դրսևորվում է ւոենդով (39°Շ–ից ավելի), կոպերի և դեմքի այտուցով, մկանային ցավերով, հաճախ՝ մաշկային ցանով, գլխացավերով, ալերգիական երևույթներով, մարսողության խանգարումներով ևն։ 1–2 շաբաթից վիճակն սկսում է բարելավվել, երբեմն հիվանդության ընթացքը ծանրանում է և ավարտվում մահով։ Բուժումը․ թիաբենթազոլ (մինտեզոլ), հակաալերգիական պատրաստուկներ։ Կանխարգելումը․ մարդու սննդում օգտագործվող մսեղիքի արիխինեւոսկուցիա։ Տ․ կենդանիների, հիվանդանում են ավելի քան 100 տեսակ ընտանի և վայրի կաթնասուններ, առավել հաճախ խոզերը։ Տարբերում են հիվանդության երկու ձև՝ աղիքային և մկանային։ Սեռա հասուն տրիխինելաները կուտակվում են կենդանիների բարակ աղիքներում, իսկ թրթուրները՝ մկաններում։ Վարակը տա րածվում է մսեղենի մնացորդների, սատ կած առնետների, մկների, կատուների, շների դիակների, կենդանիների կղանքի, տրիխինելայի թրթուրով ախտահարված սննդի ևն միշոցով։ Կենդանու աղիքներում կերի հետ կուլ տված թրթուրի պատիճը լուծվում է, և այն վեր է ածվում հասուն մակաբույծի։ Տրիխինելայի հետագա զարգացումը կենդանու օրգանիզմում ընթանում է ինչպես մարդու օրգանիզմում։ Հիվանդության ախտանշաններն են․ մարսողության խանգարում (լուծ), մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ախորժակի անկում, մկանային ցավեր, քոր, ինտենսիվ վարակվածության դեպքում կենդա նիները սաստիկ նիհարում են, պառկում, առաջանում է ընկճվածություն, աչքի կո պերի, վերջավորությունների այտուց, ար յան անոթների թրոմբոզ, լուծանք, թունավորման նշաններ։ Բուժումը․ մշակված չէ։ Կան խարգելումը․ կենդանիներին կերակրել միայն վարակազերծված մսեղենի ՈւտցորդՆէտոզ; ^ոզՈրի U խոճկորների մսեղիքի ւորիխինելասկոպիա, Տ–ով վա րակված մսեղիքի ոււոիլացում ու ոչընչացում։ Հիվանդ կենդանիների կիսաեփ միսն արգելվում է օգտագործել։ Հավերն ուտելով Տ–ով վարակված միսը, կղանքի հետ արտազատում են կենսունակ թըրթուրներ և տարածում հիվանդությունը, այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում հավերին և խոզերին համատեղ պահել։
ՏՐԻԽՈՄՈՆԱՍՆԵՐ (Trichomonas), մըտրակավորների դասի միաբջիջ օրգանիզմների սեռ։ Մարմինը տանձաձև է, առջևի մասում ունեն 4 (երբեմն 3) ազատ մտրակներ, որոնք ուղղված են առաջ։ 5-րդ մտրակը ետ է ուղղված և միացած է հատուկ ալիքաձև թաղանթին։ Կորիզը մարմնի առջևի մասում է։ Չափերը 20–30 ц են։ Տ․ մարդու և ողնաշարավոր կենդանիների մարսողական համակարգի և սեռական օրգանների մակաբույծներ են։ Մարդու մակաբույծ տեսակները 3-ն են, որոնցից T․ vaginalis-ն առաջացնում է տարբեր բորբոքային երևույթներ (տես ՏրիխոԱոնոզ)։ T․ foetus տեսակն ապրում է խոշոր եղջերավոր անասունների սեռա կան օրգաններում և առաջացնում է այդ օրգանների բորբոքում, ստերջություն, վիժում ևն։
