ՏէՐ–ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գաբրիել, Ք ա ջ– բ և ր ու ն ի [1837, գ․ Ուզունթալա (այժմ՝ Կայան, ՀՍՍՀ Իջևանի շրջանում)–1920, գ․ Քարվանսարա (այժմ՝ Իջևան)], հայ գրող։ 1860-ական թթ․ քննադատական ռեալիզմի ներկայացուցիչներից։ Ավար– տել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա՝ Մոսկվայի համալսարանի բժշկ․ ֆակ–ը։ Վերադարձել և տարիներ շարունակ աշ– խատել է որպես գավառական բժիշկ։ 1861-ին «Հյուսիսափայլ»-ում (որի գաղա– փարական համախոհն էր) տպագրվել է հայ գյուղի սոցիալ․ կյանքը, մասնավո– րապես՝ եկեղեց․ դասի չարաշահումները քննադատող, ժամանակի գրական աշ– խարհաբարով գրված նրա «Տեր–Սարգիս» վեպը, որը բարձր է գնահատել Մ․ Նալ– բանդյանը։ Գրաքննչությունն արգելել է վեպի շարունակության տպագրումը։ «Սուրբ Գևորգի ղուլը» («Մեղու Հայաս– տանի», 1872, JVC JVP 94, 95) վիպակում Տ–Հ․ նորից է անդրադարձել կրոնական դասի արատներին։ Գրել է նաև «Զուխտ անիծյալ գերեզման» վիպակը (անտիպ), ճամփորդական նոթեր, հուշագրություն– ներ։ «Ստեփաննոս Նազարյանցի շուրջը․ 60-ական թվականներում» (1917) գիրքը հետաքրքրական փաստեր է պարունա– կում Ստ․ Նազարյանցի և 1860-ական թթ․ հայ հասարակական կյանքի վերաբեր– յալ։ Երկ․ Տեր–Սարգիս, [Ժող․], Ե․, 1938։ Գրկ․ Քաշբերունի։ Գաբրիել Տեր–Հովհան– նիսյանց։ 1837–1920․ Կենսագրական տեղե– կություններ, Ե․, 1969։ Մ․ Սաղյան ՏԷՐ–ՀՈՎՀԱՆՆԻՍՑԱՆ Իգռր Արամի (ծն․ 19․5․1938, Կիև), հայ սովետական մար– զիկ (հեռացատկորդ)։ Արամ Ավետիսի Տեր–Հովհաննիսյանի որդին։ ՍՍՀՄ սպոր– տի վաստ․ վարպետ (1960), ՍՍՀՄ վաստ․ մարզիչ (1980), մանկավարժ, գիտ․ թեկ– նածու (1971)։ ՍՄԿԿ անդամ 1965-ից։ Ավարտել է Լվովի ֆիզիկական կուլտու– րայի ինստ–ը (1959)։ Հեռացատկի աշխար– հի կրկնակի (1962, 1967) ռեկորդակիր, Մելբուռնի, Հռոմի (3-րդ մրցանակ), Տո– կիոյի (3-րդ մրցանակ) և Մեխիկոյի Օլիմ– պիական խաղերի մասնակից։ Հեռացատ– կի ՍՍՀՄ (12 անգամ) և Եվրոպայի 6-ակի չեմպիոն։ 11 անգամ բարելավել է ՍՍՀՄ հեռացատկի ռեկորդը (774 աէ–ից հասցրել 835-ի)։ Դասվում է թեթև աթլետիկայի պատմության 10 լավագույն ցատկորդնե– րի շարքում։ 1972–83-ին աշխատել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կո– միտեում, որպես թեթև աթլետիկայի մար– զիչ, 1983-ից՝ թեթև աթլետիկայի ՍՍՀՄ հավաքական թիմերի գլխ․ մարզիչ։ Հե– ղինակ է մի շարք գրքերի և գիտ․ հոդված– ների։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Ռ․ ՄեւԻքսեթյահ ՏԵՐ–ՀՈՎՍԵՓՅԱՆ Լևոն Հովսեփի (1878, Երևան –1943, Երևան), բանվոր հեղա– փոխական, Անդրկովկասում հեղափոխա– կան շարժումների մասնակից։ ՍՄԿԿ ան– դամ 1920-ից։ 1895-ից աշխատել է Բաքվի մեխանիկական արհեստանոցներում։ 1901-ից ակտիվ մասնակցություն է ունե– ցել Բալախանիում