Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՍՊԱՍԱԼԱՐ, սպայասալար (պահլ․ sph - զորք, հեծելազոր և salar - գլուխ), զինված ուժերի գլխավոր հրամանատարի անվանումը միջնադարյան Հայաստանում (տես Ամիրսպասալար)։

ՍՊԱՍԱՐԿՈՒ ԲԱՌԵՐ, նյութական (առարկայի, հատկանիշի) իմաստ չունեցող բառեր, որոնք արտահայտում են քերականական (առավելապես շարահյուսական) հարաբերություններ։ Սպասարկու բառերն առաջանում են նյութական իմաստ ունեցող բառերից, երբ սրանք աստիճանաբար կորցնում են նյութական իմաստը, և հարաբերության իմաստը դառնում է առաջնային, հաճախ՝ միակը։ Իրենց իմաստային ու կիրառական յուրահատկության պատճառով Սպասարկու բառերը նախադասության անդամ չեն լինում։ Սպասարկու բառեր են կապերը, շաղկապները, բառ-մասնիկները, օժանդակ բայերը, անկախ գործածություն ունեցող հոդերը։ Սպասարկու բառերի առանձին տեսակներ ունեն նաև իմաստաքերականական յուրահատկություններ։ Կապերն արտահայտում են բառերի ստորադասական հարաբերություններ (պայքարել հանուն առաջադիմության), շաղկապները՝ բառերի, բարդ նախադասության բաղադրիչների, ինչպես և ինքնուրույն նախադասությունների հարաբերություններ։ Սպասարկու բառեր կա՛մ նյութական իմաստ ունեցող բառի հետ միասին հանդես են գալիս որպես քերականական վերլուծական միավորի բաղադրիչ (կապ, օժանդակ բայ, հոդ), կա՛մ առհասարակ չեն մտնում նախադասության անդամի կազմի մեջ (շաղկապ)։ Սպասարկու բառերը գերազանցապես ունեն գործածության մեծ հաճախականություն և խոշոր դեր են կատարում նախադասության կառուցվածքի մեջ։ Նախադասության ձևավորման գործում առանձնապես մեծ է օժանդակ բայերի դերը [եմ, ես, է, դառնալ (վարպետ դառնալ՝ վարպետանալ), տալ (վազել տալ՝ վազեցնել)]։ Բայական համակարգում Սպասարկու բառերը կարելի է համարել անջատ հանդես եկող եղանակիչները (պիտի, որը բարբառներում ունի իր տարբերակները՝ տի, պտի ևն)։ Սպասարկու բառեր առանձնապես մեծ դեր ունեն վերլուծական կառուցվածքի լեզուներում և համեմատաբար փոքր դեր՝ թեքական լեզուներում։

Գրկ․ Աբրահամյան Ս․ Գ․, Չթեքվող խոսքի մասերը և նրանց բառական ու քերականական հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերենում, Ե․, 1965։ Ջահուկյան Գ․ Բ․, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Ե․, 1974։ Աղայան Է․ Բ․, Լեզվաբանության ներածություն, Ե․, 1967։

Ս․ Աբրահամյան

ՍՊԱՍՈԿՈՒԿՈՑԿԻ Սերգեյ Իվանովիչ (1870-1943), սովետական վիրաբույժ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1942)։ 1893-ին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ Եղել է Սմոլենսկի (1898-ից), Սարատովի (1909-ից) հիվանդանոցների վիրաբուժական բաժանմունքների, 1912-ից՝ Սարատովի համալսարանի բժշկ․ ֆակ-ի վիրաբուժական կլինիկայի, 1926-ից՝ Մոսկվայի Ն․ Ի․ Պիրոգովի անվ․ 2-րդ բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի վարիչ։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են ստամոքս-աղիքային և թոքային վիրաբուժության, արյան փոխներարկման հարցերին։ Առաջարկել է վնասվածքային և վիրահատական շոկի բուժման, ստամոքսի քաղցկեղի և խոցային հիվանդության դեպքում (վիրահատական շոկի կանխարգելման նպատակով) բարակ աղիքի մեջ զոնդի միջոցով սննդային խառնուրդների ներմուծման մեթոդներ, գանգի հրազենային վիրավորումների ժամանակ՝ խուլ կար, վիրահատությունուից առաջ վիրաբույժի ձեռքերի մշակման յուրահատաուկ եղանակ ևն։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1942)։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշների շքանշաններով։

Երկ․ Актиномикоз лёгких М., 1941։ Труды. т. 1-2, М., 1948.

