Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/693

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


նոա պատերով արյունատար անոթները։ Ներքին օրգանների միշև ընկած տարա– ծությունը լցված է մեզենքիմով։ Շնչառու– թյունը մաշկային է, որոշ տեսակներ ունեն շնչառական բշտիկներ կամ խռիկա– յին հավելվածներ։ Տ–ի մեծամասնությու– Տ զ ր ու կ ն և ր․ 1․ հնագույն, 2․ ւոափակ, 3․ ձկան, 4․ ծնոտային, 5․ ըմպանային, 6․ բժշկական, 7․ ձիու նը սնվում է զանազան կենդանիների ար– յունը և մարմնի հյութերը ծծելով, կան գի– շատիչներ։ Արյունածուծների թքագեղձերն արտադրում են հիրուդին նյութը, որը կանխում է արյան մակարդումը։ Տիրոշ մաշկը ծակելու կամ որսը բռնելու համար կերակրափողի սկզբնամասում ունեն ծը– նուոներ (արյունածուծներ) կամ կնճիթ (գիշատիչներ)։ Տ․ հերմաֆրոդիտ են, բազ– մացումը սեռական է, ձվերը դնում են բոժոժներում։ Ապրում են քաղցրահամ շրերում, ծովերում U խոնավ հողում։ Հայտնի է Տ–ի 400 (ՍԱՀՄ–ում՝ մոտ 80) տեսակ։ Տ–ով սնվում են ձկները։ Զկան և թռչունի Տ․ կարող են զանգվածաբար ոչըն– չացնել իիենց տերերին։ Որոշ Տ․ (բժշկ․ Տ․) օգտագործվում են բժշկության մեշ։ Ջ․ Գրիգորյան

ՏԸԲՆԵ, Դ ը բ ն ի, գյուղ Արմ․ Հայաս– տանում, Դիարբեքիրի վիլայեթի Հայնի (Հենի) գավառում, Արմ․ Տիգրիս և Ամ– բար գետերի միշե։ Հիշատակվում է դեռես 1598-ին՝ Տարոնի Ս․ Հովհաննեսի (Եղըր– դուտի) վանքի կոնդակում։ XIX դ․ վեր– շին – XX դ․ սկզբին ուներ 60 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, անասնապահությամբ, շուլհակությամբ։ Գյուղում կար եկեղեցի։ 1895-ին հայ բնակիչներն ենթարկվել են կողոպուտնե– րի և ավարառության, իսկ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, բնաշնշվել են։ Գ․ Բադաչյան

ՏԸՇՈԴ, Տշող, Տ ա յ շ ո ղ, գյուղ Արմ․ Հայաստանում, Վանի վիլայեթի համա– նուն գավառի Գյավաշ գավառակում, Վա– նա լճից հվ․, Փշավանց գյուղի մոտ՝ Նա– րեկ ա վանք ի դիմաց։ Վասպուրական նա– հանգի Ռշտունիք գավառի հնագույն գյու– ղերից էր։ Տ–ի անվան ծագման վերաբեր– յալ պահպանված հնագույն ավանդության համաձայն, այստեղ Բելի կրծքից հանվել է Հայկ նահապետի նետը ե, ի տես վեր– քից թափանցած արեի շողի, գյուղը կոչ– վել է Տայշող, հետագայում՝ Տ․։ Հնում եղել է մեծ և շեն գյուղ, հայ գրչության հայտնի կենտրոններից։tXIV–XV դդ․ Տ–ում ընդօրինակված բազմաթիվ ձեռա– գրերից (տոնականներ, մաշտոցներ, ճառ– ընտիրներ, Աստվածաշունչ, հայսմավուրք են) շուրշ 10-ը հայտնի են հայ բանասի– րությանը։ 1850-ական թթ․ ուներ 216 հայ բնակիչ (31 տուն), XX դ․ սկզբին՝ շուրշ 40 տուն։ Զբաղվում էին երկրագործու– թյամբ, անասնապահությամբ, արհեստ– ներով։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Աստ– վածածին)։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ, Տ․ ավերվել է, իսկ բնակիչների մի մասը կարողացել է միանալ վանի գավա– ռից Արլ․ Հայաստան գաղթող հայերին և փրկվել թուրք, կոտորածներից։ Թ․ Հակոբյան