ՏՐԻԽՈՄՈՆՈԶ, տրիխոմոնիազ, տրիխոմոնադոզ, մարդու և կեն դանիների միզասեռական օրգանների բորբոքային հիվանդություն։ Հարուցիչը մտրակավորների դասի, միաբջիջ օրգա նիզմներն են՝ տրիխոմոնասները։ Մ ա ր– դ ու Տ–ի հարուցիչը Trichomonas vagi- nalis-ն է։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ տրիխոմոնասակիրը։ Վարակվում են հիմնականում սեռական, եր բեմն կենցաղային ճանապարհով՝ անձնական օգտագործման առարկաների (օրի նակ, երեսսրբիչի) միջոցով։ Կանանց Տ․ հիմնականում արտահայտվում է հեշտոցաբորբով, տղամարդկանցը՝ միզուկա բորբով։ Հիվանդությունը բնորոշվում է արտաքին սեռական օրգանների ուժեղ քորով, առատ, փրփրոտ սպիտահոսությամբ, միզարձակման ցավոտությամբ։ Կանանց Տ․ հաճախ ուղեկցվում է նաև արգանդի վգիկի խողովակի լորձաթա ղանթի բորբոքումով (ցերվիցիտ), տղամարդկանցը՝ սերմնաբշտերի, շագանա կագեղձի և մակամորձիների ախտահա րումով։ Տ–ի ախտանշանները կախված են հիվանդության փուլերից (սուր, են թասուր, քրոնիկական), պրոցեսի տեղա դրությունից։ Ընթացքը երկարատև է, կրկնություններով (ռեցիդիվներ)։ Ախտո րոշվում է միզասեռական օրգանների ար տազատուկների մանրադիտակային հե տազոտության, հիվանդի զանգատների և տվյալների հիման վրա։ Բուժմը՝ դեղորայքներով՝ մետրոնիդազոլ (տրիխոպոլ, ֆլագիլ)։ Բուժման ընթացքում սեռական կյանքն արգելվում է։ Սեռական հիգիենայի կանոնների պահպանում, պայքար վեներական հիվանդությունների դեմ։ Կենդանիներից Տ–ով հիվան դանում են հիմնականում խոշոր եղջերա վորները, հազվադեպ՝ թռչունները։ Խոշոր եղջերավոր կենդանիսնրի հարուցիչը՝ Trichomonas foe tus-ը, ախտահարում է սեռական օրգանները և տարածվում է առավելապես զուգավորման ժամանակ։ Հիվանդությունն ուղեկցվում է վաղ վիժումներով, ստերջու թյամբ, սեռական օրգանների յուրահատուկ ախտահարումներով (նկատվում են հեշտոցի, արգանդի, թլիփի ևնի բորբո քումներ)։ Առողջացած ցուլերը հաճախ տրիխոմոնասակիր են։ Տ․ ախտորոշում են կլինիկական նշանների, համաճարակա բանական տվյալների և մանրադիտակային հետազոտությունների հիման վրա (կիրառվում է նաև ախտորոշման ալերգիական մեթոդը)։ Բուժումը՝ ֆուրազոլիդոն, կարբոխոլին ևն։ Կանխարգ և լում ը՝ Տ–ով հիվանդ կենդանիների մեկուսացում և բուժում, արհեստական սերմնավորման կիրառում։ Թռչուններ ի Տ–ի հարուցիչն ախտահարում է մարսողական ուղիները, լյարդը և այլ օրգաններ։ Առավել հաճախ հիվանդանում են ճտերը։ բուժ ու մ ը՝ տրիխոպոլ, օսարսոլ ևն։ Կանխարգել ու մը՝ ճտերի մեկու սացված աճեցում, կերաբաժնում տրիխո– մոնադոցիտների օգտագործում։ Գրկ․ Тимофеев Б․ А․, Петров ский В․ В․, Трихомонады и трихомонозы сельскохозяйственных животных, М․, 1967․ Վ․ խաչոյան
