Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/695

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


--Pargev1998 (քննարկում) 16:05, 31 Հուլիսի 2014 (UTC)XX դ․ 50-ական թթ․ սկսել են հրատա– րակվել թերթեր, ամսագրեր, գրքեր, որոնք հիմնականում չին․ թարգմանական նյու– թեր էին պարունակում։ ճարտարապետությունը U կերպար– վեստը։ Տիբեթի արվեստի կարևորա– գույն հուշարձաններն ստեղծվել են ֆեո– դալիզմի դարաշրջանում։ Միջնադարյան ճարտարապետությունը խստաշունչ է, մոնումենտալ և օրգանապես միահյուս– ված է վայրի, ամայի բնությանը։ Լեռների բարձունքներում կառուցվել են ամրոց– դղյակներ (ցզոնգներ)։ Պաշտամունքային բնորոշ կառույցներից են չորտենները (սուբուրղաններ՝ պատվանդան, խորհըր– դապահոց և սայր) ու մենաստանները՝ լեռների ստորոտին կամ բարձունքին, պարսպապատերի մի քանի օղակով շըր– ջափակված, սալարկված հրապարակով, դեպի հս․ ուղղված գլխ․ տաճարով, լան– ջերին ամֆիթատրոնաձև դասավորված վանականների կացարաններով։ Տիբեթի միջնադարյան պալատական ճարտ–յան առավել տիպական ձևերը խտացված են Լհասայի Պոտալա պալատ–ամրոցի կեր– պարում։ Տիբեթի բնակարանների բնորոշ տիպը հատակագծում քառանկյունի, թեք, դեպի վեր նեղացող պատերով, հարթ տա– նիքով ամրոցատիպ տներն են, որոնք սպիտակեցվում են կրով, կրկնակի քիվերն ու լուսամուտների շրջանակները ներկ– վում սև ներկով։ Տիբեթի միջնադարյան կերպարվեստը խստորէւն հետևել է բուդ– դայական (լամայականության) դավանա– բանությանը, զարգացել է հիմնականում մենաստաններում, ուր ստեղծվել են որմ– նանկարներ «տան–կա> սրբապատկեր– ներ, որոնք աչքի են ընկնում կոմպոզի– ցիայի սիմետրիկությամբ, վառ, հակադիր գույներով, ոսկու և արծաթի չափազանց կիրառումով։ Տիբեթի միջնադարյան քան– դակագործությունը ներկայանում է ժայ– ռերին քանդակված հարթապատկերնե– րով, աստվածությունների փայտե, կավե և մետաղե տաճարային արձաններով ու արձանիկներով։ Ընդհուպ մինչև XX դ․ Տիբեթում պահպանվել են դեկորաւոիվ– կիրառական արվեստի ավանդական տե– սակները՝ ասեղնագործություն, պաշտա– մունքային ու կենցաղային բրոնզյա իրե– րի, նվագարանների, գորգերի և թերթա– քարե կերտվածքների պատրաստում։ Գրկ․ Востриков А․ И․, Тибетская историческая литература, М․, 1962; Бо– гословский В․ А․, Очерк истории ти– бетского народа, М․, 1962․ ՏհԲԵԹՅԻՆԵՐ (ինքնանվանումը՝ պ յ ո– բ ա), ժողովուրդ, Տիբեթի արմատական բնակչությունը։ Բնակվում են Չինաստա– նում (Տիբեթի ինքնավար շրջան, Դանսու, Ցինհայ, Սըչուան, Ցուննան նահանգներ), որոշ մասը՝ Հնդկաստանում, Նեպ ալում և Բութանում։ Ընդհանուր թիվը՝ մոտ 5 մլն (1978)։ Խոսում ենտիբեթերենի բարբառ– ներով։ Հիմնական կրոնը լամայականու– թյունն է (բուդդայականության հս․ ճյուղ)։ Տ–ի կեսից ավելին լեռնային նստակյաց երկրագործներ են (աճեցնում են հիմնա– կանում գարի, ցորեն, բրինձ), մնացածներ րը՝ կիսանստակյաց ՜հողագործ–անասնա– պահներ և թափառակեցիկ անասնապահ– ներ (բուծում են եղնայծ, ձի, ոչխար, այծ)։ Զարգացած են արհեստները։ XX դ․ սկզբին ստեղծվել են արդ․ մի քանի Փոքր ձեռնարկություններ։ Գրկ․ Народы Восточной Азии, М․–Л․, 1965; Snellgrove D․ L․, Richard– son H․ E․, A Cultural History of Tibet, L․, 1968․

