Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պրոպանոլ 2, CH3-CHOH-CH2OH պրոպանդիոլ 1.2: Պարզագույն միատոմանի Ս. անգույն հեղուկներ են, մյուսները՝ (սկսած C12-ից) պինդ նյութեր: C1-C3 Ս. ունեն ալկոհոլի բնորոշ, C4-C5-ը՝ տհաճ խեղդող հոտ, մյուսներն անհոտ են: Գլիցերինը և պարզագույն գլիկոլները մածուցիկ հեղուկներ են: Ս. լավ լուծիչներ են, միաժամանակ լավ են լուծվում օրգ. լուծիչներում: C1-C3 միատոմանի Ս., գլիկոլները (մինչև C7) և գլիցերինը ջրում լուծվում են անսահմանափակ, C4-C5-ը՝ սահմանափակ քանակներով,բարձր Ս.՝ չեն լուծվում: Ջրի և այլ լուծիչների հետ Ս. առաջացնում են ազեոտրոպ խառնուրդներ: Հեղուկ և պինդ Ս-ի մոլեկուլները ասոցվում են՝ միանում են իրար ջրածնական կապերով: Այդ պատճառով Ս. ունեն եռման անոմալ բարձր ջերմաստիճան (CH2OH-ը եռում է 64,7°C-ում, երբ CH3SH-ը՝ 6°C-ում): Ս-ի այդ և հիմնական քիմ. հատկությունները պայմանավորված են OH խմբի առկայությամբ, փոխազդում են ալկալիական և մի քանի այլ մետաղների հետ՝ առաջացնելով ալկոհոլատներ, թթուների հետ՝ էսթերներ, իրար հետ՝ եթերներ: Միատոմանի առաջնային Ս. մեղմ պայմաններում օքսիդացնելիս առաջացնում են նախ ալդեհիդներ, ապա կարբոնաթթուներ՝ RCH2OH→RCHO→RCOOH երկրորդային Ս., կետոններ (RCHOHR*→RCOR*): Ս. կարող են հեշտությամբ դեհիդրատացվել և, կախված սպիրտի բնույթից կամ պայմաններից, առաջացնել եթերներ կամ օլեֆիններ: Կարևոր է նաև Ս-ի փոխազդեցությունը HCI-ի, PCI3-ի PCI5-ի և SOCI2-ի հետ, որի հետևանքով ստացվում են ալկիլքլորիդներ՝ RCI, RCI2 ևն: Ս. և նրանց էսթերները տարածված են բնության մեջ (ճարպեր, մոմանյութեր ևն): Ֆենիլէթիլսպիրտը՝ վարդի, մենթոլը՝ անանուխի, բենզիլացետատը՝ հասմիկի եթերայուղերի բաղադրիչներն են:

Բազմաթիվ Ս. ստանում են օլեֆինները հիդրատացնելով (կատալիզատոր), ալդեհիդները, կետոնները, կարբոնաթթուները և նրանց էսթերները վերականգնելով: Մեթիլալկոհոլը, պրոպիլ, իզոբուտիլ և այլ Ս. ստանում են ածխածնի օքսիդը հիդրոգենացնելով: Էթիլալկոհոլը և մի քանի այլ Ս. ստանում են նաև շաքարների ֆերմենտային խմորմամբ (տես Ածխաջրեր, Խմորում): Ս. կիրառական կարևոր նշանակություն ունեցող նյութեր են, օգտագորվում են ներկանյութերի, լաքերի, սինթետիկ մանրաթելերի, պլաստմասսաների, լվացող միջոցների, պլաստիֆակտորների, էմուլգատորների, դեղանյութերի և բազմաթիվ այլ արտադրություններում: Ցածր ալիֆատիկ Ս. թույլ նարկոտիկներ են, մի քանիսը (մեթիլալկոհոլ, էթիլենգլիկու) թունավոր են:

