Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Սվարանց կույթի տուն, գրադարան, կապի հանգույց, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Ս–ից 5 կմ հվ․ կա երկաթի հանքավայր։

ՍՎԱՐԱՆՑԻ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՍՍՀ Դորիսի շրջանում, համանուն գյու– ղից 5 կմ հվ․, Արամազդ լեոան հս․ լանջին։ Հայտնաբերվել է 1956-ին։ Հանքավայրում հայտնի են ավելի քան 30 ոսպնյակաձև և դայքանման հանքամարմիններ, որոնցից 13-ը ունեն 10–70 մ հաստություն։ Հե– տամտված են 260–300 մ, երբեմն՝ 1200– 1400 մ ըստ տարածման և 500–550 մՀ անկման ուղղությամբ։ Կանխատեսումա– յին, այդ թվում հետախուզված (137,7 մլն ա) պաշարներով համարվում է ամե– նախոշորը Անդրկովկասում։ Հանքանյու– թերը հիմնականում կազմված են մագնե– տիտից, տիտանամագնետիտից, օլիվի– նից, մասամբ՝ իլմենիտից և շպինելից։ Հանքավայրը, աոաջացման երկրր․ պայ– մաններով, պատկանում է բուն մագմա– տիկ տիտանամագնետիտային հանքա– նյութերի ֆորմացիոն տիպին և համար– վում է Ուրալի Կաչկանար երկաթի հան– քավայրի տիպիկ նմանակը։ Գ․ Մեժչումյան

ՍՎԵԱԲՈՐԳԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1906, 1905–07-ի հեղափոխության շրջանում Բալթիկ ծովի Սվեաբորգ ամրոցի (այժմ՝ Սուսմենլինա քաղաքը Ֆինլանդիայում) կայազորի նավաստիների և զինվորների զինված ելույթը։ Որպես Բալթիական ընդ– հանուր ապստամբության բաղկացուցիչ մաս նախապատրաստվել է ՌՍԴԲԿ ֆին– լանդական զինվորական կազմակերպու– թյան կողմից։ Ս․ ա․ անմիջականորեն գըլ– խավորել է տեղի զինվորական ս–դ․ կազ– մակերպությունը բոլշևիկներ Ա․ Պ․ Եմել– յանովի և Ե․ Լ․ Կոխանսկու մասնակցու– թյամբ։ ԷսԷռների տեղական կազմակեր– պությունն առաջարկել է ապստամբությու– նը նախապատրաստել համատեղ, սակայն նրանց հետ համաձայնության գալ չի հա– ջողվել։ էսէոները պնդել են անմիջապես սկսել ապստամբությունը, ս–դ–ները գտել են, որ ապստամբության նախապատրաս– տումը դեռևս չի ավարտվել։ Հուլիսի 15 (28)-ին տարերայնորեն սկսվել է ամրոցի ականային վաշտի նավաստիների խռո– վությունը։ Օգտվելով դրանից, էսէռները ապստամբության կոչ են արել։ Հուլիսի 17(30)-ին Սվեաբորգ ամրոցի պարետի հրամանով ձերբակալվել են ականային վաշտի նավաստիները, որի պատճառով հուլիսի լույս 18(31)-ի գիշերն ապստամ– բել է ողջ կայազորը (ավելի քան 2 հզ․ մարդ)։ Ս–դ․ կազմակերպությունը ձգտել է ապստամբությանը տալ կազմակերպված բնույթ, առաջ է քաշվել ինքնակալության տապալման, ժողովրդի ազատության, հողը գյուղացիներին հանձնելու ևն լո– զունգներ։ Ապստամբները գրավել են կա– րևոր նշանակություն ունեցող մի քանի կղզիներ, սկսել գնդակոծել ցարին հա– վատարիմ կայազոր ունեցող կղզիները։ Ս․ ա․ աջակցելու համար Հելսինգֆորսի (Հելսինկի) բանվորները համընդհանուր գործադուլ են հայտարարել։ Ֆինլանդ․ Կարմիր գվարդիայի ջոկատները (մոտ 200 մարդ) միացել են ապստամբներին։ Սակայն, սպասելով Բալթիական նավա– տորմի հեղաՓոխական նավերին, իմանա– լով, որ Կրոնշտադտում նույնպես ապըս– տամբություն է նախապատրաստվում (տես Կրոնշտադւռյան ապստամբություններ 1905, 1906), ապստամբները չեն անցել հե– տագա հարձակողական գործողություն– ների։ Օգտվելով դրանից Բալթիական նա– վատորմի ղեկավարությունը կարողացել է միջոցներ ձեռնարկել, և շրջապատելով ամրոցը, անցել հարձակման։ Հուլիսի 20 (օգոստ․ 2)-ին, ուրիշ ելք չգտնելով, ապըս– տամբների զինվ․ խորհուրդը պայքարը դադարեցնելու որոշում է ընդունել։ Սոտ 1000 զինվոր և նավաստի ռազմ, դատարա– նի կողմից դատապարտվել է զանազան պատիժների՝ 43 մարդ գնդակահարվել է, մյուսներն՝ աքսորվել, բանտարկվել։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Սվեաբորգ պատվի– րակություն ուղարկելու մասին, Երկ․ լիակւո․ ժող․, հ․ 13։ Նույնի, Փոթորկից առաջ, նույն տեղում։ Революция 1905–1907 гг․ в России․ Документы и материалы․ Второй период революции, кн․ 1, ч․ 2, М․, 1961․

