ՍՊԵՆԴԻԱՐՈՎԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿ, միջազգային մրցանակ երկրաբանության բնագավառում։ Սահմանել է Ռուսաստանի երկրաբանական կոմիտեն (1897, Պետերբուրգ) 28 տարեկան հասակում ողբերգաբար զոհված Լ․ Ա․ Սպենղիարովի հիշատակը հավերժացնելու նպատակով՝ նրա հարազատների հատկացրած գումարի հաշվին։ Ս․ ա․ մ․ (Spendiarov prize) շնորհում է Երկրաբանական միջազգային կոնգրեսը իր յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ՝ երկրաբանության բնագավառում ակնառու աշխատանքների համար։ Անցած տարիներին Սպենդիավորի անվան մրցանակ շնորհվել է Ռուսաստանի, Սովետական Սիության, Ֆրանսիայի, Անգլիայի, ԱՍՆ–ի, Հարավ–Աֆրիկյան Հանրապետության, Հնդկաստանի, Սեքսիկայի և այլ երկրների գիտնականների։ Սպենդիավորի անվան մրցանակի են արժանացել նշանավոր երկրաբաններ Ա․ Պ․ Կարպինսկին (1900), Ֆ․ Ն․ Չեռնիշովը (1906), Վ․ Պ․ Բատուրինը (1937)։ Ըստ ավանդույթի Սպենդիավորի անվան մրցանակ շնորհվում է այն երկրի աչքի ընկնող գիտնականին, որտեղ անց է կացվում կոնգրեսի նստա– շրջանր։
ՍՊԵՆՏԱՆ Քերովբե (13․3․1817, Կ․ Պոլիս –2․12․1886, Վիեննա), հայ բանասեր, լեզվաբան։ Վիեննայի Սխիթարյան միաբանության անդամ, քահանա (1838)։ Սպենտան եղել է դասական հայերենի գյուտի մասնակիցներից, որոնք որակապես տարբերել են V դ․ Սպենտան հետագա շրջանի գրական հայերենը։ Այդ սկզբունքով էլ Սպենտան գրել է «Ուսումն դասական հայերեն լեզվի» աշխատությունը, որը վերամշակել, լրացրել և 1920-ին լույս է ընծայել Հ․ Տաշյանը իբրե համանուն մեկ այլ աշխատության մաս՝ «Առաջին դպրություն, անգիր ժամանակք» վերնագրով։ Սպենտանը գրել է նաև աստվածաբանական աշխատություն (աշխարհաբարով) և «Քերականություն գերմաներեն լեզվի» (1844) դասագիրքը։ 9-/ւ^․Աղայան է․, ^Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 1․ Ե․, 1958։ Վ․ Համբարձում յան
ՍՊԵՆՍԵՐ (Spenser) էդմունդ (մոտ 1552–1599), անգլիացի բանաստեղծ։ Սովորել է Քեմբրիջի համալսարանում։ Ստացել է մագիստրոսի աստիճան։ Սպենսերի «Հովվի օրացույց»^ (1579) հովվերգություն է՝ բաղկացած 12 էկլոգից, որոնցից յուրաքանչյուրը կապված է տարվա մի ամսվա հետ։ Ավանդական այլաբանությունը Սպենսերը ծառայեցրել է նաև երգիծանքի նպատակին («Քոլին Քլաութի վերադարձը», 1591, հրտ․ 1595, «Սայր Հաբբարդի հեքիաթը», 1591)։ Նրա քնարերգությունը ներկայացված է հիմներով («Չորս հիմն», 1596), սոնետների շարքով («Սիրերգեր», 1591–95)։ Սպենսերի ամենածավալուն գործը «Հավերժահարսների թագուհին» (1590–96, անավարտ) այլաբանական պոեմն է։ Անգլիական տառաչափության մեջ մտցրել է այսպես կոչված «սպենսերյան տուն» (ավանդական ութնյակի փոխարեն՝ ինը տողանոց տուն)։
ՍՊԵՆՍԵՐ (Spencer) Հերբերտ (1820–1903), անգլիացի փիլիսոփա, սոցիոլոգ, պոզիտիվիզմի հիմնադիրներից։ Համալսարանական կրթություն չի ստացել, ինքնակրթությամբ ձեռք է բերել լայն գիտելիքներ։ Աշխատել է որպես երկաթուղու ինժեներ (1837–41), այնուհետե ամբողջովին նվիրվել է գրական աշխատանքին։ Թղթակցել է «էկոնոմիստ» («Economist») ամսագրին։ Գլխավոր երկերը՝ «Հիմնական սկզբունքները», «Կենսաբանության հիմունքները», «Հոգեբանության հիմունքները», «Սոցիոլոգիայի հիմունքները» և «Բարոյագիտության հիմունքները», միավորված են «Համադրական փիլիսոփայության համակարգ» ընդհանուր վերնագրով (հ․ 1 –10, 1862–96)։ Սպենսերի գիտական փիլիսոփայության ջատագով էր, որն ըմբռնում էր որպես համադրական ուսմունք, այն է՝ մասնավոր գիտությունների արդյունքների ընդհանրացում և համընդհանուր օրենքների ձեակերպում։ Ի մի բերելով ժամանակի բնագիտության, առանձնապես կենսաբանության գաղափարները՝ Ս․ մշակեց էվոլյւոզիոնիզմի տեսություն, որի համաձայն զարգացումն աշխարհում համընդհանուր երեույթ է։ Այն ենթարկվում է մատերիայի (նյութի) ու էներգիայի (ուժի, շարժման) պահպանման օրենքին և ուղեկցվում է նյութի կուտակումով ու շարժման ցրումով՝ ընթանալով պարզից դեպի բարդը, անորոշ միասեռությունից (հոմոգենությունից) դեպի տարորոշված բազմազանություն (հետերոգենություն)։ Սպենսեր առաջինը շարադրեց սոցիոլոգիան որպես ամբողջական համակարգ՝ հիմնված ազգագրական և պատմական հսկայական նյութի վրա․ նա քննում է հասարակական հարաբերությունների և հաստատությունների պատմ․ զարգացումը, սոցիոլոգիական տեսության մեջ առաջին անգամ ըստ էության կիրառում է «համակարգ», «կառուցվածք», «ֆունկցիա», «հաստատություն» և այլ հասկացություններ, որոնք ներկայումս օգտագործվում են հասարակության համակարգային և կառուցվածքային–ֆունկցիոնալ վերլուծության մեջ։ Հասարակությունը Սպենսերը քննում է կենսաբանական օրգանիզմի նմանողությամբ՝ առանձնապես նշելով էվոլյուցիայի ընթացքում կառուցվածքի մասնաբաժանմանը զուգընթաց ֆունկցիաների մասնաբաժանումը։ Սակայն, ի տարբերություն կենդանի օրգանիզմի, հասարակական օրգանիզմն իբրե ամբողջություն, ըստ Սպենսեի, գոյություն ունի հանուն իր անդամների՝ անհատների։ Հետնաբար, կոլեկտիվիզմի (ե սոցիալիզմի) գաղափարները, որքանով որ դրանք ենթադրում են անհատի ենթարկում հասարակական ամբողջին, Սպենսերը համարում է կենսաբանորեն և հոգեբանորեն չարդարացված․ հասարակական զարգացման համար անհրաժեշտ են անհատական ազատություն, մրցակցություն և առավել հարմարվածների գոյատեում։ Սպենսերի իմացաբանությունը ֆենոմենալիզմի տարատեսակություն է․ առարկայի արտապատկերումը մարդու զգայություններում, ըստ Սպենսերի, չի կարող նման լինել բուն առարկային։ Բարոյագիտության մեջ Սպենսերը հարում է օգտապաշտականությանը։ Սպենսերի աշխատությունները լայն տարածում են ունեցել՝ դրպնցում գիտության նվաճումների ընդհանրացման և հանրամատչելի ներկայացման շնորհիվ։ Սակայն Սպենսերի սահուն էվոլյուցիոնիզմը, օրգանիցիզմը և մեխանիցիզմը չդիմացան ժամանակի փորձությանը։ Սպենսերի նկատմամբ ժամանակի հայ մտավորականության հետաքրքրության մասին վկայում են նրա «Դաստիարակություն» երկի արեելահայերեն («Դաստիարակություն մտավոր, բարոյական և ֆիզիկական», 1892) և արևմտահայերեն («Կենցաղ կամ դաստիարակություն», 1894) թարգմանությունները։ Սպենսերի փիլիյան շարադրանքը տրված է Սիքայել Հովհաննիսյանի «Փիլիսոփա սոցիոլոգ։ Հերբերտ Սպենսեր ժամանակակից աշխարհայեցողության առջև» (1907) գրքույկում, բարձր գնահատելով Սպենսերի վաստակը սոցիոլոգիայի որպես գիտության մշակման գործում՝ հեղինակը միաժամանակ նրան բնութագրել է իբրե «ժամանակակից բուրժուազիայի ամենահզոր իդեոլոգը, անհավասարության թեորիայի ամենաձեռնահաս փաստաբանը» (էջ 3–4)։ Վերջապես, ազգագրագետ Ե․ Լալայանը «Ծիսական կարգերը հայոց մեջ ըստ Սպենսերի» (1913) աշխատության մեջ Սպենսերի «Սոցիոլոգիայի հիմունքները» երկի «Ծիսական հաստատություններ» բաժնի հիման վրա կազմել է հետազոտական ծրագիր, որին համապատասխան հավաքել է ազգագրական նյութ, դասակարգել ու շարադրել այն՝ ավելացնելով հայ ազգագրության և հայ հին մատենագրության մեջ ցրված նյութերը։
ՍՊԵՍԱՐՏԻՆ [ԳՖՀ Շպեսարտ (Spes- sart) սարահարթի անվամբ], նռնաքա– րերի խմբի միներալ, մանգան պարունակող ալյումանռնաքար, սովորական են, ինչպես նաև իզոմորֆ խառնուրդները։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Առաջացնում է նռնաքարերի համար տիպիկ բյուրեղներ և հատիկավոր ագրեգատներ։ Սպերտատինի գույնը, կախված խառնուրդներից, փոխվում է բաց վարդագույնից մինչև գորշ կարմիր։ Կարծրությունը՝ 7–7,5, խտությունը՝ 3800–4280 կգ/մ³։ Սպեսարտին ամենից հաճախ հանդիպում է գրանիտային պեգմատիտներում, մետամորֆային ապարներում և սկառներում։
ՍՊԵՍԱՐՏԻՏ, մուգ գույնի երակային ապար, բաղկացած միջին պլագիոկլազից (անդեզին), եղջրախաբից կամ մոնոկլինային պիրոքսենից (դիոպսիդ–ավգիտ)։ Սանրահատիկ է, միատարր։ Երբեմն հանդիպում են խոշոր բյուրեղներ (պորֆիրային ցաներ)։ Սպեսարտին մտնում է լամպրոֆիրների խմբի մեջ։ Առաջանում է փոքր խորության գրանիտային զանգվածների բյուրեղացման վերջին փուլերում։ Հավանաբար ներկայացնում է ջրով հարուստ, համեմատաբար ցածր ջեմաստիճանային մագմայի բյուրեղացման նյութ։
ՍՊԵՍԻՎԱՅԱ ԲԱԼԿԱ, հայաբնակ խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանում, Փշիշ գետի ափին,