ՌՍԴԲԿ խմբակնե– րի կազմակերպման աշխատանքներին։ 1902-ին ձերբակալվել է և ութ ամսվա կա– Լ․ Հ․ Տեր–ՀովսեՓյան է․ Ղ․ Տեր–Ղազարյան լանքից հետո արտաքսվել Երևան։ Եղել է Երևանի առաջին ս–դ․ խմբակի (ստեղծ– ված 1901-ի վերջին) անդամ։ Ակտիվ հեղափոխական աշխատանք է կատարել բանվորների շրջանում։ Բազմիցս ձերբա– կալվել և աքսորվել է, երկու անգամ՝ 1911-ին և 1914-ին դատապարտվել է տա– ժանակիր աշխատանքի։ Ազատվել է 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո։ Մասնակցել է 1920-ի մայիսյան ցույցերին, 1921-ի դաշնակցական փե– տըրվարյան խռովության ճնշմանը՝ Ղա– մարլուի (Արտաշատ) ռազմաճակատում։ Ընտրվել է կոմբջջի քարտուղար։ 1922-ից աշխատել է սովետական և արհմիութենա– կան մարմիններում։ ՏԵՐ–ԴԱձԱՐՅԱՆ էդգար Ղազարի (27․4․ 1912, Բաքու – 19․3․1961, Երևան), հայ սովետական քիմիկոս–տեխնոլոգ, ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1960)։ ՍՄԿԿ ան– դամ 1949-ից։ Ղ․ Գ․ Տեր–Ղազարրսնի որ– դին։ Ավարտել է Թիֆլիսի քիմ․ տեխնի– կումը (1929)։ Աշխատել է Բերեզնիկիում, ապա Ղարաքիլիսայի ազոտային պա– րարտանյութերի գործարանում։ 1936-ից ղեկավարել է Երևանի սինթետիկ կաուչու– կի գործարանի նախագծման աշխատանք– ները։ 1944–46-ին Դյուպոն ֆիրմայի ձեռ– նարկություններում (ԱՄՆ) ուսումնասի– րել է սինթետիկ կաուչուկի արտադրու– թյան առանձնահատկությունները։ Տ․ աշ– խատել է նիկոտինի (Բաբուշկինո, 1938– 1939), սինթետիկ կաուչուկի (Երևան, 1943–53, Սումգաիթ, 1953–57) գործա– րաններում որպես գլխավոր ինժեներ։ Տ–Ղ–ի ղեկավարությամբ է իրականացվել Երևանի սինթետիկ կաուչուկի գործա– րանի վերակառուցումը, ներդրվել քլո– րապրենի արտադր․ երկփուլ ռեկտիֆի– կացման, քլորբենզոլի անընդհատ ստաց– ման եղանակները և էմուլսիոն պոլիմե– րացման պրոցեսի ներդրումը արտադրու– թյան մեջ։ Քլորբենզոլի ստացման եղա– նակը ներդրվել է նաև Չինաստանում, Լե– հաստանում և ՍՍՀՄ այլ գործարաննե– րում։ 1957-ին նշանակվել է քիմ․ արդյու– նաբերության և գունավոր մետալուրգիա– յի արտադր․ պրոցեսների ավտոմատաց– ման ԳՀԻ–ի (Կիրովական) դիրեկտոր, 1960-ից՝ ՀՍՍՀ Ժողտնտխորհի նախագա– հի առաջին տեղակալ։ ՏԵՐ–ՂԱ&ԱՐՅԱՆ Ղազար Գրիգորի (1874, Շուշի –12․8․1958, Երևան), հայ սովետա– կան քիմիկոս, ֆիզիկ, գիտ․ դ–ր (1906), պրոֆ» (1935)։ է․ Ղ․ Տեր–Ղազարրսսի հայրը։ 1899–1902-ին սովորել է ժնևի համալսարանի բնագիտական ֆակուլտե– տում և ստացել բնական գիտությունների բակալավրի, 1904-ին՝ քիմիկոսի կոչում։ 1906-ին նշանակվել է ժնևի համալսարա– նի ֆիզիկ, քիմիայի լաբորատորիայի վա– րիչ։ 1910–17-ին տարբեր աշխատանք– ներ է կատարել Պետերբուրգում, Բաք– վում, Շուշիում, Թիֆլիսում։ 1924–32-ին եղել է Անդրկովկասյան ֆեդերացիայի պետպլանի արդյունաբերության սեկցիա– յի նախագահ, 