1809-ին կազմել է պետական վերափոխումների պլան, որով հեղափոխական ցնցումները կանխելու նպատակով աոաջարկել է ցարական ինքնակալությանը տալ սահմանադրական միապետության արտաքին ձևերը (իշխանությունների բաժանում, դատարանի կազմակերպման նոր սկզբունքներ, պաշտոնյաների մի մասի ընտրովիություն ևն)։ Ըստ Սպերանսկու նախագծի, քաղաքացիական իրավունքներ ստանում էին միայն ազնվականությունը և «միջին կարողության մարդիկ»։ «Աշխատավոր ժողովրդին» տրվում էին միայն որոշ քաղաքացիական իրավունքներ։ Լիբերալիզմի մեջ մեղադրվելով, Սպերանսկին 1812-ին աքսորվել է Նիժնի Նովգորոդ, ապա՝ Պերմ։ 1819-ից եղել է Սիբիրի գեներալ–նահանգապետը, որտեղ նախաձեռնել է Սիբիրի կառավարման բարենորոգումներ։ 1821-ին թույլատրվել է վերադառնալ Պետերբուրգ։ Այդ շրջանում դարձել է անսահմանափակ միապետության պաշտպան։ 1826-ից փաստորեն գլխավորել է նորին կայսերական մեծության կոդիֆիկացումն իրականացնող անձնական գրասենյակի II բաժանմունքը։ Սպերանսկու գլխավորությամբ կազմվել են Ռուսական կայսրության օրենքների լրիվ ժողովածուն, Ռուս. կայսրության հավաք օրինացը (1832) ևն։ 1835–37-ին թագաժառանգին (ապագա կայսր Ալեքսանդր II-ին) դասավանդել է իրավագիտություն։ 1820–30-ական թթ․ եղել է մի շարք բարձրագույն կոմիտեների, 1838-ից՝ Պետ․ խորհրդի օրենսդրական դեպարտամենտի անդամ։
ՍՊԵՐՄԱՏՈԳԵՆԵԶ (< հուն.σπέρμα — սերմ և γένεσις – ծագում), սերմնագոյացում, կենդանիների և բազմաթիվ բույսերի տարբերակված հապլոիդ սերմնաբջիջների առաջացումը արական սեռական դիպլոիդ բջիջներից։ Սպերմատոգենեզը ընթանում է կենդանիների սերմնարաններում, ցածրակարգ բույսերի անթերիդիումներում և բարձրակարգ բույսերի փոշեխողովակներում։ Տարբերում են սպերմատոգենեզի 4 փուլ․ 1․ բազմացում, 2․ աճում, 3․ հասունացման բաժանումներ և 4․ ձևավորում։ Առաջին փուլում արական սեռական դիպլոիդ բջիջները մի քանի անգամ բաժանվում են միտոզի եղանակով, երկրորդում սեռական բջիջների (1-ին կարգի սպերմատոցիտներ) չափերն աճում են, տեղի է ունենում քրոմոսոմների կոնյուգացիա և կրոսինգովեր։ 3-րդ փուլում յուրաքանչյուր 1-ին կարգի սպերմատոցիտ 2 անգամ բաժանվում է մեյոզի միջոցով։ 1-ին բաժանման հետևանքով յուրաքանչյուր 1-ին կարգի սպերմատոցիտից առաջանում են երկու 2-րդ կարգի սպերմատոցիտներ, որոնք 2-րդ բաժանումից հետո առաջացնում են 2-ական հապլոիդ բջիջներ՝ սպերմատիդներ։ 4-րդ փուլում աստիճանական ձևափոխությունների հետևանքով սպերմատիդները վերածվում են հասուն սերմնաբջիջների։
ՍՊԵՐՄԱՏՈԶՈԻԴ (< հուն. - σπέρμα սերմ. ξώο – կենդանի էակ և εέδος– տեսակ), տես Սերմնաբջիջ։
ՍՊԵՐՄԱՑԵՏ (< հուն, σπέρμα – սերմ և χήίος – ծովային հսկա կենդանի, կետ), մոմանման նյութ, ստացվում է կաշալոտի գլխի մեծ ֆիբրոզային պարկի հեղուկ կենդանական մոմի սառեցումից։ Ձայնահաղորդիչի դեր է կատարում էխոլոկացիայի ժամանակ։ Սպերմացետի գլխավոր բաղադրիչը պալմիտինաթթվի և ցետիլ սպիրտի էսթերն է։ Սպիտակ թիթեղային բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 53–54°C։ Հընում սպերմացետ համարվել է կաշալոտի սերմը (այստեղից անվանումը)։ Նախկինում սպերմացետից պատրաստել են մոմեր, այժմ այն օգտագործվում է որպես քսանյութ և քսուքների հիմք։