ՏՐԻԻՈՑԵՖԱԼՈԶ, մարդու և կենդանիների ճիճվային հիվանդություն (նեմաաոդոզ– ների խմբի)։ Մարդու Տ–ի հարուցիչը մազագլուխն է։ Հիվանդությունը տարածված է հիմնա կանում արևադարձային և մերձարևա դարձային գոտիներում։ Հասուն մաղա գլուխներն ապրում են հաստաղիքում։ Մակաբույծի ձվիկներն արտազատվում են կղանքի հետ (օրական 1000–3500 ձվիկ), հասունանում հողում։ Մարդը վարակվում է սննդի հետ դրանք կուլ տալիս։ Մարդու աղիքներում ձվիկների զարգա ցումը տևում է 30–40 օր։ Տ–ի հիմնական ախտանշաններն են․ որովայնի ցավեր, փորկապություն կամ լուծ, սրտխառնոց, փսխումներ, գլխացավ, գլխապտույտ, աջենթակողային շրջանի ցավեր և սակա վարյունություն։ Կանխարգելումը՝ անձնական հիգիենայի կանոնների պահ պանում, բնակավայրերի բարեկարգում։ Բ ու ժ ու մ ը՝ դիֆեզիլ, նավթամոն, թթվածին։ Կենդանիների Տ․, որոճողների, ամենակերների, մսակերների և այլ կաթ նասունների հիվանդություն է։ Հարուցիչ ները կենդանիների հաստ աղիքում մակաբուծվող Trichocephalus սեռի կլոր որ դերն (նեմատոդներ) են։ Տրիխոցեֆալ– ներով ինտենսիվ վարակվածության դեպ քում փոփոխվում են շատ օրգանների և հյուսվածքների կառուցվածքն ու ֆունկ ցիան։ Տ․ ախտորոշում են կղանքում տրիխոցեֆալների ձվեր կամ սատկած կենդա նիների աղիքներում մակաբույծներ հայտ նաբերելով։ Բուժումը՝ ճիճվամուղ պատրաստուկներ (բուբուլինը՝ խոզերի, պրոմինտիկը՝ ոչխարների համար ևն)։ Կանխարգել ու մը՝ անասնաբուժանիտար․ ընդհանուր միջոցառումներ։ Գրկ․ Скрябин к․ И․,ПетровА․М․, Основы ветеринарной нематодологии, М․, 1964․
ՏՐԻԽՈՖԻՏԻԱ խուզող որքին, մարդու և կենդանիների մաշկի սնկային հիվանդություն։ Ընթանում է երկու հիմ նական կլինիկական ձևով՝ մակերեսային և խորը։ Մակերեսային Տ․ բնորոշ է մարդկանց։ Նրա հարուցիչ–սնկիկների հիմնական կրողը և հիվանդության վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Հաճախ հիվանդանում են երեխաները։ Վարակը փոխանցվում է անմիջական շփման կամ անհատական օգտագործման առարկանե րի միջոցով։ Մակերեսային Տ․ ախտահա րում է երեխաների գլխի մազածածկ մասը, հարթ մաշկը, հազվադեպ՝ եղունգները։ Առաջին դեպքում նախ առաջանում են մի քանի կարմրավուն բծեր՝ թեթև թեփոտումով ու ինֆիլտրացիայով, ապա կոտրվում են մազերը՝ մաշկի մակերեսից 2–3 մմ բարձրության վրա։ Սուբյեկտիվ երևույթ ները բացակայում են, որի պատճառով հիվանդությունը երկար ժամանակ կարող է մնալ աննկատ։ Սակայն այն աստիճա նաբար առաջադիմում է՝ ընդգրկելով գլխի մազածածկ մասի նորանոր հատվածներ։ Հարթ մաշկի մակերեսային Տ․ արտահայտվում է խոշոր չափերի կարմրավուն թեփոտվող օջախներով՝ կլորավուն գծագրությամբ,