բալետը), գրականության (Ռ․ Զովանյոլիի «Սպարտակ» պատմավեպը) մեջ։ Գրկ․ Լենին Վ․Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 39, էջ 94–95 -․Мишулин А․ В․, Спартаковское восстание, М․, 1936; Моту с А․ А․, О датировке начала восстания Спартака, «Вестник древней истории», 1957, № 3; Горсков В․, Военное искусство Спартака, «Военно-исторический журнал», 1972, № 8․
«ՍՊԱՐՏԱԿ», կոմունիստական երիտասարդական կազմակերպություններ Անդրկովկասում, այդ թվում՝ Հայաստանում, 1917–1919-ին ստեղծված և գործած առաջին բանվորագյուղացիական ու սովորող երիտասարդության հեղափոխական կազմակերպությունները։ Կոչվել են Հին Հռոմի ստրուկների ապստամբության առաջնորդ ացւսրւոակքւ անունով՝ ի նշան շահագործողական կարգերի դեմ իրենց հեղափոխական ընդվզման։ Այդ կազմակերպություններից առաջինը ձևավորվել է 1917-ի սեպտեմբերին, Թիֆլիսի Հավլաբար թաղամասի Ձմեռային ակումբում կայացած երիտասարդական ժողովում։ Կագմակերպության լրիվ անվանումն էր՝ Թիֆլիսի երիտասարդ սոցիալիստինտերնա-ցիոնալիստների «Սպարտակ» կազմակերպություն։ Այն փաստորեն Վրաստանի կոմերիտմիության առաջին բջիջն էր։ 1917-ի նոյեմբերին նույնանուն կազմակերպություն է ստեղծվել Նաձալադևիում, ավելի ուշ նաև Վրաստանի այլ վայրերում։ Նրանց ստեղծման և աշխատանքների ղեկավարման գործում աչքի ընկնող դեր են խաղացել երիտասարդ կոմունիստներ Ս․ Վարդանյանը (Ռոզին), Բ․ Զնելաձեն և ուրիշներ։ 1919-ի մարտին ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային և Թիֆլիսի կոմիտեների նախաձեռնությամբ Թիֆլիսում կայացած «Սպարտակ» կազմակերպությունների կոնֆերանսում ՌԿԵՍ օրինակով նրանք ձևավորվում են որպես ՌԿ(բ)Կ ղեկավարությամբ գործող միատարր, միասնական, կոմունիստական երիտասարդական միություններ։ Որոշվում է Երիտասարդ սոցիալիստ–ինտերնացիոնալիստների «Սպարտակ» կազմակերպությունները այսուհետև անվանել «Երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպություններ»։ Վերջիններս ընդունում են ՌԿԵՍ ծրագրային դրույթները և կանոնադրությունը, հանդես գալիս որպես նրա անդրկովկասյան կազմակերպություններ։ Հայաստան ու մ «Սպարտակ»-ի առաջին կազմակերպությունը ստեղծվել է 1919-ի ապրիլին՝ Երևանում։ Քաղաքի հեղափոխական երիտասարդական կազմակերպության՝ Սարքսիստական աշակերտական միության ժողովը որոշում է վերանվանվել Երևանի երիտասարդ սոցիալիստ–ինտերնացիոնալիստների «Սպարտակ» միություն։ Նույն թվականի մայիսին նրանք ընդունում են Երևանի երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպություն անունը։ 1919-ի ամռանը Հայաստանում ստեղծված կոմերիտական կազմակերպություններից «Սպարտակ» անվանումը կրել են նաև Դիլիջանի ու Նոր Բայազետի կազմակերպությունները։ Երևանի երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպության հիմնադիր անդամներից էին Ղ․ Ղուկասյանը, Ա․ Բուդաղյանը, Ա․ խանջյանը, Վ, Ծովյանը, Պ․ Թորոսյանը, Հ․ Վարդանյանը, Ա․ Բուդումյանը, Ս․ Ենգիբարյանը, Ս, Ղազարյանը, Ե․ Չուբարը, Հ․ Պողոսյանը, Ա․ Սուրադյանը, Ս․ Սողոմոնյանը, Ա․ Ղարաօղլանյանը, Գ․ Սելիք–Օհանջանյանը, Ա․ Բադալյանը, Լ․ Արիսյանը, Ն․ Ահարոնյանը, Ա․ Արգրումցյանը, Հ․ Աղաջանյանը և ուրիշներ։ 1919-ի մայիսի 1-ին լույս է տեսնում կազմակերպության <ացարաակ> թերթը (լույս է տեսել 1 համար)։ Նոր Բայազետի «Սպարտակ»-ի հիմնադիր անդամներից էին Պ․ Պետրոսյանը, Ա․ Բատիկյանը, Փ․ Սիքայելյանը և ուրիշներ։ Դիլիջանի «Սպարտակ»-ի հիմնադիր անդամներից էին Դ․ Իշխանյանը, Գ․ Սանթաշյանը, Ս․ Համբարձումյանը, Ա․ Աբրահամյանը, Հ․ Դավթյանը և ուրիշներ։ Կազմակերպությունների անդամներին ընդունված էր անվանել սպարտակյաններ։ Նրանք կոմունիստական կուսակցական կազմակերպությունների ակտիվ օգնականներն էին երկրամասում սովետական իշխանության հաստատման համար մղվող պայքարում։ Տիրապետող բուրժ․ կարգերի և երկրում հաստատված օտարերկրյա գաղութարարների դեմ սպարտակյանները տպագրել և տարածել են թռուցիկներ, կազմակերպել բողոքի ցույցեր։ 1919-ի սեպտ․ 22-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի ղեկավարությամբ Բաքվում կայացած Անդրկովկասի բանվորագյուղացիական երիտասարդական միությունների առաջին միացյալ կոնֆերանսը, թեև Անդրկովկասում դեռևս սովետական իշխանություն չէր հաստատված, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի բանվորագյուղացիական երիտասարդական կազմակերպությունները հայտարարում է որպես ՌԿԵՍ բաղկացուցիչ մաս և որոշում, որ այսուհետև նրանք պետք է համարվեն ՌԿԵՍ Անդրկովկասյան կազմակերպություններ (տես նաև Հայաստանի Լենինյան Կոմունիստական Երիտասարդական Միություն)։ Գրկ․ Կարապետյան Տ․ Ն․, Հայաստանի կոմերիտմիության ծնունդը, Ե․, 1956։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության պատմություն, բարեվւոխ․ և լրց․ հրտ․, Ե․, 1981։ Հ․ Կարապետյան
«ՍՊԱՐՏԱԿ», համամիութենական կամավոր մարզական ընկերություն (ԿՍԸ) ՍՍՀՍ–ում։ Հիմնադրվել է 1935-ին, 1960-ից՝ արհմիությունների ԿՍԸ։ Կազմակերպում է 11 ճյուղային արհմիությունների ֆիզկուլտ–մասսայական և մարզական աշխատանքները։ 1930–50-ական թթ․ սովետական սպորտի զարգացման պատմու–թյունը կապված է «Ս․»-ի մարզիկներ Ցան Սպարրեի և Ս․ Համբարձում յանի (ծանրամարտ), Ն․ Կորոլյովի և Ն․ Շտեյնի (բռնցքամարտ), Ս․ և Դ․ Զնամենսկի եղբայրների (թեթև աթլետիկա), Ալ․, Անդ․, և Ն․ Ստարոստին եղբայրների (ֆուտբոլ) և ուրիշների անվան հետ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից 19 սպարտակցիներ արժանացել են Սովետական Սիության հերոսի կոչման։ Սպարտակցիները նշանակալի ավանդ ունեն 1950– 