Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նով, որ, ասես, Կիչիկիայի մանրանկար չության դպրոցի տարբեր մոտեցումների հանրագիտարան լինի։ Պատկերազարդումը տես 161-րդ էշից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Ղազարյան Վ․, Սյուժետային մանրանկարը Կիլիկիայում (XIII դարի վերջ– XIV դարի սկիզբ), Ե․, 1984։ Дрампян P․, Из истории армянской миниатюры XIII – XIV вв․, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս․ գիւո․», 1948, № 5։ Վ․ Ղազարյան


ՈՒԹԱՄՅԱ ԴՊՐՈՑ, հանրակրթական ոչ լրիվ միջնակարգ դպրոց, հանրակրթական միջնակարգ դպրոցի (10-ամյա) բաղկացուցիչ մասը (երկրորդ փուլը)։ 1921 – 1958-ին եղել է 7-ամյա, 1958-ից՝ 8-ամյա։ 1984-ի դպրոցական ռեֆորմի համաձայն դարձել է 9-ամյա։ 8-ամյա դպրոցի շրջանավարտներին տրվել է ավարտական վկայական։ Նրանց իրավունք է վերապահվել կրթությունը շարունակելու կամ միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում, կամ միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններում ու պրոֆտեխ․ ուսումնարաններում։ Ու․ դ–ի նախնական փուլը եղել է տարրական դպրոցը։ 1984-ին ՀՍՍՀ–ում գործել է բոլոր տիպի 327 ինքնուրույն Ու․ դ․։


ՈՒԹԱՆԻՍՏ, о կ տ ա է դ ր, (հուն, бхтаеб- pov), հինգ կանոնավոր բազմանիստերից մեկը։ Ու․ ունի 8 եռանկյուն նիստ, 12 կող, 6 գագաթ (ամեն գագաթից ելնում է 4 կող)։ Եթե a-ն Ու–ի կողի երկարությունն է, ապա նրա ծավալն արտահայտվում է яЗт/ 2 V=_L «о, 4714a3 3 բանաձեով։


ՈՒԹԵՐՈՐԴ ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆ ՀՍՍՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, տես Հնգամյա պչաններ ՀՍՍՀ ժողովրդական տնտեսության զարգացման։


ՈՒԹԵՐՈՐԴ ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆ ՍՍՀՄ ԺՈ

ՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑ ՄԱՆ, տես Հնգամյա պրսններ ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության զարգացման։


ՈՒԹՁԱՅՆ, ավանդական ձայնեղանակների համակարգ միջնադարյան քրիստոնեական երաժշտ․ արվեստում։ Կապված է Հին աշխարհի մի շարք ժողովուրդների, այդ թվում և հայերի մոտ խոր անցյալում ձևավորված տիպական ձայնեղանակների մասին ուսմունքին։ Վերջինս մ․ թ․ առաջին դարերում (մինչե IV դ․ սկիզբը) քրիստոնեական պաշտամունքային երաժշտության մեջ վերաձեավորվել է որպես Ու․, թեպետ իրականում միավորել է ութից շատ ավելի մեծ թվով հիմնական և օժանդակ ձայնեղանակներ։ Ու․ որպես կազմավորված համակարգ կիրառվել է IV դարից։ Այն արտացոլող և գիտությանը հայտնի հնագույն մատյանները երկուսն են․ V դ․ սկզբին (Աստվա– ծաշնչի հայերեն թարգմանությունից հետո) կազմված հայոց հնագույն Սաղմո– սարան–ժամագիրքը՝ իր ութ կանոններով, որոնցից յուրաքանչյուրին համապատասխանել է մի ձայնեղանակ, և VI դ․ սկզբին Սեերիոս Անտիոքացի պատրիարքի կազմած հոգևոր ինքնուրույն երգերի ժողովածուն՝ ութ ձայնեղանակներն ընդգրկող ներքին հատուկ բաժանումով։ Սկզբնական շրջանում Ու–ի տեսական հիմունքներն այս կամ այն չափով ընդհանուր են եղել քրիստոնյա ժողովուրդների համար (հատկապես Մերձավոր Արևելքում)։ ժամանակի ընթացքում, սակայն, նախ առանձնացել են արմ․ և արլ․ քրիստոնյա մշակույթներին հատուկ Ու–երը, հետո՝ արլ․ քրիստոնեական երաժշտարվեստի սահմաններում տարանջատվել են մի շարք ազգ․ Ու–եր (XV դ․ ձևավորվել է նաև ռուս․-ը ևն)։ Արլ․ քրիստոնեական երաժշտության պատմ․ զարգացման դասական շրջանում (մինչև XV դ․ կեսերը), իր մեղեդիական մեծ հնարավորություն ներով և ազգ․ վառ ինքնատիպ գծերով բյուգանդականի կողքին արժանի տեղ է գրավել հայկ․ Ու․։ Տակավին հեթանոսական Հայաստանում տեսական միտքը տարբերել է չորս հիմնական ձայնեղանակներ՝ տիպական մյուս մեղեդիները այս կամ այն կերպ խմբելով դրանց շուրջ։ IV հարյուրամյակի ընթացքում հոգևոր պաշտամունքային երաժշտության մեջ կատարվել են լուրջ տեղաշարժեր, որոնց գիտությունը արձագանքել է գրերի գյուտից հետո։ Մեսրոպ Մաշտոցը և Ս ա հ ա կ Պարթևը վերանայել են ձայնեղանակների մասին հայկ․ հին ուսմունքը և վերակարգավորել գլխավորապես աստվածաշնչային երգերի (սաղմոսներ, մարգարեական օրհնություններ և տիրամոր օրհնություն) բնագրերի հետ զուգորդվող տիպական մեղեդիները՝ խըմ– բագրելով հայկ․ Ու–ի առաջին խոշոր հատվածը (չորս բ ու ն, չորս կ ո ղ մ և երկու ստեղի եղանակներով, որն արդեն իսկ դուրս է գալիս ութի սահմաններից)։ Այս շրջանում արդեն, սկսված լինելով նաև հայկ․ հոգևոր ինքնուրույն երգերի (հետագայում շարական անվանված)՝ կը– ցուրդների հորինումն ու եկեղեցում ազատ կատարումը (հրապարակումը), Մեսրոպ Մաշտոցի և Մահակ Պարթևի նախաձեռնությամբ կազմվել է հայկ․ Ու–ի երկրորդ