Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ջ–մամբ։ Տեղային Տ․ ջ–ման դեպքում ջրտաքացուցիչները տեղակայվում են ան– միջականորեն ջրի սպառման վայրերում (լոգնոցներ, ցնցուղներ, լվացարաններ, արտադրական ագրեգատներ) և տաքաց– վում այրվող վառելիքով կամ էլեկտրա– էներգիայով։

ՏԱՀԱՐՑՈհՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, հ П մ П J П- թերմ, կայունաջերմ կենդա– նիներ, մարմնի հաստատուն, շրջա– սի ատող միջավայրի ջերմաստիճանից հա– մարյա անկախ ջերմաստիճան ունեցող կենդանիներ։ Տ․ կ․ են թռչունները և կաթ– նասունները։ Տ․ կ–ի բնորոշ առանձնա– հատկությունն է ջերմակարգավորման քիմ․ (ջերմարտադրության կարգավորու– մը օրգանիզմում) և ֆիզիկ, (ջերմության հաղորդումը արտաքին միջավայր) մե– խանիզմների առկայությունը։ Տես նաե Սառնարյուն կենդանիներ։

ՏԱՔԴԵՂ (Capsicum), պղպեղ, մոր– մազգիների ընտանիքի բույս։ Բազմամյա կիսաթուփ է։ Մշակության մեջ՝ միամյա բանջարային բույս։ Ցողունի բարձրու– թյունը 30–130 սմ է։ Գերակշռում են կանգուն ձեերը, կան նաև կիսականգուն ձևեր։ Տերևները պարզ են, երկար կամ կարճ կոթունավոր, մեկական կամ հա– վաքված վարդակում, կանաչից մինչև ձի– թապտղա–սևականաչ գույնի։ Ծաղիկները խոշոր են, մեկական կամ փնջերով։ Պսա– կը՝ սպիտակ կամ կանաչավուն։ Պտուղը կեղծ սնամեջ հատապտուղ է, բազմասերմ, կարմիր, նարնջագույն, դեղին կամ դարչ– նագույն, տարբեր ձևի և մեծության (25 գ– 190 գ)։ Վայրի վիճակում հանդիպում է Ամերիկայի արևադարձային շրջաններում։ Մշակվում է բոլոր մայրցամաքների հվ․, բարեխառն, մերձարևադարձային և արե– վադարձային լայնություններում։ Տ․ ջեր– մասեր, խոնավասեր, լուսասեր բույս է։ Աճի լավագույն ջերմաստիճանը 18–25°C է։ Պահանջում է բերրի հողեր։ Մշակու– թյան մեջ կա 4 տեսակ, պերուական S․ (C․ angulosum), կոլումբիական S․ (C․ conicum), թավոտ S․ (C․ pubes- cens) և մեքսիկական կամ պ ա– տիճավոր S․ (C․ annuum), որն առա– վել տարածվածն է։ Այս տեսակին են պատկանում տարածված և արդ․ նշանա– կություն ունեցող Տ–ի բո^որ՝ ինչպես կծու, այնպես էլ բանջարային խոշորապտուղ քաղցր սորտերը։ ՄՍՀՄ–ում մեքսիկական Տ․ մշակում են Ուկրսփնայում, Հս․ Կով– կասում, Անդրկովկասում, Մոլդավիայում, Միջին Ասիայում։ Պտուղները սննդի մեջ օգտագործվում են կենսբ․, հաճախ տեխ․ հասունացման Փուլում։ Մեքսիկական Տ–ի հասուն պտուղները պարունակում են շա– քարներ՝ 4–8,5%, սպիտակուցներ՝ մոտ 1,5%, կարոտին՝ մինչև 1ձմգ%է վիտա– մին C՝ 125–300 մգ % , ինչպես նաև վի– տամին Bi և B2։ Տ–ի սորտերը ըստ պտուղ– ների մեջ պարունակվող ալկալոիդ կապ– սաիցինի բաժանում են կծու և քաղցր տեսակների։ Տ–ի պտուղներն օգտագործ– վում են սալաթներ, պահածոներ, մարի– նադներ, խավիար, լեչո պատրաստելու համար և խոհարարության մեջ, կծու սոր– տերը՝ որպես համեմունք։ Տ․ աճեցնում են սածիլման եղանակով։ Սերմերը ցանում են ջերմոցներում և ջեր– մատներում, դաշտում տնկելուց 45–55 (հս․ շրջաններում՝ 60–75) օր առաջ։ Կծու սորտերի բերքը հավաքում են 2 անգամ (երբ պտուղները կարմրում են), քաղցր սորտերինը՝ 4–15 անգամ՝ տեխ․ հասու– նացման Փուլում։ Կծու Տ–ի բերքատվու– թյունը մինչև 200 ց/հա է, քաղցրինը՝ մինչև 300 ց/հա։ ՀՍՍՀ–ում մշակվող սորտերն են․ Р ու լ– ղ ա ր ա կ ա ն 70-ը, միջահաս է, քաղց– րահամ, կանաչ գույնի, լրիվ հասունաց– ման ժամանակ՝ կարմիր, պտուղը՝ հա– տած բրգաձև, 3–4-կողանի, խոշոր, 60– 100 գ։ Համեղ, սալաթային Տ․ է, օգտա– գործվում է թարմ վիճակում, թթվի մեջ, պահածոների արդյունաբերությունում։ Նովոչերկասկի 35-ը, միջահաս է, օգտագործվում է թարմ վիճակում և պա– հածոների արդյունաբերության մեջ։ Ս լ ո– նովի խոբոտը, միջաուշահաս է, պտուղը սպիտակականաչավուն, լրիվ հա– սունացման ժամանակ՝ կարմիր, կիսա– կծու համով։ Սալաթային սորտ է, օգտա– գործվում է թարմ ու թթու դրած վիճակում։ Կայենսկին, միջահաս է, պտուղը մուգ կանաչ, լրիվ հասունացման ժամա– նակ՝ մուգ կարմիր, շատ կծու է, օգտա– գործվում է որպես համեմունք ճաշերի, սալաթների մեջ։