ՍՊԻ, պինդ շարակցական հյուսվածք, որն առաջանում է նախկին վերքի, խոցի, թարախակույտի տեղում։ Սպիի գոյացումը հյուսվածքի ամբողջականության խախտման պրոցեսի վերականգնման վերջնական փուլն է։ Կտրված վերքը ժամանակին վիրաբուժական մշակման ենթարկելիս առաջանում է փափուկ, երբեմն հազիվ նկատելի գծային սպի։ Սեծ վերքերի թարախակալման և երկրորդային ձգումով լավանալու դեպքում, երբ առաջանում է հատիկավորում՝ հետագա էպիթելացումով, սպիները լինում են մեծ, ստորադիր հյուսվածքների հետ կպումներով։ Մաշկի վրա բարձրադիր ավելցուկային սպիական հյուսվածքն անվանում են կելոիդ։ Պարանոցի, վերջույթների հոդերի շրջանում այրվածքները կամ ուշ ապաքինվող թարախային վերքերի տեղում գոյացած մեծ սպիները հոդերի անշարժացման պատճառ են դառնում և պահանջվում է պլաստիկ վիրահատություն։ Ստամոքսի կամ 12-մատնյա աղիքի խոցի լավացումից հետո սպիները հաճախ հանգեցնում են վերջիններիս ձևախախտման, ստամոքսից կերակրախյուսի տեղափոխման խանգարման ևն։
ՍՊԻԴՈՄԵՏՐ, արագաչափ (< անգլ․ speed – արագություն և ․․․մետր), տրանսպորտային մեքենաների շարժման արագությունը և անցած ճանապարհը որոշելու սարք։ Սպիդոմետրում օգտագործում են շարժման արագության՝ մագնիսական տիպի ցուցիչ և անցած ճանապարհի՝ հոլովակային տիպի հաշվիչ։ Մեխանիկական հաղորդակի դեպքում սպիդոմետրի ցուցիչը և հաշվիչը ճկուն լիսեռով միացնում են ռեդուկտորին, որի ատամնանիվներից մեկը պտույտը ստանում է փոխանցումների ւոուփի տարվող լիսեռից։ Էլեկտրական հաղորդակի դեպքում փոխանցումների տուփի լիսեռի հետ միացված է տվիչը՝ կոնտակտային ընդհատիչը, որը հաստատուն հոսանքը վախակերպում է եռաֆազ փոփոխական հոսանքի։ Վերջինիս հաճախականության փոփոխությունը համեմատական է փոխանցումների ւոուփի տարվող լիսեռի պտտման հաճախականությանը։ Փոփոխական հոսանքը մատուցվում է էլեկտրաշարժիչին, որի ռոտորը պտտվում է այն նույն հաճախականությամբ, ինչ և տվիչը։ Լինում են նաև կենտրոնախույս սպիդոմետրներ (տես Տախոմետր)։
ՍՊԻԼԻՏ (< հուն․ σπίλος – բիծ), հնատիպ բազալտային ապար, որի մեջ դաշտային սպաթը ներկայացված է երկրորդային ալբիտով։ Առաջացել է ստորջրյա ժայթքումների հետեանքով։ Սպիլիտի ստրուկտուրան միկրոլիտային է, հազվադեպ դիաբազային, կազմված պլագիոկլազի նեղ երկար միկրոլիտներից, որոնց արանքները լցված են քլորիտով և հանքային միներալով։ Սպիլիտը կերատոֆիրների հետ մտնում են երկրակեղևի շարժուն գոտիների զարգացման գեոսինկլինալային փուլի սպիլիտ–կերատոֆիրային ֆորմացիայի կազմի մեջ։
ՍՊԻԿԱ (α Կույսի), Կույս համաստեղության ամենապայծառ աստղը՝ 1-ին տեսանելի աստղային մեծության։ Սպեկւորալ կրկնակի աստղ է։ Լուսատվությունը 740 անգամ մեծ է արեգակնայինից։ Սպիկայի «А» բաղադրիչը պատկանում է (β Ցեֆեոս աստղի դասին։
ՍՊԻՆ (< անգլ․ spin – պտտվել), տարրական մասնիկի շարժման քանակի սեփական մոմենտը, որն ունի քվանտային բնույթ և կապված չէ մասնիկի՝ որպես ամբողջություն, տարածական շարժման հետ։ Սպինը հավասար է sП-ի, որտեղ П=h/2π (հ–ը Պլանկի հաստատունն է), իսկ s-ը ւովյալ մասնիկը բնութագրող ամբողջ կամ կիսաամբողջ թիվ է (հաճախ հենց այդ թիվն էլ կոչվում է մասնիկի սպին)։ Տարրական մասնիկների մեծ մասը՝ էլեկտրոնը, նեյտրինոն, պրոտոնը, նեյտրոնը, քվարկները, ինչպես և դրանց հակամասնիկները, ունեն 1/2-ի հավասար սպին։ Զրո սպին ունեն π- և Κ- մեզոնները, իսկ ֆոտոնին վերագրվում է 1-ի հավասար սպինը։ Բաղադրյալ մասնիկի (օրինակ, պրոտոններից ու նեյտրոններից կազմված ատոմային միջուկի) սպինը սահմանվում է որպես այն կազմող բաղադրիչների սպիների և այդ բաղադրիչների ներքին շարժմամբ պայմանավորված ուղեծրային մոմենտների գումար (քվանտային մեխանիկայում մոմենտների գումարման կանոնի համաձայն)։ s սպինով մասնիկը բնութագրվում է սպինի վեկտորի քառակուսու սեփական արժեքով, որը հավասար է s (s+1)-ի, ինչպես նաև որևէ առանցքի վրա սպինի պրոյեկցիայի արժեքներով։ Սպինի պրոյեկցիան