1932–33-ին՝ Թիֆլիսի կի– րառական քիմիայի ինստ–ի սեկտորի վա– րիչ, 1934-ից՝ Երևանի պետական համալ– սարանի անօրգանական քիմիայի նորա– ստեղծ ամբիոնի վարիչ, քիմ․ ֆակուլտե– տի դեկան։ ՏԵՐ–ՂԱ&ԱՐՅԱՆ5 Դեորգի Արտաշեսի (ծն․ 10․3․1923, Բաքու), սովետական պետ․ և կուսակցական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Վ․ Ի․ Լենինի անվ․ ռազմաքաղ․ ակադեմիան (1950)։ Մաս– նակցել է Հայրենական մեծ պատերազ– մին։ Եղել է 89-րդ հայկ․ Թամանյան հրա– ձգային դիվիզիայի քաղբաժնի պետի օգ– նականը (կոմերիտմիության գծով), 1950-ից՝ ՀԼԿԵՄ ԿԿ առաջին քարտուղար, 1956-ից՝ սովետական երիտասարդության հակաֆաշիստ․ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ՀամԼԿԵՄ ԿԿ բաժնի վարիչ, 1958-ից՝ ՍՄԿԿ ԿԿ պատասխանա– տու աշխատող, 1961-ից՝ ՀԿԿ ԿԿ քարտու– ղար, 1966-ից՝ երկրորդ քարտուղար։ 1973–81-ին ՍՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանն էր Գամբիայում և Սենեգալում, 1983-ից՝ Զիմբաբվեում։ Եղել է ՍՍՀՄ VI–VII, ՀՍՍՀ IV, V, VII գումարումների Գերագույն սովետների դեպուտատ, ՍՄԿԿ XXII–XXIV համագումարների պատգա– մավոր, ՍՄԿԿ ԿՎՀ–ի անդամ (1965– 1975-ին), ՀԿԿ ԿԿ–ի անդամ (1951–58-ին և 1961–75-ին), ՀԿԿ ԿԿ–ի բյուրոյի ան– դամության թեկնածու (1951–58-ին), ան– դամ (1961–73-ին), ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության անդամ (1951 – 1956-ին)։ Պարգևատրվել է Հոկտեմբեր– յան հեղափոխության, Կարմիր դրոշի, Աշ– խատանքային կարմիր դրոշի 2, Հայրենա– կան պատերազմի I աստիճանի և «Պատվո նշան» շքանշաններով։ Ունի ՍՍՀՄ ար– տակարգ և լիազոր դեսպանի կոչում։ ՏԵՐ–ՂԵՎՈՆԴՅԱՆ Անուշավան Գրիգորի [24․2(8․3)․1887, Թիֆլիս –6․6․1961, Երե– վան], հայ սովետական կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտ․–հասարակական գործիչ։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1953)։ Սո– վորել է Թիֆլիսի գիմնազիայում և երա– ժըշտ․ ուսումնարանում։ 1915-ին ավար– տել է Պետերբուրգի համալսարանի իրա– վաբ․ ֆակ–ը և Պետերբուրգի կոնսերվա– տորիան, ուր ուսանել է Ա․ Լյադովին, Ա․ Գլազունովին, Վ․ Կալաֆատիին, Մ․ Շտեյնբերգին, 6ա․ Վիտոլին։ 1914-ին Ս․ Մելիքյանի հետ Տ–Ղ․ իրականացրել է Շիրակի ժող․ երգերի և պարերի գրառում– ներ, որոնց հիման վրա ստեղծել է հայ երաժշտության մեջ սիմֆոնիկ առաջին գործերից մեկը՝ «Շիրակի էտյուդները» (1916)։ Ստեղծագործաբար յուրացրել և զարգացրել է հայ ժող․ և պրոֆեսիոնալ, ռուս, դասական երաժշտության ավան– դույթները։ Կոմպոզիտորի ստեղծագոր– ծություններին բնորոշ է դյուցազներգա– կան–քնարական շունչը։ Տ–Ղ․ հեղինակ է «Սեդա» (ըստ Լ․ Շանթի, 1922), «Արեգակի ցոլքերում» (բեմ․ 1949, Երևանի օպերայի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/673
Արտաքին տեսք