Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/664

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տ․ են պատրաստում բնական պայմաններում․ որոշ փոքր տարածքներ սահմանազատում են և այնտեղ կենդանիներ պահում։

ՏԵՐԲԻՈՒՄ (Terbium), Tb, պարբերական համակարգի VI պարբերության, III խմբի տարր, չանթանիդ, կարգահամարը՝ 65, ատոմական զանգվածը՝ 158,9254։ f տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կաոուցվածքն է 4s2 4p6 4d10 4f9 5տ2 5p6 6տ2։ К, Լ, М թաղանթները լրացված են։ Պատկանում է հազվագյուտ հողային տարրերի շարքին։ Բնական Տերրբիում միաիզոտոպ է (159Tb)։ Ստացվել են 147–164 ատոմական զանգվածներով 17 ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից ամենաերկարակյացը 1S8Tb^ է (Ti/2= 1,2 • •103 տարի)։ 163Tb(Ti/2=6,5 ժ) ե 164^(23ժ)-ը ստացվում են ջերմային նեյտրոնների ներգործությամբ՝ 235Ս–ի տրոհման ժամանակ։ Տերբիուսի պարունակությունը երկրակեղևում մոտ 4,3․10՜4%է, ըստ զանգվածի։ Հայտնաբերել է (1843) շվեդ քիմիկոս Կ․ Դ․ Մոսանդերը (1797–1858) իտերբիտ (գադոլինիտ) միներալից անջատված իտրիումային հողում և իտրիումի ու էրբիումի նման անվանել է շվեյցարական Իտերբի գյուղի անունով։ Բաց մոխրագույն, արծաթափայլ պլաստիկ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 1450°C, եռմանը՝ 3227°C, խտությունը 8272 կգ/ii3։ 1287°Շ–ում ենթարկվում է պոլիմորֆային ձևափոխության։ Միացություններում ցուցաբերում է +3 (երբեմն +4) օքսիդացման աստիճան։ Քիմիապես ակտիվ է։ Մետաղների լարվածության շարքում գտնվում է ջրածնից առաջ, լուծվում է թթուներում (ջրում՝ դանդաղ)։ Օդում օքսիդանում է․ օքսիդը՝ ТЬгОз-ը, դժվարահալ է, համապատասխան հիդրատը՝ Tb(OH)3, հիմնային է, ալկալիներում չի լուծվում։ Քլորիդը, նիտրատը, սուլֆատը լավ են լուծվում ջրում, ֆտորիդը, ֆոսֆատը, կարբոնատը, թըրթընջկատը՝ վատ։ Տերբիուսը միանում է հալոգենների, տաքացնելիս՝ ջրածնի, ծծմբի, ազոտի, ֆոսֆորի, ածխածնի հետ։ Փոխազդում է ածխածնի օքսիդների հետ։ Առաջացնում է նաև կոմպլեքսային միացություններ, մետաղների հետ՝ համաձուլվածքներ։ Տերբիուս ստանում են Վոնացիա, քսենոտիմ և էվքսենիտ միներալներից, որոնք մշակում են խիտ ծծմբական թթվով կամ ալկալիով։ Նստեցնում են ֆտորիդը կամ թրթնջկատը։ Խառնուրդներից բաժանում են էքստրահելով և քրոմատագրաֆիական եղանակով։ Մետաղական Տերբիում ստանում են ֆտորիդը կալցիումով վերականգնելով։ Մաքրում են վակուումային թորմամբ։ Օգտագործվում է հետազոտական նպատակներով։ Տերբիումի օքսիդը և աղերն օգտագործվում են ռադիոտեխնիկայում, որպես լյումինաֆորներ:

Լ․ Գրիգորյան

ՏԵՐԲՈՐԽ (Terborch, Ter Borch) Գե– րարդ (1617, Զվոլլե –1681, Դեենտեր), հոլանդացի նկարիչ։ 1633–35 թվականերին սովորել է Հառլեմում (Պ․ Մոլեյնի մոտ), ազդվել Ֆ․ Հաչսից։ Աշխատել է Հառլեմում, Ամստերդամում, Զվոլլեում (կամ Կամպենում, 1650–54), Դեենտերում (1654-ից)։ Այցելել է Լոնդոն (1635), Իսպանիա և Իտալիա (մոտ 1640–41), Մյունստեր (Վեստֆալիա, 1646–48), Ֆրանսիա։ Ստեղծագործության վաղ շրջանում (1630–1650-ական թթ․ սկիզբ) մեղմ լուսաստվերով մանրամասներով պատկերել է ժողովրդական և զինվորական կենցաղային տեսարաններ («Հեսանողի ընտանիքը», Պատկերասրահ, Բեռլին–Դալեմ)։ Հասուն շրջանում (1650–60-ական թթ․) նկարել է հարուստ քաղաքացիների կյանքի պատկերներ, որոնցից լավագույններին («Հայրական ներշնչանք», մոտ 1655, Պատկերասրահ, Բեռլին–Դալեմ, «Նրբակիրթ սպան», մոտ 1662, Լուվր, Փարիզ) բնորոշ է կերպարների (հաճախ թիկուն– քից նկարված) վայելչագեղությունը, զուսպ, որոշ չափով սառը գունաշարը, Գ․ ճ և ր բ ո ր խ․ «Մի գավաթ լիմոնադ» (1655-ի U 1660-ի միշե, էրմիտաժ, Լենինգրադ) լուսաօդային նրբերանգները, զգեստի գործվածքը վիրտուոզ վարպետությամբ ներկայացնելը։ Տերբուսի հայտնի գործերից են ոչ մեծ, ամբողջ հասակով պատկերված նրբակերտ դիմանկարները («Տղամարդու դիմանկար», Ազգային պատկերասրահ, Լոնդոն)։