Ա. Ավետիսյան

ՍՊԼԻՏ (Split), քաղաք և նավահանգիստ Հարավսլավիայում՝ Հորվաթիայի Սոցիալիստական Հանրապետությունում, Ադրիատիկ ծովի ափին: 158 հզ. բն. (1974): Բեռնաշրջանառությամբ երկրորդն է Ռիեկայից հետո: Մերձակա բնակավայրերի հետ կազմում է ագրոարդ, խոշոր հանգույց: Կան նավաշինություն, ցեմենտի, քիմ., սննդի արդյունաբերություն, տեքստիլ ձեռնարկություններ, ՀԷԿ: Ս-ում են կենսաբանաօվկիանեսագիտական ԳՀԻ-ն, ծովային, հնագիտական, ազգագրական և այլ թանգարաններ, Մերձծովյան կուրորտ է, տուրիզմի կենտրոն: Պահպանվել են Դիոկղետիանոս կայսեր պալատի մնացորդները, դամբարան (մոտ 300 թ., VII դարից՝ տաճար, XIII-XVI դդ. զանգակատուն), տներ (XV-XVI դդ.): Ս-ի մոտ են Սալոնա անտիկ քաղաքի ավերակները (մ.թ.ա. II դ. - մ. թ. IV դ.):

ՍՊՂԱՆՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սասնո գավառի Տալվորիկ գավառակում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 13 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին խաշնարածությամբ, արհեստներով (շալագործություն), շերամապահությամբ: Մշակում էին հացահատիկ , թուզ, նուռ, ծխախոտ, խաղող, բամբակ: Բնակիչները 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, դիմել են ինքապաշտպանության: Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում:

ՍՊՈՆԳԻՈԼԻՏ, ս պ ո ն գ ո լ ի թ (< հուն. ********* -ի նվազականը - սպունգ և ...լիթ), կայծքարային ապար, կազմված է օպալից (խալցեդոն) և կայծքարային սպունգների բազմաթիվ սպիկուլներից: Բեկորային նյութը սովորաբար բաղկացած է քվարցից, գլաուկոնիտից, երկաթի հիդրօքսիդներից, երբեմն ռադիոլյարիտների և ֆորամինիֆերների խեցիներից:Ս-ները սովորաբար ամուր, երբեմն բավական փխրուն գոյացումներ են, որոնք վերագրվում են ծանծաղջրյա, մերձցամաքային նստվածքներին: Հայտնի է Կովկասյան լեռնաշղթայի հս. և հվ-արլ. ծայրամասերի երրորդական, Փարիզի ավազանի կավճի նստվածքներում և այլ վայրերում:

ՍՊՈՆՏԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ, տես Ինքնակամ ճառագայթում:

ՍՊՈՐԱԴՆԵՐ (հուն. _____), կղզիներ Եգեյան ծովում: Պատկանում են Հունաստանին: Բաղկացած են կղզիների երկու խմբից՝ Հյուսիսային Ս., Հարվային Ս.:

ա. Հյուսիսային Ս.: Տարածությունը մոտ 540 կմ2 է: Ընդրկում են 77 կղզի: Խոշորներն են Սկիրոսը, Սկոպելոսը, Սկիաթոսը, Իլիոդրոմիան: Բարձրությունը՝ 500-793մ: Կազմված են կրաքարերից: Զարգացած է կարստը: Կան մակվիսի մացառուտներ: Զբաղվում են մերձարևադարձային հողագործությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ:

բ. Հարավային Ս.: Տարածությունը 3541 կմ2 է: Խոշոր կղզիներն են Հռոդոսը, Սամոսը, Իկարիան, Կոսը, Կարպաթոսը: Գերակշռում են բլուրներն ու մինչև 1434մ բարձրությամբ (Կերկետեֆս լեռ) լեռները: Տարածված են միջերկրածովյան թփուտների մացառուտներ ու մշտականաչ անտառների հատվածներ: Զբաղվում են հացահատիկի, ձիթատուների մշակությամբ, այգեգործությամբ, ձկնորսությամբ: Քաղաք-նավահանգիստներն են Հռոդոսը, Սամոսը:

