Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի հանքանյութերը, ոսկին, անագը։ Կազմվեցին ստորգետնյա ջրերի կադաստրը (ամփոփագիրը) և հանրապետության ամբողջ տարածքի ջրաբանական քարտեզները։ Կազմվեց Ու–ի հողերի նոր կարգաբանություն։
1940–50-ական թթ․ ստեղծվում և զարգանում էին գիտ․ դպրոցներ և ուղղություններ․ մաթեմատիկայի բնագավառում, պետրոլոգիայի U մետաղածնության, նավթի, երկրաբանության, կառույցների սեյսմակայունության, էլեկտրոնիկայի, հելիոտեխնիկայի են։ Ետպատերազմյան տարիներին, կազմակերպվեցին մի շարք ինստ–ներ՝ կառույցների (1947, այժմ՝ Ուրազբաևի անվ․ մեխանիկայի և սեյսմակայուն կառույցների), Ուզբ․ ՍՍՀ ԳԱ բուսաբանության, կենդանաբանության և պարազիտոլոգիայի (1950), Ուզբ․ ՍՍՀ ԳԱ միջուկային ֆիզիկայի, բուս. նյութերի քիմիայի, ջրային պրոբլեմների (բոլորը՝ 1956) ևն։ 1960–70–ական թթ․ համալիր հետազոտություններ էին տարվում բամբակագործության, ոռոգման, էներգետիկայի, գունավոր մետալուրգիայի բնագավառներում։ Մշակվեցին ավտոմատ և հեռուստամեխ․ կառավարմամբ համալիր ջրաէներգետիկ համակարգեր, պատվարների նոր կոնստրուկցիաներ, հորիզոնական և ուղղաձիգ ցամաքուրդների համակարգեր, բամբակենու մշակման ավելի կատարյալ տեխնոլոգիա, որի շնորհիվ շրջանառության մեջ մտան Սովյալ, Դալվերզինյան, Քարշիի տափաստանների, Ֆերգանայի զգալի հողատարածություններ։
Մ ա թ ե մ ա տ ի կ ա։ Հիմնական կենտրոններն են Ուզբ․ ՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստ․, Տաշքենդի Վ․ Ի․ Լենինի անվ․, Սամարղանդի Նավոիի անվ․ համալսարանները։ Աշխատանքները վերաբերում են հավանականությունների տեսության, մաթ․ վիճակագրության, տոպոլոգիական կիսադաշտերի տեսության, դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումների ուսումնասիրմանը։
Ֆ ի զ ի կ ա։ Կատարվել են միջուկային ֆիզիկայի և բարձր էներգիայի մասնիկների ֆիզիկայի (Ս․ Ստարոդուբցև, Ս․ Ազիմով), ճառագայթաակտիվացումային վերլուծության (Ե․ Լոբանով, Ու․ Գուլյամով) հետազոտությունները։ Ուսումնասիրություններ են կատարվել նաև ֆիզիկական և դիէլեկտրիկական էլեկտրոնիկայի, օպտո– և միկրոէլեկտրոնիկայի, մոլեկուլային ֆիզիկայի, հեղուկների և լուծույթների սպեկտրոսկոպիայի բնագավառներում։
Ա ս տ ղ ա գ ի տ ու թ յ ու ն։ Ուզբ․ ՍՍՀ ԳԱ աստղագիտության ինստ–ում ուսումնասիրվել են փոփոխական աստղերը, որոշվել են աստղերի ուղղակի ծագումները, շարունակվել են Արեգակի և ժամանակի՝ համամիութենական ծառայության ծրագրերով դիտումները։ 1974-ից ինստ–ի մասնաճյուղը՝ Ուլուգբեկի անվ․ միջազգային լայնութենական կայանը, ՍՍՀՄ ԳԱ գլխավոր աստղադիտարանի հետ համատեղ սկսել է մայրցամաքների դրեյֆի ուսումնասիրման հետ կապված բազմամյա դիտումներ։ Մ ե խ ա ն ի կ ա և կ ա ռ ա վ ա ր մ ա ն պ ր