ՏԻԲԵՍՏԻ (Tibesti), բարձրավանդակ Կենտր․ Սահարայում (Չադի Հանրապե– տությունում) ։ Բարձրությունը մինչև 3415 մ է (էմի Կուսի հրբ․)։ Կազմված է բյուրեղային թերթաքարերից, լավանե– րից, ավազաքարերից։ Կտրտված է ժամա– նակավոր հոսքերի խոր կիրճերով։ Ստո– րոտներին և մինչև 1200 մ բարձրության հովիտներում աճում են փյունիկյան ար– մավենի, դում արմավենի, ակացիա։ 1600 t/–ից բարձր օշինդրի ու հացազգինե– րի կղզյակներ և լեռնային կիսաանապատ– ներ են։

ՏԻԲԵՐ (Tevere), գետ Իտալիայում, խո– շորագույնը Ապենինյան թերակղզում։ Եր– կարությունը 405 կմ Է, ավազանը՝ մոտ 16,5 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Ապենիննե– րից, առաջացնելով դելտա, թափվում է Տիրենեյան ծովը։ Զրի միջին տարեկան ծախսը 260մ3/վրկ Է։ Սնումը հիմնականում անձրևային Է, վարարում է նոյեմբեր– մարտ ամիսներին։ Տ–ի վրա կան հէկեր, ափին է Հռոմ քաղաքը։ Նավարկելի է Հռոմից ներքև։

ՏԻԲԷՐԻՈՍ Կլավդիոս Ներոն (Claudius Nero Tiberius) (մ․ թ․ ա․ 42–մ․ թ․ 37), հռոմ․ կայսր մ․ թ․ 14-ից։ Հուչիոս–Կւավ– դիոսների դինաստիայից։ Օգոստոսի խորթ որդին և հաջորդը։ Մինչև մ․ թ․ 14-ը զբաղեցրել է պետ․ կարևոր պաշտոններ, մասնակցել Օգոստոսի ռազմարշավներին։ Առաջին տարիներին կառավարել է ծե– րակույտի հետ համաձայնեցված, այնու– հետև՝ ինքնիշխան, հենվել է կայսերական գվարդիայի՝ պրետորիականների վրա, որի հրամանատարները ձեռք են բերել մեծ ազդեցություն։ Չարաշահումների համար հետապնդել է կուսակալներին և կապա– լառուներին, կրճատել հասարակական շի– նարարության, տեսարանների կազմա– կերպման ծախսերը, պլեբսին դրամ և հաց բաշխելը։ Սկզբնաղբյուրները Տ–ին ներկայացնում են կասկածամիտ, երկե– րեսանի, անառակ։ Հայաստանի նկատմամբ շարունակել է վարել Օգոստոսի քաղաքականությունը, ձգտել է դրածոների միջոցով Հռոմի ազ– դեցությանը ենթարկել Հայաստանը։ Գրկ․ Սվեւոոնիոս, Պատմութիւն եր– կոտասան կեսարաց, հ․ 1, Զմյուռնիա, 1876։ Сергеев В․ С․, Принципат Тиберия, «Вестник древней истории», 1940, № 2․ SM41 (Thibaud) ժակ (1880-1953), ֆրանսիացի ջութակահար։ Ծնվել է երա– ժըշւոի ընտանիքում։ 1896-ին ավարտել է Փարիզի կոնսերվատորիան (Մ․ Պ․ ժ․ Մարսիկի ջութակի դասարանը)։ 1898-ից՝ Փարիզի «Կոլոնի համերգների» (դրանց առաջին դիրիժոր է․ Կոլոնի անունով) մենակատար։ Համերգային շրջագայու– թյուններ է կատարել աշխարհի տարբեր երկրներում (Ռուսաստանում՝ 1901-ից), ՍՍՀՄ–ում հանդես է եկել 1936-ին։ Տ․ ֆրանս․ ջութակի դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է։ Նրա նվագն աչքի է ընկել նրբագեղությամբ, վիրտուոզ փայ– լով։ Ֆրանս, կոմպոզիտորների ստեղծա– գործությունների լավագույն մեկնաբան– ներից էր։ Հանդես է եկել նաև տրիոյի կազմում (դաշնակահար Ա․ Կորսայի և թավջութակահար Պ․ Կասալսի հետ)։ 1943-ին դաշնակահարուհի Մ․ Լոնգի հետ Փարիզում կազմակերպել է դաշնակահար– ների և ջութակահարների մրցույթ (1946-ից՝ Մ․ Լոնգի և ժ․ Տիբոյի անվ․ միջազգային մրցույթ)։ Զոհվել է Ֆրանս․ Ալպերում ինքնաթիռի աղետի ժամանակ։ 9т1^․0йстра X Д․, Жак Тибо, «Совет– ская музыка», 1953, № 11․