ՏԸՐԳՈՒՕԿՆԱ (Tirgu Оспа), քաղաք Ռու– մինիայի Բակեու գավառում, Սիրեւո և Տրոտուշ գետերի միախառնման տեղում։ Բնակչությունը՝ 14 հզ․ (1981)։ Միջնա– դարում եղել է Մոլդովա մարզի հայաշատ կենտրոններից։ XVII դ․ բնակվել են բա– վական թվով հայեր, որոնց մի մասը հետո անցել է Ֆոկշան։ Հայերը կառուցել են Ս․ Աստվածածնի փայտե եկեղեցին, որը հիշատակում է 1808-ին Տ․ Օ․ այցելած Մինաս Բժշկյանը։ XIX դ․ սկզբին Տ․ Օ–ում բնակվել է 60 տուն (300 մարդ), 1816-ին՝ 100 տուն (500 մարդ) հայ, որոնք հիմնա– կանում զբաղվել են այգեգործությամբ, առետրով և արհեստագործությամբ։ Վերափոխման Ս․ Աստվածածին հայկական եկեղեցին (1825) 1825-ին նախկին եկեղեցու տեղում կառուց– վել է Վերափոխման Ս․ Աստվածածին քա– րաշեն եկեղեցին (այժմ կանգուն է, պահ– պանվել են սրբապատկերներ և հայ․ ար– ձանագրություններ)։ 1833-ին Տ․ О-ի հա– յերը, ռուս, հովանավորություն ստանալու միշնորդության խնդրանքով, դիմել են Հայոց կաթողիկոս Հովհաննես Կարբե– ցուն։ 1845-ին բացվել է հայկ․ դպրոց, որը գոյատեել է մինչե 1885-ը։ 1879-ի հրդեհի հետեանքով հայերի քանակը Տ․ Օ–ում սկսել է նվազել (1881-ին իշել է 250-ի)։ 1925-ին Տ․ Օ–ում բնակվել է 121, 1948-ին՝ 42 հայ։ Ս․ Քոչանշյան ՏԻ, գյուղ Արմ․ Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզան գավառի համանուն գա– վառակում։ 1909-ին ուներ 38 innrii հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի, ծխախոտի, մասամբ՝ բամ– բակի մշակությամբ, անասնապահու– թյամբ, արհեստներով։ Գյուղում կար եկե– ղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փըրկ– վածներն ապաստանել են տարբեր երկըր– ներում։ ՏԻԱՍ՚ԱՏ («ծով»), տիեզերական քաոսը մարմնավորող աստվածություն աքքադ․ դիցաբանության մեշ։ Ըստ առասպելի, Տ–ին սպանել է Մ արդուկ աստվածը և նրա մարմնից կերտել երկինքն ու երկիրը։ Տ․ պատկերվել է յոթգլխանի վիշապի տես– քով։

ՏԻԲԱՐԵՆՆԵՐ (հուն․ Ti|3c^voC), հնա– գույն ցեղեր Սե ծովի հվ–արլ․ առափնյա շրշաններում։ Հիշատակվում են մ․ թ․ ա․ VI–I դդ․ անտիկ հեղինակների երկերում։ Ենթադրվում է, որ Տ․ ազգակից են եղել արեմտակովկասյան ցեղերին։ Ըստ Հե– րոդոտոսի (մ․ թ․ ա․ V դ․), Տ․ դրացի մոք– սերի, մակրոնների, մոսինկների ու այլ ցեղերի հեա կազմել են Աքեմենյան տե– րության 19-րդ սատրապությունը։ Նրանք ունեցել են համանման զինվածություն (փայտե սաղավարտ, փոքր վահան, եր– կարասայր նիզակ) և Աքեմենյան բանա– կում կռվել միենույն զորամասում։ Քսենո– փոնի վկայությամբ՝ մ․ թ․ ա․ V դ․ վերշին Տ․ արդեն կազմում էին առանձին ցեղային միություն, ապրում անկախ, զբաղվում գլխավորապես անասնապահությամբ ու ձկնորսությամբ։ Մ․ թ․ ա․ Ill–II դդ․ Տ․ ենթարկվել են Փոքր Հայքի, այնուհետե՝ Պոնտոսի թագավորությանը, Միհրդաա VI Եվպատորի կողմից կռվել Հռոմի դեմ։

ՏԻԲԵԹԱ–ԲԻՐՄԱՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, մեր– ձավոր լեզուների խումբ, որը մանում է չին–տիբեթական լեզվաընտանիքի մեշ։ Խոսվում են ՉԺՀ–ում (Տիբեթում և Չինաս– տանի հվ–արմ․ որոշ վայրերում), Բիրմա– յում, Բանգլադեշում, Նեպալում, Հնդկաս– տանի հս–ում և Բութանում։ Խոսողների ընդհանուր թիվը՝ մոտ 35 մլն (1970)։ Ըստ ամեր․ գիտնական Փ․ Բենեդիկտի՝ Տ–բ․ լ․ բաժանվում են 7 հիմնական խմբի՝ տիբե– թա–կանաուրյան, կիրանտի, միրի, կաչի, լոլո–բիրմանական, բարիչի, կուկի–չժննա– գա։ Սրանք որոշ ընդհանրությունների հետ ունեն նաև էական տարբերություն– ներ։ Միմյանց նման են հատկապես վան– կի կառուցվածքով, բառերի կայուն դասա– վորության գործառություններով և մաս– նավոր որոշ հատկանիշներով։ Լեզուների մի մասը զարգացած ձեաբանական հա– մակարգ ունի, մի մասն էլ հետեում է անշատական կառուցատիպին։ Առանձին լեզուներում որոշակիորեն արտահայտ– ված է երաժշտ․ շեշտը։ Գրական լեզուներն են բիրմաներենը, տիբեթերենը, թանգու– թերենը, նեարերենը։ Տ–բ․ լ–ի մեծ մասը գրազուրկ է։ Հիմնականում գործածում են հնդկագիր այբուբեններ։ Կան նաե սեփական հիերոգլիֆական համակարգ ունեցող լեզուներ։ Գրկ ․Shafer R-, Introduction to Sino- Tibetan, v․ 1–5, Wiesbaden, 1966–74; В e- n e d i с t՛ P․ K․, Sino-Tibetan․ A Conspectus, Camb․, 1972- Հ․Պեւորոսյան

ՏԻԲԵԹԱԿԱՆ ԳԻՐ, գրի տեսակ, որ գոր– ծադրվել է տիբեթերենի համար՝ սկսած VII դարից։ Սերում է հնդկական գրի մի տեսակից։ Բաղկացած է 34 գրանշանից, որոնցից 4-ը՝ ձայնավորների համար։ Նախապես ունեցել է երկու տարբերակ՝ դբու–չան և դբու–մեդ։ Հետագայում գոյա– ցել են այլեայլ տարբերակներ, որոնցից օգտվել են Տիբեթում և նրա սահմաններից դուրս։ Տ․ գ–ից (նրա պասսեպա տարբերա–