ՏԱՔՍԱՖՈՆ (գերմ․ Та^е, < լատ․ ta-

  • are – գնահատել և ․․․ ֆոն), ընդհանուր

օգտագործման հեռախոսային ապարաւո, որը ծառայում է վճարովի հեռախոսային խոսակցությունների համար։ Լայնորեն կիրառվում են այն Տ–ները, որոնցում, հատուկ տեղում դրված մեկ կամ մի քանի մետաղադրամները կամ էլ ժետոնը ռե– լեային մեխանիզմի միջոցով խնայատուփ են ուղղվում միայն կայացած խոսակցու– թյան դեպքում։

ՏԱՔՍԻՍՆԵՐ (<հուն․ xa£ig – դասավո– րություն, տեղադրություն), ազատ շարժ–՝ վող մանրէների և միաբջիջ բույսերի, ինչպես նաև բազմաբջիջ օրգանիզմնե– րի առանձին բջիջների (զոոսպորներ, սպերմատոզոիդներ, լեյկոցիտներ) և բջիջների առանձին մասերի (կորիզներ, պլաստիդներ) շարժողական ռեակցիա– ներ։ Առաջանում են միակողմանի գըր– գըռի ազդեցությունից։ Տարբերում են լույսի (ֆոտոտաքսիս), ջերմաստիճանի (թերմոտաքսիս), խոնավության (հիդրո– տաքսիս), հեղուկի հոսքի (ռեոտաքսիս), էյեկտր․ հոսանքի (գալվանատաքսիս), վնասվածքի (տրավմատաքսիս), քիմ․ (քե– մոտաքսիս), մեխանիկական (բարոտաք– սիս) և այլ գրգռիչների ազդեցությամբ պայմանավորված Տ․։ Ըստ ռեակցիայի բնույթի տարբերում են դրական (շար– ժում դեպի գրգռիչը), բացասական (շար– ժում գրգռիչի հակառակ ուղղությամբ) Տ․ և գրգռի աղբյուրի նկատմամբ որոշակի ուղղություն չունեցող ֆոբոտաքսիսներ («վախի» շարժումներ)։ Տ–ի բնույթը կա– րող է Փոփոխվել կախված գրգռի ինտեն– սիվությունից և օրգանիզմի վիճակից։ Տ․ անհրաժեշտ է տարբերել արոպիզմնե– րիցճ անշարժ (ամրացրած) բույսի առան– ձին օրգանների կամ ամբողջական բույ– սի միակողմանի գրգիռով պայմանավոր– ված շարժումներից։ ՏԱՖՏ ՀԱՐՏԼԻԻ ՕՐԵՆՔ (Labor-Manage- ment Relations Act), աշխատանքային հա– րաբերությունները կարգավորելու մասին օրենք ԱՍՂ>-ում (1947)։ Աշխատանքի մա– սին գործող հիմնական օրենքներից է․ ընդունվել է մոնոպոլիստ, հետադիմական շրջանների ճնշմամբ, արհմիութենական և բանվ․ շարժումները խափանելու, աշխա– տավորների իրավունքները սահմանափա– կելու նպատակով։ Տ․ Հ․ օ․ է կոչվում սենա– տոր Ռ․ Ա․ Տաֆտի (R․ A․ Taft) և ներկա– յացուցիչների պալատի անդամ Ֆ․ Հարտ– լիի (F․ Hartley) անունով։ Տ․Հ․ օ․ արհ– միությունների նկատմամբ սահմանում էր պետ․ վերահսկողություն, դրանց