Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դասավորված սպեկտրային գծերի առանձին ընդհատուն խմբերից (շերտերից, տես Շերտավոր սպեկտր) և հոծ (անընդհատ), որոնք համապատասխանում են բավական լայն տիրույթ ընդգրկոդ բոլոր հաճախականությունների լույսի ճառագայթմանը կամ կլանմանը։ Օպտիկական Ս–ները, որոնց ուսումնասիրությամբ զբաղվում է սպեկտրոսկոպիան, դիտվում և գրանցվում են սպեկտրային սարքերի օգնությամբ։ Միջուկային ֆիզիկայում օգտագործ– վում են զանգվածների, իմպուլսների, էներգիաների, արագությունների Ս․ հասկացությունները։ Տես նան Մուեկուչային սպեկտրներ, Սպեկտրներ ատոմային, Սպեկտրներ ռենտգենյան, Սպեկտրային վերչուծություն։

ՍՊԵԿՏՐԱԼՈՒՍԱՉԱՓ (< սպեկտր և Լուսաչափ), տես Սպեկտրային սարքեր։ ՍՊԵԿՏՐԱԼՈՒՍԱՉԱՓԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ քիմիայում, լուծույթներում, միներալներում և այլ նմուշներում խառնուրդների քանակական պարունակությունը որոշող եղանակների համալիր։ Քանակական վերլուծության ֆիզիկաքիմ․ եղանակ Է։ Կոնցենտրացիան որոշվում է լուծույթի օպտիկական խտությունը (D) կամ լյումինեսցենցիայի (ֆլյուորեսցենցիա, ֆոսֆորեսցենցիա) պայծառությունը չափելով։ Կլանման Ս․ վ․ հիմնված է Բուգեր–Լամբերտ–Բերի օրենքի վրա, որտեղից բխում է c=D/el (c-ն կոնցենտրացիան Է, £–ը՝ կլանման մոլային գործակիցը, 1-ը՝ կլանող լուծույթի շերտի հաստությունը)։ Եթե որոշվող բաղադրիչը գունավորված չէ, ապա նախօրոք փոխարկում են որևէ այլ՝ գունավոր միացության (հաճախ օգտագործում են ներկանյութեր)։ Ս․ վ․ իրականացնում են ֆոտոկոլորիմետրերի, սպեկտրալուսաչափերի, ֆլյուորիմետրերի և այլ սարքերով։

ՍՊԵԿՏՐՍ ԼՈՒՍԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, օպտիկական չափողական տեխնիկայի և ֆիզիկայի բաժին։ Ներառնում էսպեկտրա–չափությունը, սպեկտրոսկոպիան, Լուսաչափությունը և չափագիտությունը։ Ս–յան եղանակներով որոշում են լույսի էներգիայի քանակական կախումը ալիքի երկարությունից, ստանում առաքված, կլանված, անդրադարձված կւսմ ցրված լույսի սպեկտրը։ Ս․ մշակում է առաքման (նաե լյումինեսցենցիայի), կլանման և անդրադարձման սպեկտրային գործակիցների (նյութերը, միջավայրերը, մակերևույթները և լուսային առաքիչները բնորոշող կարեոր մեծությունները) որոշման եղանակներն ու սարքերը։ Տարբերում են ինֆրակարմիր (ԻԿ), ուլտրամանուշակագույն (ՈԻՖ) և տեսանելի Ս․։ Ս․ կիրառվում է գիտության և տեխնիկայի ամենատարբեր բնագավառներում (տես նաե Սպեկտրային սարքեր)։

Ա․Մուշեղրսն

ՍՊԵԿՏՐԱՅԻՆ ԳԾԵՐ, տես Սպեկտրներ ատոմային, Սպեկտրային գծերի Լայնություն։

ՍՊԵԿՏՐԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԼԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ատոմների կամ մոլեկուլների ճառագայթման (կլանման) մեներանգությունը բնութագրող մեծություն։ Սպեկտրային գծերն անվերջ նեղ չեն, այլ ունեն որոշակի վերջավոր լայնություն։ Որպես Ս․ գ․ լ․ սովորաբար ընդունվում է գծի կենտրոնի շուրջը գտնվող հաճախականությունների այն Дсо միջակայքը, որի եզրերում ճառագայթման (կլանման) I(co) ինտենսիվությունը 2 անգամ փոքր է կենտրոնի ինտենսիվությունից։ Ատոմների գրգռված մակարդակների կյանքի տևողությունը վերջավոր է, այդ պատճառով գրգռված մակարդակն ունի էներգիական որոշակի լայնություն, որով և հիմնականում պայմանավորված է Ս․ գ․ լ․։ Ատոմների գրգռված մակարդակների կյանքի վերջավոր տևողությամբ պայմանավորված լայնությունը կոչվում է գծի բնական լայնություն։ Սպեկտրային գծի ձևը որոշվում է I(co)dco = I0 բանաձե– 0 2Л (CO-W0)2 + Y2/4 վով, որտեղ 10-ն ինտենսիվությունն է գծի կենտրոնում՝ սեփական ա0 հաճախականության դեպքում, 7՜և գծի բնական լայնությունն է։ Չափումները ցույց են տվել, որ Ս․ գ․ լ․ շատ ավելի մեծ է բնական լայնությունից։ Գազերում սպեկտրային գծերը լայնանում են ատոմների փոխադարձ բախումների և Դոպլերի էֆեկտի հետևանքով, հեղուկներում և պինդ մարմիններում՝ ատոմների փոխազդեցության և բյուրեղային ցանցի անհամասեռության հետևանքով։