ՏԻԲՈՒԼԼՈՍ Ալբիոս (Tibullus Albius) (մ․ թ․ ա․ մոտ 50–19), հռոմեացի բանաս– տեղծ։ Տ–ի անունով պահպանվել է եղեր– երգությունների մի ժողովածու՝ բաղկա– ցած 3 գրքից (նոր հրտ․՝ 4 գիրք), որոնցից հաստատապես նրան են պատկանում առաջին երկուսը և 2 բանաստեղծություն՝ 3-րդից։ Տ–ի եղերերգությունների թեմաներն են՝ ընտանեկան օջախը, ընկերուհու նը– կատմամբ հավատարմությունը, աստված– ների մեծարումը, գյուղական և ընտանե– կան հանդեսները, պատերազմի, ինչպես և փառասիրության ու հարստության ունայն մոլուցքի դատապարտումը։ Տ–ի քնարերգությանը բնորոշ են թեմաների ու տրամադրությունների ճկուն անցում– ները, ոճի նրբագեղությունը, անբասիր ճաշակը և չափի զգացումը։ Լեզուն պարզ է և խիստ գրական։

ՏԻԴԷԼԱՅԻՆ ՀԱԼՈՒՄ, տիգե լային պրոցես, հրահեստ նյութերից պատ– րաստված անոթներում՝ տիգելներում, մետաղների և դրանց համաձուլվածքների ստացման պրոցես։ Հալման ենթակա մե– տաղով լցված տիգելը դրվում է փայտա– ծուխով, կոքսով, մազութով, այրվող գա– զով կամ էլեկտրական էներգիայով ջե– ռուցվող վառարանի մեջ։ Հալվող մետաղի հետ վառելիքի կամ այրման արգասիք– ների շփումն ու փոխազդեցությունն ան– նշան են, որի շնորհիվ էլ հալվող մետաղն ստացվում է մաքուր։ Տ․ հ․ մետաղների և համաձուլվածքների հալման հնագույն եղանակներից է։ Այս եղանակով պղնձից և նրա համաձուլվածք– ներից ձուլուկների պատրաստման մասին են վկայում պեղումների ժամանակ հայտ– նաբերված կավե հրահեստ տիգելները կամ դրանց մնացորդները։ Մեծ քանա– կությամբ տիգելներ են պեղվել Հայաս– տանի մի շարք հնագույն մետալուրգիա– կան կենտրոնների (հիմնականում Մե– ծամորի) տարածքում։ Հնագույն ժամա– նակներում բարձրորակ պողպատների ստացման նպատակով կիրառվող Տ․ հ․ և այդ պողպատների մշակումը մեծ հետա– քըրքրություն են ներկայացնում, քանի որ դրանց շնորհիվ ստացված պողպատներն ունեցել են բարձր կիրառական հատկու– թյուններ։ Այս եղանակով են հալել և մշա– կել հատուկ պողպատները (բոէչատ, դա– մասկ), որոնցից պատրաստված սառը զեն– քը (դանակներ, դաշույններ, սրեր) մեծ համբավ է ունեցել բացառիկ ամրության, ճկունության ու սրության շնորհիվ։ Սկսած XVIII դ․ կեսերից Եվրոպայում, ինչպես նաև Ուրալում բարձրորակ պող– պատների Տ․ հ–ման եղանակը զգալիո– րեն կատարելագործվել է երկաթի ցե–