պարտա– վորեցնում կազմակերպական և ֆինանս, բնույթի տեղեկություններ հաղորդել Աշ– խատանքի մինիստրությանը։ Այդ կազմա– կերպությունների ղեկավարներն ու ակ– տիվիստները պետք է երդմամբ հավաս– տեին, որ կոմունիստական կուսակցու– թյան անդամ չեն (1959-ին այդ պահանջը վերացվել է)։ Տ․ Հ․ օ–ով սահմանափակվեց գործադուլներ անելու իրավունքը, ան– օրինական ճանաչվեցին քաղ․, համերաշ– խության գործադուլները։ Տնտ․ գործա– դուլներ անցկացնելիս արհմիությունները պարտավոր էին այդ մասին նախապես (60 օր առաջ) հայտնել ձեռնարկատերերին և վարչական հատուկ մարմնին՝ միջնոր– դության և հաշտեցման հարցերով ֆեդե– րալ ծառայությանը։ Դատարաններին իրավունք էր վերապահված որոշում կա– յացնել գործադուլները դադարեցնելու մա– սին։ Ի լրացումն Տ․ Հ․ о-ի, 1959-ին ընդուն– վեց Լենդրամ–Դրիֆինի՝ արհմիություն– ների ներքին գործերին միջամտելու օրեն– քը։

ՏԵԱՏՐ» («Театр», «Թատրոն»), 1930 – 1933-ին՝ «Սովետսկի տեատր» («Совет– ский театр»), 1933–36-ին՝ «Տեատր ի դրամատուրգիա»(«Театр и драматургия»), 1937-ից՝ «Տ․», պատկերազարդ ամսա– գիր։ 1942–44-ին լույս չի տեսել։ Մինչև 1953-ը՝ ՍՍՀՄ ԺԿ1ս–ին առընթեր արվես– տի կոմիտեի, այնուհետև՝ ՍՍՀՄ կուլտու– րայի մինիստրության և ՍՍՀՄ գրողների միության օրգան։ Լուսաբանում է թատե– րական կյանքը, տպագրում հոդվածներ, գրախոսականներ, պիեսներ, թատերա– կան տարբեր ժանրերի գործեր, ակնարկ– ներ սովետական ռեժիսորների, դերասան– ների, դրամատուրգների, թատերական նկարիչների մասին։ Անդրադառնում է արտասահմանյան թատրոնին։ ՏԵԳ (պահլ․ teg – սլաք, սայր), սառը զենք, նիզակի կարճ տարատեսակ։ ՏԵԳՈհ, քաղաք Հվ․ Կորեայում։ Կյոնսան Պուկտո նահանգի վարչական կենտրոնն է։ 1,6 մլն բն․ (1980)։ Երկաթուղային տրանսպորտի կարևոր հանգույց է, թեթև և սննդի արդյունաբերության խոշոր կենտ– րոն։ Կան մեքենաշինական, քիմ․, մե– տաքսագործական, բամբակեղենի, կաշ– վի, թղթի, ծխախոտի, բրնձամաքրման, ալրաղացային ձեռնարկություններ, ռե– տինե իրերի արտադրություն։ Տ–ի մոտ արդյունահանվում է քարածուխ և պղնձի հանքանյութ։ ՏԵԳՈհՍԻԳԱԼՊԱ (Tegucigalpa), Հոնդու– րասի մայրաքաղաքը (1880-ից)։ Երկրի քաղ․, տնտ․ և մշակութային գլխ․ կենտ–