ՍՊԱՍՔ, ս պ ա ս, եկեղեցական արարողությունների ժամանակ գործածվող առարկաներ (սկիհ, ժամանոց, մյուռոնաման, խաչ, ավետարան ևն)։ Լայն առումով Ս-ի մեջ մտնում են նաև եկեղեցականների զգեստները և պատարագին մատուցվող նշխարը։

Աշխարհիկ իմաստով սպասք են համարվում ճաշի, թեյի պարագաները (ափսեներ, բաժակներ, գդալներ, դանակներ, պատառաքաղներ ևն)։

ՍՊԱՐԱՊԵՏ, սպահապետ, սպայապետ, ասպահապետ, ասպարապետ (պահլ․ spah-զորք, հեծելազոր և pat-պետ, գլխավոր), սպարապետության գործակալի՝ զինված ուժերի գլխ․ հրամանատարի անվանումը հին և միջնադարյան Հայաստանում։ Անմիջաբար ենթարկվել է թագավորին և գործել նրա հրամանով։ Ղեկավարել է ինչպես արքունի զորաբանակը, այնպես էլ իշխանական (նախարարական) զորամասերը։ Կիլիկյան Հայաստանում Ս․ կոչվել է նաև գունդստաբլ։

ՍՊԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ․ զինված ուժերը կառավարող արքունի գործակալություն հին և միջնադարյան Հայաստանում։ Գործակալը՝ գլխ․ հրամանատարը, կոչվել է սպարապետ։ IV-V դդ․ Ս․ ժառանգաբար վարել են Մամիկոնյանները։ Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո Ս․ պահպանել է իր իրավունքները և զգալի դեր խաղացել Մարզպանական Հայաստանի կառավարման գործերում։ Հայկ․ ռազմ․ ուժերը կենտրոնացնելով իր ձեռքում՝ Ս․ պայքարել է երկրի ինքնուրույնության համար, գլխավորել Սասանյան Պարսկաստանի դեմ բռնկված հայ ազատագր․ շարժումները (450-451, 481-484 ևն)։ IX-XI դդ․ Ս․ վարել են Բագարատունիների, ապա՝ Պահլավունիների ներկայացուցիչները։ Կիլիկյան Հայաստանում Ս․ հիմնականում վարել են Ռուբինյանների և Հեթումյանների ներկայացուցիչները, սակայն այն չի եղել այդ տների մենաշնորհը։ Ս․ հանձնվել է նաև զինվ․ գործում աչքի ընկած այլ ավատատեր բերդատերերի։

ՍՊԱՐԿԵՐՏ, Սպարգետ, գավառ Արմ․ Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում, Վանա լճից հվ․։ Ընդգրկում էր կեցան գետի ձախափնյա հովիտները։ Բաժանվում էր Վերին, Ստորին և Նզար գավառակների։ Ս․ հս-ից սահմանակից էր Ստորին Կարկառին (Աղաքիս) և Շենաձորին, արլ-ից՝ Մոկսին, հվ-ից՝ Մամոտանքին ու Բարվարին, արմ-ից՝ Խիզանին։ Կլիման բարեխառն է, տեղանքը՝ լեռնային և անտառապատ։

