալ լայն մտահորիզոնը։ Տ–ի շատ բանաստեղ– ծություններ թարգմանվել են հայերեն։ ՍՍՀՄ VIII գումարման Գերագույն սո– վետի դեպուտատ։ Լենինյան մրցանակ (1978)։ ԲՍՍՀ ԳՄ վարչության առաջին քարտուղար (1966-ից)։ Պարգևատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխու– թյան և 4 այլ շքանշաններով։ ՏԱՆԿ (անգլ․ tank – հիմնական նշանա– կությունը՝ բաք, ցիստեռն), հզոր զենքով, ամբողջովին զրահապատ, բարձր անցու– նակության մարտական թրթուրավոր մե– քենա։ Հրամարտում Տ․ ունակ է արդյունա– վետորեն խոցելու զանազան նշանակե– տեր, ունի հուսալի զրահային և հատուկ պաշտպանություն, բարձր շարժունակու– թյուն։ Տ․ կարող է հաղթահարել արգելք– ներ և արգելափակոցներ։ Հիմնական մա– սերն են․ պտտվող աշտարակով զրահա– յին իրանը, զենքի համալիրը, դիտման, Սովետական Տ–54 միջին քաշի տանկ նշանառման և այլ հարմարանքներ, ուժա– յին տեղակայանքը, ուժային փոխանցու– մը՝ կառավարման հաղորդակներով, ըն– թացային մասը, էլեկտրասարքավորումը, կապի միջոցները, հակահրդեհային և հա– կաատոմային պաշտպանության սարքա– վորման համակարգերը ևն։ Տ–ի իրանը և աշտարակը պատրաստում են լեգիրված զրահային պողպատից։ Հիմնական զեն– քը թնդանոթն է, օժանդակը՝ գնդացիր– ները։ Տարբերում են թեթև, միջին և ծանր Տ–եր։ Թեթև Տ․ (մինչև 20 гл) հանդերձ– ված է 57–76 մմ տրամաչափի թնդանո– թով և 1–2 գնդացիրներով, զրահի հաս– տությունը՝ մինչև 45 մմ, առավելագույն արագությունը՝ 50–70 կւէ!ծ։ Միջին Տ․ (մինչև 40 ա) հանդերձված է 85–100 մմ տրամաչաՓի թնդանոթով և 1–2 գնդա– ցիրներով․ զրահի հաստությունը՝ 100 մմ և ավելի, առավելագույն արագությունը՝ 45-60 կմ/ժ։ Ծանր Տ․ (50–100 ա) հանդերձված է 120 г/г/ և ավելի տրամաչա– փի թնդանոթով և 1–2 գնդացիրներով, զրահի հաստությունը՝ 100 t/ /-jig ավել, առավելագույն արագությունը՝ 35–50 կմ/ժ։ ժամանակակից Տ․ (36–48 ա) նա– խատեսված է 3–4 մարդուց բաղկացած անձնակազմի համար, թնդանոթի տրա– մաչափը՝ 105–152 մմ, արագությունը՝ 41–64 կմքժ։ Որոշ տիպի Տ–եր սարքավոր– ված են ստորջրյա վարման համար նա– խատեսված հարմարանքով։ Առաջին անգամ Տ․ կիրառվել է անգլիա– կան բանակում, 1916-ին՝ առաջին համաշ– խարհային պատերազմի ժամանակ։ XX դ․ 60-ական թվականներից տարբեր երկըր– ներում սկսել են թողարկել մեկ հիմնա– կան տիպի Տ․, որը նախատեսված է զա– նազան մարտական խնդիրների լուծման համար։

ՏԱՆՁԱՎԵՐ, գյուղ ՀՍՍՀ Ղափանի շըր– ջանում, Քաշունի գետի հովտում, շրջկենտ– րոնից 18 կմ հս–արմ․։ Կաթնաանասնա– պահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կարտոֆիլի, կաղամբի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Տանձավեր Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադա– րան, բուժկայան։ Գյուղում և շրջակայ– քում պահպանվել են եկեղեցիներ (XVII դ․)* գյուղատեղի (Y–VI դդ․), ամրո– ցի ավերակներ (միջնադար)։