ՍՊՈՐԱԿԵՆԴԱՆԻՆԵՐ (Sporozoa), մակաբույծ նախակենդանիների դաս։ Բնորոշ է սերունդների հաջորդականությունը և անսեռ ու սեռական բազմացման հերթագայությունը։ Ս֊ի կենսաշրջանի հիմնական փուլերն են շիզոգոնիան (անսեռ բազմացում), գամոգոնիան (գամետների առաջացում և բեղմնավորում) և սպորգոնիան (սպորների և սպորոզոիտների ձևավորումը զիգոտից)։ Որոշ Ս․ ունեն մեկ, մյուսները՝ երկու տեր։ Հայտնի է Ս֊ի մոտ 2000 տեսակ։ Մարդու և կենդանիների մի շարք ծանր հիվանդությունների (մալարիա, տոքսոպլազմոզ, կոկցիդիոզ ևն) հարուցիչներ են։

ՍՊՈՐԱՆԳԻՈՒՄ (< սպորներ և հուն․ *** — անոթ, զետեղարան), բույսերի օրգան, որտեղ զարգանում են սպորները։ Միաբջիջ է (բազմաթիվ ստորակարգ բույսեր) կամ բազմաբջիջ (բարձրակարգ բույսեր)։ Որոշ կանաչ ջրիմուռներ ամբողջությամբ վերածվում են Ս֊ի։ ԲԱզմաբջիջ ջրիմուռների Ս—ները կարող են դառնալ մյուս բջիջներից ձևաբանորեն չտարբերվող (ուլոտրիքս, ուլվա) կամ տարբերվող (էկտոկարպուս, լամինարիա) բջիջները։ Առանձին ոչ բջջային բույսերի Ս—ներն առաջանում են թալոմի վրա։ Որոշ օոմիցետների Ս֊ները դառնում են կոնիդիումներ, ընկնում են և ծլում։ Բարձրակարգ բույսերն առաջացնում են միայն մեյոսպորանգիումներ։ Մամռանմանների Ս․ սպորոգոնիումի տուփիկն է։ Պտերների Ս․ զարգանում է սպորոֆիլների վրա կամ դրանց ծոցերում։ Ս—ները կարող են նաև լինել միայնակ կամ զարգանալ խմբերով, ազատ կամ սերտաճած։ Համասպոր պտերանմանները գոյացնում են մեկ տիպի Ս—ներ, որոնք ծլելով առաջացնում են երկսեռ նախածիլեր, իսկ տարասպորները՝ երկու տիպի (միկրո֊ և մեգասպորանգիում), որոնք առաջացնում են միկրո֊ և մեգա֊ սպորներ, և որոնցից էլ զարգանում են արական ու իգական նախածիլները։ Բոլոր սերմնավոր բույսերը տարասպոր են։ Մեգասպորանգիումին հոմոլոգ է սրանց սերմնասկզբնակի նուցելուսը, իսկ միկրոսպորանգիումին՝ ծածկասերմերի փոշեպարկի բունը։

ՍՊՈՐԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ, գլխավորապես սպորներով բազմացող և տարածվող բույսեր։ Ս․ բ֊ի մեծամասնությունը սպորի վիճակում է դիմանում արտաքին անբարենպաստ պայմաններին (բակտերիաների սպորները ծառայում են միայն այդ նպատակին)։ Որոշ Ս․ բ․ (օրինակ բազմաթիվ քարաքոսեր) հազվադեպ են սպոր առաջացնում և բազմանում են հիմնականում մարմնի առանձին հատվածների անջատման միջոցով։ Երբեմն Ս․ բ․ բաժանում են ստորակարգերի (ջրիմուռներ, բակտերիաներ, սնկեր, քարաքոսեր) և բարձրակարգերի (պտերներ, ձիաձետներ, գետնամուշկեր, որոշ բրածո բույսեր ևն)։ Ս․ բ․ հակադրում են սերմնավոր բույսերին, որոնք բազմանում և տարածվում են սերմերով։ Սակայն սերմնավոր բույսերի փոշեհատիկները (առէջներում) և սաղմանյին պարկերը (սերմնաբողբոջներում) հոմոլոգ են բարձրակարգ Ս․ բ֊ի սպորներին, չնայած կատարում են այլ ֆունկցիաներ և անմիջականորեն չեն ծառայում բազմացման ու տարածման համար։

Գրկ․ Тахтаджян А. Л., Высшие растения, т. 1, М.—Л., 1956.