Ենթադրվում է, որ Սպարկերտը համապատասխանում է Մեծ Հայքի Մոկաց «աշխարհի» Իշոց գավառին։ «Սըպատկերտ» ձևով առաջին անգամ հանդիպում է XIV դ․ մի հիշատակարանում։ Անվանումն առաջացել է հավանաբար Ծպատ տեղանունից և «կերտ» ածանցից: 1555-ի Ամասիայի պայմանագրով Ս. անցել է Օսմանյան կայրությանը և մինչև XIX դ. կեսը եղել Վանի փաշայության գավառներից՝ երբեմն ենթարկվելով Բաղեշի խանին: 1850-1870-ական թթ. մտել է Մոկս, այնուհետև՝ Շիրվան գավառի (Բիթլիսի վիլայեթ) մեջ: 1880-ական թթ. սկզբին առանձին գավառ էր (կոչվում էր Աղաքիս) Բիթլիսի վիլայեթում: Հետագայում Սպարկերտը, որպես նահիե (գյուղախումբ), միացվեց Խիզանին: Աղթամարի կաթողիկոսության թեմերից էր:

XIII-XIV դդ. Սպարկերտում թեև հաստատվել են քրդեր, բայց հայերը միշտ կազմել են գավառի բնակչության ճնշող մեծամասնությունը: Անգամ պահպանվում էին քրդաբնակ շատ գյուղերի հայկ. անունները (Օձ կամ Օձում, Նորս, Հանդ, Կապարս, Եղվեճին ևն): 1877-78-ին շեյխ Ջալալեդդինի, 1895-ին՝ համիդիեական հրոսակները կոտորեցին Ս-ի հազարավոր հայերի, իսկ շատերը գաղթեցին: XX դ. սկզբին գավառի հայ բնակիչների թիվը հասնում էր 3,5-4 հզ.-ի (500-530 տուն): Զբաղվում էին հիմնականում անասնապահությամբ և շալագործությամբ, մասամբ՝ այգեգործությամբ: Ս-ի նշանավոր հայկ. գյուղերից էին Բաստը, Վերին Հյուրուքը, Կոտենցը, Ճպժվանը, Բազենցը: ԳԱվառում կար չորս վանք՝ Սորվա կամ Նզարի, Բազենից կամ Բազմենից Ս. Աստվածածին, Գեղիսի Ս. Կիրակոս և Շիրնից Ս. Գևորգ: 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Սպարկերտի հայերըապաստանեցին Արլ. Հայաստանում:

Սպարկերտի հայաբնակ գյուղերի ցանկը (1915-ի դրությամբ):

Առնջիկ, Արեգին (Հարքին), Բադրանց (Պատրանց), Բազենց, Բաստ, Բերդակ, Գեղիս (Կեղես), Դալարս, Դաշտ, Թաղ, Լվար, Խլենց, Խութ, Կոտենց վերի, Կռան, Հյուրուք վարի, Հյուրուք վերի, Հողանդ, Հուսպ, Ձմեն (Մատաձմեն), Ճաժվան, Մատ, Ներբան, Շիրնից, Սորի, Ստամբող (Ստամբողանց), Սուզանց, Սևքար, Տանձիս, Տոսու, Տվաղուս:

Գրկ. Ա-Դո, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները, Ե., 1912: Նաթանյան Պ., Արտոսր Հայաստանի կամ տեղեկագիր Բալուա, Քարբերդու, Չարսանճագի, Ճապաղ ջուրի և Երզնկայու, ԿՊ, 1883: Колюбакин А. М., Материалы для военностатистического обозрения Азиатской Турции, т. 8, ч. 2, Тифлис, 1890.

Գ. Բադալյան

ՍՊԱՐՏԱ, Սպարտե (՚՚՚՚՚՚), Լակեդեմոն (՚՚՚՚՚՚՚՚), սկզբում հին հուն. քաղաք-պետություն (պոլիս) Պելոպոնեսում, Եվրոտաս գետի հովտում (Լակոնիկա), մ.թ.ա. VI-Iդդ.՝ պետություն Պելոպոնեսի հվ. մասում: Ըստ «Իլիական»-ի, Ս. Լակոնիկա մարզի աքայական (տես Աքայացիներ) 12