ՏԱՆՁԱՏԱՓ, գյուղ ՀՍՍՀ Գորիսի շրջա– նում, Տաթև գետի հովտում, շրջկենտրո– նից 19 կմ հվ–արմ․։ Միավորված է Տաթևի անասնապահական սովետական տնտե– սության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյու– ղից 2 կմ հս․ պահպանվել է վանք (XI– XIII դդ․), խաչքար (1884)։ Տանձատափ

ՏԱՆՁԵՆԻ (Pyrus), վարդազգիների ըն– տանիքի պտղատու ծառերի ցեղ։ Հայտնի է 60 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 30-ից ավելի, ՀՍՍՀ–ում՝ 20։ Մշակության մեջ կա մոտ 5000 սորա (ՍՍՀՄ–ում՝ 280)։ Կուլտուրա– կան սորտերը հիմնականում առաջացել են հետևյալ տեսակներից՝ Տ․ սովորա– կան կամ անտառային (P․ com– munis), որը վայրի վիճակում աճում է Եվրոպայում, Արմ․ և Միջին Ասիայում, Տ․ կովկասյան (P․ cavcasica), Տ․ ու ս ու ր ի ա կ ա ն (P․ ussuriensis), Տ․ չինական (P․ serotina), ձ յ ու ն ա– տանձենի (P․ nivalis)։ Տ–ու բարձրու– թյունը 15–20 մ է։ Սաղարթը՝ սեղմված Տանձենի․ 1․ ճյուղը ծաղիկնե– րով, 2․ ճյուղը պտղով, 3․ պտղի կտրվածքը բրգաձև, ուժեղ ճյուղավորված։ Արմատա– յին համակարգը՝ առանցքային, քիչ ճյու– ղավորված։ Տերևները՝ ձվաձև, մուգ կա– նաչ, փայլուն, հարթ, եզրերը՝մանր ատամ– նավոր։ Ծաղիկները երկսեռ են, խոշոր, սպիտակ, առէջքները՝ մանուշակագույն, ծաղկաբույլը՝ վահանիկ, մեկ ծաղկաբույ– լում՝ 5–15 ծաղիկ։Պտուղները՝ կլորավուն կամ տանձաձև, տարբեր չափսերի (50– 800 գ), դեղին կամ կանաչ, երբեմն՝ կար– մըրավուն երանգով։ Պտղամիսը՝ բարձրո– րակ, նուրբ, բուրավետ, զովացնող հա– ճելի համով։ Սերմերը մանր են։ Տ․ լու– սասեր է, հողերի նկատմամբ պահանջ– կոտ չի, միջակ ցրտադիմացկուն է։ Եր– կարակյաց է (ապրում է մինչև 200 տարի, ՀՍՍՀ–ում՝ 100–150 տարի)։ Տ–ու տարբեր սորտերն ուժեղ աճող պատվաստակալնե– րի վրա սկսում են պտղաբերել 5–6 տա– րեկանում (լրիվը՝ 20–25 տարեկանում), իսկ ցածրաճների վրա՝ 4–5 տարեկանում։ Ցուրաքանչյուր ծառի բերքատվությունը 30–300 կգ է, (առանձին դեպքերում՝ 1000 կգ)։ Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում (չորացրած, պա– հածոյացված, մուրաբա, կոմպոտ, զո– վացուցիչ խմիչքներ)։ Տարբեր սորտերի պտուղները միջին հաշվով պարունակում են (%-ներով)․ շաքարներ՝ 8–15, թթու– ներ՝ 0,1 –0,3, ազոտային նյութեր՝ 0,4* դաբաղանյութեր՝ 0,03, ինչպես նաև A, В և С խմբի վիտամիններ։ Տանձենու հայտնի բոլոր սորտերն ըստ հասունաց– ման և օգտագործման ժամկետների բա– ժանվում են 3 խմբի, ամառային, աշնա– նային և ձմեռային։ Տ․ հնագույն կուլտուրա է։ ՍՍՀՄ–ում զբաղեցնում է երկրորդ տեղը (խնձորե– նուց հետո) հնդավորների մեջ։ Մշակու– թյան գլխավոր շրջաններն են․ Ուկրաի– նա, Մոլդավիա, Հս․ Կովկաս, Անդրկով– կաս, Բելոռուսիա, Կենտր․ սևահողային գոտի։