ՏԵՐ–ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Սահակ Միրզայի [ 15(27)․2․1886, Շուշի–19․8․1937], պրոֆեսիոնալ հեղափոխական, կուսակցական և պետ․ գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1902 թվականից։ Սովորել է Շուշիի ռեալական դպրոցում։ Հեղափոխական գործունեությունն սկսել է 1900 թվականից։ Մինչև 1908 թվականը ընդհատումներով աշխատել է Բաքվի «Բախտ» նավթահանքի գրասենյակում և Կասպիական ընկերությունում։ Ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի և Բալախանիի կոմիտեների անդամ։ Բաքվի բանվորների 1904 թվականի դեկտեմբերյան ընդհանուր գործադուլի կազմակերպիչներից է։ 1905–1907 թվակնների հեղափոխության տարիներին համագործակցել է Ս․ Շահումյանի, Ս․ Սպան– դարյանի, Պ․ Ջափարիձեի, Վ․ Կասպարյանցի, Ա․ Բեկզադյանի, Ս․ Կասյանի, Մ․ Ազիզբեկովի և այլ ականավոր բոլշևիկների հետ։ 1907 թվականի մայիսին ձերբակալվել է։ Ազատվելուց հետո շարունակել է հեղափոխական գործունեությունը։ Եղել է Բաքվի բանվորների 1914 թվականի ընդհանուր գործադուլի ղեկավարներից։ 1917 թվականի մարտին ընտրվել է Բաքվի սովետի դեպուտատ, մայիսին՝ Սովետների կովկասյան երկրային առաջին համագումարի պատվիրակ։ 1917 թվականի հուլիսին ընտրվել է Բաքվի հասարակական կազմակերպությունների գործադիր կոմիտեի կազմում։ Բաքվում սովետական իշխանության (կոմունայի) հաստատումից հետո՝ 1918 թվականի ապրիլին, որպես Բաքվի սովետի գործկոմի նավթի բաշխման և վաճառքի կոմիսար, մեծ աշխատանք է կատարել Սովետական Ռուսաստան նավթ փոխադրելու համար։ Այդ նպատակով մայիսին եղել է Մոսկվայում, հանդիպել Վ․ Ի․ Լենինին, կազմակերպել Բաքվի բանվորներին Սովետական Ռուսաստանի կողմից որպես օգնություն տրված դրամական ու ռազմ, միջոցների փոխադրումը։ 1918 թվականի հունիսին Բաքվի ժողկոմխորհի կողմից նշանակվել է հակահեղափոխության դեմ պայքարող արտակարգ հանձնաժողովի նախագահ։ 1919–1920 թվականներին, որպես ՌՍՖՍՀ ԺՏԴԽ–ի գլխավոր նավթային կոմիտեի անդամ զբաղվել է երկրում նավթի և վառելիքի մյուս տեսակների բաշխման գործով։ Միաժամանակ 12-րդ բանակի ռազմահեղափոխական խորհրդի անդամ էր, բանակի քաղբաժնի պետ։ 1920 թվականի ամռան վերջերին նշանակվել է Հայաստանի բուրժուական հանրապետությունում Սովետական Ռուսաստանի լիազոր ներկայացուցչության խորհրդական, մասնակցել երկու երկրների միջե համաձայնություն կնքելու բանակցություններին։ 1920 թվականի օգոստոսից ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի հանձնարարությամբ ղեկավարել է Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունը մինչև ՀԿ(բ)Կ Կենտկոմի ձեավորումը։ 1920 թվականի սեպտեմբերին նշանակվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի անդամ, նոյեմբերին՝ Հայաստանում սովետական հանրապետություն հռչակող հեղկոմի անդամ։ 1920 թվականի վերջից եղել է ՀՍՍՀ–ի լիազոր ներկայացուցիչը Մոսկվայում, 1928–35 թվականներին՝ Տ–Դ․ՀՍՍՀ ժողկոմխորհի նախագահն էր, միաժամանակ՝ ԱՍՖՍՀ ԺԿԽ–ի նախագահի տեղակալը։ Ընտրվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի, ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի, Անդրկենտգործկոմի և ՍՍՀՄ ԿԴԿ–ի նախագահության կազմում, ՀամԿ(բ)Կ X, XII–XVII համագումարների պատգամավոր։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է ՍՍՀՄ թեթև արդյունաբերության ժողկոմատում։ Տ–Դ․ խոշոր ծառայություններ է