ո ց ե ս ն ե ր։ Կատարվել են հետազոտություններ տնտ․ և տեխ․ կիբեռնետիկայի, ինֆորմացիայի տեսության և հաշվողական տեխնիկայի բնագավառներում։ Մշակվել են մեծ համակարգերի հետազոտման ընդհանուր ալգորիթմական մեթոդներ։ էներգետիկայի և ավտոմատիկայի բնագավառներում կատարվել են մեծ էլեկտրական համակարգերի ռեժիմների տեսության և հաշվարկի մեթոդների մշակման (Խ․ Ֆազիլով), էներգիայի վերականգնվող աղբյուրների կադաստրին և ռեժիմներին վերաբերող, էլեկտրահաղորդակի ավտոմատացման (Մ․ Խամուդխանով) և այլ աշխատանքներ։ Մեխանիկայի և կառույցների սեյսմակայունության ինստ․, քաղշինի տիպային և փորձարարական նախագծման՝ Տաշքենդի զոնալ գիտահետազոտական և նախագծային ինստ–ները զբաղվել են սեյսմակայուն շինարարության, գրունտների մեխանիկայի և առաձգականության տեսության հարցերով (Մ․ Ուրազբաև)։ Ստեղծվել է խողովակաշարերում բազմաֆազ միջավայրերի շարժման տեսությունը (Խ․ Ռախմատուլին, Դ․ Ֆայզուլաև)։
Ե ր կ ր ա բ ա ն ու թ յ ու ն, ե ր կ ր ա ֆ ի զ ի կ ա, ա շ խ ա ր հ ա գ ր ու թ յ ու ն։ Մշակվել է միներալների երկրաքիմ․ դասակարգումը (Ա․ Ուկլոնսկի)։ Զարգանում էր երկրբ․ ֆորմացիաների ուսմունքը (Վ․ Պոպով), շարունակում էին հետազոտությունները մետաղածնության և պետրոլոգիայի ուղղությամբ, մետաղածնական և կանխատեսման ամփոփիչ քարտեզների կազմումը։ Ջրաբանության և ինժեներային երկրբ․ ինստ–ը (հիմն․ 1960-ին) շարունակում էր հետազոտությունները ջրաբանության, մելիորատիվ ջրաերկրաբանության, երկրադինամիկ պրոցեսների ուղղությամբ (Գ․ Մավլյանով, Ն․ Կենեսարին)։ 1971-ին ստեղծվեց Ուզբ․ ՍՍՀ երկրբ․ մինիստրության գիտաարտադր․ միավորում։ Նավթի և գազի հանքավայրերի երկրբ․ և հետախուզության ինստ–ում մշակվել են նավթի և գազի որոնումների գիտ․ հիմունքները (Ա․ Ակրամխոջաև, Ա․ Բաբաև)։ 1966-ին հիմնադրվեց Ուզբ․ ՍՍՀ ԳԱ երկրաշարժագիտության (սեյսմաբանության) ինստ–ը։ Ավարտվել է Թուրանի ֆիզիկաաշխարհագրական, Ու–ի երկրաբուսաբան․, հողակլիմ․, արոտավայրա–կլիմ․, ինչպես նաև Միջին Ասիայի հանրապետությունների ագրոկլիմ․ շրջանացումը։ Ուսումնասիրվել են Միջին Ասիայի գետերը և լճերը։
Ք ի մ ի ա և ք ի մ․ տ ե խ ն ո լ ո գ ի ա։ Ուզբ․ ՍՍՀ ԳԱ կենսաօրգ․ քիմիայի բաժանմունքի և բուս. նյութերի քիմիայի ինստ–ում հետազոտվել են բուս. նյութերի, հատկապես ալկալոիդների (Ա․ Մադիկով, Ս․ Ցունուսով) քիմիան։ Ստացվել են բարձր արդյունավետություն ունեցող պինդ և հեղուկ կոմպլեքսային պարարտանյութեր (մշակվել դրանց արտադրության տեխնոլոգիան, Մ․ Նաբիև), դեֆոլիանտներ, հերբիցիդներ, վնասատուների դեմ պայքարի միջոցներ։ Մշակվել են բարձրորակ ցեմենտների արտադրության հարցերը (Ի․ Կոնցեպոլսկի)։ Ուսումնասիրվել է ալյումասիլիկատային կատալիզատորների սինթեզի տեսությունը՝ նավթի թորվածքների կրեկինգի համար (Ա․ Սուլթանով)։