1970-ական թթ․ սովետական սպորտի ձեռք բերած նվաճումներում։ Այդ տարիներին անցկացված օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում չեմպիոններ և մրցանակակիրներ են դարձել Պ․ Բոլոտնիկովը, Վ․ Դոլուբնիչին, Ն․ Չիժովան (թեթև աթլետիկա), Ա․ Ազարյանը, Հ․ Շահինյանը (սպորտային մարմնամարզություն), Տ․ Պետրոսյանը (շախմատ), Բ․ Լագուտինը (բռնցքամարտ), Ն․ Սիմոնյանը, Ի․ Նետտոն, Ս․ Սալնիկովը (ֆուտբոլ), Բ․ Սայորովը, Վ․ Ստարշինովը, Ա․ Ցակուշևը (հոկեյ), Ա․ Բելովը (բասկետբոլ) և այլք։ 73 սպարտակցիներ ՍՍՀՍ հավաքականի կազմում 1980-ի Սոսկովյան օլիմպիադայում նվաճել են 31 ոսկե, 11 արծաթե և 26 բրոնզե մեդալ։ 1980-ին «Ս․» ԿՍԸ միավորում էր ավելի քան 28 հզ․ ֆիզկուլտուրային կոլեկտիվ (շուրջ 12 մլն անդամ)։ «Ս․»-ի համակարգում գործել է 250 ստադիոն, 94 լողավազան, 1900 մարզադահլիճ, 1370 ֆուտբոլի դաշտ, 420 մանկապատանեկան մարզադպրոց, 385 մարզական ճամբար։ «Սպարտակ» (Սոսկվա) ֆուտբոլային թիմը ՍՍՀՍ 10-ակի չեմպիոն և 9-ակի գավաթակիր է, ուժեղագույն կոլեկտիվներից են ձեռքի գնդակի (Կիև), հոկեյի (Սոսկվա), բասկետբոլի (Լենինգրադ) «Սպարտակ» թիմերը։ «Ս․» պարգևատրվել է Լենինի շքանշանով (1937)։ Հայաստանում մարզական ընկերությունը ստեղծվել է 1935-ին։ Հանրապետության մարզիկներից ընկերության անդամ են Դ․ Բաղդասարյանը, Ա․ Հայրապետյանը (ըմբշամարտ), Գ․ Վարդանյանը, Ֆ․ Փիլոյանը, Ա․ Զաքարյանը (սեղանի թենիս), Օ․ Սիրգոյանը (ծանրամարտ), Ռ․ Վահանյանը (շախմատ)։ 1982-ին ընկերության անդամ էին 113 հզ․ մարդ, 8 հայ սպարտակցիներ արժանացել են ՍՍՀՍ սպորտի վաստակավոր վարպետի, 6-ը՝ ՍՍՀՍ սպորտի վաստակավոր մարզչի, 64-ը՝ ՀՍՍՀ վաստակավոր մարզչի կոչման։ Գործել է «Ս․»-ի 463 ֆիզկուլտուրային կոլեկտիվ, 6 մարզադպրոց։ «Ս․»-ի հավաքականը բազմիցս հաղթել է հանրապետական սպարտակիադաներում։ Ռ․ Եղշաայան
«ՍՊԱՐՏԱԿ», լրագիր։ Երևանի երիտասարդ սոցիալիստ–ինտերնացիոնալիստների «Սպարտակ» միության օրգան։ Հայաստանի հեղափոխական երիտասարդության բոլշևիկյան առաջին հրատարակությունը։ Լույս է տեսել մեկ համար՝ 1919-ի մայիսի 1-ին։ Խմբագրական կոլեգիա՝ Ղ․ Ղուկասյան, Ա․ Խոսնջյան, Վ․ Խսերանյան (Ծովյան)։ Տպագրել է «Սպարտակ» միության ծրագրի նախաբանը, մատնանշել պրոլետարիատի առաջատար դերը աշխատավորության տնտ․ և քաղ․ պայքարում, երիտասարդությանը կոչ արել պատրաստ լինել համալրելու մարտնչող պրոլետարիատի շարքերը։ Նյութեր է զետեղել մայիսմեկյան տոնի առթիվ, պարզաբանել սոցիալիստ․ երիտասարդության խնդիրները։ Թերթի երրորդ էջը նըվիրված է Բաքվի 26 կոմիսարներին, որոնց հերոսական կյանքը մատնանշվել է որպես պայքարի օրինակ երիտասարդության համար։ Թերթի հրատարակումը դադարեցվել է դաշնակցական կառավարության ցուցումով։
«ՍՊԱՐՏԱԿ Ս՚ԻՈհԹՅՈհՆ» («Spartakusbund»), գերմանական ձախ