ՍՎԵԴԲԵՐԳ (Svedberg) Թեոդոր (1884- 1971), շվեդ, ֆիզիկա–քիմիկոս։ Շվեդ․ ԴԱ անդամ, ՍՍՀՍ ԴԱ արտասահմ․ անդամ (1966)։ 1907-ին ավարտել է Ուպսալայի համալսարանը, աշխատել տեղում։ 1949-ից եղել է միջուկային քիմիայի ինստ–ի (Դ․ Վերների ինստ․) դիրեկտոր։ Աշխատանքները հիմնականում վերաբե– րում են կոլոիդային քիմիային, մոլեկու– լի ձևերի ու չափերի որոշմանը, էլեկտրա– ֆորեզին։ Փորձնականորեն հաստատել է (,1906) բրոունյան շարժման Ա․ էյնշտեյնի և Ս․ Սմոլուխովսկու տեսությունը։ Պատ– րաստել է առաջին ուլտրացենտրիֆուգը, մշակել մակրոմոլեկուլների (հատկապես սպիտակուցների) մոլ․ զանգվածի որոշ– ման մեթոդը։ Նոբելյան մրցանակ (1926)։

ՍՎԵԴԻԱՅԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատ– կանում է <կը> ճյուղին, ըստ բազմահատ– կանիշ վիճակագրական դասակարգման՝ Անտիոքի կամ ծայր հվ–արմ․ բարբառա– խմբին։ Ունի երեք խոսվածք՝ Ցօղուն– Օլուկի, Հաջի–Հաբիբլիի և Քաբուսիեի։ Ս․ բ–ի ձայնավոր հնչյուններն են՝ ա, օ, ու, ի, է, ը, ա, օ, ու։ Բաղաձայնական հա– մակարգը եռաստիճան է։ Առկա է ղ հըն– չույթը։ Երկբարբառներն են՝ այ, այ, օյ, օյ, էոլ, աու, օու, էյ։ Գրաբարի խուլերի դիմաց Ս․ բ․ ունի ձայնեղներ, ձայնեղների դիմաց՝ խուլեր։ Շեշտակիր ա>ոլ (նախաշեշտ դիրքում՝ ի, ա)․ և >ի․ ու>օ, էու, օու․ ո>ոլ, ու (նախաշեշտ դիրքում՝ ի)․ ի>ա, ա, է։ Գրաբարյան աւ երկբարբառը դարձել է ու․ այ>ա, ի․ոյ>ոյ, օ, է․ իւ>ի, է, օյ, եա >ի։ Հոլովումը հիմնականում իրականաց– վում է մասնիկավորումով, որոշ դեպքե– րում՝ նաև հնչյունների հերթագայությամբ, վերջին դեպքում ուղղականի անորոշ առ– ման հիմքը նույնանում է սեռական հոլո– վաձևի հետ։ Հերթագայվում են՝ ա–օու․ աու–էու, աոլ–օու, օյ․ այ–օոլ, այ–էու։ Սե– ռական մասնիկավոր ձևերը կազմվում են ուղղականի հնչյունափոխված կամ ան–* հնչյունափոխ հիմքին ավելացնելով ը(էն), Վօ(Վէուն), օյջ, ց ձևույթները։ Բացառակա– նի հոլովակազմիչն է ին, անձի անունների դեպքում այն ձևավորվում է սեռականի մընի կաղապարով։ Գործիականը կազմ– վում է ու, մասամբ նաև՝ ոլմ ձևույթներով։ Ներգոյականի իմաստն արտահայտվում է սեռականի և մեջ կապի հարադրությամբ։ Հոգնակերտներն են՝ իր, վա, վըդա, վընա, դակ, նա, ստուն, դոլն, վուն, անդա, կ(ք)։ Ս․ բ–ում առման քերականական կարգը, բացի մասնիկավորումից (ս, դ, մը հոդեր), արտահայտվում, է նաև հնչյունների հեր– թագայությամբ, ընդ որում, բոլոր դեպքե– րում հիմքը փոխվում է (սիղուն–որոշյալ՝ սիղէուն, անորոշ՝ սիղէուն մը)։ Անձնական դերանունները՝ իս, տէուն, ան, անկ, մընկ, տակ, անընկ, իրընկ, ինչ– պես նաև հարցական օո՞լմ դերանունը, ունեն տարահիմք հոլովում, մյուսները հետևում են անվանական հոլովմանը։ Բայն ունի երեք լծորդություն՝ ի, ու, է (կըրիլ* գարտիլ, գաննիլ), որոնք տար– բերակվում են սահմանական եղանակի ներկա անկատարում (գեուկըրիմ, գեու գարտում, գեու գաննէմ)։ Բայի ժխտական ձևերը կազմվում են չ և մը մասնիկներով (մը–ով կազմվում է միայն արգելական հրամայականը)։ Պարզ բայաձևերում չ ավելանում է հիմքի սկըգ– pfifc (աԿռրԻւ, չըԿռրուձ, չըկըրիծա, չը– կըրիմ), իսկ բաղադրյալ ձևերում՝ օժան– դակ բայերին (կըրուձ չըմ, նըստուձ չըմ)։ Սևացած դեպքերում ժխտական մասնիկն ավելանում է եղանակիչին, ընդ որում՝ գէոլ մասնիկի գ հերթագայվում է չ ժըխ– տականով (չէու կըրիմ, չըբըր կըրիմ, չըմ Կօրի)։ Գրկ․ Անդրեասյան Տ․, Սվեդիայի բարբառը, Ե․, 1967։ Այվազյան Վ․, Մու– սա լեո․։ Հայ ազգագրություն և բանահյուսու– թյուն, JN* 16, Ե․, 1984։ Գ․Հանանյան

ՍՎԵԴԻԱՅԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Մուսա ւեռան հերոսամարտ 1915։

ՍՎԵԼԻՆԿ (Sweelinck, Swelink) Ցան Պի– տերսոն (1562–1621), նիդերլանդացի