Կ ե ն ս ա բ ա ն ա կ ա ն և գ յ ու ղ ա տ ն տ ե ս ա կ ա ն գ ի տ ու թ յ ու ն ն ե ր։ 1941-1962-ին Ուզբ․ ՍՍՀ ԳԱ բուսաբանության ինստ–ը հրատարակել է «Ուզբեկստանի ֆլորան» 6 հատորյակը, 1973-ին՝ Ու–ի բուսականության քարտեզը։ Հրատարակվում է «Միջին Ասիայի բույսերի որոշիչը» 10 հատորով (հ․ 1–7, 1968–83)։ Մշակվել է Միջին Ասիայի բուսականության էկոլոգիական դասակարգումը։ Գործնական կիրառություն են գտել ագրոտեխնիկայի և բույսերի մելիորացիայի մեթոդները (Դ․ Սաիդով)։ Ուզբ․ ՍՍՀ ԳԱ Տաշքենդի Կենտրոնական բուսաբանական այգու (ստեղծվել է 1943-ին) և նրա մասնաճյուղի (ք․ Նուկուս) աշխատակիցները զբաղվել են բույսերի հարմարվողականության և ինտրոդուկցիայի, բույսերի տեսակների ընտրության հարցերով (Ֆ․ Ռուսանով)։ Ուզբ․ ՍՍՀ կենդանաբանության և պարազիտոլոգիայի ինստ–ում կոմպլեքս հետազոտություններ են տարվում անապատային կենդան, աշխարհի և թունավոր օձերի էկոլոգիայի ուսումնասիրության բանագավառում (Տ․Զախիդով)։ Ստեղծվել է սերպենտարիում։ Ուսումնասիրվում են ջրամբարների, այդ թվում Արալյան ծովի ձկնատեսակները, մշակվում ձկների արժեքավոր ցեղերի բուծման մեթոդներ։ 1953–61-ին տպագրվել է «Ուզբ․ ՍՍՀ ֆաունան» (հ․ 1–3)։ Հետազոտվել են մարդու և կենդանիների մակաբույծները, մշակվել պայքարի միջոցներ վտանգավոր հիվանդությունների (Ա․ Տուլագանով, Մ․ Սուլթանով, Ռ․ Ալիմջանով), ինչպես նաև գյուղատնտ․ վնասատուների դեմ։ Աշխատանքներ են տարվում քլորելա, սցենդեսմուս և այլ ջրիմուռները գյուղատնտ․ կենդանիների կերակրման ժամանակ, որպես խթանիչներ, օգտագործելու համար (Ա․ Մուզաֆարով)։

Բույսերի փորձառական կենսաբանության (1964-ին, բույսերի գենետիկայի և ֆիզիոլոգիայի ինստ–ի բազայի վրա) և Ուզբ․ ՍՍՀ ԳԱ կենսաքիմիայի (հիմն․ 1967-ին) ինստ–ներում զբաղվում են հորմոնների, նուկլեինաթթուների, սպիտակուցների, կենդան, թույների հետազոտման, վահանագեղձի ախտաբանական քիմիայի և կենսաքիմիայի հարցերով (Ցա․ Տուրակուլով)։ Ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի և երկրամասային բժշկագիտության ինստ–ների գիտնականներն ուսումնասիրում են օրգանիզմի առանձին համակարգերի հարմարվողականության ֆիզիոլոգիական մեխանիզմները, հյուսվածքային պրոցեսները շոգ կլիմայի պայմաններում (Ա․ Յունուսով)։ Հետազոտվում է իոնների ակտիվ տեղափոխության և թաղանթների կենսաֆիզիկան։ Հիմնավոր աշխատանքներ են տարվում Ու–ի հողերի դասակարգման, դրանց կլիմայական շրջանացման, քարտեզագրության բնագավառներում։ 1960-ական թթ․, որպես ինքնուրույն տիպ, առանձնացվել են ոռոգելի հողերը։ Բամբակենուց սինթեզվել են աճման խթանիչներ և այլ պատրաստուկներ (Ա․ Սադիկով)։
Գյուղատնտ․ գիտությունների հարցերը մշակվել են 19 գիտ․ հիմնարկներում։