Ռ․ Մովսեսյան

ՍՊԵԿՏՐԱՅԻՆ ԹԵՐՄԵՐ (անգլ․ term, < լատ․ terminus – սահման, եզր), տես Սպեկտրներ ատոմային։ ՍՊԵԿՏՐԱՅԻՆ ՍԱՐՔԵՐ օպտիկայում, օպտիկական տիրույթի (10~3– 103 մկմ) էլեկտրամագնիսական ճառա– գայթումը ըստ ալիքի երկարության (կամ հաճախականության) տարրալուծելու օպտիկական սարքեր, որոնք հնարավորություն են տալիս նյութի առաքած, կլանած անդրադարձրած կամ ցրած լույսի սպեկտրային բաղադրությունը հետազոտելով՝ գաղափար կազմել նյութի կառուցվածքի և հատկությունների մասին (տես Սպեկտր, Սպեկտրային վերլուծություն)։ Ս․ ս․ օգտագործվում են նաև ալիքի որոշակի երկարության (նեղ շերտի) մեներանգ ճառագայթում ստանալու համար։ Գոյություն ունեն բազմաթիվ Ս․ ս․, որոնք կարելի է դասակարգել ըստ միաժամանակ գրանցվող սպեկտրային տիրույթների (կանալների) թվի և ըստ սպեկտրային տիրույթի տարրալուծման ֆիզիկական մեթոդի։ Առաջին խմբին են պատկանում միականալ և բազմականալ Ս․ ս․, երկրորդ խմբին՝ ընտրողական զտման («դասական» մեթոդներ) և ընտրողական մոդուլման («նոր» մեթոդներ) մեթոդներով աշխատող Ս․ ս․ (տես աղյուսակը)։ Ամենատարածված և հին Ս․ ս․ / և 2 դասի սարքերն են, որոնցում օգտագործվում է սպեկտրի տարածական տարրալուծման մեթոդը (ընտրողական զտում)։ Այսպիսի Ս․ ս–ի հիմնական մասը դիսպերսող տար– րըն է (պրիզմա, դիֆրակցիոն ցանց, Ֆաբրի–Պերոյի ինտերֆերոմետր ևն)։ Դիսպերսող տարրը կոլիմատորից (Տ ճեղք և Օ2 օբյեկտիվ) եկող զուգահեռ ճառագայթների փունջը տարրալուծում է ըստ ալիքի երկարության, իսկ 02 օբյեկտիվը P կիզակետային հարթությունում ստեղծում է Տ ճեղքի պատկերը՝ ալիքի տարբեր երկարություններին համապատասխան։ Որոշ Ս․ ս–ում առանձին օպտիկական տարրեր կարող են չլինել։ Օրինակ, այն Ս․ ս–ում, որտեղ դիսպերսող տարրը գոգավոր դիֆրակցիոն ցանցն է, Օւ և Օշ օբյեկտիվները բացակայում են, որովհետև դրանց դերը կատարում է գոգավոր ցանցը։ Որոշ սարքերում կարող է բացակայել կոլիմատորի ճեղքը (անճեղք սպեկտրոգրաֆներ)։ Միականալ Ս․ ս–ի կիզակետային հարթությունում ստացված ամբողջ սպեկտրից առանձնացվում է որոշակի 8Ճ սպեկտրային տիրույթ։ Մոնոքրոսատորներում դա իրականացվում է կիզակետային հարթությունում ելքի մի ճեղք տեղավորելով։ Առանձնացված սպեկտրային տիրույթի սահուն փոփոխումն իրականացվում է դիսպերսող տարրի պտույտով։ Պարզագույն մոնոքրոմատորներում դիսպերսող տարրը փոխարինվում է թողարկման նեղ շերտ ունեցող լուսազտիչով կամ պտտվող սեպաձև լուսազտիչով։ Մոնոքրոմատորների հիման վրա են կառուցված սպեկտրոմետրերը և սպեկտրալուսաչափները։ Սպեկտրոմետրերը հիմնականում միաճառագայթ սարքեր են և օգտագործվում են կլանման